ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի հունվարի 15
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1888 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ստանձնեք այն գործերը, որոնք վաղուց ուշադրություն են պահանջում. այսօր դրանք ջանքեր չեն պահանջելու: Կարող եք լուծել կազմակերպչական հարցերը, կարգուկանոն հաստատել, ազատվել անպիտան բաներից: Տանը հոգսեր սովորականից շատ կլինեն, բայց դուք կենցաղային խնդիրներից արագ գլուխ կհանեք:

Օրը բարենպաստ կլինի նաև անձնական հարաբերությունների տեսանկյունից: Դուք արագ լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, յուրաքանչյուրին մոտեցում կգտնեք, դուր կգաք նույնիսկ նրանց, ովքեր սովորաբար ուրիշների թերություններն են միայն նկատում: Օրը հարմար կլինի և՛ ընկերական հանդիպման, և՛ ռոմանտիկ ժամադրության, և՛ ընտանեկան միջոցառումների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Լավ օր է կարևոր գործերի մասին զրուցելու համար: Դուք կկարողանաք ընդհանուր լեզու գտնել նույնիսկ այն մարդկանց հետ, որոնք նախկինում ընդհանրապես չէին հասկանում ձեզ ու ամեն առիթով վիճում էին: Շատ Ցուլեր իրենց հմայքի շնորհիվ կշահեն այն մարդկանց համակրանքը, որոնց վաղուց էին հավանում: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը: Սակայն նոր հարաբերությունները ուզածից դանդաղ կզարգանան: Իրադարձությունները շտապեցնել պետք չէ:

Անսպասելիորեն շտապ առաջադրանքներ կհայտնվեն: Հնարավոր է դրանց լուծման համար ստիպված լինեք փոխել ծրագրերը, հետաձգել մնացած ամեն ինչ: Չարժե շատ անհանգստանալ, քանի որ դուք կհասցնեք ամենը, ինչ պետք է:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկզբին աշխատեք չվշտանալ ու ապրումներ չունենալ մանրուքների պատճառով: Հուզական դաշտը այդ հատվածում լարված է լինելու, հանգստություն պահպանելն էլ՝ սովորականից դժվար: Բայց իրավիճակը ընդհանուր առմամբ վատը չի լինի, և դուք ուրախության առիթներ կարող եք գտնել, եթե ուզենաք:

Քանի որ դրական միտումների ազդեցությունը ժամ առ ժամ ուժեղանալու է, օրվա երկրորդ կեսը առաջինից ավելի հաճելի կանցնի: Այն հարմար կլինի մի մարդու հետ հանդիպելու համար, որին կուզենայիք ձեր ընկերների կամ համախոհների շարքում տեսնել. առանց դժվարության կկարողանաք լավ տպավորություն թողնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը կուրախացնի և՛ հաճելի իրադարձություններով, և՛ հրաշալի նորություններով: Դուք առավոտվանից բարձր տրամադրություն կունենաք, և այն չի փչանա նույնիսկ եթե դժվարություններ առաջանան: Շրջապատողներին ձեր լավատեսությունը դուր կգա, շատերը կուզենան ձեզ հետ մոտիկից ծանոթանալ, ընկերանալ: Հնարավոր են գրավիչ առաջարկներ, որոնց առանց երկար մտածելու համաձայնությամբ կպատասխանեք:

Չեն բացառվում դրամական մուտքերը, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Օրը բարենպաստ կլինի ոչ մեծ գնումների համար: Որոշ Խեցգետիններ հաջող գործարքներ կկնքեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Դուք բարդ հարցերը հանգիստ քննարկելու, վերջերս վեճերի պատճառ դարձած թեմաները առանց ավելորդ էմոցիաների քննարկելու հնարավորություն կունենաք: Եթե օրվա սկզբին կենտրոնանաք տնային գործերի վրա, ապա արագ գլուխ կհանեք դրանցից: Խնդիրներ չեն ունենա նաև այն Առյուծները, որոնք կզբաղվեն աշխատանքային հարցերի լուծմամբ:

Այսօր ձեզ համար սովորականից հեշտ է լինելու ձեզանից տարբերվող մարդկանց հասկանալը: Դուք կկռահեք ուրիշների մտքերն ու ցանկությունները, կհասկանաք, թե ինչ են ձեզանից սպասում շրջապատողները: Դրա շնորհիվ նախկինում հարաբերություններում առկա խնդիրները կմնան անցյալում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Այսօր ձեր ուժերի սահմաններում կլինի համարյա անհնարինին հասնելը: Սկսեք ամենակարևորից, մանրուքների վրա մի շեղվեք, ղեկավարվեք առողջ բանականությամբ, այլ ոչ թե ուրիշների խորհուրդներով: Ավելորդ չի լինի խելամիտ զգուշությունը, բայց օրվա ընթացքում իրավիճակներ են լինելու, երբ պիտի իմպրովիզներ անեք ու ռիսկի դիմեք: Այստեղ կարևոր կլինի ոչ մի վայրկյան հաջողության վրա չկասկածելը:

Շատ բաների մասին կարող եք պայմանավորվել հին ծանոթների հետ, մտերիմների հետ քննարկել ընդհանուր ծրագրերը: Վեճեր չեն լինի, բոլորը արագ կհամաձայնեն ձեզ հետ: Սիրելին կուրախացնի ձեզ հաճելի անակնկալով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Աշխատեք շատ չխոսել թեկուզ կարևոր, բայց ձանձրալի գործերի մասին. նման զրույցների պատճառով և՛ ձեր, և՛ շրջապատողների տրամադրությունը կփչանա: Այսօր ինչ-որ ուրախ բանի ցանկություն կունենաք: Կարող եք ուղևորություններ, ժամանցային միջոցառումներ, հետաքրքիր զբաղմունքներ, հաճելի հանդիպումներ ծրագրել. այդ ամենը ձեզ կոգեշնչի ու կօգնի դրական տրամադրվել:

Այսօր ձեզ համար հեշտ է լինելու մարդկանց հետ լեզու գտնելը: Դրանից արժե օգտվել, եթե պիտի ինչ-որ մեկի հետ պայմանավորվեք համատեղ գործողությունների, կարևոր ընդհանուր ծրագրերի մասին: Ձեզ հետ վիճել ոչ ոք չի ցանկանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Այսօր կարևոր կլինի չհուզվելը: Այո, սա ամենահանգիստ ու կանխատեսելի օրը չի լինելու: Հնարավոր է անսպասելի նոր գործեր հայտնվեն, չի բացառվում ստիպված լինեք ոտքի վրա փոխել ծրագրերը: Բայց հոգ չէ, քանի որ դուք կարողանում եք իմպրովիզներ անել ու արագ ճիշտ որոշումներ ընդունել: Այսօր դա ձեզ շատ է պետք գալու:

Ավելորդ չի լինի նաև ամենամտերիմ մարդկանց աջակցությունը: Վատ մի զգացեք խնդրել նրանց կամ գոնե պատմել ձեզ անհանգստացնող բաների մասին: Դուք և՛ լավ խորհուրդներ, և՛ իրական օգնություն կստանաք, ընդ որում՝ հենց այն ժամանակ, երբ դա պետք կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրն առանց տարաձայնությունների ու վեճերի չի անցնի: Նույնիսկ նախկինում ձեզ ամեն հարցում աջակցող մարդկանց համար հասկանալի չեն լինի ձեր արարքների դրդապատճառները: Բայց դուք խնդիրները էլ ավելի չեք խորացնի: Ձեզ կհաջողվի հարթել բոլոր սուր անկյուններն ու իրավիճակն առնել հսկողության տակ:

Կարող եք զբաղվել համբերատարություն, կենտրոնացվածություն, մանրուքներին ուշադրություն պահանջող բարդ գործերով: Օրը հարմար կլինի նաև ֆինանսական հարցերը լուծելու համար: Չի բացառվում եկամուտները մեծացնելու ինքնատիպ ու շատ արդյունավետ եղանակ գտնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բավական անհանգիստ օր է սպասվում, բայց այն ավելի շատ ուրախության, քան հուզումների և ապրումների առիթներ կբերի: Շրջապատողները սովորականից հաճախ են խառնվելու ձեր գործերին, երբեմն ձեր ուզածի պես չեն վարվելու: Բայց դա լուրջ խնդիրների չի հանգեցնի. ձեզ կհաջողվի բոլորի հետ լավ հարաբերություններ պահպանել:

Օրվա երկրորդ կեսը շատ Այծեղջյուրների հաճելի անակնկալներ է խոստանում: Բայց այդ հատվածը առավել բարենպաստ կլինի սիրահարվածների համար. կիրականանան նրանց հին ցանկությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Անկախ նրանից, թե ինչ այսօր տեղի կունենա, դուք չեք հուզվի ու կպահպանեք հանգստությունը, առողջ բանականությունը: Հենց դա էլ թույլ կտա գլուխ հանել այն գործերից, որոնք ուրիշներին ուժերից վեր կթվային: Հավանական են հաջողություններ ուսման մեջ, ինչպես նաև տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու հետ կապված զբաղմունքներում:

Ոչ մեծ տարաձայնություններ կառաջանան տանը, բայց դրանք վեճերի և մտերիմների հետ հարաբերությունների վատացման պատճառ չեն դառնա: Կհաջողվի հանգիստ ամեն ինչ քննարկել, պայմանավորվել ու լուծում գտնել, որից բոլորը գոհ կմնան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ժամանակը զուր մի վատնեք. այսօր դուք հնարավորություն կունենաք հաջողության հասնել շատ ու շատ գործերում, գլուխ հանել նրանից, ինչն առաջ չի ստացվել: Հավանական են անսպասելի առաջարկներ, հրավերներ միջոցառումների, որոնց մասին շատ եք լսել: Չեն բացառվում հաճելի ծանոթությունները. շուտով կպարզվի, որ դրանք նաև գործնական տեսանկյունից են օգտակար լինելու:

Մարդիկ, որոնց հետ վիճել էիք, կուզենան հարթել հարաբերությունները, հաշտվել: Ինտուիցիան անպայման կհուշի, թե որն է լավ՝ առաջին քայլն անելը, թե մի փոքր սպասելը և դիմացինի բարի մտադրությունների մասին համոզվելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1888 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0