Աստղագուշակ․ 2023 թվականի հունվարի 30
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2425 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Գործեր սպասվածից շատ են լինելու: Անհապաղ լուծում պահանջող հարցեր կառաջանան, և դրանց վրա կենտրոնանալու համար պիտի մնացած ամեն ինչ հետաձգեք: Հանգստություն պահպանելը հեշտ չի լինի: Սակայն եթե դա ձեզ հաջողվի, ապա իրավիճակից գլուխ հանելու, անհրաժեշտ արդյունքի հասնելու հնարավորություն անպայման կգտնեք: Լավ նորություններ են սպասվում օրվա երկրորդ կեսին: Պարզ կդառնա, որ ձեզ ու ձեր մտերիմներին անհանգստացնող շատ խնդիրներ լուծվել են: Սիրահարված Խոյերին երեկոն կուրախացնի ռոմանտիկ անակնկալներով: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Այսօր դուք յուրահատուկ հմայիչ ու գրավիչ կլինեք: Այդ իսկ պատճառով նոր ծանոթների համակրանքը շահելը ձեզ համար դժվար չի լինի: Ձեզ հաճույքով կօգնեն մարդիկ, որոնք նախկինում ուրիշներին էին օգնության շտապում: Որոշ Ցուլեր գործնական կապեր կհաստատեն, որոնք էլ մոտ ժամանակներս շատ օգտակար կլինեն: Դրական միտումների ազդեցությունը զգալի կլինի ֆինանսների ոլորտում: Հավանական են հաջող գնումներ ու գործարքներ: Իսկ ահա աշխատանքի մեջ արժե ուշադիր լինել: Վտանգ կա շատ տարվեք մի գաղափարով, որը բացի ավելորդ հոգսերից ոչինչ չի բերի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Այսօր ձեզ պետք կգան հաստատակամությունն ու ինքնավստահությունը: Հենց այդ հատկանիշների շնորհիվ դուք վատ ազդեցության տակ չեք ընկնի, հավատարիմ կմնաք ձեր սկզբունքներին, ոչ մի րոպե չեք մոռանա նախկինում դրված կարևոր նպատակների մասին: Ավելորդ չի լինի ինքնատիրապետումը պահպանելը. դուք հույզերին չեք տրվի: Հավանական են չծրագրված ծախսեր և նույնիսկ ժամանակավոր ֆինանսական դժվարություններ: Դրանց պատճառով շատ մի անհանգստացեք. խելամիտ խնայողությունն էլ բավարար կլինի դրանք հաղթահարելու համար: Իսկ նոր դրամական մուտքեր ձեզ սպասում են մոտ ժամանակներս: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Նույնիսկ եթե այսօր որոշեք զբաղվել միայն ամենահասարակ ու լավ ծանոթ գործերով, հույս մի ունեցեք, որ դրանցից արագ ու հեշտ եք գլուխ հանելու: Դժվարություններ կարող են առաջանալ այնտեղ, որտեղ չէիք սպասում: Ճիշտ է, ձեր ճանապարհին անհաղթահարելի արգելքներ չեն առաջանա: Սակայն նպատակին հասնելու համար պետք է անսովոր արարքների վճռականություն ունենաք: Օրը բարենպաստ կլինի շփումների համար: Ձեր կողքին շատ կլինեն ձեզ աջակցելու պատրաստ մարդիկ, որոնք կօգնեն ձեզ գործերում ու կուրախացնեն: Հավանական են հետաքրքիր առաջարկներ, ինչպես նաև խոստովանություններ, որոնց գաղտնի սպասում էիք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Այսօր դուք սովորականից ավելի բռնկուն ու իմպուլսիվ կլինեք: Դրա պատճառով անհարմար իրավիճակներ կառաջանան, եթե ժամանակին չլսեք առողջ բանականության ձայնին: Լավ է չշտապեք որոշումների հարցում, հատկապես օրվա առաջին կեսին: Բանն այն է, որ այն բազում իրադարձություններ կբերի, որոնք միանգամից ճիշտ գնահատել չեք կարողանա: Օրվա երկրորդ կես նույնպես առանց անակնկալների չի անցնի, բայց շատ ավելի հանգիստ կանցնի: Աստղերը բարյացակամ կլինեն սիրահարված Առյուծների հանդեպ: Ուրախության առիթներ կլինեն ընտանիքում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրը շատ արդյունավետ կանցնի: Կարևոր չէ՝ կնախընտրեք ինքնուրույն գործել, թե աշխատել թիմում, քանի որ բոլոր դեպքերում մեծ հաջողության կհասնեք: Հավանական է առաջընթաց մասնագիտական ոլորտում, չեն բացառվում նոր աշխատանքի կամ երկարաժամկետ համագործակցության առաջարկները: Շահավետ գործարքներ կնքելու շանս կունենաք: Միակ բանը, որ կարող է փչացնել օրը, ձեր նյարդային լինելն է: Նույնիսկ փոքրիկ պատահարներին դուք սուր կարձագանքեք: Հնարավոր են տարաձայնություններ մտերիմների հետ: Հետևեք, որ դրանք երկար ու թեժ վեճերի չվերածվեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Բարենպաստ օր է կարևոր գործնական հանդիպումների, բարձր մակարդակով լուրջ բանակցությունների համար: Դուք արագ կհասկանաք, թե ինչպես կարող եք նոր համախոհներ գտնել, ստանալ ազդեցիկ մարդկանց աջակցությունը: Բարդ իրավիճակներ կլինեն: Դուք խուճապի չեք մատնվի, ձեզ լավագույն կողմերով կդրսևորեք, ելք կգտնեք այն իրավիճակից, որը ուրիշներին համարյա անհույս կթվա: Դրական միտումների ազդեցությունը կգերակշռի նաև անձնական հարաբերություններում: Մտերիմների հետ դուք առանց դժվարության լեզու կգտնեք, իսկ նրանց հետ, ում հետ վերջերս եք ծանոթացել, արագ կպայմանավորվեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրն անհանգիստ ու բավական հոգնեցնող կլինի: Ամենայն հավանականությամբ ինչ-որ մեկ բանի վրա կենտրոնանալու հնարավորություն չի լինի: Պիտի միաժամանակ մի քանի գործով զբաղվեք, ուղղեք ուրիշների գործած սխալները, պարզեք, թե ինչ կարելի է անել ծագած խնդիրներն ավելի արագ լուծելու համար: Դժվարությունները հաղթահարելուն կօգնեն համառությունն ու անսովոր լուծումներ գտնելու ունակությունը: Դուք չեք ուզենա հետևել ուրիշի օրինակին, նպատակին տանող սեփական ուղին կգտնեք: Օրվա երկրորդ կեսին նոր համախոհներ գտնելու հնարավորություն կունենաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրը հարմար կլինի գործերում նախաձեռնող լինելու համար: Նույնիսկ եթե շատ բարդ բան ստանձնեք, առաջին հաջողություններին արագ կհասնեք, և հետագայում պայմանները հաջող կդասավորվեն, ձեր ճանապարհին արգելքներ չեն առաջանա: Հավանական են հաջող գործարքներ, նույնքան հաջող բանակցություններ: Դուք գլուխ կհանեք շատ առաջադրանքներից, բայց միևնույն է վատատեսորեն տրամադրված կլինեք: Մտածեք, թե ինչով կարող եք ձեզ ուրախացնել: Կարևոր կլինի տհաճ մտքերի և հուշերի մեջ չխորանալը: Աշխատեք լավի վրա կենտրոնանալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Հավանական են լավ նորություններ: Ամենայն հավանականությամբ դրանք կբերենք մարդիկ, որոնք նախկինում ձեզ բազմիցս ուրախացրել են լավ լուրերով: Չեն բացառվում գրավիչ գործնական առաջարկները: Պատասխանի հարցում մի շտապեք, նախ հավաքեք հասանելի ողջ ինֆորմացիան, զրուցեք գիտակ մարդկանց հետ, խորհրդակցեք ծանոթների հետ, որոնց փորձին վստահում եք: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի շփումների համար: Կարող եք քննարկել և՛ աշխատանքային հարցերը, և՛ անձնական գործերը: Բոլոր դեպքերում դա օգտակար կլինի, լուրջ տարաձայնություններ էլ չեն առաջանա: Երեկոն ոչ մեծ դրամական մուտքեր է խոստանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Հարմար օր է գործընկերների, կոլեգաների և ղեկավարության հետ ծրագրերը քննարկելու համար: Դա կարելի է անել նաև ոչ ֆորմալ միջավայրում, դուք արագ ամեն ինչի մասին կպայմանավորվեք: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Որոշ Ջրհոսներ շահավետ գործարքներ կկնքեն: Հավանական են անսպասելի իրադարձություններ, տարօրինակ զուգադիպություններ, որոնց պատճառով կուզենաք փոխել ծրագրերը: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի ռոմանտիկ ժամադրությունների և սիրելիի հետ շփվելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Հոգեկան հավասարակշռությունը պահպանելն այսօր սովորականից բարդ է լինելու: Դուք կարող եք անհանգստանալ աննշան պատահարների պատճառով, չարանալ կամ վշտանալ, երբ ինչ-որ բան ձեր ուզածով չլինի: Չարժե հույզերով ղեկավարվելով կարևոր որոշումներ ընդունել: Լավ է ավելի հանգիստ պահի սպասեք: Վստահելի մարդկանց հետ խորհրդակցելն էլ օգտակար կլինի: Կենտրոնացվածություն ու մանրուքներին ուշադրություն պահանջող ցանկացած գործի արժե նվիրել օրվա առաջին կեսը: Ավելի ուշ տրամադրվելը շատ ավելի դժվար կլինի, շրջապատողներն էլ հաճախ կշեղեն ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|