Աստղագուշակ․ 2023 թվականի մարտի 22
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 5960 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Չնայած օրը բավական հագեցած կլինի, բայց դուք չեք հուզվի, կպահպանեք հոգեկան հավասարակշռությունը: Համառություն դրսևորելով՝ դուք կլուծեք վերջին ժամանակներս բոլորին անհանգստացնող հարցերը: Չեն բացառվում դժվարություններն աշխատանքի մեջ, սակայն դրանք ձեզ չեն ստիպի հրաժարվել ծրագրերից, կիսատ թողնել սկսածը: Տանը հոգսեր սովորականից շատ կլինեն, բայց դուք այստեղ էլ ամեն ինչ կհաղթահարեք: Հավանական են չծրագրված ծախսեր: Դրանք զուր չեն լինի, դուք կգտնեք ճիշտ չափով ծախսելու եղանակը: Երեկոն հարմար կլինի հին ընկերների հետ շփվելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրը բարենպաստ կլինի աշխատանքի համար: Հնարավորություն կունենաք ամրապնդել ձեր մասնագիտական դիրքերը, բարձրանալ կարիերայի սանդուղքներով: Նոր հնարավորություններ կբացվեն այն Ցուլերի առաջ, որոնք վերջին ժամանակներս ձանձրալի ու միապաղաղ գործերով էին զբաղված և երազում էին նոր բան ստանձնելու մասին: Չեն բացառվում մանր-մունր կենցաղային խնդիրները, ցավալի թյուրիմացությունները: Դրանք չեն փչացնի ոչ ձեր, ոչ էլ ձեր մտերիմների տրամադրությունը: Դուք ինքներդ լավ տրամադրություն կպահպանեք, մյուսներին էլ կոգևորեք ու կուրախացնեք: Երեկոն անսպասելի նվերներ ու հեռվից հրաշալի նորություններ է խոստանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրվա սկզբին լավ է բարդ գործեր չստանձնեք. կենտրոնանալը սովորականից դժվար է լինելու, շրջապատողները հաճախ կշեղեն ձեզ: Կոլեգաների հետ աննշան տարաձայնություններից կարող է երկարատև կոնֆլիկտ սկսվել, եթե դուք չաշխատեք հարթել սուր անկյունները ու պահպանել բոլորի հետ լավ հարաբերությունները: Օրվա երկրորդ կեսին դրական միտումները կգերակշռեն: Այդ հատվածը կուրախացնի վերջին ժամանակներս մտերիմների մասին անհանգստացող Երկվորյակներին, որոնք նրանց օգնելու հնարավորություն էին փնտրում: Հավանական են դրամական մուտքեր, շահավետ գործարքներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրը բավական հաջող կդասավորվի, բայց շատ բան կախված կլինի նրանից՝ արդյոք ձեզ կհաջողվի լավ տրամադրություն պահպանել: Հուզական դաշտը լարված կլինի, ուստի աննշան պատահարներին էլ կարող եք սովորականից սուր արձագանքել: Աշխատեք լավի մասին մտածել, ուրախության առիթներ փնտրել, հանգստություն պահպանել, նույնիսկ եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա: Դուք օգտակար բաներ կանեք ոչ միայն ձեր, այլև շրջապատողների համար, եթե լսեք նրանց խնդրանքները: Մտերիմների հետ հարաբերությունները նկատելիորեն դեպի լավը կփոխվեն օրվա երկրորդ կեսին: Այդ հատվածը հարմար կլինի կարևոր հարցերը քննարկելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Հրաշալի գաղափարներ կունենաք: Նախկինում ակնհայտ թվացող շատ բաների դուք այսօր նորովի կնայեք: Պարզ կդառնա, թե ինչպես կարող եք լուծել բոլորին փակուղու առաջ կանգնեցրած խնդիրները, և ինչ կարող եք նախաձեռնել իրավիճակը դեպի լավը փոխելու համար: Մի շտապեք: Անհապաղ գործելու անհրաժեշտություն չկա: Լավ է հանգիստ ամեն ինչ մտածեք: Օրը բարենպաստ կլինի գործնական շփումների համար: Ձեր կողքին կհայտնվեն մարդիկ, որոնց հետ հեշտությամբ կպայմանավորվեք համագործակցության մասին: Չի բացառվում հնարավորություն ընձեռվի զբաղվել հենց այն նախագծով, որը ձեզ խոստումնալից ու հետաքրքիր է թվում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Նույնիսկ եթե օրվա համար մեծ ծրագրեր ունեք, լավ է չշտապեք: Առավոտը հազիվ թե հարմար լինի կարևոր գործերի ու լուրջ բանակցությունների համար: Դժվարությամբ կտրամադրվեք, չեք կարողանա գլուխ հանել բարդ իրավիճակից ու ձեզ ճիշտ պահել: Բայց շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, ինտուիցիան էլ կհուշի, որ գործելու ժամանակն է: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի համախոհներ ու օգնականներ փնտրելու համար: Վառ կարտահայտվեն առաջատարի հատկանիշները, դուք շատերին կհետաքրքրեք ձեր գաղափարներով: Նոր ծանոթների հետ արագ կընկերանաք, ռոմանտիկ պատմության սկիզբն էլ չի բացառվում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Հեշտությամբ գործնական կտրամադրվեք: Դուք լրջորեն կվերաբերվեք լուծում պահանջող բոլոր առաջադրանքներին, ուստի կկարողանաք հաջողությունների հասնել աշխատանքի և ուսման մեջ: Օրը հարմար կլինի այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնք կարող են ազդել ձեր կարիերայի զարգացման վրա: Հաջողությամբ կավարտվեն աշխատանքը փոխելու հետ կապված բանակցությունները: Օրվա առաջին կեսը բարենպաստ կլինի շփումների համար, իսկ երկրորդ կեսին շրջապատողների հետ լեզու գտնելը կդժվարանա: Դա հատկապես նկատելի կլինի անձնական հարաբերություններում: Աշխատեք ձեզ համար թանկ մարդկանց հետ համբերատար լինել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրը լուրջ դժվարություններ չի բերի, դուք լավ գլուխ կհանեք նույնիսկ նրանից, ինչը նախկինում չի ստացվել: Ինտուիցիան կօգնի արագ կողմնորոշվել նոր իրավիճակում, նրա հուշումների շնորհիվ դուք լուրջ սխալներ չեք անի: Հաջող գործարքներ կնքելու շանս կլինի: Որոշ Կարիճներ եկամուտների նոր աղբյուր կգտնեն: Դուք ընդհանուր լեզու կգտնեք այն մարդկանց հետ, որոնց հետ առաջ հաշտ չէիք, կկարողանաք կարգավորել նախկինում հիմար վեճի պատճառով փչացած հարաբերությունները: Նույնիսկ նախկինում անբարեհամբույր մարդիկ այսօր զարմանալիորեն բարյացակամ տրամադրված կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրը շատ արդյունավետ կլինի: Պիտի միաժամանակ մի քանի գործից գլուխ հանեք, հազիվ թե ինչ-որ մեկ կոնկրետ բանի վրա կենտրոնանալու կամ հետևողականորեն գործելու հնարավորություն լինի: Ավելի հավանական է, որ ստիպված լինեք միաժամանակ մի քանի հարց լուծել: Դուք դրանից գլուխ կհանեք, բայց ջանքերի գնով: Շրջապատողները սովորականից հաճախ կխառնվեն ձեր գործերին, ամեն անգամ նրբանկատ չեն լինի: Աշխատեք հանգիստ արձագանքել, նյարդայնությանը չտրվել: Դա թույլ կտա խուսափել վեճերից ու փոխադարձ վիրավորանքներից, որոնք կարող էին երկար ժամանակով փչացնել հարաբերությունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Դուք դատարկ բաների պատճառով չեք տագնապի ու չեք անհանգստանա, եթե ինչ-որ բան այնպես չընթանա, իսկ ծագած բոլոր դժվարություններին փիլիսոփայորեն կմոտենաք: Հենց դա թույլ կտա լավ գլուխ հանել բարդ գործերից, հաջողության հասնել այնտեղ, որտեղ ընդհանրապես ոչինչ չէր ստացվում: Կարևոր չէ ինքնուրույն կգործեք, թե ինչ-որ մեկին կդիմեք օգնության խնդրանքով. աստղերը բոլոր դեպքերում ձեր կողմից կլինեն: Օրվա երկրորդ կեսին արժե ուշադիր լինել ֆինանսների հետ կապված հարցերը լուծելիս: Հնարավոր են աննշան, բայց շատ ցավալի կորուստներ, մանր-մունր սխալներ, որոնք ծախսերի կհանգեցնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Արժե կենտրոնանալ ֆինանսական հարցերի լուծման վրա: Այստեղ ինտուիցիան ձեզ հուսախաբ չի անի, դուք ամեն ինչ ճիշտ կանեք: Հաջող գործարքներ կնքելու, եկամուտների նոր աղբյուր գտնելու շանս կլինի: Որոշ Ջրհոսներ շատ շահավետ գնումներ կանեն: Դրական միտումների ազդեցությունը զգալի կլինի նաև կյանքի մյուս ոլորտներում: Հնարավոր են անսովոր հանդիպումներ, չի բացառվում ծանոթությունը, որից ձեզ համար շատ կարևոր հարաբերություններ կսկսվեն: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ընտանեկան տոնի կամ ընկերների հետ հանդիպելու համար: Նոր ծրագրեր կհայտնվեն, որոնք կիրագործեք ամենամտերիմների հետ միասին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Մանր-մունր գործեր շատ կլինեն, միանգամից հասկանալի չի լինի, թե դրանցից որոնք են հենց հիմա ուշադրություն պահանջում, իսկ որոնք կարելի է հետաձգել: Այստեղ լավ է սեփական ինտուիցիայի հուշումները լսեք, այլ ոչ թե ուրիշների խորհուրդները: Շրջապատողները կարող են պարզապես իրավիճակից գլուխ չհանել ու շեղել ձեզ: Դրական միտումների ազդեցությունը ժամանակի ընթացքում կուժեղանա: Նույնիսկ եթե օրը բավական անհաջող սկսվի, օրվա երկրորդ կեսին դուք կզգաք աստղերի աջակցությունը: Հնարավորություն կունենաք անել վաղուց մտածածը: Ընկերները հաճույքով ձեզ կօգնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|