Աստղագուշակ․ 2023 թվականի մայիսի 5
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Օրը կարող է բարդ լինել: Դուք հազիվ թե կարողանաք հետևել ավելի վաղ կազմած ծրագրին: Ավելի հավանական է, որ պետք լինի իմպրովիզներ անել, ոտքի վրա նոր բան մտածել: Անսպասելի մանր-մունր դժվարություններ կառաջանան, որոնց պատճառով գործերը սպասվածից ուշ կավարտեք:
Դուք բոլոր խնդիրներից գլուխ կհանեք համառության և ինտուիցիային լսելու ունակության շնորհիվ: Մտերիմներին ամեն անգամ հասկանալի չեն լինի ձեր արարքների դրդապատճառները: Բայց շուտով բոլորը կհամոզվեն, որ նպատակին տանող ճիշտ ուղի եք ընտրել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Օրվա սկզբին վեճերից խուսափելը բարդ կլինի: Հեշտ չի լինի նույնիսկ այն մարդկանց հետ լեզու գտնելը, որոնց հետ առաջ հաշտ էիք: Տարաձայնությունները հատկապես շատ կլինեն կոլեգաների և ղեկավարության հետ: Բայց դա աշխատելուն չի խանգարի, դուք բոլոր կարևոր հարցերը ժամանակին կլուծեք:
Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի գնումների և գործարքների համար: Որոշ Ցուլեր այս հատվածում եկամուտները մեծացնելու շանս կունենան: Դրական միտումների ազդեցությունը զգալի կլինի նաև անձնական հարաբերությունների ոլորտում: Մտերիմների հետ շփումները կբարձրացնեն տրամադրությունը, դուք միասին հրաշալի ժամանակ կանցկացնեք: Երեկոն հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Օրվա սկիզբը հրաշալի կլինի գործերում նախաձեռնող լինելու, նոր բան ստանձնելու համար: Ինտուիցիան կհուշի, թե ինչպես է պետք գործել արագ հաջողության հասնելու համար, և դուք անպայման կլսեք նրան: Շրջապատողների խորհուրդները հազիվ թե նույնքան օգտակար լինեն. դրանց հետևելուց առաջ ինչպես հարկն է մտածեք:
Օրվա երկրորդ կեսին աշխատեք խուսափել գերհոգնածությունից ու սթրեսային իրավիճակներից: Այս շրջանը ավելի հարմար կլինի հանգստի, քան վճռական գործողությունների կամ կարևոր բանակցությունների համար: Մի շտապեք գնումների հարցում. պիտանի իրերն ընտրելու համար ձեզ որոշ ժամանակ է պետք գալու:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Օրվա սկիզբը շատ բարենպաստ կլինի գործնական շփումների համար: Չեն բացառվում պիտանի ծանոթությունները, հանդիպումները մարդկանց հետ, որոնք կարող են ձեր հուսալի գործընկերներն ու համախոհները դառնալ: Դուք նրանց վրա լավ տպավորություն կթողնեք, ձեր ծրագրերի մասին այնպես կպատմեք, որ ոչ ոք դրանց հանդեպ անտարբեր չի մնա:
Օրվա երկրորդ կեսը հազիվ թե առանց տհաճ անակնկալների անցնի: Բայց լուրջ դժվարություններ չեն առաջանա, իսկ փոքրիկ խնդիրներից արագ գլուխ կհանեք: Հավանական են չծրագրված ծախսեր: Ամենայն հավանականությամբ խոսքը տան համար պիտանի իրեր գնելու կամ մտերիմներին օգնելու մասին կլինի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Եթե օրվա համար մեծ ծրագրեր ունեք, դրանց իրագործմանը արժե հնարավորինս վաղ անցնել: Առավոտը բարենպաստ կլինի և՛ նոր առաջադրանքները լուծելու, և՛ այն գործերն ավարտելու համար, որոնց արդեն մեծ ուժեր եք նվիրել: Հավանական են հաջող գործարքներ, աշխատանքին վերաբերող հետաքրքիր առաջարկներ: Խնդիրներ չեն առաջանա փաստաթղթերը ձևակերպելիս, հաջող կանցնի պետկազմակերպություններին դիմելը:
Օրվա երկրորդ կեսին կենտրոնանալը կդժվարանա, ձեզ ավելի հաճախ կշեղեն: Չեն բացառվում ցավալի սխալները, որոնք ուղղել միանգամից չի ստացվի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Օրվա սկզբին ուշադիր եղեք. մյուսներից վաղ պիտանի ինֆորմացիա ստանալու, կարևոր բան իմանալու շանս կունենաք: Դուք իրավիճակի մեջ արագ կկողմնորոշվեք, ճիշտ որոշումներ կընդունեք: Պարզ կդառնա, թե ինչ է պետք նախաձեռնել մրցակիցներին զինաթափելու, ձեր գործնական ու անձնական հետաքրքրությունները պաշտպանելու համար:
Օրվա երկրորդ կեսին ուրիշների խնդիրներով զբաղվելու համար ստիպված եք լինելու շեղվել սեփական գործերից: Պիտի ջանքեր գործադրեք, բայց դուք ամեն ինչից հրաշալի գլուխ կհանեք: Երեկոյան հնարավոր են հաճելի անակնկալներ, այդ թվում՝ ռոմանտիկ բնույթի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Օրը գործնական ոլորտում նոր հնարավորություններ կբացի: Դուք խուճապի չեք մատնվի: Ինտուիցիան արագ կհուշի, թե ինչպես կարող եք ստեղծված իրավիճակից օգուտ քաղել: Բոլորին հասկանալի չեն լինի ձեր արարքների դրդապատճառները: Բայց ձեզ ոչ կփորձեն տարահամոզել, ոչ էլ կկանգնեն ձեր ճանապարհին:
Հավանական են ոչ մեծ տարաձայնություններ մտերիմների հետ: Ամենայն հավանականությամբ դա կապված կլինի կենցաղային հարցերի, առօրյա գործերի հետ: Շատ անհանգստանալու կարիք չկա, քանի որ ամեն ինչի մասին կկարողանաք արագ պայմանավորվել, փոխադարձ դժգոհություններ ու վիրավորանքներ էլ չեն լինի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Հաջողությամբ կլուծվեն վերջին ժամանակներս ձեզ անհանգստացնող աշխատանքային հարցերը: Աստղերի աջակցությամբ դուք գլուխ կհանեք բարդ առաջադրանքներից, հաջողությամբ կավարտեք այն գործերը, որոնց մեծ ժամանակ և ուժեր եք նվիրել: Օգնության կարիք հազիվ թե ունենաք, բայց եթե այն նոր ծանոթներն առաջարկեն, լավ է չմերժեք. համատեղ գործունեությունը կօգնի ձեզ ընկերանալ:
Ծրագրի համաձայն գործել հազիվ թե հաջողվի, այնպես որ պատրաստ եղեք իմպրովիզներ անել, ոտքի վրա որոշումներ ընդունել: Բայց հուզվելու կարիք չկա, քանի որ ինտուիցիան անպայման կհուշի՝ ինչպես է լավ վարվեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Հազիվ թե ողջ օրը թեթև ու անամպ անցնի: Բայց դրական միտումների ազդեցությունը կգերակշռի, այնպես որ ծագած բոլոր դժվարությունները կհաղթահարեք: Արժե զգույշ լինել գումարի հետ: Ֆինանսներին վերաբերող ցանկացած որոշում պետք է լավ կշռադատված ու մտածված լինի:
Հետաքրքիր վայրերում լինելու, անսովոր միջոցառումների այցելելու հնարավորություն կունենաք: Հավանական են ծանոթություններ, որոնք ձեզ վրա մեծ տպավորություն կթողնեն: Չի բացառվում սիրային տարվածությունը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Կհաջողվի կարևոր հարցերին պատասխաններ գտնել, կռահել մի բան, ինչը փորձում էին ձեզանից թաքցնել: Ամեն ինչ չէ, որ ուզածի նման թեթև ու արագ կստացվի, բայց դուք սկսածը կիսատ չեք թողնի և անհրաժեշտ արդյունքներին անպայման կհասնեք: Օրվա առաջին կեսին հավանական են դրամական մուտքեր: Երկրորդը ծախսեր կպահանջի, բայց խոսքը աննշան գումարի մասին կլինի:
Օրը բարենպաստ կլինի հասարակական ելույթների և այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց կուզենայիք հետաքրքրել ձեր գաղափարներով: Նույնիսկ ձեր ամենահամարձակ ծրագրերն աջակցություն կստանան, և այստեղ վերջին դերը չի խաղա ձեր հմայքը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Ոչ մի բան երկար ժամանակով մի հետաձգեք: Ինչքան բարդ լինեն ուշադրություն պահանջող գործերը, այնքան վաղ է պետք դրանց անցնել: Օրվա առաջին կեսին շրջապատողների հետ լեզու գտնելն ավելի հեշտ կլինի, քան երկրորդին: Եթե ուզում եք ինչ-որ մեկի հետ համատեղ գործողությունների մասին պայմանավորվել, լավ է դրանք մինչև ճաշ քննարկեք:
Օրվա երկրորդ կեսին պիտի վերադառնաք հին գործերին ու առաջադրանքներին: Պատրաստ եղեք ջանքեր գործադրել, քանի որ առանց դրա չեք կարողանա ավարտել ավելի վաղ սկսածը: Հնարավոր են չծրագրված ծախսեր: Սակայն խոսքը նշանակալի գումարի մասին չի լինի, այնպես որ անհանգստանալու կարիք չկա:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Մանրուքների պատճառով մի տագնապեք: Այսօր ինչ-որ բան կարող է ծրագրի համաձայն չընթանալ, բայց դրական միտումների ազդեցությունը բավական ուժեղ կլինի, իսկ դա նշանակում է, որ բոլոր դժվարությունները շուտով անցյալում կմնան: Հին ծանոթները հաճույքով կաջակցեն ձեր նախաձեռնությունները, կօգնեն, եթե խնդիրներ առաջանան:
Հաճելի հանդիպումներով կուրախացնի օրվա երկրորդ կեսը: Այդ հատվածը հատկապես բարենպաստ կլինի մտերիմների հետ շփվելու և ընտանեկան միջոցառումների համար: Չի հիասթափեցնի ռոմանտիկ ժամադրությունը, որն անակնկալներով լի կլինի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: