Աստղագուշակ․ 2023 թվականի մարտի 13
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1822 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Արժե կենտրոնանալ աշխատանքի վրա. այստեղ կարող եք մեծ հաջողությունների հասնել: Եթե ժամանակը մանր-մունր գործերի վրա չվատնեք, ապա գլուխ կհանեք լուրջ ու կարևոր առաջադրանքից: Ձեր հաջողություններին ուշադրություն կդարձնեն մարդիկ, որոնց աջակցությունը վաղուց էիք ուզում ստանալ: Չի բացառվում նրանք հետաքրքիր մի բան առաջարկեն կամ էլ օգնեն ձեր գաղափարների իրագործման հարցում: Բայց անձնական հարաբերություններում էլ դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի: Կուրախացնի ընկերների կամ սիրելիի հետ հանդիպումը, ընտանեկան ուղևորությունն էլ հաճելի կլինի, վառ հույզեր կպարգևի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Ուշադրություն դարձրեք այն գաղափարներին, որոնցով այսօր շրջապատողները կկիսվեն ձեզ հետ: Ձեր ուժերի սահմաններում կլինի մտածածն իրագործելու հարցում նրանց օգնելը, բացի, այդ դրանից ինքներդ էլ օգուտ կքաղեք: Հավանական են համագործակցության առաջարկներ, կամ էլ ձեզ կհրավիրեն մասնակցել անսովոր նախագծերին: Ինտուիցիան կհուշի, որ հրաժարվել չարժե, և այն չի սխալվի: Արժե զգույշ լինել գումարի հետ: Ֆինանսների հետ կապված ամեն հարցում ձեզ բնորոշ կլինի որոշակի թեթևամտությունը. այսօր դա կարող է զուր ծախսերի, անհաջող գնումների ու գործարքների հանգեցնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Ստանձնեք նոր առաջադրանքները. դրանցից դուք արագ գլուխ կհանեք: Միանգամից պարզ կդառնա, թե ինչպես է պետք գործել ու ինչի վրա կենտրոնանալ առաջին հերթին: Ձեզ հաճույքով կօգնեն հին ծանոթները, որոնց աջակցությամբ կհաղթահարեք դժվարությունները: Հավանական են դրական փոփոխություններ կոլեգաների, ղեկավարության, գործընկերների հետ հարաբերություններում: Հավանական են անսովոր ծանոթություններ: Մարդիկ, որոնց այսօր առաջին անգամ կհանդիպեք, ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն: Սակայն դա կարող է խաբուսիկ լինել, այնպես որ մի շտապեք կիսվել ձեր գաղտնիքներով: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված հարցերը լավ է քննարկեք ոչ ֆորմալ միջավայրում: Այդպես կարևոր բաների մասին պայմանավորվելն ավելի հեշտ կլինի, կկարողանաք ձեր կողմը գրավել մարդկանց, որոնցից շատ բան է կախված: Սակայն մի շտապեք կապվել լուրջ պարտավորություններով: Խոստումներ տալուց առաջ մտածեք՝ արդյոք դրանք կատարելը հեշտ է լինելու: Հավանական են դրական փոփոխություններ մտերիմների հետ հարաբերություններում. դուք կսկսեք իրար ավելի լավ հասկանալ, կկարողանաք հանգիստ քննարկել այն, ինչի պատճառով նախկինում վեճեր շատ են եղել: Երեկոն հարմար կլինի ռոմանտիկ հանդիպման, ոչ մեծ ժամանցային ուղևորության համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Առավոտը բավական անհանգիստ կլինի: Ամենայն հավանականությամբ պիտի միաժամանակ մի քանի գործով զբաղվեք, և դա հեշտ չի լինի: Շատ Առյուծներ պիտի ավարտեն այն, ինչը մեկ ուրիշն է սկսել: Նրանք պիտի գլուխ հանեն բարդ հարցերից, ոտքի վրա սովորեն. հեշտ չի լինելու: Դրական միտումների ազդեցությունը ժամանակի ընթացքում կուժեղանա, օրվա երկրորդ կեսը առաջինից ընդհանուր առմամբ ավելի բարենպաստ կլինի: Այն հարմար կլինի գնումների համար. դուք շատ չեք ծախսի, անսխալ կընտրեք իրեր, որոնք երկար ժամանակ կուրախացնեն ձեզ ու ձեր մտերիմներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Դժվարություններից մի վախեցեք: Այսօր դուք արագ գլուխ կհանեք նրանից, ինչը նախկինում բարդ է թվացել, կգտնեք ճանապարհին առաջ եկած արգելքները հաղթահարելու ձևը: Պետք կգան վերջին ժամանակներս ձեռք բերած գիտելիքները: Դրանց շնորհիվ դուք սխալներ չեք անի, խնդիրների լուծման անսպասելի, բայց շատ արդյունավետ եղանակ կգտնեք: Հավանական են հեռվից լավ նորություններ: Երբ դրանք ստանաք, անհանգստության առիթներ էլ կքչանան, կկարողանաք կենտրոնանալ հետաքրքիր ու հաճելի բանի վրա: Օրվա երկրորդ կեսն արժե անցկացնել մարդկանց հետ, որոնք հասկանում ու աջակցում են ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Շտապելու կարիք չկա: Այսօր նույնիսկ առօրյա գործերն են շատ ժամանակ պահանջելու, իսկ լավ ծանոթ առաջադրանքները լուծելիս չեն բացառվում դժվարությունները: Սակայն դուք ամեն ինչից գլուխ կհանեք, չնայած՝ ոչ միանգամից: Անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն պայմանները, դուք լավատեսական տրամադրություն կպահպանեք: Դա դուր կգա շրջապատողներին, շատերը կուզենան ձեզ հետ մոտիկից ծանոթանալ: Օրը հարմար կլինի անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելու համար, օրինակ՝ կարող եք հանդիպման առաջարկ անել մի մարդու, որին վաղուց եք համակրում: Աշխատեք երկուսիդ համար հետաքրքիր զբաղմունք գտնել. դա ձեզ կմտերմացնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Աշխատեք հանգստություն պահպանել ու պրովոկացիաներին մի տրվեք: Սա գործնական շփումների տեսանկյունից ամենահասարակ օրը չի լինելու: Մարդիկ, որոնք նախկինում շատ հարցերում աջակցում էին ձեզ, այսօր կենտրոնացած կլինեն սեփական հետաքրքրությունների վրա, ուստի նրանց հետ համատեղ գործողությունների մասին պայմանավորվելը դժվար կլինի: Բացի այդ, կակտիվանան թշնամիները. պատրաստ եղեք դիմագրավելու նրանց հարձակումներին: Լրիվ այլ կերպ կդասավորվեն անձնական հարաբերությունները: Դուք մտերիմներին լավ կհասկանաք, նրանք էլ՝ ձեզ: Չի բացառվում իրենց մասին հիշեցնեն հին ծանոթները, և նրանց հետ շփումները կրկին կուրախացնեն ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Վճռական գործեք, և դուք հաջողության հասնելու շանս կունենաք: Օրը նկատելի առաջընթաց է խոստանում աշխատանքի մեջ, հաջողությամբ կլուծվեն մասնագիտական առաջադրանքները: Եթե ձեզ ճիշտ պահեք, ապա նոր համախոհներ կգտնեք, այդ թվում՝ ազդեցիկ անձանց շրջանում: Չի բացառվում հենց նրանց աջակցությունը ձեր առաջ մասնագիտական բարձունքների տանող ուղի բացի: Այսօր դուք սովորականից հաճախ եք ուշադրության կենտրոնում հայտնվելու և դրանից հաճույք եք ստանալու: Հավանական են հաճելի ծանոթություններ: Պատահական հանդիպումը կարող է ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ դնել, որոնք շուտով կարևոր կդառնան ձեզ համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրը կսկսվի ոգեշնչող նորություններով կամ խոստումնալից առաջարկներով: Առավոտը հարմար կլինի լուրջ գործերի և կարևոր հարցերը լուծելու համար: Սակայն կարևոր կլինի ուժերը ճիշտ գնահատելը: Նոր բան ստանձնելուց առաջ համոզվեք, որ կարող եք անհրաժեշտ արդյունքին ինքնուրույն հասնել: Ցավոք, ժամանակին օգնություն ստանալ հազիվ թե հաջողվի: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է լինելու ոչ ֆորմալ միջավայրում շփումների, ընկերների կամ համակրելի մարդկանց հետ հանդիպումների համար: Նախկինում բացառապես ֆորմալ բնույթ կրող հարաբերություններն ավելի անբռնազբոս կդառնան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Պատմեք ձեր հաջողությունների մասին: Այսօր դրանց մասին իմանալը շատերին ոչ միայն հետաքրքիր, այլև օգտակար կլինի, և դուք նոր համախոհներ կգտնեք: Օրը հարմար կլինի մասնագիտական սեմինարներին ու կոնֆերանսներին մասնակցելու, ձեր գործնական հետաքրքրությունները կիսող մարդկանց հետ շփվելու համար: Այսօր ընդունված որոշումները կօգնեն մեծացնել եկամուտները կամ էլ եկամուտների նոր աղբյուր գտնել: Տանը հոգսեր սովորականից շատ կունենաք: Չի բացառվում ստիպված լինեք լուծել կենցաղային խնդիրները: Սակայն դուք արագ ամեն ինչից գլուխ կհանեք: Երեկոն հարմար կլինի ակտիվ հանգստի համար: Ընկերներն ու մյուս մտերիմները հաճույքով կընկերակցեն ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Կենտրոնանալն ու հանգստություն պահպանելը հեշտ չի լինի: Այսօր դուք սովորականից հաճախ կտրվեք պահի հույզերին: Դրա պատճառով հավանական են տարաձայնություններ ու վեճեր այն մարդկանց հետ, որոնց հետ առաջ շատ հաշտ էիք: Որոշ Ձկներ կասկածամիտ կդառնան, դրա պատճառով մտերիմների հետ հարաբերությունները կլարվեն: Սակայն դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, օրվա երկրորդ կեսն էլ առաջինից հաջող կդասավորվի: Այն կուրախացնի հաճելի անակնկալներով, նոր հնարավորություններ կբացի, որոնց մասին նախկինում միայն երազում էիք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|