Աստղագուշակ․ 2023 թվականի մայիսի 4
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1819 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Եթե ուշադիր լինեք, ապա մյուսներից վաղ կարևոր մի բան կիմանաք, լուրեր կստանաք, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան: Վճռական գործեք ու ժամանակը զուր մի վատնեք: Հնարավորություն կունենաք հաղթել ուժեղ մրցակիցներին, հաջողությամբ ավարտել բարդ ու կարևոր նախագծի վրա տարվող աշխատանքը: Ամենամտերիմների հետ հարաբերություններում հավանական են դրական փոփոխություններ: Տարաձայնությունները կմնան անցյալում, փոխադարձ դժգոհությունների և վիրավորանքների առիթներ չեն լինի: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում: Որոշ Խոյեր հեռու հարազատներից հաճելի լուրեր կստանան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրվա սկիզբը հազիվ թե առանց թյուրիմացությունների անցնի, բայց եզրահանգումների հարցում շտապել չարժե: Դրական միտումների ազդեցությունը շուտով կուժեղանա, իրավիճակն էլ դեպի լավը կփոխվի, նոր հնարավորություններ կբացվեն: Շրջապատողների հետ լեզու գտնելը ժամանակի հետ կհեշտանա: Երեկոյան կհաջողվի կարևոր բաների մասին պայմանավորվել այն մարդկանց հետ, որոնք նախկինում ձեզ նույնիսկ լսել չէին ուզում: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Ամենայն հավանականությամբ խոսքը ոչ մեծ գումարի մասին է լինելու: Բայց դա էլ բավարար կլինի հաջող գնումներ անելու և մտերիմներին ուրախացնելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Այսօր բոլորին պետք են գալու ձեր գաղափարներն ու գիտելիքները, ձեր փորձն ու հուզական աջակցությունը: Օգնության հարցով կարող են դիմել նույնիսկ մարդիկ, որոնց խնդրանքները մերժել չեք ուզենա: Հավանական է ստիպված լինեք հետաձգել սեփական գործերը ուրիշների խնդիրները լուծելու համար: Դրա պատճառով դուք չեք բարկանա կամ ապրումներ չեք ունենա, պարզապես կաշխատեք իրավիճակից հնարավորինս լավ գլուխ հանել: Օրը հարմար կլինի կարևոր հարցերը մտերիմների հետ քննարկելու, վերջին ժամանակներս ձեզ անհանգստացնող բաների մասին զրուցելու համար: Դուք աջակցություն կստանաք ու միանգամից ձեզ ավելի հանգիստ և ինքնավստահ կզգաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրը հաջող կսկսվի: Նրա առաջին կեսին հազիվ թե խնդիրներ առաջանան, շատ բան սպասվածից լավ կընթանա: Սա հարմար ժամանակ է լինելու հին գաղափարներին ու ծրագրերին վերադառնալու համար. մտածածը կյանքի կոչելու շանս կունենաք: Հավանական են հաջող գործարքներ. որոշ Խեցգետիններ եկամուտների նոր աղբյուր կգտնեն: Դրական միտումների ազդեցությունը զգալի կլինի նաև օրվա երկրորդ կեսին: Այս հատվածը բարենպաստ կլինի շփումների համար: Դուք հեշտությամբ լավ տպավորություն կթողնեք նոր ծանոթների վրա, կպայմանավորվեք նրանց հետ, ում հետ առաջ ամեն առիթով վիճում էիք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Լուրջ գործերն ու կարևոր հանդիպումները լավ է ծրագրեք օրվա երկրորդ կեսի համար: Առավոտն առանց տարաձայնությունների չի անցնի, և այդ հատվածում դժվար կլինի նույնիսկ հին ծանոթների հետ լեզու գտնելը, որոնք միշտ ձեզ կես խոսքից հասկացել են: Որոշ Առյուծներ դժվարությամբ կկենտրոնանան, ինչի պատճառով հնարավոր են սխալներ: Օրվա երկրորդ կեսը հաճելի անակնկալներ ու լավ նորություններ է խոստանում: Շատ բան հաջող կդասավորվի, և դուք հաջողության հասնելու ոչ մի հնարավորություն բաց չեք թողնի: Բայց կարևոր կլինի չհոգնելը. հոգնածության պատճառով ինքնազգացողությունը կվատանա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Վճռական գործեք: Այսօր շատ բան կախված կլինի նրանից՝ արդյոք վստահ եք ձեր ուժերին ու պատրաստ եք արագ կարևոր որոշումներ ընդունել: Նոր հնարավորություններ կբացվեն գործնական ոլորտում: Լսեք ինտուիցիային, որը կհուշի՝ ինչ է պետք նախաձեռնել: Իսկ ահա ծանոթների խորհուրդները հազիվ թե իսկապես օգտակար լինեն: Օրը հարմար կլինի ուղևորությունների համար: Դրանք հաճելի կանցնեն, եթե ընկերները կամ մյուս մտերիմները միանան ձեզ: Երեկոն հարմար կլինի ոչ մեծ գնումների համար: Որոշ Կույսեր կկարողանան գնել հենց այն իրերը, որոնց մասին վաղուց էին երազում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրն առանց լարված պահերի չի անցնի, բայց դրական միտումները, միևնույն է, կգերակշռեն: Հավանական են լավ նորություններ, որոնք ամենայն հավանականությամբ կապված կլինեն աշխատանքի կամ ուսման հետ: Որոշ Կշեռքներ անսպասելի կիրառում կգտնեն իրենց տաղանդներին կամ էլ կհասկանան, թե ինչպես կարելի է հին նախասիրությունը եկամուտների աղբյուրի վերածել: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի մտերիմների հետ շփվելու համար: Կուրախացնեն հին ընկերների հետ հանդիպումները: Չի բացառվում համատեղ հանգստի կամ ուղևորությունների հետ կապված նոր ծրագրեր ունենաք: Հավանական են ռոմանտիկ անակնկալներ: Եթե երեկոյան ժամադրության գնաք, ապա հաստատ չեք զղջա դրա համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրվա առաջին կեսին շատ դժվար կլինի շուրջը բոլորի վրա չբարկանալը: Բայց եթե բացասական հույզերը հաղթահարեք, ապա շուտով կտեսնեք, որ իրավիճակը դեպի լավն է փոխվում: Կենտրոնացեք այն գործերի վրա, որոնք կարող եք ինքնուրույն անել: Դա թույլ կտա խուսափել երկար բացատրություններից ու անտեղի խորհուրդներից: Օրվա երկրորդ կեսը շատ հաճելի կանցնի: Այն բարենպաստ կլինի շփումների համար: Ձեզ համար միանման հեշտ կլինի և՛ մտերիմների, և՛ նոր ծանոթների հետ լեզու գտնելը: Երեկոն արժե անցկացնել սիրելիի հետ. այն երկուսիդ համար էլ հիշարժան կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Արժե շտապել: Օրվա առաջին կեսը բարենպաստ կլինի և՛ լուրջ գործերի, և՛ կարևոր հարցերը քննարկելու համար: Ձեր շատ գաղափարներ պարզապես հրաշալի կլինեն, դրանց իրագործումը երկար ժամանակ հետաձգելու կարիք չի լինի: Հեշտությամբ լավ տպավորություն կթողնեք շրջապատողների վրա, դուր կգաք նույնիսկ նրանց, ովքեր սովորաբար ուրիշների մեջ միայն թերություններ են նկատում: Ավելի ուշ ֆինանսական հարցերը ուշադրության կարիք կզգան: Զգույշ եղեք: Եթե որոշումների հարցում շտապեք, ապա կարող եք սխալվել: Ավելի շատ ինֆորմացիա հավաքեք, մի քանի տարբերակ համեմատեք և միայն դրանից հետո անցեք կոնկրետ գործողությունների: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Դուք հաջողության կհասնեք, եթե լսեք ինտուիցիային, գործերում էլ ղեկավարվեք նրա հուշումներով: Ձեր որոշումները կարող են դուր չգալ շրջապատողներին: Դրա պատճառով անհանգստանալու կարիք չկա. ավելի ուշ բոլորը կհասկանան, որ դուք բոլոր հնարավոր տարբերակներից լավագույն լուծումն եք գտել: Աշխատեք չվիճել ղեկավարության ու կոլեգաների հետ, ժամանակը չվատնել ձեզ հետ համարյա ոչ մի կապ չունեցող հարցերի քննարկման վրա: Իսկ ահա մտերիմների հետ զրուցել արժե. նրանք ձեր խորհուրդների և աջակցության կարիքը կզգան: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ընտանեկան միջոցառման, ընտանեկան տոնի, ընկերների հետ երեկույթի համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Ցանկացած կարևոր զրույց արժե վարել օրվա սկզբին: Կարևոր չէ՝ խոսքը աշխատանքի, թե անձնական գործերի մասին կլինի. ցանկացած պարագայում կհաջողվի առանց վեճերի արագ բոլորին դուրեկան որոշում ընդունել: Դուք բարենպաստ տպավորություն կթողնեք նոր ծանոթների վրա, դուր կգաք նրանց, ում հետ կուզենայիք համագործակցել: Լավ կանցնեն ուղևորությունները: Օրվա երկրորդ կեսը ավելի հարմար կլինի հանգստի, քան կարևոր գործերի համար: Ձեզ համար շատ օգտակար կլինի փոքրիկ դադար վերցնելը, հոգսերից շեղվելը: Մտածեք, թե ինչը կարող է ձեզ ուրախացնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Աշխատեք ոչ մի բանի համար չանհանգստանալ: Շատ բան լավ կդասավորվի, չնայած՝ օրվա սկիզբը կարող է բավական անհաջող թվալ: Դուք արագ կհասկանաք՝ ինչպես գլուխ հանել ծագած խնդիրներից ու լուծել նոր առաջադրանքները: Ավելի վաղ սկսած գործերը հաջողությամբ կավարտեք՝ համարյա առանց ջանքեր գործադրելու: Օրվա երկրորդ կեսը հետաքրքիր հանդիպումներ է խոստանում: Դուք կծանոթանաք մարդկանց հետ, որոնց աջակցությունը ձեզ շատ պետք կգա: Բայց նրանց հետ ձեզ կկապեն ոչ միայն գործնական հետաքրքրությունները, այլև փոխադարձ համակրանքը: Չի բացառվում ռոմանտիկ կամ ընկերական հարաբերությունների սկիզբը: Երեկոն կուրախացնի ձեր ու ձեր մտերիմների հետ կապված լավ նորություններով: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|