ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի նոյեմբերի 8
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1963 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Այնքան էլ հասարակ օր չի սպասվում, բայց այն անհաջող անվանել չի կարելի: Դուք կհասնեք ձեր ուզածին, եթե հնարամիտ լինեք, ուրիշի օրինակին չհետևեք, այլ փորձեք նպատակին տանող սեփական ուղին գտնել: Հին համախոհները կաջակցեն ձեզ:

Չի բացառվում կենցաղային խնդիրները լուծման կարիք ունենան, և ընդհանրապես, տանը հոգսեր սովորականից շատ կունենաք: Եթե մտերիմներից մեկը օգնության կարիք ունենա, դուք կաշխատեք չմերժել նրան, նույնիսկ եթե դրա համար պետք լինի հետաձգել սեփական գործերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Դուք հաջողության կհասնեք մարդկանց հետ լեզու գտնելու, նոր ծանոթներին մոտեցում ցուցաբերելու ունակության շնորհիվ: Համախոհներ ու իսկական ընկերներ կգտնեք, որոնց վրա կարող եք դժվար պահին հույս դնել: Չի բացառվում ռոմանտիկ պատմության սկիզբը: Սակայն այստեղ իրադարձություններն ուզածի նման արագ չեն զարգանալու:

Կարող են հաջողությամբ լուծվել ձեզ համար կարևոր ֆինանսական հարցերը, չեն բացառվում դրամական մուտքերը անսպասելի աղբյուրներից: Որոշ Ցուլեր կհասկանան՝ ինչպես լուծել վերջին ժամանակներս անհանգստացնող իրավաբանական հարցերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը կարող է ամենահասարակը չլինել և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմների համար: Դուք սովարականից ավելի բռնկուն կլինեք, երբեմն նաև շատ կասկածամիտ: Դրա պատճառով ձեզ հետ լեզու գտնելը հեշտ չի լինի, դա կկարողանան անել միայն ձեզ իսկապես լավ ճանաչող մարդիկ: Եթե հաղթահարեք սեփական հույզերը, ապա կնկատեք, որ շատ բան դեպի լավն է փոխվում:

Կարևոր հարցերն աշխատեք ինքնուրույն լուծել: Կենտրոնանալու դեպքում կկարողանաք գլուխ հանել նույնիսկ շատ բարդ գործերից: Եթե նոր գաղափարներ ունենաք, մի շտապեք կիսվել դրանցով, նախ ամեն ինչ ինչպես հարկն է մտածեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկիզբը բավական անհանգիստ, բայց շատ հետաքրքիր կանցնի: Ճանապարհին խոչընդոտներ կառաջանան, և դուք պիտի հնարամտություն ցուցաբերեք դրանք հաղթահարելու համար: Չի բացառվում պետք լինի վերադառնալ այն գործերին, որոնք վաղուց ավարտած էիք համարում, կամ էլ ուղղեք ավելի վաղ գործած սխալները:

Օրվա երկրորդ կեսին արժե ուշադիր լինել ֆինանսական հարցերում: Լավ է գնումների հարցում չշտապեք, քանի որ լավ իրեր ընտրելը դժվար կլինի: Անձնական հարաբերություններում կգերակշռեն դրական միտումները, հնարավոր են շատ հաճելի անակնկալներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա սկզբին շատ բաների մասին պիտի մտածեք: Այդ հատվածը հարմար կլինի երկարաժամկետ ծրագրեր կառուցելու համար. դուք կհասկանաք՝ ինչպես կարող են զարգանալ իրադարձությունները, կկռահեք՝ ինչպես է լավ գործել: Հավանական են պիտանի ծանոթություններ: Դուք արագ ընդհանուր լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, կհասկանաք, թե ինչ են նրանք ուզում և ինչի մասին են երազում:

Օրվա երկրորդ կեսը հագեցած կլինի: Բազմաթիվ մանր-մունր գործեր ուշադրության կարիք կունենան, դուք ծրագրածից քիչ բան կհասցնեք անել: Բայց անհանգստանալու կարիք չկա, քանի որ ավելի ուշ կլրացնեք բաց թողածը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը հարմար կլինի կարևոր ու բարդ աշխատանքի, լուրջ գործերի համար, որոնք կարող եք ինքնուրույն անել: Դուք կկարողանաք հաջողության հասնել այնտեղ, որտեղ մյուսներն անհաջողության են հանդիպել, լուծել շատերին փակուղու առաջ կանգնեցրած հարցերը: Իսկ ահա ինչ-որ մեկի հետ համատեղ գործողությունների մասին պայմանավորվելը հեշտ չի լինի: Նույնիսկ նախկինում ձեզ միշտ աջակցող մարդիկ այսօր կարող են հուսախաբ անել:

Արժե հրաժարվել կասկածելի գործարքներից: Գնումների հարցում էլ մի շտապեք, եթե խոսքը անհրաժեշտ իրերի մասին չէ: Օրվա երկրորդ կեսին ցանկալի է ժամանակ գտնել հանգստի համար. ձեզ օգտակար կլինի հոգսերից շեղվելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Լավ գաղափարներ շատ կունենաք, բայց դրանք անհապաղ իրագործել չի ստացվի: Համբերությամբ զինվեք ու սպասեք բարենպաստ պահի: Իսկ մինչ այդ կարող եք գլուխ հանել կուտակված մանր-մունր գործերից, լուծել առօրյա խնդիրները: Օրը հարմար կլինի նաև փաստաթղթեր ձևակերպելու, պետկազմակերպություններին դիմելու համար:

Օրը բարենպաստ կլինի շփումների համար, դուք հրաշալի լեզու կգտնեք և՛ նոր, և՛ հին ծանոթների հետ: Նախկինում ձեզ թերագնահատող մարդիկ կհասկանան, որ սխալվել են: Իսկ նրանք, ովքեր վիրավորել են ձեզ, կփորձեն քավել իրենց մեղքն ու կարգավորել հարաբերությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Դուք շատ բան պիտի անեք, և արդեն ծանոթ առաջադրանքներին կավելանան լրիվ նորերը: Կարող են փոքրիկ դժվարություններ առաջանալ, սակայն դրանք ձեզ չեն վախեցնի: Դուք արագ կգտնեք ամեն ինչից գլուխ հանելու ձևը, իսկ վերջին ամիսներին ստացած փորձը կօգնի սխալներ չանել:

Դուք լավատեսորեն ու բարյացակամորեն տրամադրված կլինեք, դա շատերին դուր կգա: Ծանոթների վրա լավ տպավորություն կթողնի այն ոգևորվածությունը, որով կստանձնեք բարդ գործերը: Նախկինում իրենց ձեզանից հեռու պահող մարդիկ իրենք շփման մեջ նախաձեռնող կլինեն: Ինտուիցիան կհուշի՝ արդյոք արժե նրանց հետ գործ ունենալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Այսօր ինչ-ինչ դժվարություններ կարող են առաջանալ, բայց դրանց համար չեք անհանգստանա: Եվ ճիշտ էլ կվարվեք, քանի որ բոլոր խնդիրները լուծելու ձևն արագ կգտնեք: Դուք խուճապի չեք մատնվի, եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա, արագ կկողմնորոշվեք ոչ միանշանակ իրավիճակում, կշռադատված որոշում կընդունեք:

Օրվա առաջին կեսին կնախընտրեք ինքնուրույն գործել, և դա թույլ կտա ժամանակ խնայել: Օրվա երկրորդ կեսին կհաջողվի պայմանավորվել հին ծանոթների հետ ջանքերը միավորելու մասին: Համագործակցությունը ոչ միայն արդյունավետ, այլև շատ հաճելի կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Մի շտապեք ստանձնել նոր գործերը: Դա անելուց առաջ լավ է գլուխ հանեք ավելի վաղ սկսած գործերից, համոզվեք, որ ստիպված չեք լինելու ուղղել հին սխալները կամ վերադառնալ լուծված համարվող հարցերին: Արժե լսել հին ծանոթների խորհուրդները: Հնարավոր է ձեզ մատնանշեն կարևոր մանրուքները, որոնք աչքաթող եք արել:

Օրը հարմար կլինի մտերիմների հետ շփվելու, ընդհանուր գործերն ու ծրագրերը քննարկելու համար: Նույնիսկ եթե վերջին ժամանակներս իրար հետ լեզու չէիք գտնում, հիմա հանգիստ պայմանավորվելու, բոլորին դուրեկան լուծում գտնելու հնարավորություն կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը հագեցած, լարված ու արդյունավետ կլինի: Դուք ժամանակը զուր վատնել չեք ուզենա, օգտակար բաներ կանեք ոչ միայն ձեր, այլև շրջապատողների համար: Չեն բացառվում պիտանի ծանոթությունները, որոշ Ջրհոսներ նոր մասնագիտական կապեր կհաստատեն, համախոհներ կգտնեն, որոնք ավելի ուշ իսկական ընկերներ կդառնան:

Հնարավոր է ռոմանտիկ պատմության սկիզբ: Այսօր դուք շատ հմայիչ կլինեք, դա աննկատ չի մնա: Նույնիսկ շրջապատողների հանդեպ պահանջկոտ մարդիկ հաճույքով աչք կփակեն ձեր փոքրիկ թուլությունների վրա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը հետաքրքիր ու խոստումնալից կլինի: Արդեն նրա առաջին կեսին ինտուիցիան կհուշի ձեզ, որ հաջողությունը սարերի հետևում չէ, և այն չի սխալվի: Դուք հրաշալի գլուխ կհանեք ստանձնած ամեն ինչից: Եթե գործը ձեզ համար նոր լինի, շատ տեղին ձեր կողքին կհայտնվեն մարդիկ, որոնք կօգնեն ամեն ինչից գլուխ հանել:

Ներդաշնակ կլինեն մտերիմների հետ հարաբերությունները, տարաձայնությունների առիթներ չեն լինի: Նոր ծանոթների հետ էլ հեշտությամբ լեզու կգտնեք, և նրանք միանգամից ուշադրություն կդարձնեն ձեր լավագույն որակներին: Չի բացառվում ինչ-որ մեկը նույնիսկ առաջին հայացքից սիրահարվի ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1963 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 1.0/1