ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի մարտի 24
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 6277 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Կենտրոնացեք գործերի վրա: Այսօր դուք լավ գումար աշխատելու, շահութաբեր գործարքներ կնքելու հնարավորություն կունենաք: Բայց դրա համար պիտի նախաձեռնող լինեք, ոչ միանշանակ իրավիճակում խուճապի չմատնվեք, ժամանակին լսեք ինտուիցիայի հուշումները:

Օրվա առաջին կեսին արժե ինքնուրույն գործել ու ապավինել բացառապես սեփական ուժերին: Իսկ երկրորդ կեսը շատ բարենպաստ կլինի շփումների, համախոհներ փնտրելու համար: Դուք շատերին դուր կգաք, առանց դժվարության կշահեք այն մարդկանց վստահությունը, որոնք սովորաբար նոր ծանոթություններին զգուշորեն են մոտենում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Առավոտյան ինտուիցիան կհուշի, որ եկել է գործերում նախաձեռնող լինելու ժամանակը, և այն չի սխալվի: Եթե ժամանակը զուր չվատնեք, ապա արագ գլուխ կհանեք բարդ աշխատանքից, կհասնեք վաղուց դրված նպատակներին: Հավանական են հաջողություններ ուսման մեջ: Պիտանի թվացող ամեն ինչ անմիջապես կմտապահեք:

Օրվա երկրորդ կեսին կուզենաք հանգստանալ: Լավ է ոչ մի բարդ ու հոգնեցնող բան չծրագրեք, դադար վերցնեք ու վերականգնեք ուժերը: Լավ է, եթե ձեր կողքին լինեն մարդիկ, որոնք ձեզ լավ են հասկանում: Նրանց աջակցությամբ դուք կպահպանեք լավ տրամադրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկիզբը կուրախացնի: Դուք կհասկանաք՝ ինչպես գլուխ հանել նախկինում անլուծելի թվացող խնդիրներից, կարևոր հարցերին էլ պատասխաններ կգտնեք: Ինչ-որ մեկին դուք կարող եք երևակայող թվալ, որի գաղափարները հեռու են իրականությունից: Ուստի մարդիկ շատ կզարմանան, երբ սկսեք մտածածը կյանքի կոչել ու հասնեք առաջին հաջողություններին:

Օրվա երկրորդ կեսն էլ վատը չի լինի, սակայն այն բավական անհանգիստ ժամանակ է լինելու: Անսպասելի նորությունները կշեղեն ձեզ, կստիպեն վերանայել ծրագրերը: Մտերիմներից մեկը ձեր աջակցության կարիքը կունենա և այն ցուցաբերելու համար պիտի հետաձգեք սեփական գործերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Առավոտը նոր գաղափարներ ու ծրագրեր կբերի: Բայց մտածածը կյանքի կոչելու հարցում մի շտապեք: Նախ հավաքեք անհրաժեշտ ողջ ինֆորմացիան, հակառակ դեպքում սխալներ կանեք, որոնք ուղղելը դժվար կլինի: Իսկ ահա լուրջ հարցերի քննարկումը լավ է չհետաձգեք. հենց օրվա առաջին կեսին ձեզ համար հեշտ կլինի շրջապատողների հետ լեզու գտնելը:

Երեկոյան մոտ հուզական դաշտը կլարվի, բացի այդ, ապրումների առիթներ կստեղծվեն: Մտերիմների հետ շփումները կօգնեն դրական տրամադրվել ու դատարկ բաների պատճառով չհուզվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա սկիզբը հազիվ թե հարմար լինի մանրուքներին ուշադրություն պահանջող գործերի համար: Դրանց վրա կենտրոնանալը հեշտ չի լինի, վտանգ կա՝ կարևոր բան բաց թողնեք: Իսկ ահա շփումների համար այդ հատվածը բարենպաստ կլինի: Դուք արագ մոտեցում կգտնեք ամենատարբեր մարդկանց:

Ավելի ուշ նոր առաջադրանքներն ու հոգսեր կհայտնվեն: Չի բացառվում ստիպված լինեք փոխել ծրագրերը անսպասելի առաջ եկած խնդիրները լուծելու համար: Դուք խուճապի չեք մատնվի, արագ կհասկանաք՝ ինչպես է պետք գործել: Նույնիսկ բարդ պահերին դուք կպահպանեք լավ տրամադրությունն ու կգտնեք հուսահատվածներին աջակցելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկիզբը կուրախացնի լավ նորություններով ու հաջող զուգադիպություններով: Շատ Կույսերի այս շրջանի իրադարձությունները հետաքրքիր գաղափարներ կտան: Նշանի ներկայացուցիչները կհասկանան՝ ինչպես հասնել կարևոր նպատակին ու կգտնեն մարդկանց, որոնք կօգնեն դրանում: Չեն բացառվում դրամական մուտքերը, ինչպես նաև շուտափույթ եկամուտ խոստացող գործնական առաջարկները:

Օրվա երկրորդ կեսը նույնպես վատը չի լինի: Բայց հուզական դաշտն այդ հատվածում կլարվի, իսկ ցանկացած իրադարձության ձեր արձագանքը սովորականից սուր կլինի: Աշխատեք պահի ցանկությունների և ազդեցությունների տակ որոշումներ չընդունել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Լավ է թեթև հաջողությունների և արագ հաղթանակների վրա հույս չդնեք: Այսօր ճանապարհին առաջ եկած արգելքները հաղթահարելու համար պիտի ջանքեր գործադրեք: Չեն բացառվում ձգձգումները գործերում, խնդիրները փաստաթղթեր ձևակերպելիս, աշխատանքային թյուրիմացությունները: Սակայն դրանք լուրջ հետևանքներ չեն ունենա և շուտով անցյալում կմնան: Լավատեսությունը մի կորցրեք ու շարունակեք գործել. ամեն ինչ կստացվի:

Կուրախացնեն մտերիմների հետ շփումները: Ե՛վ ընկերների հետ հանդիպումը, և՛ ընտանեկան միջոցառումը կբարձրացնեն ձեր տրամադրությունն ու կոգեշնչեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա սկզբին աշխատեք խուսափել վեճերից: Այդ հատվածը հազիվ թե հարմար լինի կարևոր աշխատանքային հարցերը քննարկելու համար: Բոլորին դուրեկան լուծում գտնել չի հաջողվի, իսկ ահա փոխադարձ դժգոհություններ ու վիրավորանքներ շատ կլինեն: Օրվա երկրորդ կեսին պայմանավորվելը կհեշտանա:

Երեկոյան մոտ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա կյանքի մյուս ոլորտներում. ձեզ հաճելի անակնկալներ են սպասվում: Չեն բացառվում դրամական մուտքերը, այդ թվում՝ նոր աղբյուրներից: Հաջող գնումներ անելու շանս կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Դուք գործերում հաջողության կհասնեք հին ու նոր ծանոթների աջակցության շնորհիվ: Օրը հարմար կլինի պոտենցիալ գործատուների հետ հանդիպելու, երկարաժամկետ համագործակցության հետ կապված հարցերը քննարկելու համար: Կհաջողվի լավ տպավորություն թողնել ու ցույց տալ, թե ինչի եք ունակ:

Եթե ուշադիր լինեք, ապա մյուսներից շուտ կարևոր տեղեկատվություն կստանաք: Այն կօգնի ճիշտ որոշումներ ընդունել, խուսափել սխալներից, որոնք ուղղելը բարդ էր լինելու: Երեկոն բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Այն հարմար կլինի և՛ ընկերական հանդիպման, և՛ ռոմանտիկ ժամադրության համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը անակնկալներ ու իրադարձություններ կբերի, որոնք անմիջապես ճիշտ գնահատել չի ստացվի: Իրավիճակի մեջ արագ կողմնորոշվելը հեշտ չի լինի, վտանգ կա ուրիշի ազդեցության տակ ընկնեք ու որոշումներ ընդունեք, որոնց համար հետո կզղջաք: Հավանական են տարաձայնություններ կոլեգաների և գործընկերների հետ: Փոխզիջման հասնել կհաջողվի, եթե հանգստություն պահպանեք, պրովոկացիաներին էլ չտրվեք:

Այնտեղ, որտեղ դա հնարավոր է, աշխատեք նախապես կազմած ծրագրի համաձայն գործել: Սա ամենահարմար օրը չի լինելու իմպրովիզներ անելու և ոտքի վրա որոշումներ ընդունելու համար: Օգտակար կլինի ընկերների հետ խորհրդակցելը. նրանք կհուշեն՝ ինչպես խուսափել սխալներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Լավ օր է աշխատանքի համար. շատ բան լավ կստացվի, դուք հրաշալի արդյունքների կհասնեք՝ առանց մեծ ջանքեր գործադրելու: Հեշտությամբ համախոհներ ու օգնականներ կգտնեք, հավանական են պիտանի ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց աջակցությունը ձեզ դեռ պետք կգա: Այսօր սկսվող գործնական հարաբերությունները ժամանակի ընթացքում ոչ ֆորմալ բնույթ կստանան:

Մի շտապեք ծախսել գումարը: Հավանական են զուր ծախսեր, ոչ անհրաժեշտ գնումներ, որոնց համար հետո կզղջաք: Երեկոն արժե անցկացնել ընկերների հետ. նրանց հետ շփումները կբարձրացնեն ձեր տրամադրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա սկիզբը հետաքրքիր ու հիշարժան կլինի: Հավանական են անսովոր հանդիպումներ: Որոշ Ձկներ կայցելեն միջոցառումների, որոնց մասին նախկինում շատ են լսել ու պիտանի ծանոթություններ կհաստատեն: Հաջողությամբ կլուծվեն գումարի կամ արժեքավոր ունեցվածքի, գնումների կամ անշարժ գույքի վարձակալման հետ կապված հարցերը:

Օրվա երկրորդ կեսը կարող է հոգնեցնող թվալ: Եվ բանը միայն այն չի լինի, որ ստիպված եք լինելու միաժամանակ մի քանի գործով զբաղվել: Հուզական դաշտը լարված կլինի, ուստի ցանկացած մանր-մունր թյուրիմացության դուք շատ սուր կարձագանքեք: Օգտակար կլինի հանգստանալն ու հոգսերից շեղվելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 6277 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0