Աստղագուշակ․ 2023 թվականի հունվարի 26
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 6349 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրվա սկիզբն առանց հուզումների և ապրումների չի անցնի: Այդ հատվածը լարված կլինի բարդ ու պատախանատու գործերով զբաղված Խոյերի համար: Միանգամից կենտրոնանալ չեք կարողանա, սխալներ գործելու վտանգ կա: Օրվա երկրորդ կեսը ավելի հաճելի կանցնի: Աստղերը բարյացակամ կլինեն բոլոր Խոյերի հանդեպ: Կարող եք և՛ գործերում, և՛ անձնական հարաբերություններում նախաձեռնող լինել. կասկած չկա, որ շրջապատողներն աջակցելու են ձեզ: Երեկոն հաճելի անակնկալներ է խոստանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Այսօր դժվարություններից ամբողջությամբ խուսափել չի ստացվելու: Բայց դուք ցանկացած իրավիճակում կպահպանեք հաջողության հանդեպ վստահությունն ու դրա շնորհիվ շատ գործերում հրաշալի արդյունքների կհասնեք: Շրջապատողների հետ լեզու գտնելը սովորականից հեշտ է լինելու: Չի բացառվում, որ ոչ վաղ անցյալի մրցակիցները ձեր կողմն անցնեն: Ինտուիցիան կհուշի՝ արդյոք արժե հույս դնել նրանց վրա: Տանը ձեզ սովորականից շատ հոգսեր են սպասվելու, բայց դրանք հաճելի հոգսեր կլինեն: Հավանական են հանդիպումներ հին ընկերների և մյուս մտերիմների հետ, որոնց կարոտել եք: Հնարավոր են անսպասելի այցեր: Դրանք ձեզ կուրախացնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Աշխատանքի և այլ օգտակար գործերի վրա կենտրոնանալն այսօր սովորականից բարդ է լինելու: Իսկ ամենը նրա պատճառով, որ դատարկ բաների պատճառով անհանգստանալու եք, տագնապելու եք մի բանից, ինչի վրա ազդել ի զօրու չեք: Շատ Երկվորյակների կշեղեն ծանոթները: Ինչ-որ մեկը օգնության կամ խորհրդի կարիք է ունենալու, իսկ ինչ-որ մեկն էլ պարզապես կուզենա շատախոսել: Ուշադրություն դարձրեք օրվա երկրորդ կեսին առաջ եկած գաղափարներին. դրանք խոստումնալից ու շատ հեռանկարային կլինեն: Ամեն ինչ միանգամից իրագործել չի ստացվի, բայց ավելի ուշ դուք անպայման կվերադառնաք մտածածին: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրը մի սկսեք կարևոր զրույցներից: Ամենայն հավանականությամբ առավոտյան շրջապատողների հետ լեզու գտնելը սովորականից բարդ է լինելու, այդ իսկ պատճառով հավանական են տարաձայնություններ, թեժ վեճեր ու վիրավորանքներ: Ժամանակի ընթացքում իրավիճակը դեպի լավը կփոխվի, դուք կնկատեք, որ բոլորի հետ ընդհանուր լեզու գտնելը հեշտացել է: Հենց այդ ժամանակ էլ կգա լուրջ քննարկումների, արդյունավետ բանակցությունների և պատասխանատու հանդիպումների համար հարմար պահը: Օրվա երկրորդ կեսին շատ Խեցգետիններ պիտի հետաձգեն սեփական գործերն ու կենտրոնանան մտերիմներից մեկի մոտ առաջացած խնդիրների վրա: Նշանի ներկայացուցիչները կգտնեն թանկ մարդկանց օգնելու ձևը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Առավոտը կուրախացնի լավ նորություններով: Չեն բացառվում գործնական առաջարկները, որոնց կուզենաք առանց երկար մտածելու համաձայնել: Նկատելի մասնագիտական հաջողությունների կհասնեն այն Առյուծները, որոնց աշխատանքը կապված է շփումների, հանդիպումների և ուղևորությունների հետ: Ազդեցիկ համախոհներ կկարողանան գտնել նրանք, ովքեր լրիվ նոր գործ կստանձնեն: Մտերիմները ձեր աջակցության կարիքը կունենան, աշխատեք ավելի շատ ժամանակ անցկացնել ձեզ համար թանկ մարդկանց հետ: Երեկոն հարմար կլինի փոքրիկ ընտանեկան տոնի համար, որի առիթը կգտնվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրն անհանգիստ, բայց հետաքրքիր ու արդյունավետ կանցնի: Դուք սովորականից հաճախ պիտի շեղվեք կարևոր գործերից մանր-մունր առաջադրանքները լուծելու համար: Դա չի նյարդայնացնի, իսկ ահա հետաքրքիր մտքեր տալ կարող է: Բոլոր կարևոր բանակցություններն արժե հետաձգել մինչև օրվա երկրորդ կեսը: Այդ հատվածում հեշտությամբ լեզու կգտնեք շրջապատողների հետ, ձեր ճշմարտացիության մեջ կհամոզեք նույնիսկ նրանց, ովքեր ձեզ հետ համաձայն չեն: Հավանական են անսպասելի և տարօրինակ իրադարձություններ: Սակայն դրանք ձեզ խուճապի չեն մատնի ու չեն ստիպի կորցնել հավասարակշռությունը: Հանգստությունն ու ինքնատիրապետումը կօգնեն գլուխ հանել ծագած բոլոր դժվարություններից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրվա սկզբին աշխատեք խուսափել աշխատանքային վեճերից: Դա հեշտ չի լինելու. հավանական է սրվեն հին տարաձայնությունները, բացի այդ, ձեր որոշ կոլեգաներ դժվարությամբ կզատեն անձնական ու գործնական հետաքրքրությունները: Բայց եթե դուք պրովոկացիաներին չտրվեք ու հանգստություն պահպանեք, հարաբերությունները շուտով կհարթվեն, և բոլոր սուր հարցերը կհաջողվի կառուցողական քննարկել: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ամենամտերիմների հետ շփվելու համար: Նրանք կփորձեն ձեզ ուրախացնել, ինչ-որ հետաքրքիր բան կառաջարկեն: Հավանական են անսպասելի նվերներ, որոնք երկար կհիշվեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Նոր ծանոթների համակրանքը շահելն այսօր հեշտ է լինելու. կօգնեն ձեր բնատուր հմայքն ու գրավչությունը: Այսօր սկսվող գործնական հարաբերությունները ժամանակի ընթացքում կարող են ընկերական կամ ռոմանտիկ բնույթ ստանալ: Օրը հարմար կլինի նաև այն կապերը վերականգնելու համար, որոնց ավարտի համար զղջում էիք: Աշխատեք չչարաշահել շրջապատողների ուշադրությունը և այն, որ այսօր շատերը պատրաստ կլինեն ընդառաջ գալ ձեզ, օգնել ու աջակցել: Ոմանք ավելի ուշ կորոշեն, որ ձեր հանդեպ չափազանց բարի են եղել, և դա լուրջ վիրավորանքների պատճառ կդառնա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրվա սկիզբը հարմար կլինի ցանկացած լուրջ առաջադրանք լուծելու համար: Դուք ուշադիր կլինեք, չեք տագնապի, եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա, դժվարությունների բախվելիս սկսածը կես ճանապարհին չեք թողնի: Շատ Աղեղնավորների պետք կգա ավելի վաղ ձեռք բերած փորձը: Դրա շնորհիվ նշանի ներկայացուցիչները կհաղթեն մրցակիցներին: Օրվա երկրորդ կեսի համար լավ է ոչ մի կարևոր բան չծրագրեք: Այդ հատվածում սեփական զգացմունքները վերահսկելը բարդ է լինելու, վտանգ կա, որ պահի հույզերի ազդեցության տակ ասեք կամ անեք մի բան, ինչի համար ավելի ուշ կզղջաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Այս օրը դեռ երկար եք հիշելու. այն անսպասելի իրադարձություններ, հաճելի հանդիպումներ ու նորություններ կբերի, որոնց անհամբերությամբ եք սպասել: Չի բացառվում, որ ծրագրերը փոխելու կարիք լինի, բայց դա ձեզ խուճապի չի մատնի: Հակառակը, դուք ուրախ կլինեք արդեն ծանոթ գործերից լրիվ նոր բանի անցնելու հնարավորության համար: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Որոշ Այծեղջյուրների կվերադարձնեն հին պարտքերը կամ կվճարեն ավելի վաղ կատարած աշխատանքի դիմաց: Երեկոն ռոմանտիկ անակնկալներ է խոստանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Հարմար օր է կարևոր հարցերը լուծելու համար, այդ թվում՝ նրանք, որոնցից գլուխ հանել չի հաջողվել: Կարող եք կենտրոնանալ ամենակարևոր գործերի վրա. այսօր ոչ ոք ձեզ չի խանգարի դրանցում հաջողության հասնել, չի շեղի ձեզ ու չի խճճի: Օգտակար կլինի աշխատանքի մեջ նախաձեռնող լինելը: Դա աննկատ չի մնա, ձեզ շատերը կաջակցեն: Ամեն անգամ հեշտ չի լինի մտերիմների հետ լեզու գտնելը, մանր-մունր թյուրիմացություններից, թյուրըմբնումից խուսափել չի ստացվի, հնարավոր են փոխադարձ դժգոհություններ: Բայց դուք ի վերջո բոլորի հետ ընդհանուր լեզու կգտնեք ու լուրջ կոնֆլիկտ թույլ չեք տա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Այսօր ձեզ համար բավական դժվար է լինելու պրովոկացիաներին չտրվելն ու ոչ մեկի հետ չվիճելը. երբեմն կթվա, թե շրջապատողները հատուկ են փորձում ձեր համբերությունն ու ուզում են հանել հավասարակշռությունից: Բայց ձեր կողքին գտնվող մարդկանց ուշադիր դիտելուց հետո կհասկանաք, որ կան նաև ձեզ ամեն ինչում աջակցելու պատրաստ մարդիկ: Արժե կենտրոնանալ այն գործերի վրա, որոնցում կարելի է արագ հասնել անհրաժեշտ արդյունքի: Այստեղ դուք անպայման հաջողության կհասնեք: Իսկ ահա երկարաժամկետ նախագծերի իրադործումը կարող է կապված լինել դժվարությունների հետ: Որոշ Ձկներ նույնիսկ սկսածը կիսատ թողնելու ցանկություն կունենան: Այդ գայթակղությանը մի տրվեք. ամեն ինչ կստացվի, չնայած՝ ոչ միանգամից: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|