Աստղագուշակ․ 2023 թվականի հունվարի 12
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1896 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրվա առաջին կեսին հանգստություն պահպանելը հեշտ չի լինելու: Այդ հատվածում դուք սովորականից ավելի հուզական կլինեք, վտանգ կա տրվեք պրովոկացիաներին կամ պահի հույզերին: Իրավիճակից ավելի արագ գլուխ կհանեն այն Խոյերը, որոնք բավարար կենսափորձ ունեն ու կփորձեն չկրկնել հին սխալները: Օրվա երկրորդ կեսը արդյունավետ ու հաճելի կանցնի: Այն նոր հնարավորություններ կբացի և կուրախացնի հաջող զուգադիպություններով: Աշխատեք ժամանակը զուր չվատնել ու վճռական գործել: Այդպես նույնիսկ սպասվածից ավելիին կհասնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրը շատ բարենպաստ կլինի շփումների համար: Լավ կանցնեն և՛ գործնական, և՛ անձնական հանդիպումները: Դուք արագ ընդհանուր լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, կպայմանավորվեք նրանց հետ, ում հետ առաջ հաշտ չէիք: Կարող եք քննարկել ապագայի ծրագրերը: Նման զրույցները կօգնեն հասկանալ՝ ինչպես ավելի արագ ու հեշտ հասնել դրված նպատակներին: Հնարավոր են չծրագրված գնումներ, անսպասելի ծախսեր: Այսօր դուք գումարին սովորականից հեշտ հրաժեշտ կտաք. ծախսերը, սակայն, զուր չեն լինի: Այսօրվա գնումների ու գործարքների մասին չեք զղջալու: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրվա սկիզբը ոգեշնչող ու հետաքրքիր կլինի: Այդ հատվածը հարմար կլինի նոր գործ ստանձնելու կամ բարդ առաջադրանքի լուծմանն անցնելու համար: Դուք արագ գլուխ կհանեք՝ ինչպես հասնել հաջողության, սխալներ չեք անի ու կհասնեք դրված նպատակներին: Ձեր համարձակ նախաձեռնություններին հաջողությունն է ուղեկցելու: Ձեզ հաճույքով կօգնեն և՛ հին համախոհները, և՛ նրանք, ում հետ միայն վերջերս եք ծանոթացել: Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Մտերիմներին ուշադրություն հատկացնելու, ձեզ համար թանկ մարդկանց հետ ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք: Հավանական են ռոմանտիկ անակնկալներ, ուշադրության նշաններ, որոնց համար ուրախ կլինեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրն արժե նվիրել օգտակար գործերին: Դուք հրաշալի գլուխ կհանեք նույնիսկ նրանից, ինչն առաջ դժվարությամբ է տրվել: Հնարավոր են անսպասելի այցեր, հանդիպումներ, որոնց համար շատ ուրախ կլինեք: Որոշ Խեցգետիններ կկարողանան վերականգնել իրենց կյանքում կարևոր դեր խաղացած գործնական կամ անձնական հարաբերությունները: Հավանական են դրամական մուտքեր: Չի բացառվում վերադարձնեն հին պարտքերը: Նշանի որոշ ներկայացուցիչների կվարձատրեն շատ վաղուց կատարած աշխատանքի դիմաց: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է լինելու գնումների համար: Սակայն դա լավ է անել առանց շտապելու. յուրաքանչյուր գնումն անելուց առաջ ինքներդ ձեզ մտածելու ժամանակ տվեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրը վառ ու հագեցած կլինի, հետաքրքիր բաներ էլ շատ կբերի: Դուք ոգևորությամբ կստանձնեք գործերը, այդ թվում՝ այնպիսիք, որոնցից գլուխ հանել առաջ չի ստացվել: Այս անգամ ամեն ինչ ուզածի նման կդասավորվի, և դուք հրաշալի արդյունքների կհասնեք: Չեն բացառվում աշխատանքի առաջարկները, որոնց համար շատ ուրախ կլինեք: Օրվա երկրորդ կեսն ընտանեկան գործերի հետ կապված լավ նորություններ կբերի: Հնարավորություն կունենաք աջակցել բարդ իրավիճակում հայտնված մտերիմ մարդուն: Չի բացառվում, որ ձեր միջամտության շնորհիվ ինչ-որ մեկը կարողանա խուսափել լուրջ խնդիրներից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Ինչ-ինչ դժվարություններ կարող են առաջանալ, բայց օրը հաջող կդասավորվի: Հետաքրքիր առաջադրանքներ կլինեն, որոնք ստեղծագործ մոտեցում կպահանջեն: Դուք ոգևորությամբ կստանձնեք այն գործերը, որոնք ուրիշներին չափազանց բարդ են թվացել: Չեն բացառվում հաջող զուգադիպությունները, որոնք ձեր առաջ նոր հնարավորություններ կբացեն: Լսեք ինտուիցիային, որի հուշումների շնորհիվ դուք սխալներ չեք անի, կիրագործեք այն, ինչ մտածել եք: Անձնական հարաբերություններն այսօր ներդաշնակ կլինեն: Դուք հրաշալի լեզու կգտնեք ձեզ համար թանկ մարդկանց հետ, նրանց կես խոսքից կհասկանաք ու կկռահեք նրանց գաղտնի ցանկությունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրը բարենպաստ կլինի աշխատանքի, կարևոր մասնագիտական հարցերը լուծելու համար: Օգտակար կլինի այն բանին վերադառնալը, որն առաջ չի ստացվել. այս անգամ անհրաժեշտ արդյունքին հասնելու շանս կունենաք: Որոշ Կշեռքներ բարդ իրավիճակից ելք կգտնեն, պատասխաններ կստանան այն հարցերին, որոնք վաղուց են անհանգստացրել ու փակուղու առաջ կանգնեցրել: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի հին ու նոր ծանոթների հետ շփվելու համար: Նկատելիորեն դեպի լավը կփոխվեն մտերիմների հետ հարաբերությունները: Կարող եք քննարկել ընդհանուր գործերն ու բոլորի համար կարևոր ծրագրերը: Տարաձայնություններ չեն առաջանա, իսկ համատեղ գործողությունների մասին կհաջողվի արագ պայմանավորվել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրը կուրախացնի հաճելի իրադարձություններով ու լավ նորություններով և սպասվածից հետաքրքիր կանցնի: Դուք ինքնավստահ կլինեք ու ոչ մի րոպե չեք կասկածի, որ կարողանալու եք ցանկացած դժվարություն հաղթահարել: Այդպես էլ կլինի. նույնիսկ ամենաբարդ գործերը հաջողությամբ կավարտեք: Հնարավոր է համագործակցություն սկսեք մարդկանց հետ, որոցից շատ բան կսովորեք: Նախկինում բացառապես գործնական բնույթ կրող հարաբերություններում ընկերական կամ սիրային նոտաներ կհայտնվեն: Կյանքի բոլոր ոլորտներում համարձակ նախաձեռնող եղեք: Ինտուիցիան անպայման կհուշի, թե ինչ պիտի ասեք ու անեք, ինչպես գործեք դրված նպատակին հասնելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրը հաջող կսկսվի: Դուք լավ գաղափարներ կունենաք, որոնցից մի քանիսը կկարողանաք անհապաղ իրագործել: Ամեն հարցում հաճույքով կօգնեն ընկերներն ու հին ծանոթները: Նրանք կարող են խորհուրդներ տալ, որոնց արժե հետևել: Շատ Աղեղնավորներ հնարավորություն կունենան ուղղել հին սխալները, և նրանք իրենց շանսը բաց չեն թողնի: Օրվա երկրորդ կեսը շփումների տեսանկյունից ամենահասարակ հատվածը չի լինելու: Շրջապատողներն ամեն անգամ ձեզ ճիշտ չեն հասկանա, հաճախ ամենահասարակ բաները պիտի մի քանի անգամ բացատրեք: Համբերությամբ զինվեք և աշխատեք չբարկանալ: Փոխհասկացողության հասնել անպայման կհաջողվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Պետք է համբերությամբ զինվեք. հազիվ թե կարողանաք արագ գլուխ հանել գործերից, միանգամից հասնեք այն արդյունքներին, որոնց ձգտում եք: Հավանական են աշխատանքի կամ ուսման հետ կապված լավ նորություններ: Որոշ Այծեղջյուրներ գաղափարներ կունենան, որոնք արժանի կլինեն անհապաղ իրագործվելու: Այստեղ կարևոր կլինի խուճապի չմատնվելն ու հնարավորինս արագ գործելը: Հոգ չէ, եթե համախոհներ ու օգնականներ միանգամից չհայտնվեն. առաջին քայլերը ինքնուրույն էլ կարող եք անել: Դրական միտումների ազդեցությունը գերակշռող կլինի անձնական հարաբերությունների ոլորտում, որտեղ հնարավոր են նկատելի դրական փոփոխություններ: Հնարավորություն կունենաք հաշտվել այն մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք, անկեղծորեն խոսել նրանց հետ, ում կարծիքը ձեզ համար կարևոր է: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Ձեզ արդյունավետ ու հետաքրքիր օր է սպասվում: Այն նոր գործեր կբերի, որոնց մեծ ոգևորությամբ կանցնեք: Հնարավոր են հանդիպումներ հին ծանոթների հետ, կկարողանաք վերականգնել նախկինում ձեր կյանքում կարևոր դեր խաղացած կապերը: Հավանական են հաջողություններ ուսման մեջ, շատ Ջրհոսներ ոտքի վրա կյուրացնեն պիտանի ինֆորմացիան: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ընտանեկան գործերի մասին զրուցելու համար: Կհաջողվի հանգիստ ու կառուցողական քննարկել այն հարցերը, որոնց պատճառով նախկինում տարաձայնություններ են եղել: Ձեր փաստարկները կլսեն նույնիսկ նրանք, ովքեր նախկինում դրանցով հետաքրքրված չէին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Հրաշալի օր է սպասվում: Արդեն օրվա առաջին կեսին դուք գլուխ կհանեք այն խնդիրներից, որոնք մինչև վերջերս համարյա անլուծելի էին թվում: Չի բացառվում դրանում օգնեն մարդիկ, որոնք նախկինում ձեզ համար միայն դժվարություններ են ստեղծել: Հիմա ճիշտ ժամանակն է անցյալի մասին մոռանալու և նոր հարաբերություններ կառուցելու համար, որոնք կրկին դրական հույզեր կբերեն: Երեկոն կուրախացնի ռոմանտիկ անակնկալներով: Այն հրաշալի կլինի սիրելիի հետ հանդիպելու համար: Կարող եք միասին մի տեղ գնալ կամ էլ տանը ժամանակ անցկացնել: Բոլոր դեպքերում բազում դրական հույզեր կստանաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|