Աստղագուշակ․ 2023 թվականի մայիսի 28
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1431 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Աշխատեք խուսափել ծանրաբեռնվածությունից ու սթրեսային իրավիճակներից: Այսօր ձեզ համար շատ օգտակար կլինի հոգսերից շեղվելը, հանգստանալը, պայմանները փոխելը: Եթե հին ընկերները ուղևորության կամ զբոսանքի հրավիրեն, մի հրաժարվեք. նրանք կգտնեն ձեր տրամադրությունը բարձրացնելու ձևը: Նոր առաջադրանքներ կհայտնվեն, բայց մի շտապեք անցնել դրանց լուծմանը: Դուք ժամանակ ունեք, այնպես որ կարող եք հանգիստ մտածել, թե ինչպես եք գործելու: Հրաշալի խորհուրդներ կտան մարդիկ, որոնք ձեզ լավ գիտեն: Օգնության ձեր խնդրանքն էլ չեն մերժի: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ապագայի մասին մտորելու և ծրագրեր կառուցելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Հարմար օր է ընկերների և մյուս մտերիմների հետ հանդիպելու, անկաշկանդ միջավայրում շփվելու համար: Հնարավորություն կունենաք զրուցել վերջին ժամանակներս ձեզ անհանգստացնող բաների մասին: Չի բացառվում ձեզ հուշեն, թե ինչպես է լավ գործել նպատակին ավելի արագ հասնելու համար: Կհաջողվի արագ գլուխ հանել տնային գործերից, լուծել վերջին ժամանակներս կուտակված մանր-մունր կենցաղային խնդիրները: Ճիշտ է, դրա համար անսպասելի ծախսերի կարիք է լինելու: Բայց խոսքը փոքր գումարի մասին կլինի, և նման ծախսերը զուր չեն անցնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Հավանական են հաճելի ծանոթություններ ու հանդիպումներ, որոնք ձեզ կուրախացնեն: Դուք շրջապատողների վրա լավ տպավորություն թողնելու համար ջանքեր գործադրելու կարիք չեք ունենա. բոլորը առանց այդ էլ հմայված կլինեն ձեզանով: Ինչ-որ մեկը նույնիսկ կարող է առաջին հայացքից սիրահարվել ձեզ: Այսօր սկսվող ռոմանտիկ հարաբերությունները ներդաշնակ կզարգանան: Գործնական տեսանկյունից ամենալավ օրը չի լինելու, քանի որ կենտրոնանալը ձեզ համար սովորականից բարդ է լինելու: Լավ է չշտապեք ֆինանսական հարցերը լուծելիս. վտանգ կա գումարը լրիվ անպիտան իրերի վրա ծախսեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրը գործերով լի կլինի, և դա ձեզ կուրախացնի: Հնարավորություն կունենաք զբաղվել նրանով, ինչը վաղուց է ձեզ գրավում, կենտրոնանալ հետաքրքիր առաջադրանքների լուծման վրա: Դուք կնախընտրեք ոչ թե հետևել ուրիշի օրինակին, այլ նպատակին տանող սեփական ուղին փնտրել: Շրջապատողներին ամեն անգամ հասկանալի չեն լինի ձեր վարքի դրդապատճառները: Բայց ձեզ ոչ ոք չի խանգարի: Օրվա վերջին մոտ պարզ կդառնա, որ դուք չեք սխալվել, և բոլորը ուրախ կլինեն դրա համար: Կարող եք գնումներ անել. դուք հրաշալի իրեր ձեռք բերելու հնարավորություն կունենաք, որոնք կուրախացնեն և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Շատ ժամանակ պիտի տրամադրեք ուրիշների խնդիրների լուծմանը, և այդ զբաղմունքը բավական հոգնեցնող կլինի: Բայց դուք չեք բողոքի, քանի որ ինքներդ էլ կուզենաք օգնել բարդ իրավիճակում հայտնվածներին: Այսօր շրջապատողների համար օգտակար կլինեն ձեր գիտելիքներն ու փորձը, այնպես որ պատրաստ եղեք պատասխանել նրանց հարցերին ու խորհուրդներ տալ: Հավանական են արժեքավոր նվերներ ու դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Բացի այդ, չի բացառվում ձեզ վերադարձնեն իրերը, որոնք անվերադարձ կորած էիք համարում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրը կուրախացնի անսպասելի բացահայտումներով, լավ նորություններով ու առաջարկներով, որոնք մերժել չեք ուզենա: Հնարավորություն կունենաք իրագործել հին ծրագրերը, հասնել նրան, ինչին վաղուց էիք ձգտում: Ամեն ինչ չէ, որ միանգամից կստացվի, բայց դուք սկսածը կիսատ չեք թողնի, համառություն կդրսևորեք ու կհասնեք նպատակին: Շատ Կույսերի համար կարևոր կլինի մտերիմների աջակցությունը: Չի բացառվում ուզենաք կիսվել նրանց հետ ձեր ապրումներով, խոսել մի բանի մասին, ինչը վերջին շրջանում անհանգստացնում էր ձեզ: Մի կասկածեք, որ ձեզ ճիշտ կհասկանան ու ձեր խնդիրների հետ մենակ չեն թողնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրվա սկիզբը բարդ կլինի: Այդ հատվածում հատկապես ուշադիր պիտի լինեն նոր բան ստանձնած Կշեռքները: Պետք է հիշել, որ ամեն անգամ չէ, որ լավ գաղափարներն առաջինն են մտքին գալու: Մտածածը կյանքի կոչելուց առաջ ամեն ինչ կշռադատեք; Ինչքան քիչ շտապեք, այնքան հանգիստ կանցնի այս ոչ միանշանակ ժամանակահատվածը: Օրվա երկրորդ կեսը բացառապես բարենպաստ կլինի շփումների համար: Կարող եք հյուր կանչել հին ընկերներին կամ համաձայնել նոր ծանոթների հրավերին, այցելել մոտ ապրող հարազատներին կամ ամենամտերիմների համար ընտանեկան տոն կազմակերպել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Հարմար օր է լրիվ նոր բան ստանձնելու համար: Դուք արագ գլուխ կհանեք, թե ինչպես է պետք գործել, ինտուիցիան էլ կօգնի նպատակին տանող ամենակարճ ճամփան գտնել: Օրը հաջող կլինի նրանց համար, ովքեր սովորում են, բարձրացնում են որակավորումը, պատրաստվում են քննությունների: Նոր տեղեկատվությունն այսօր զարմանալրիորեն արագ կմտապահեք: Անսպասելի գործեր կհայտնվեն, որոնց պատճառով պիտի հետաձգեք այն, ինչ ավելի վաղ էիք ծրագրել: Որոշ Կարիճների դա կվշտացնի, բայց կարճ ժամանակով: Շուտով նշանի ներկայացուցիչները կհասկանան, որ ամեն ինչ շատ հաջող է դասավորվել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Ձեր մասին հիշեցրեք հին ծանոթներին. չի բացառվում, որ նրանք ձեզ համար հետաքրքիր առաջարկներ ունենան: Օրը հրաշալի կլինի այն կապերը վերականգնելու համար, որոնց ավարտի համար զղջում էիք, կամ էլ բարդ հարաբերությունները կարգավորելու համար: Որոշ Աղեղնավորների կուրախացնեն այլ քաղաքներում և երկրներում ապրող ընկերներից ստացած լուրերը: Անսովոր գաղափարներ կունենաք: Դրանք ձեզ շատ դուր կգան, բայց մտածածն իրագործելու հարցում մի շտապեք: Ամենայն հավանականությամբ շուտով կպարզվի, որ ձեր աչքից ինչ-որ բան է վրիպել կամ իրավիճակը սխալ եք գնահատել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Այսօր առաջացած մանր-մունր դժվարությունները սրտին մոտ մի ընդունեք: Ամեն ինչ չէ, որ հարթ կընթանա, բայց բոլոր խոչընդոտները կկարողանաք հաղթահարել: Որոշ Այծեղջյուրներ սպասվածից ավելիին կհասնեն, քանի որ ժամանակին նախաձեռնող կլինեն, ոչ միանշանակ իրավիճակում խուճապի չեն մատնվի: Շրջապատողները երբեմն ձեզ սխալ կհասկանան, բայց դա շփումներին չի խանգարի: Թյուրիմացություններին դուք հումորով կվերաբերվեք, և դա բոլորին շատ դուր կգա: Մարդիկ, որոնք առաջ համարում էին, որ դուք շատ լուրջ եք ու միշտ հոռետեսորեն տրամադրված, կհասկանան, թե որքան են սխալվել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Աշխատեք պատրանքներ չկառուցել: Օրը շատ հաջող կդասավորվի, եթե դուք իրատես լինեք, ամպերում չսավառնեք: Երբեմն ցանկալին իրականությունից զատելը հեշտ չի լինի, բայց ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն օգնել ամեն ինչից գլուխ հանել: Լսեք նրանց խորհուրդները: Օրը հազիվ թե հարմար լինի կենտրոնացվածություն պահանջող գործերի համար: Ավելի լավ է զբաղվեք նրանով, ինչը թույլ է տալիս զարկ տալ երևակայությանը: Այսօր առաջ եկած անսովոր գաղափարները շատերի վրա տպավորություն կթողնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Հավանական են փոքրիկ թյուրիմացություններ ու ցավալի պատահարներ: Աշխատեք դրանք սրտին մոտ չընդունել, չվշտանալ մի բանի պատճառով, ինչն արդեն մի քանի ժամ հետո նշանակություն չի ունենալու: Ինչքան շուտ դրական տրամադրվեք, այնքան արագ կտեսնեք դրական փոփոխությունները, այնքան շատ հնարավորություններ այսօր կբացվեն ձեր առաջ: Օրը հարմար կլինի ձեր հետաքրքրություններն ու նախասիրությունները կիսող մարդկանց հետ շփվելու համար: Զրույցի համար հետաքրքիր թեմաներ կգտնվեն: Չի բացառվում ձեզ հյուր կանչեն մի միջոցառման, որտեղ վաղուց էիք ուզում լինել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|