ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի հունվարի 27
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 5814 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ժամանակը դատարկ բաների վրա մի վատնեք: Դա հատկապես կարևոր կլինի օրվա առաջին կեսին, երբ ձեր ուշադրության կարիքը կզգան կարևոր գործերը, որոնց համար պիտի մնացած ամեն ինչ հետաձգեք: Հնարավորություն կունենաք աջակցել ձեզ համար թանկ մարդկանց, օգնել բարդ իրավիճակում հայտնված ծանոթներին: Ձեր փորձն ու գիտելիքներն այսօր շատերին օգտակար կլինեն:

Օրվա երկրորդ կեսը շատ բարենպաստ կլինի շփումների համար: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք մտերիմների հետ, նաև նրանց, ում հետ միայն վերջերս եք առաջին անգամ հանդիպել: Հավանական է ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հարմար օր է ավելի վաղ սկսած գործերն ավարտելու, ինչպես նաև վերջին ժամանակներս ձեզ անհանգստացնող հարցերին պատասխաններ փնտրելու համար: Երկուսից էլ հրաշալի գլուխ կհանեք, անհաղթահարելի դժվարություններ չեն առաջանա: Դուք համախոհներ կգտնեք, կհարթեք հարաբերություններն այն մարդկանց հետ, որոնց հետ նախկինում պայմանավորվել չի ստացվել:

Միակ ոլորտը, որտեղ զգույշ է պետք լինել, ֆինանսներն են: Կարևոր կլինի որոշումների հարցում չշտապելը, գործարքներ մի կնքեք, քանի դեռ համոզված չեք ձեր գործընկերների հուսալիության վրա: Մնացած ամեն ինչում կգերակշռեն դրական միտումները, և օրը ձեզ անպայման կուրախացնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկզբին գործերի վրա կենտրոնանալը բարդ է լինելու: Հավանական են փոքրիկ տհաճություններ, ցավալի պատահարներ, որոնց պատճառով պիտի շեղվեք կարևոր ու պիտանի զբաղմունքներից: Շատ Երկվորյակների դա նյարդայնացնելու է: Աշխատեք հույզերին չտրվել, քանի որ դրանց ազդեցության տակ կարող եք ասել կամ անել մի բան, ինչի համար ավելի ուշ կզղջաք:

Օրվա երկրորդ կեսին նոր ու հեռանկարային գործ ստանձնելու հնարավորություն կլինի: Բաց մի թողեք այն: Դուք արագ հաջողության կհասնեք, եթե ժամանակը զուր չվատնեք: Ձեր հաջողությունն աննկատ  չի մնա, ձեզ ուշադրություն կդարձնեն մարդիկ, որոնցից շատ բան է կախված:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրն առանց վեճերի չի անցնի: Դժվար կլինի նույնիսկ նախկինում ձեզ ցանկացած պարագայում աջակցող մարդկանց հետ պայմանավորվելը: Ձեր ճշմարտացիության մեջ բոլորին համոզելու համար համբերատարության կարիք է լինելու: Եթե կարևոր հանդիպումներ եք ծրագրել, դրանց լուրջ պատրաստվեք, հույս մի դրեք իմպրովիզներ անելու, արագ ճիշտ տոն ու համոզիչ փաստարկներ ընտրելու ունակության վրա:

Լավ է ռիսկի չդիմեք ֆինանսների հետ կապված հարցերում: Գործարքներ կնքելուց, գումարը ոչ անհրաժեշտ բաների վրա ծախսելուց առաջ երկար մտածեք: Իսկ ահա անձնական հարաբերություններում ավելի հեշտ կլինի, հույս դրեք ինտուիցիայի վրա, հետևեք նրա հուշումներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը հաջող ու արդյունավետ կլինի: Այն հարմար կլինի կարևոր գործերի համար: Կարող եք ստանձնել այն, ինչն առաջ բարդ է թվացել. ամենայն հավանականությամբ դուք հրաշալի արդյունքների կհասնեք: Ձեզ անսպասելի կաջակցեն նոր ծանոթները կամ մարդիկ, որոնց հետ նախկինում միայն ֆորմալ հարաբերությունների մեջ էիք:

Օրը բարենպաստ կլինի նաև անձնական հարաբերությունների տեսանկյունից: Մտերիմների հետ տարաձայնությունների առիթներ չեն ստեղծվի, դուք շատ բաների մասին կպայմանավորվեք, հանգիստ կքննարկեք այն հարցերը, որոնց պատճառով նախկինում տարաձայնություններ են եղել: Երեկոն հարմար կլինի ստեղծագործելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկզբին տհաճ պահերից խուսափելը դժվար է լինելու: Ինչ-որ բան կարող է ծրագրի համաձայն չընթանալ, և դուք դրա պատճառով պետք եղածից շատ կվշտանաք: Բացի այդ, շրջապատողների հետ լեզու գտնելը դժվար կլինի, երբեմն նույնիսկ հին ծանոթները ձեզ սխալ կհասկանան:

Սակայն շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը ավելի լավ կանցնի, ուրախության բազում առիթներ կբերի: Հաճելի անակնկալներ են սպասում սիրահարված Կույսերին, նաև նրանց, ովքեր կգնան առաջին ժամադրության:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Աշխատեք ոչինչ երկար ժամանակով չհետաձգել: Այսօր պիտի վճռական ու արագ գործեք, այդպես դուք մեծ հաջողությունների հասնելու, նախկինում շատերին փակուղու առաջ կանգնեցրած խնդիրները լուծելու հնարավորություն կունենաք: Լավ կանցնեն կարևոր հանդիպումները, դուք հեշտությամբ կշահեք այն մարդկանց համակրանքը, որոնցից շատ բան է կախված:

Օրը բարենպաստ կլինի ստեղծագործ մոտեցում, երևակայություն պահանջող զբաղմունքների համար: Հրաշալի գաղափարներ կունենաք, դրանց իրագործման հնարավորություններին էլ երկար չեք սպասի: Հավանական են հանդիպումներ, որոնք երկար կհիշվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Վեճերից խուսափելն այսօր հեշտ չի լինելու: Դուք սովորականից ավելի բռնկուն, նեղացկոտ ու զգայուն կլինեք, շրջապատողներն ամեն անգամ չեն կարողանա ձեզ մոտեցում գտնել: Սակայն լուրջ կոնֆլիտներից կարող եք չվախենալ. դուք կգտնեք սուր անկյունները հարթելու, բոլորի հետ լավ հարաբերություններ պահպանելու ձևը:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի աշխատանքի համար: Դուք ոչ միայն հրաշալի գլուխ կհանեք ծանոթ ու սովորական դարձած մասնագիտական առաջադրանքներից, այլև հնարավորություններ կտեսնեք, որոնք նախկինում չեք նկատել: Հավանական են դրամական մուտքեր անսպասելի աղբյուրներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Անկախ նրանից, թե ինչպես կդասավորվի օրվա սկիզբը, աշխատեք բարեհամբույր ու դրական տրամադրված լինել: Դա հեշտ չի լինելու, քանի որ շրջապատողների հետ հարաբերությունները կարող են բավական լարված լինել, գործերից գլուխ հանելն էլ սպասվածից բարդ կլինի: Բայց իրավիճակը շուտով դեպի լավը կփոխվի, այնպես որ մի հուսահատվեք:

Օրվա երկրորդ կեսը ընդհանուր առմամբ հաջող կլինի: Միակ ոլորտը, որտեղ զգուշություն է պահանջվելու, ֆինանսներն են: Մի շտապեք գնումների և գործարքների հարցում, աշխատեք խուսափել զուր ծախսերից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Մի շտապեք: Սա վատ օր չի լինելու, սակայն եթե որոշումների հարցում շտապեք, ինչ-որ բան աչքից կվրիպի, սխալներ կանեք, որոնց պատճառով շուտով կզղջաք: Օգտակար կլինեն հին ծանոթների ու փորձված համախոհների խորհուրդները:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների համար: Լավ կանցնեն և՛ գործնական, և՛ անձնական հանդիպումները: Զարմանալիորեն հեշտ կլինի նոր ծանոթների հետ լեզու գտնելը: Նրանց վրա լավ տպավորություն թողնելու համար մեծ ջանքեր գործադրելու կարիք չի լինի: Իրենց հմայքի շնորհիվ որոշ Այծեղջյուրներ նոր ընկերներ կգտնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Դուք վճռական ու արագ եք գործելու, այդ իսկ պատճառով սպասվածից լավ արդյունքների կհասնեք: Համարձակ նախաձեռնություններին հաջողությունը կուղեկցի: Մի կորցրեք ինքնավստահությունը, նույնիսկ եթե միանգամից հաջողության չհասնեք: Ամեն ինչ կստացվի, եթե հաստատակամ լինեք:

Օրը հարմար կլինի նախկինում բարդ թվացող հարցերից ու իրավիճակներից գլուխ հանելու համար: Կարող եք մտերիմների հետ կարևոր մի բանի մասին խոսել: Բոլորին դուրեկան լուծում արագ կգտնեք: Երեկոն հարմար կլինի կարճատև ուղևորությունների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Չարժե մենակ ստանձնել բարդ գործերը: Դուք ավելի արագ հաջողության կհասնեք, եթե համախոհներ գտնեք: Ձեր կողմը կանցնեն մարդիկ, որոնցից աջակցություն չէիք սպասում: Ամենը նրա շնորհիվ, որ ձեր ծրագրերի ու գաղափարների մասին այնպես կպատմեք, որ ոչ ոք դրանց հանդեպ անտարբեր չի մնա:

Օրը հարմար կլինի կազմակերպչական հարցերը լուծելու, փաստաթղթեր ձևակերպելու համար. դրանցից դուք արագ գլուխ կհանեք: Երեկոյան մանր-մունր ընտանեկան խնդիրներ կառաջանան: Ամենայն հավանականությամբ դրանց լուծումը չծրագրված ծախսեր է պահանջելու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 5814 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0