Աստղագուշակ․ 2023 թվականի հունվարի 21
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1778 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Դժվարություններից ամբողջությամբ խուսափել հազիվ թե ստացվի: Սակայն անլուծելի խնդիրներ օրը չի բերի, իսկ մնացած ամեն ինչից գլուխ կհանեք ավելի շուտ, քան դրանք կփչացնեն ինչ-որ մեկի տրամադրությունը: Այսօր ձեզ պետք կգա մարդկանց հետ լեզու գտնելու ունակությունը. դրա շնորհիվ դուք կհաշտվեք նրանց հետ, ում հետ վիճել էիք, կվերականգնեք հին կապերը: Օրը հարմար կլինի ընկերներին հյուր կանչելու, ամենամտերիմների համար ընտանեկան տոն կազմակերպելու համար: Դուք կգտնեք բոլորին ուրախացնելու ձևը: Հավանական են նվերներ ու ոչ մեծ դրամական մուտքեր: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Զբաղվեք նրանով, ինչը առաջ բարդ է թվացել. այսօր ձեզ մոտ ամեն ինչ կստացվի, կկարողանաք հաջողության հասնել այնտեղ, որտեղ դա ոչ ոք չէր սպասում: Յուրահատուկ արդյունավետ կլինի օրվա առաջին կեսը. դուք ծրագրածից ավելին կհասցնեք: Լավ նորություններ կստանան ֆինանսական կամ ունեցվածքի հետ կապված հարցերով զբաղվող Ցուլերը: Օրը հարմար կլինի նախկինում լարված հարաբերությունները կարգավորելու համար: Կարող եք հանգիստ, առանց ավելորդ հույզերի քննարկել անցյալի բարդ իրավիճակները, գլուխ հանել փոխհասկացողությանը խանգարող խնդիրներից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Ընտանեկան գործերը անսպասելի մեծ ուշադրություն են պահանջելու: Չի բացառվում, որ դրանց պատճառով ստիպված լինեք հետաձգել մնացած ամեն ինչ, հրաժարվել ծրագրված զվարճանքներից: Դա կարող է վշտացնել: Փոխարենը կուրախացնի վաղուց ձեր ու ձեր մտերիմների տրամադրությունը փչացնող խնդիրները լուծելու հնարավորությունը: Կուրախացնեն հին ընկերներից ստացված լուրերը: Չեն բացառվում նվերները, հաճելի անակնկալները, որոնք երկար կհիշվեն: Օրվա երկրորդ կեսին հնարավորություն կունենաք շփվել մարդկանց հետ, որոնք ձեզ վաղուց դուր են գալիս: Դուք լավ տպավորություն կթողնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրը հարմար կլինի նոր ծանոթների հետ շփվելու համար. հեշտությամբ զրույցի թեմաներ կգտնեք, կպարզվի, որ ձեր հետաքրքրություններն ու հայացքները շատ բանով նման են: Չի բացառվում ընկերական հարաբերությունների կամ ռոմանտիկ պատմության սկիզբը: Բացի այդ, օրը բարենպաստ կլինի ֆինանսների և ունեցվածքի հետ կապված հարցերը լուծելու համար: Դուք միանգամից կհասկանաք, թե ինչի վրա կարելի է գումար ծախսել, իսկ ինչի վրա՝ խնայել: Աշխատանքի և բիզնեսի հետ կապված լավ գաղափարներ կարող են առաջ գալ: Մի շտապեք դրանք կյանքի կոչելու հարցում. նախ ամեն ինչ ինչպես հարկն է մտածեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրը հրաշալի կլինի լրիվ նոր բան ստանձնելու համար: Այդ գործը կարող է բարդ լինել, և այն միանգամից ավարտել չի ստացվի: Բայց դուք կհասկանաք, թե ինչպես է պետք գործել, բաց չեք թողնի հաջողության հասնելու շանսը: Հավանական են անսովոր առաջարկներ: Եթե դրանք ստանաք հին ծանոթներից, կարող եք առանց երկար մտածելու համաձայնել: Նկատի ունեցեք, որ շրջապատողներն այսօր ձեզ շատ ուշադիր են լսելու: Վտանգ կա, որ ինչ-որ մեկը կփորձի լսածն օգտագործել ձեր դեմ: Գատնիքներով կամ կարևոր տեղեկատվությամբ կիսվելուց առաջ երկար մտածեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Եթե ծրագրում եք կարևոր բանով զբաղվել, ապա պատրաստ եղեք ուշադրություն հատկացնել մանրուքներին: Նկատի ունեցեք նաև, որ բոլոր կարևոր հարցերը պետք է լինելու ինքնուրույն լուծել. հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա օգնել ձեզ: Չնայած ծագած դժվարություններին, օրը վատ չի դասավորվի: Շատ Կույսերի մտերիմները կուրախացնեն լավ նորություններով ու հաճելի անակնկալներով: Հավանական են անսպասելի նվերներ, որոնց համար շատ ուրախ կլինեք: Օրվա երկրորդ կեսին չծրագրված գնումներ անել չարժե. գումարը դատարկ բաների վրա վատնել չեք ուզենա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրը ձեզ կուրախացնի անսպասելի իրադարձություններով: Ամենայն հավանականությամբ դրանք կօգնեն պատասխաններ ստանալ նախկինում մեծ անհանգստություն առաջ բերած հարցերին: Չեն բացառվում հեռվից կարևոր նորությունները և նույնիսկ իսկական բացահայտումները: Ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնց հետ կարող եք քննարկել ձեզ անհանգստացնող ամեն ինչ: Լսեք ինտուիցիային, որի հուշումների շնորհիվ շրջապատողներին ավելի լավ կհասկանաք, կկռահեք, թե ում վրա կարելի է հույս դնել, իսկ ում հետ արժե զգոն լինել: Լավ է չշտապեք ֆինանսական հարցերը լուծելիս. ցանկալի չէ պարտքով գումար վերցնելը կամ տալը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Հույզերը վերահսկելն այսօր սովորականից բարդ է լինելու: Նյարդայնությունն ու բարկությունը կստիպեն ձեզ ասել կամ անել մի բան, ինչի համար ավելի ուշ կզղջաք: Դա նկատելի կլինի հատկապես օրվա առաջին կեսին. այդ հատվածի համար լավ է կարևոր գործեր ու լուրջ զրույցներ չծրագրեք: Օրը հաջող կդասավորվի այն Կարիճների համար, որոնք կկենտրոնանան բարդ առաջադրանքների վրա, կստանձնեն մի բան, ինչն առաջ չի ստացվել: Նրանք նախանձելի հնարամտություն կդրսևորեն, չեն հետևի ուրիշի օրինակին, այլ նպատակին տանող սեփական ուղին կգտնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրը հարմար կլինի լուրջ զրույցների և այն հարցերը քննարկելու համար, որոնց պատճառով նախկինում վեճեր շատ են եղել: Ձեզ կհաջողվի ճիշտ տոն ընտրել ու հանգստություն պահպանել: Նույնիսկ եթե ինչ-որ մեկը միանգամից չհամաձայնի ձեզ հետ, դուք չեք բարկանա: Դրա շնորհիվ կպայմանավորվեք այն մարդկանց հետ, որոնց հետ առաջ հաշտ չէիք, նոր համախոհներ ու նույնիսկ իսկական ընկերներ կգտնեք: Աշխատեք չհոգնել: Օրվա երկրորդ կեսին դուք հանգստանալու, հոգսերից շեղվելու և պայմանները փոխելու ցանկություն կունենաք: Այդպիսի հնարավորություն ձեզ կտրվի, այնպես որ բաց մի թողեք այն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրը շատ անհանգիստ ու նույնքան հետաքրքիր կլինի: Այն հարմար կլինի լրիվ նոր գործ ստանձնելու համար: Դուք արագ կհասկանաք՝ ինչպես հաջողության հասնել: Օգնականներ գտնելը դժվար չի լինի, ընդ որում՝ այդ մարդիկ շուտով ձեր ընկերները կդառնան: Չի բացառվում գրավիչ ռոմանտիկ պատմության սկիզբը: Այն բազում վառ հույզեր կպարգևի: Հավանական է լուրջ հարցի հետ կապված կարևոր նորություն: Այն շատ ավելի լավը կլինի, քան սպասում էիք: Տրամադրությունն անմիջապես կլավանա, ընդ որում՝ ոչ միայն ձերը, այլև ձեր մտերիմներինը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Աշխատեք հավասարակշռությունը չկորցնել, նույնիսկ եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա: Օրը հազիվ թե հանգիստ անցնի, բացի այդ, կառանձնանա լարված հուզական դաշտով: Բայց եթե դուք դրական տրամադրվեք, ապա կտեսնեք հնարավորություններ, որոնք նախկինում չեք նկատել: Լավ նորություններ կստանան լուրջ իրավաբանական հարցերով զբաղված կամ իրավաբանական դիմակայությունների մեջ ներգրավված Ջրհոսները: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի սիրահարվածներին: Հավանական են դրական փոփոխություններ մտերիմ մարդու հետ հարաբերություններում: Տարաձայնություններն ու թյուրըմբռնումը կմնան անցյալում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրը կուրախացնի: Դուք գրավիչ մի բանով զբաղվելու, հին նախասիրությանը վերադառնալու կամ հետաքրքիր ուղևորության մեկնելու հնարավորություն կունենաք: Ընկերները և մյուս մտերիմները հաճույքով կմիանան ձեզ, կաջակցեն ձեր գաղափարները, կգտնեն ձեր տրամադրությունը բարձրացնելու ձևը: Դուք հրաշալի գլուխ կհանեք ստեղծագործ մոտեցում պահանջող գործերից: Ուսման հետ կապված խնդիրներ չեն առաջանա: Նույնիսկ եթե պետք լինի մեծ չափի ինֆորմացիա մտապահել, դա ձեզ մոտ կստացվի: Միայն օրվա վերջին դրական միտումների ազդեցությունը կնվազի, բայց այդ հատվածում էլ լուրջ խնդիրներ չեն առաջանա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|