Աստղագուշակ․ 2023 թվականի մարտի 11
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Այսօր ցանկացած ուղևորություն սպասվածից ժամանակատար է լինելու. ծրագրեր կառուցելիս նկատի առեք ճանապարհին հավանական ձգձգումները: Մնացած հարցերում օրը բարենպաստ կլինի, դժվարությունների համար կարող եք չմտահոգվել:
Օրվա առաջին կեսին հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր: Կարող եք գնումներ անել. կկարողանաք և՛ ձեզ, և՛ մտերիմների համար պիտանի իրեր ձեռք բերել: Ավելի ուշ ձեր նախասիրություններն ունեցող մարդկանց հետ հանդիպելու, միասին ինչ-որ հետաքրքիր բանով զբաղվելու հնարավորություն կունենաք: Դուք պիտանի խորհուրդներ կստանաք, որոնց շնորհիվ կկարողանաք մոտ օրերին խուսափել դժվարություններից:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Անկախ նրանից, թե օրվա համար ինչ կծրագրեք, պատրաստ եղեք վճռական գործելու: Հենց դա թույլ կտա հաջողության հասնել, անել այն, ինչն առաջ չի ստացվել: Առավոտյան հազիվ թե ինչ-որ մեկն օգնության շտապի ձեզ, իսկ ահա ավելի ուշ անպայման կհայտնվեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն աջակցել ու ձեզ վրա վերցնել ձեր հոգսերի մի մասը:
Չեն բացառվում փոքրիկ ընտանեկան տարաձայնությունները, կենցաղային հարցերի պատճառով վեճերը: Մի անհանգստացեք. դուք արագ կպայմանավորվեք, վեճեր ու փոխադարձ վիրավորանքներ չեն լինի: Երեկոն հարմար կլինի մոտ ապագայի ծրագրերը քննարկելու համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Օրն անսովոր հանդիպումներ ու ծանոթություններ է խոստանում: Այսօր ձեր գործերով շատերը կհետաքրքրվեն: Բայց մի շտապեք բոլորին պատմել դրանց մասին. ինչ-որ մեկը կարող է ձեր գաղափարներից օգտվել՝ ի շահ սեփական հետաքրքրությունների: Հավանական են ընտանեկան գործերի կամ ընկերներին օգնելու հետ կապված չծրագրված ուղևորություններ:
Գործեր անսպասելի շատ կունենաք: Բայց դուք առաջնահերթությունները ճիշտ կդնեք, կկենտրոնանաք ամենակարևորի վրա, ժամանակը դատարկ բաների վրա չեք վատնի: Ուստի հանգստանալու հնարավորություն էլ կլինի: Երեկոյան ռոմանտիկ ժամադրության գնացող Երկվորյակները բազում վառ տպավորություններ կստանան:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Գումարի հետ զգույշ եղեք. հնարավոր են անհաջող գնումներ, ցավալի ֆինանսական կորուստներ: Մնացած հարցերում օրը բարենպաստ կլինի: Այն հարմար կլինի հին ընկերներին հանդիպելու համար: Նրանք իրենք հետաքրքիր մի բան կառաջարկեն, և ձեր գաղափարները հաճույքով կաջակցեն:
Նույնիսկ եթե ամեն ինչ ծրագրի համաձայն չընթանա, դուք խուճապի չեք մատնվի ու չեք վշտանա, կպահպանեք հաջողության հանդեպ վստահությունն ու արագ կհասկանաք՝ ինչպես հասնել նրան: Շրջապատողների վրա դա ուժեղ տպավորություն կթողնի, շատերը կհասկանան, որ նախկինում թերագնահատել են ձեզ: Երեկոն ընտանիքում հաճելի իրադարձություններ է խոստանում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Օրվա սկիզբը հազիվ թե առանց ապրումների անցնի: Բայց դժվարությունները դուք կհաղթահարեք: Ավելի հեշտ կլինի միայն սեփական ուժերին ապավինելը. օգնականներ ավելի ուշ կհայտնվեն, երբ հիմնական խոչընդոտները հաղթահարած կլինեք: Ցանկալի չէ խոշոր գործարքներ կնքելը, ոչ այնքան անհրաժեշտ բաների վրա մեծ գումար ծախսելը:
Օրվա երկրորդ կեսը հետաքրքիր, ուրախ իրադարձություններով ու լավ նորություններով լի կլինի: Աստղերը հատկապես բարյացակամ կլինեն սիրահարված Առյուծների հանդեպ: Հիշարժան ու անսովոր կլինեն ռոմանտիկ ժամադրությունները: Նշանի որոշ ներկայացուցիչներ կլսեն խոսքեր, որոնց վաղուց էին սպասում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Կարևոր զրույցներն արժե հետաձգել օրվա երկրորդ կեսի համար: Առավոտյան հազիվ թե կարողանաք պայմանավորվել նույնիսկ նրանց հետ, ում հետ առաջ հաշտ էիք: Բայց դուք հանգստություն կպահպանեք, չեք բարկանա նրանց վրա, ովքեր ձեզ միանգամից չեն հասկանա, ուստի ոչ մեկի հետ չեք վիճի:
Օրվա երկրորդ կեսին դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, շփումներն էլ ավելի հաճելի կդառնան: Որոշ Կույսեր կծանոթանան անսովոր մարդկանց հետ: Չի բացառվում ռոմանտիկ պատմության սկիզբը, որը եթե նույնիսկ ձեր կյանքը հիմնովին չփոխի, ապա հաստատ կարևոր դեր կխաղա նրանում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Հարմար օր է անսովոր գաղափարներն իրագործելու համար: Շրջապատողները դրանք միանգամից չեն գնահատի ու աջակցի, բայց դա չի խանգարի ձեզ հաջողության հասնել: Այսօր դուք ցանկացած գործի ստեղծագործաբար կմոտենաք, և դա կօգնի արագ անել դրանք:
Ուշադիր եղեք: Այսօր դուք շատ կարևոր տեղեկատվություն ստանալու շանս կունենաք, որի շնորհիվ կկարողանաք խուսափել ապագայի սխալներից: Վստահեք նրանց, ովքեր նախկինում էլ աջակցել են ձեզ: Իսկ նոր ծանոթների հետ զգոն եղեք, հատկապես եթե նկատեք, որ նրանք շատ են փորձում ձեզ դուր գալ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Օրը հագեցած կլինի, և դա ձեզ դուր կգա: Դուք գլուխ կհանեք վաղուց ուշադրություն պահանջող մի քանի գործից և կլուծեք ձեզ ու ձեր մտերիմներին անհանգստացնող խնդիրները: Շատ բան հաջող կդասավորվի: Դուք նոր իրավիճակում խուճապի չեք մատնվի, արագ կհասկանաք՝ ինչպես է պետք գործել:
Մանրուքներին ուշադրությունը, ուրիշների աչքից վրիպածը նկատելու ունակությունը կօգնեն խուսափել փաստաթղթերի հետ աշխատանքում սխալներից: Բայց ձեզ շատ մի տանջեք: Օրը հարմար կլինի նաև հանգստանալու համար: Բաց մի թողեք ընկերների հետ լավ ժամանակ անցկացնելու հնարավորությունը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Ձեր մասին հիշեցրեք մարդկանց, որոնց հետ ժամանակին չի հաջողվել լեզու գտնել՝ չնայած գործադրված ջանքերին: Այսօր ամեն ինչ կարող է ստացվել: Աստղերը ձեր կողմից կլինեն, նրանց աջակցությամբ շատ բանի կհասնեք: Քչով մի բավարարվեք, ձեր առաջ բարձր նպատակներ դրեք:
Օրը բարենպաստ կլինի ուղևորությունների համար: Ճամփա գնացող Աղեղնավորներին վառ տպավորություններ ու անսովոր հանդիպումներ են սպասվելու: Չեն բացառվում հաջող գործարքներն ու գնումները: Ինչքան տանից հեռու լինեք, այնքան հաջողակ կլինեք գումարի հետ կապված հարցերում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Շփման մեջ զգույշ եղեք: Չի բացառվում այսօր ձեզ հետ ուզենան ընկերանալ մարդիկ, որոնցից ոչ մի լավ բան չարժե սպասել: Լավ է կարևոր հարցերը բացի մտերիմներից ոչ մեկի հետ չքննարկեք: Մնացած ամեն ինչում օրը բարենպաստ կլինի: Այն կուրախացնի հեռվից ստացված լավ նորություններով, ինչպես նաև մի մարդու հետ հանդիպումով, որին կարոտել էիք:
Հավանական է ֆինանսական հարցերի հաջող լուծում: Գումարի հետ կապված հարցերում կարող եք ինտուիցիային ապավինել, և նրա հուշումները հստակ կլինեն: Ամենահնարամիտ Այծեղջյուրները կգտնեն եկամուտները մեծացնելու ձևը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Առավոտը կարող է բարդ լինել: Լուրջ դժվարություններ այն չի բերի, բայց հուզական դաշտը լարված կլինի: Դրա պատճառով հանգստություն պահպանելը դժվար կլինի, եթե թեկուզ ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա, կամ էլ շրջապատողներն իրենց ձեր ուզածի նման չպահեն: Սակայն դրական միտումների ազդեցությունն արագ կուժեղանա, շուտով բոլոր ապրումներն անցյալում կմնան:
Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաճելի անակնկալներով: Դա հարմար ժամանակ է լինելու անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելու և դեպի ձեզ վաղուց դուր եկող մարդն առաջին քայլն անելու համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Ինտուիցիային ուշադիր լսեք: Նրա հուշումները զարմանալիորեն ճշգրիտ կլինեն: Չի բացառվում, որ հենց դրանց շնորհիվ հասնեք վաղուց դրված նպատակին կամ գտնեք ավելի վաղ գործած սխալն արագ ուղղելու ձևը:
Շրջապատողները սովորականից հաճախ կխառնվեն ձեր գործերին: Այսօր դա, որքան էլ զարմանալի է, օգտակար կլինի: Դուք ուժեր կխնայեք, եթե ձեր հոգսերը կիսեք կամավոր օգնականների հետ: Երեկոն արժե հանգիստ անցկացնել. այդ հատվածը հազիվ թե հարմար լինի բազմամարդ միջոցառումների մասնակցելու համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: