Աստղագուշակ․ 2023 թվականի մարտի 12
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 4730 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Այսօրվա համար ծրագրած գործերից գլուխ հանելու համար լուրջ ջանքեր գործադրելու կարիք չի լինի: Շատ բան հաջող կդասավորվի: Դուք կգտնեք հաջողության հասնելու ձևն այնտեղ, որտեղ մյուսները խուճապի կմատնվեին: Պետք կգա շատ վաղուց ձեռք բերած փորձը: Դրա շնորհիվ դուք նույնիսկ աննշան սխալներ չեք անի: Օրը հարմար կլինի հին ծանոթներին հանդիպելու համար: Զրույցի համար բազում հետաքրքիր թեմաներ կգտնվեն, գործեր կհայտնվեն, որոնցով կուզենաք միասին զբաղվել: Օրվա երկրորդ կեսը անակնկալներ ու դրամական մուտքեր է խոստանում, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Եթե այսօր պատրաստվում եք զբաղվել կարևոր գործերով, միայն ձեր ուժերի վրա հույս դրեք: Ինչ-որ մեկի հետ համատեղ գործողությունների մասին պայմանավորվելը սովորականից բարդ է լինելու: Երբեմն ձեզ սխալ կհասկանան նույնիսկ ամենամտերիմները: Սակայն կոնֆլիկտներ չեն առաջանա: Դուք կաշխատեք հարթել սուր անկյունները, իսկ երեկոյան հարաբերություններն անպայման կհարթվեն: Օրը հարմար կլինի ուղևորությունների և զբոսանքների համար. պայմանների փոփոխությունն այսօր ձեզ մեծ օգուտ կտա: Չեն բացառվում անսովոր հանդիպումները, հետաքրքիր ծանոթությունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Համարձակ ստանձնեք լուրջ գործերը. այսօր ձեզ մոտ շատ բան լավ կստացվի: Անսպասելի առաջ եկած գաղափարները հաջող կլինեն, իսկ դրանք իրագործելու հնարավորություն անմիջապես կհայտնվի: Շատ Երկվորյակներ կկարողանան ուղղել վաղուց գործած սխալները, լրացնել բաց թողածը: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում: Հարազատները կարող են լավ նորություններ բերել կամ էլ կիսվել տեղեկատվությամբ, որը շատ օգտակար կլինի: Օրը հաջող կլինի նաև ֆինանսների տեսանկյունից: Հնարավոր են դրամական մուտքեր, շահավետ գործարքներ ու գնումներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրվա համար լավ է ոչ մի կարևոր ու բարդ բան չծրագրեք: Հանգստացեք: Գործերում փոքրիկ դադարն էլ բավարար կլինի ձեզ ավելի լավ զգալու համար: Լուրջ հարցերի քննարկումը նույնպես լավ է հետաձգեք, նաև այն մարդկանց հետ հանդիպումները, որոնք հաճախ են հանում ձեզ հավասարակշռությունից ու ստիպում են հուզվել: Լավ է մտածեք, թե ինչը կարող է ձեզ ուրախացնել, ժամանակ գտեք հաճելի զբաղմունքների համար: Օրվա երկրորդ կեսին կարող եք գնումներ անել: Դուք ձեր ու ձեր մտերիմների համար օգտակար մանրուքներ կգնեք ու պարզապես հաճելի ժամանակ կանցկացնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Հետաձգեք ֆինանսների հետ կապված հարցերի լուծումը: Այսօր այդ հարցերում հեշտությամբ կսխալվեք, կխճճվեք, որոշումներ կընդունեք, որոնք կարող են լուրջ կորուստներով ավարտվել: Աշխատեք ձեր փորձին ու առողջ բանականությանն ապավինել: Ինտուիցիայի հուշումներն ու կողքից խորհուրդները այսօր ավելի շատ կխճճեն ձեզ, քան որևէ օգուտ կտան: Օրը բարենպաստ կլինի ստեղծագործելու համար: Դուք նոր գաղափարներ կունենաք, որոնք կուզենաք հնարավորինս արագ կյանքի կոչել: Հավանական են հաջողություններ ուսման մեջ: Դուք գլուխ կհանեք նրանից, ինչն առաջ բարդ է թվացել, առանց դժվարության կմտապահեք նոր տեղեկատվությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրը շատ արդյունավետ կլինի: Այն հարմար կլինի և՛ հին գործերն ավարտելու, և՛ լրիվ նոր բան ստանձնելու համար: Շտապելու կարիք չի լինի, բայց ժամանակը զուր վատնել էլ չեք ուզենա. դուք արագ ձեզ հարմար ռիթմը կգտնեք ու հենց դրան էլ կհետևեք: Մի շտապեք խոստումներ տալ: Ամենայն հավանականությամբ դրանք կատարելն ավելի բարդ է լինելու, քան կարծում եք: Օրը հարմար չի լինի նաև վարկեր վերցնելու համար. դրանք վերադարձնելը դժվար լինի: Դրական միտումների ազդեցությունը կգերակշռի ռոմանտիկ հարաբերություններում: Դուք մեծ հաճույք կստանաք սիրելիի հետ շփումներից: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Այսօր հաստատ չեք ձանձրանալու, օրը հետաքրքիր գործերով լի կլինի: Ընկերներն անսովոր մի բան կառաջարկեն, և դուք ուրախությամբ կհամաձայնեք: Հին ծանոթներին այցելելու հնարավորություն կլինի: Որոշ Կշեռքներ կվերականգնեն այն կապերը, որոնց ավարտի համար զղջում էին: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, դրական փոփոխություններ ամենամտերիմների հետ հարաբերություններում: Տարաձայնություններն անցյալում կմնան, կկարողանաք միավորել ջանքերն ու միասին լուծել բոլորիդ համար կարևոր հարցերը: Օրվա երկրորդ կեսը դրամական մուտքեր է խոստանում, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրը շատ բարենպաստ կլինի շփումների համար: Լավ կանցնեն հին ընկերների հետ հանդիպումները, դուք միասին հրաշալի ժամանակ կանցկացնեք: Չեն բացառվում ծանոթությունները, որոնք ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ կդնեն: Դուք հեշտությամբ անջնջելի տպավորություն կթողնեք, իսկ ինքներդ գլուխներդ չեք կորցնի: Կարող եք զբաղվել տնային գործերով. դուք դրանցից արագ գլուխ կհանեք, անսպասելի դժվարություններ չեն առաջանա: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի գնումների համար: Ուշադրություն դարձրեք անսովոր իրերին. հենց դրանք երկար կուրախացնեն ձեզ ու ձեր մտերիմներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրը հարմար կլինի բարդ առաջադրանքները լուծելու համար: Կարող եք վերադառնալ նրան, ինչը երկար ժամանակ չի ստացվել: Ամենայն հավանականությամբ դուք կգտնեք անհրաժեշտ արդյունքին հասնելու ձևը: Մտերիմները կողքից դիտողի դերում չեն լինի, հաճույքով օգնության կհասնեն, եթե դրա կարիքը լինի: Որոշ Աղեղնավորների անսպասելի կաջակցեն մարդիկ, որոնց նրանք համախոհ չէին համարում: Աշխատեք ուշադիր լինել մտերիմների հանդեպ. այսօր նրանց համար դա շատ կարևոր կլինի: Օրվա երկրորդ կեսին պիտի ուշադրություն դարձնեք ընտանեկան գործերին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Շրջապատողների հետ հարաբերությունները միշտ չէ, որ թեթև ու ներդաշնակ կդասավորվեն: Հավանական են վեճեր մանրուքների պատճառով, տարաձայնություններ, որոնք կարող են բոլորի տրամադրությունը փչացնել: Աշխատեք դատարկ բաներից չկառչել և ուրիշների թուլությունների հանդեպ ներողամիտ լինել: Ձեզանից էլ շատ բան մի պահանջեք: Օրվա երկրորդ կեսը առաջինից թեթև ու հաճելի կանցնի: Շատ Այծեղջյուրների այն լավ նորություններ կբերի: Չեն բացառվում ուշադրության նշաններն ու նվերները: Դրանք ձեզ կուրախացնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրը հանգիստ կանցնի, և դա ձեզ կուրախացնի: Հնարավորություն կունենաք ավարտել ավելի վաղ սկսած գործերը, գլուխ հանել ձեզ ու ձեր մտերիմներին վշտացնող խնդիրներից: Հաջողությամբ կլուծվեն ֆինանսական հարցերը: Չեն բացառվում դրամական մուտքերը, որոնք շատ տեղին կլինեն: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք նրանց հետ, ում հետ դա անել նախկինում չէր ստացվում: Նկատելիորեն դեպի լավը կփոխվեն վերջին ժամանակներս լարված հարաբերությունները: Դուք կգտնեք սիրելիին ուրախացնելու ձևը, նրան հաճելի անակնկալ կանեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրը հարմար կլինի հանգստի և զվարճանքների, ընկերների հետ հանդիպելու, ընտանեկան միջոցառումների համար: Լուրջ գործերը լավ է հետաձգեք. այսօր դրանք անելը դժվար է լինելու, հավանական են ցավալի սխալներ ու բացթողումներ: Եթե ծրագրել եք կարևոր բանով զբաղվել, մտածեք, թե ով կարող է ձեզ օգնել: Աջակցությունն ավելորդ չի լինի: Այդ հարցով արժե դիմել նրանց, ովքեր ձեզ լավ գիտեն: Գնումների հարցում լավ է չշտապեք, հատկապես, եթե խոսքը այնպիսի իրերի մասին է, որոնց անհրաժեշտությունը մեծ չէ: Վտանգ կա խոշոր գումար ծախսեք դատարկ բաների վրա, իսկ հետո զղջաք դրա համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|