ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի մայիսի 11
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1603 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա առաջին կեսին աշխատեք խուսափել տարաձայնություններից ու վեճերից: Այս հատվածում շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը կդժվարանա, ձեզ ամեն անգամ ճիշտ չեն հասկանա: Սակայն ձեր ուժերի սահմաններում կլինի լուրջ կոնֆլիկտներ թույլ չտալը, ձեզ համար կարևոր մարդկանց հետ լավ հարաբերություններ պահպանելը:

Օրվա երկրորդ կեսը վառ, հետաքրքիր ու ոգեշնչող կլինի: Այն հարմար կլինի նոր գործեր սկսելու համար: Դուք արագ կհասկանաք՝ ինչպես գլուխ հանել դրանցից ու շուտով կհասնեք առաջին հաջողություններին: Հավանական են դրամական մուտքեր ու հաջող գնումներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկզբին բազում գաղափարներ կունենաք: Կուզենաք մտածածը միանգամից կյանքի կոչել, բայց լավ է չշտապեք: Իրավիճակից գլուխ հանելու և գործողությունների ծրագիր կազմելու համար ձեզ ժամանակ է պետք գալու: Լավ կանցնեն գործնական հանդիպումները, աշխատանքային հարցերի քննարկումներն էլ կառուցողական ու օգտակար կլինեն: Հաջող կանցնեն հասարակական ելույթները, դուք ամենաբարենպաստ տպավորությունը կթողնեք:

Օրվա երկրորդ կեսին կարող են անսպասելի դժվարություններ առաջանալ: Չեն բացառվում ձգձգումները գործերում, ցավալի սխալները: Լուրջ խնդիրներից կհաջողվի խուսափել, բայց ձեր նպատակներին հասնելու համար պիտի ջանքեր գործադրեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Այսօր դուք շատ գործերից հրաշալի գլուխ կհանեք, բայց պիտի ամենակարևորից սկսեք: Օրվա առաջին կեսը հաջող ու արդյունավետ կանցնի: Բարդ առաջադրանքներից մի վախեցեք. դրանք կկարողանաք արագ լուծել, իսկ եթե օգնության կարիք լինի, այն կցուցաբերեն և՛ հին, և՛ նոր ծանոթները:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի լավ նորություններով: Ամենայն հավանականությամբ դրանք կվերաբերեն ոչ միայն ձեզ, այլև ձեր մտերիմներին: Այս հատվածը հարմար կլինի հարազատների հետ շփվելու, ընտանեկան գործերը քննարկելու համար: Աշխատեք չհոգնել. կենսական պոտենցիալը ցածր կլինի, արժե խնայել ուժերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Առավոտյան արժե կենտրոնանալ այն գործերի վրա, որոնք կարող եք ինքնուրույն, առանց շրջապատողների օգնության ու խորհուրդների անել: Լուրջ աշխատանքային հարցերը չարժե քննարկել մինչև ճաշ, իսկ օրվա երկրորդ կեսին ավելի հեշտ կլինի բոլորին դուրեկան որոշում ընդունելը:

Ինչքան երեկոն մոտենա, այնքան ավելի հեշտ կհասկանաք շրջապատողներին, այնքան ավելի շատ դրական հույզեր կպարգևեն շփումները: Հատկապես հաճելի կանցնեն ռոմանտիկ ժամադրությունները, որոնք երկար կհիշվեն: Հավանական են դրական փոփոխություններ նախկինում լարված հարաբերություններում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Չանհանգստանաք, եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա: Ցանկացած իրավիճակում ինքնատիրապետումը պահպանելու ունակությունն այսօր կօգնի ձեզ գործերում հաջողության հասնել: Ընդունված որոշումները ճիշտ կլինեն, դրանց համար զղջալու կարիք չի լինի:

Օրվա առաջին կեսը բարենպաստ կլինի գործնական հանդիպումների, ցանկացած թեմայով կարևոր զրույցների համար: Ավելի ուշ շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը կդժվարանա: Կթվա, թե բոլորը միայն ձեզ քննադատելու կամ ինչ-որ բանի մեջ մեղադրելու առիթներ են փնտրում: Կարևոր կլինի պրովոկացիաներին չտրվելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Բարենպաստ օր է աշխատանքի համար: Կարևոր չէ՝ լրիվ նոր բան եք ստանձնելու, թե զբաղվելու եք արդեն ծանոթ գործերով: Ցանկացած պարագայում դուք հրաշալի արդյունքների հասնելու շանս կունենաք: Հաջող կանցնեն կարևոր բանակցությունները, դուք ձեզ լավագույն կողմերով կդրսևորեք, ձեր գաղափարներով կհետաքրքրեք ազդեցիկ մարդկանց:

Լավ կանցնեն ուղևորությունները, հատկապես եթե ճամփա գնաք հին ծանոթների հետ: Օրը հաջող կլինի նաև ֆինանսական հարցերը լուծելու համար: Գումարի հետ կապված ամեն հարցում կարող եք ինտուիցիային ապավինել. նրա հուշումները ճիշտ կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա սկիզբը հազիվ թե առանց մանր-մունր խնդիրների և ցավալի թյուրիմացությունների անցնի: Հնարավոր են ձգձգումներ գործերում, կխախտվեն հին պայմանավորվածությունները: Սակայն շատ անհանգստանալու կարիք չկա: Դրական միտումների ազդեցությունն արագ կուժեղանա, և շուտով ամեն ինչ կհարթվի: Դուք հնարավոր ամեն բան կանեք իրավիճակը դեպի լավը փոխելու համար:

Օրվա երկրորդ կեսին հաջողությամբ կլուծվեն այն հարցերը, որոնց պատճառով վերջին ժամանակներս հուզումներ ու վեճեր շատ են եղել: Անցյալում կմնան մտերիմների հետ տարաձայնությունները, որոնց փոխարինելու կգան ներդաշնակությունն ու փոխհասկացողությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա սկզբին հանգստություն պահպանելը հեշտ չի լինի: Հուզական դաշտը լարված կլինի: Դուք մանրուքների պատճառով կբարկանաք, կտրվեք պրովոկացիաներին, պահի հույզերի ազդեցության տակ կասեք կամ կանեք մի բան, ինչի համար ավելի ուշ կզղջաք: Այս հատվածում չարժե կարևոր որոշումներ ընդունել կամ կապվել պարտավորություններով:

Օրվա երկրորդ կեսին տրամադրությունը կլավանա, դուք կվերագտնեք ինքնավստահությունն ու լավատեսությունը, բարյացակամորեն կտրամադրվեք: Կհաջողվի արագ ուղղել ավելի վաղ գործած սխալները: Երեկոն հարմար կլինի հին ընկերների հետ հանդիպելու համար: Նրանց հետ շփումները դրական հույզեր կպարգևեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը հաջող կանցնի: Այն հրաշալի կլինի և՛ նոր նախաձեռնությունների, և՛ վաղուց մտածածն իրագործելու համար: Դուք հեշտությամբ համախոհներ կգտնեք, օգնության ձեր խնդրանքը չեն մերժի նույնիսկ այն մարդիկ, որոնք նախկինում քիչ են հետաքրքրվել ձեր ծրագրերով: Այսօր սկսվող գործնական հարաբերությունները կարող են ժամանակի ընթացքում գործնական կամ ընկերական բնույթ ստանալ:

Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Գնումների հարցում դուք չեք շտապի ու ճիշտ էլ կվարվեք: Շուտով ստացած գումարը հաջող ներդնելու, շահավետ գործարք կնքելու հնարավորություն կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Այսօր արժե ինտուիցիային շատ ուշադիր լսել: Նրա հուշումները ճշգրիտ կլինեն, դուք շատ բանի կհասնեք, եթե հետևեք դրանց: Դրական միտումների ազդեցությունը առավել նկատելի կլինի գործնական ոլորտում: Աշխատանքի և բիզնեսի հետ կապված ամեն ինչում դուք սպասվածից մեծ հաջողությունների կհասնեք:

Օրը հազիվ թե առանց անակնկալների անցնի, բայց դրանցից ոչ մեկը չի ստիպի ձեզ խուճապի մատնվել: Անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն պայմանները, դուք հանգստություն կպահպանեք ու կղեկավարվեք առողջ բանականությամբ, ուստի սխալներ չեք անի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Գումարի հետ զգույշ եղեք: Ցանկացած ֆինանսական հարց լուծել այսօր պետք է հանգիստ ու առանց շտապելու: Շրջապատողների տված ոչ բոլոր խորհուրդները օգտակար կլինեն, այնպես որ սեփական փորձին ու առողջ բանականությանը ապավինեք: Գործեր սպասվածից շատ կունենաք, ուստի կարևոր կլինի առաջնահերթությունները ճիշտ դնելն ու ժամանակը դատարկ բաների վրա չվատնելը:

Անձնական հարաբերությունների տեսանկյունից օրը բարենպաստ կլինի: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք մտերիմների հետ, կես խոսքից կհասկանաք ձեզ համար թանկ մարդկանց: Կհաջողվի հանդիպել մարդկանց, որոնց վերջին ժամանակներս շատ էիք կարոտում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը հետաքրքիր կանցնի: Այն անսովոր հանդիպումներ ու հաճելի ծանոթություններ է խոստանում: Հնարավորություն կունենաք շփվել մարդկանց հետ, որոնց մասին լավ բաներ շատ եք լսել: Հավանական են աշխատանքի հետ կապված հաջող ուղևորություններ: Այստեղ բազում հետաքրքիր հնարավորություններ կբացվեն, դուք կփորձեք դրանցից ոչ մեկը բաց չթողնել:

Լավ է չշտապեք հատկապես խոշոր գնումների հարցում: Դժվար կլինի իսկապես լավ իրեր ընտրելը, վտանգ կա՝ գումարը հիմար բաների վրա վատնեք: Ցանկալի չէ վերանորոգման հետ կապված հարցերը քննարկելը. դա կարող է երկար ու թեժ վեճերի հանգեցնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1603 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0