Աստղագուշակ․ 2023 թվականի հունվարի 8
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Դուք շատ առույգ ու էներգիայով լի կլինեք, միանգամից կտրամադրվեք վճռական գործելու և արագ հաջողության կհասնեք: Սա բարենպաստ օր է լինելու նոր գործեր սկսելու, ստեղծագործ նախագծերի համար, որոնց իրագործման հարցում կօգնեն ընկերներն ու հին ծանոթները:
Օրը հաջող կլինի նաև ռոմանտիկ հանդիպման համար. այն լավ կանցնի, հիշարժան կլինի և՛ ձեր, և՛ ձեր սիրելիի համար: Չի բացառվում, որ հենց հիմա սկսեք ապագայի ընդհանուր ծրագրեր կազմել: Երեկոն ձեզ համար շատ կարևոր հարցի հետ կապված լավ նորություններ է խոստանում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Այսօր դուք օգտակար բաներ պիտի անեք ոչ միայն ձեր, այլև շրջապատողների համար: Չի բացառվում, որ ուրիշներին օգնելու համար պետք լինի հետաձգեք սեփական գործերը: Բայց դուք չեք բողոքի, ժամանակն էլ զուր չեք վատնի: Համառությունն ու հնարամտությունը կօգնեն արագ ամեն ինչից գլուխ հանել:
Օրը հարմար կլինի ուղևորությունների համար, որոնք հաջող կանցնեն, հաճելի տպավորություններ կթողնեն: Անսովոր վայրերում լինելու հնարավորություն կունենաք, կծանոթանաք մարդկանց հետ, որոնց փորձը ձեզ դեռ շատ պետք կգա:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Շատ բան սպասվածից լավ է ստացվելու: Աստղերի աջակցությամբ դուք գլուխ կհանեք այն գործերից, որոնք նախկինում բարդ են թվացել, հրաշալի արդյունքների կհասնեք: Որոշ Երկվորյակներ կօգտվեն հաջող զուգադիպությունից նախկինում բոլորին փակուղու առաջ կանգնեցրած հարցերը լուծելու համար:
Օրը բարենպաստ կլինի հին ընկերների հետ հանդիպելու համար. զրույցի համար բազում հետաքրքիր թեմաներ կգտնվեն, ծրագրեր կհայտնվեն, որոնք կուզենաք միասին իրագործել: Չեն բացառվում անսովոր առաջարկները: Դրանց համաձայնելով՝ դուք ձեր կյանքում նոր բան կմտցնեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Օրն անհանգիստ, բայց բավական բարենպաստ կլինի: Այն հարմար կլինի լրիվ նոր բան ստանձնելու համար. դուք միանգամից կհասկանաք, թե ինչպես կարելի է հաջողության հասնել, արագ կսովորեք ամենն, ինչ պետք է: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր, ինչպես նաև նվերներ, որոնց համար շատ ուրախ կլինեք:
Լավ կանցնեն հանդիպումները, որոնցից ոչ մի լավ բան չէիք սպասում: Հեշտությամբ լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, անմիջապես կհասկանաք, թե ինչ կա նոր ծանոթների մտքին և ինչ սպասել նրանցից: Օրվա երկրորդ կեսը մտերիմներից մեկի հետ կապված լավ նորություններ է խոստանում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Օրը վառ, հագեցած ու ոգեշնչող կլինի: Շատ Առյուծների այն հեռվից հրաշալի լուրեր կբերի: Չեն բացառվում առաջարկները, որոնք մերժել եք ուզենա: Ոչ միանշանակ իրավիճակներ կստեղծվեն, բայց ինտուիցիան անպայման կհուշի, թե ինչպես պիտի ձեզ պահեք:
Կարող եք զբաղվել տնային գործերով, որոնք ձեզ շատ հոգնեցնող չեն թվա, ձեր ջանքերի արդյունքներից էլ գոհ կմնաք: Երեկոն անսպասելի նվերներ, ռոմանտիկ անակնկալներ է խոստանում, որոնք երկար կհիշվեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Օրը բավական հոգնեցնող կլինի և ոչ այն պատճառով, որ շատ կարևոր ու նոր գործեր եք ունենալու: Հակառակը՝ պիտի զբաղվեք մանրուքներով, վերադառնաք այն հարցերին, որոնք ձեզ վաղուց լուծված էին թվում: Աշխատեք հանգստություն պահպանել ու չշտապել, և դուք օգտակար բաներ անելու շանս կունենաք:
Հրաշալի գաղափարներ կունենան այն Կույսերը, որոնք վերջին ժամանակներս համարում էին, որ դոփում են տեղում, մտածում էին՝ արդյոք ճիշտ ուղի են ընտրել: Պարզ կդառնա, որ կյանքն արմատապես փոխելու կարիք չկա, կարելի է այն առանց դրա էլ այն թեթև ու հաճելի դարձնել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Այսօր ինչ-որ մեկ կոնկրետ բանի վրա կենտրոնանալը դժվար է լինելու: Ամենայն հավանականությամբ պիտի միաժամանակ մի քանի գործով զբաղվեք, ուղղեք ուրիշների սխալները, օգնեք բարդ իրավիճակում հայտնվածներին: Երբեմն դժվար է լինելու, բայց դուք կհաղթահարեք: Ամենաբարդ պահերին օգնության կհասնի ինտուիցիան:
Աշխատեք ավելի շատ ժամանակ անցկացնել այն մարդկանց հետ, որոնք հասկանում ու ամեն հարցում աջակցում են ձեզ: Հենց այդ մարդկանց շնորհիվ դուք ձեզ ինքնավստահ ու հանգիստ կզգաք, մինչև երեկո կպահպանեք լավ տրամադրությունը: Մտերիմներին ուրախացնելու հնարավորություն կունենաք ու բաց չեք թողնի այն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Եթե որոշակի ծրագրեր ունեք, աշխատեք դրանց իրագործմանն առավոտվանից անցնել: Դա օրվա ամենաբարենպաստ հատվածն է լինելու, այնպես որ լավ է ժամանակը զուր չվատնեք: Ավելի ուշ գայթակղություններին դիմանալը դժվար է լինելու, տրվելու եք պահի ցանկություններին:
Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի լավ ընկերախմբում զվարճանքների ու հանգստի համար: Հետևեք, որպեսզի ոչ մեկը, ոչ էլ մյուսը ծախսատար չլինեն: Եթե այսօր ծախսելիս խելամիտ լինեք, ապա ավելի ուշ շատ շնորհակալ կլինեք ինքներդ ձեզ դրա համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Համառ եղեք ու կհասնեք նրան, ինչն առաջ անհնար է թվացել: Օրը բարենպաստ կլինի բարդ ու պատասխանատու գործերի, կազմակերպչական հարցերը լուծելու համար: Ձեզ պետք կգա ոչ միայն ամեն ինչ ինքնուրույն անելու, այլև ուրիշներին ղեկավարելու ունակությունը:
Հաջող կանցնեն ուղևորությունները, նույնիսկ ոչ մեծ ռոմանտիկ ճամփորդությունը վառ տպավորություններ կպարգևի: Օրը հարմար կլինի նաև ոչ պարտադիր, բայց հաճելի գնումներ անելու համար: Դուք շատ գումար չեք ծախսի, բայց կուրախացնեեք ինքներդ ձեզ ու մտերիմներին:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Օրը հոգսեր կբերի, սակայն նրա մեծ մասը հաճելի է անցնելու: Գործեր սպասվածից շատ կունենաք, լրիվ անսպասելի, բայց շատ հետաքրքիր առաջադրանքներ կլինեն, որոնք անհապաղ լուծում կպահանջեն: Ոչ բոլոր Այծեղջյուրները կկարողանան խուսափել շրջապատողների հետ տարաձայնություններից, բայց նրանք իրենց հանգիստ ու բարյացակամ կպահեն, և դրա շնորհիվ լավ հարաբերությունները կպահպանվեն:
Լավ է չշտապեք հատկապես խոշոր գնումների հարցում: Այստեղ հեշտությամբ կսխալվեք, մեծ գումար կծախսեք այնպիսի իրերի վրա, որոնց կարիքը չունեք: Խորհրդակցեք մտերիմների հետ, և նրանք ձեզ կօգնեն ճիշտ ընտրություն կատարել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Դուք հրաշալի գլուխ կհանեք նույնիսկ շատ բարդ գործերից: Ինտուիցիան անպայման կհուշի, թե ինչպես արժե գործել: Դրա շնորհիվ դուք ոչ միանշանակ իրավիճակում խուճապի չեք մատնվի, նպատակին տանող ամենակարճ ճամփան կգտնեք: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, անսովոր իրադարձություններ, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան, կօգնեն սովորական բաներին նորովի նայել:
Կարևոր կլինի չհոգնելը: Այսօր դուք շատ բանի ունակ կլինեք, բայց ոչ՝ ամենազոր: Այնպես որ հանգստանալու մասին մի մոռացեք: Նույնիսկ ոչ մեծ դադարը բավարար կլինի ուժերը վերականգնելու, ձեզ ավելի առույգ ու էներգիայով լի զգալու համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Պայմաններն այնքան էլ հաջող չենք դասավորվի, բայց դուք կպահպանեք լավ տրամադրությունն ու լավատեսությունը: Օրը հրաշալի կլինի նոր գործ ստանձնելու համար. դուք անմիջապես կհասկանաք, թե ինչպես կարող եք հաջողության հասնել: Հնարավոր են անսովոր առաջարկներ: Լսեք ինտուիցիայի ձայնին, որը կհուշի՝ արդյոք արժե դրանց համաձայնել:
Օգտակար կլինի մտերիմների հետ ֆինանսական հարցերը, ընդհանուր ունեցվածքի մասին ծրագրերը քննարկելը: Նույնիսկ եթե նախկինում դրա պատճառով վեճեր շատ եք ունեցել, այսօր լուծում կգտնեք, որը անմիջապես բոլորին դուր կգա:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: