ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի հունվարի 1
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1994 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը բարենպաստ կլինի մտերիմների հետ շփվելու, ընտանեկան գործերի համար: Այսօր ձեզ համար հեշտ կլինի ձեզ լավ ճանաչող մարդկանց հետ լեզու գտնելը: Կասկած չկա, որ նույնիսկ ձեր ամենահամարձակ ու անսովոր գաղափարներն են աջակցություն ստանալու: Չի բացառվում՝ իրենց մասին հիշեցնեն մարդիկ, որոնց մասին վերջին ժամանակներս քիչ բան գիտեիք: Նրանք կփորձեն հարթել հարաբերությունները, և այստեղ միայն ձեզանից կախված կլինի՝ արդյոք դուք նույնպես դա կուզենաք:

Աշխատեք չհոգնել: Օրը վառ ու հագեցած կլինի, սակայն նրա երկրորդ կեսին կուզենաք հանգստանալ: Ուժերը վերականգնելու և կրկին դրական տրամադրվելու համար բավարար կլինի փոքրիկ դադարը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Չանհանգստանաք, եթե ինչ-որ բան օրվա սկզբին այնպես չընթանա: Հնարավոր են անսպասելի իրադարձություններ, որոնց պատճառով ստիպված եք լինելու հետաձգել ծրագրած գործերն ու կենտրոնանալ մեկ այլ բանի վրա: Որոշ Ցուլեր կորոշեն մեկնել ուղևորությունների, որոնք նախկինում չէին ծրագրել ու դրանցից մեծ հաճույք կստանան:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի ամենամտերիմների հետ շփումների համար: Դուք մեծ հաճույք կստանաք հետաքրքիր զրույցներից, զվարճանքներից, խաղերից ու զբոսանքներից: Հոգնեցնող չեն լինի տնային գործերը: Դուք դրանցից արագ գլուխ կհանեք, ընտանիքի անդամներն էլ հաճույքով կօգնեն դրանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը հաջող կլինի: Ճիշտ է, նրա սկիզբը կարող է բավական անհանգիստ անցնել հատկապես այն Երկվորյակների համար, որոնք մեծ ծրագրեր ունեն: Կարող են խախտվել հին պայմանավորվածությունները, դրա պատճառով որոշ գործեր պիտի հետաձգեք: Բայց դրական միտումների ազդեցությունը գերակշռող կլինի, և դա նշանակում է, որ ապրումների և անհանգստության առիթներ չունեք:

Հավանական են հաճելի անակնկալներ, նվերներ, հանդիպումներ, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի ստեղծագործ զբաղմունքների համար: Շատ Երկվորյակներ նոր գաղափարներ կունենան, որոնք կուզենան անհապաղ իրագործել: Կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն օգնել դրանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկիզբը ոգեշնչող ու հետաքրքիր կլինի: Այդ հատվածը հարմար կլինի երկարաժամկետ ծրագրեր կառուցելու համար: Դրանք կարող են անիրատեսական թվալ, բայց հոգ չէ. դրանք պարզապես նախանշելն էլ օգտակար կլինի: Որոշ Խեցգետիններ որոշակիություն կմտցնեն առաջնահերթությունների մեջ, կհասկանան, թե ինչ նպատակների կուզենային հասնել մոտ ժամանակներս: Կարող եք անմիջապես քննարկել դրանք մտերիմների հետ, ստանալ նրանց աջակցությունը:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի պրակտիկ, օրինակ՝ ֆինանսական հարցերը լուծելու համար: Չեն բացառվում դրամական մուտքերը: Հնարավոր է՝ ձեր ծանոթներից մեկը հուշի ձեզ, թե ինչպես կարող եք տնօրինել այդ գումարը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Կուրախացնեն հին ու նոր ծանոթների հետ հանդիպումները, դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ: Հնարավորություն կունենաք լինել անսովոր միջոցառումների, որտեղ ժամանակն ուրախ ու հետաքրքիր կանցնի: Չեն բացառվում դրամական մուտքերը, ինչպես նաև անսպասսելի նվերները, որոնց համար շատ ուրախ կլինեք:

Աշխատեք չհոգնել: Այսօր ձեզ համար օգտակար կլինի հանգստանալն ու հոգսերից շեղվելը: Որոշ Առյուծներ օրվա երկրորդ կեսին կուզենան մենակ մնալ, որից հետո նրանց տրամադրությունը կլավանա: Երեկոն ռոմանտիկ անակնկալներ է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը հարմար կլինի նոր գործեր սկսելու համար: Դուք չեք ուզենա ժամանակը զուր վատնել, կփորձեք հնարավորինս արագ գլուխ հանել ամենից, ինչ կստանձնեք: Երեբմն ստիպված եք լինելու շտապել, բայց նույնիսկ նման դեպքերում դուք ոչինչ չեք մոռանա, իրար չեք խառնի ու աչքաթող չեք անի: Որոշ Կույսեր նպատակին հասնելու հասարակ, բայց շատ արդյունավետ եղանակ կգտնեք:

Օրը բարենպաստ կլինի նաև երկարաժամկետ ծրագրեր մտածելու և որոշելու համար, թե ինչով եք հետո զբաղվելու: Երեկոյան կհաջողվի պայմանավորվել այն մարդկանց հետ, որոնք նախկինում էլ ձեզ օգնություն են առաջարկել ու պայմանավորվել համատեղ գործողությունների մասին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրն անսովոր, բայց հաջող կլինի: Այն հարմար կլինի անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելու համար: Կարող եք ընդառաջ գնալ մեկին, ով վաղուց է ձեզ դուր գալիս կամ խոստովանել ձեր զգացմունքները: Լսեք ինտուիցիային, որն անպայման կհուշի, թե ինչպես արժե գործեք:

Օրը հարմար կլինի մանր-մունր գործերից գլուխ հանելու և ավարտելու համար այն, ինչի համար ժամանակ չէր մնում: Չի բացառվում ուզենաք վերադառնալ հին նախասիրությանը, և այն կրկին ձեզ բազում վառ հույզեր կպարգևի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ոչ մեծ թյուրիմացություններ կարող են ծագել օրվա սկզբին, սակայն օրն ընդհանուր առմամբ հաջող կլինի: Լսեք ինտուիցիային, որը կհուշի, թե ինչով այսօր արժե զբաղվեք: Աշխատեք ձեզանից շատ բան չպահանջել. օրը հարմար կլինի հանգստանալու և ուժերը վերականգնելու, հաճելի մի բանով զբաղվելու համար:

Եթե ծրագրում եք ուղևորությունների մեկնել, նկատի ունեցեք, որ դրանք ավելի ժամանակատար են լինելու, քան սպասում էիք: Լավ է գնումների հարցում չշտապեք, հատկապես եթե խոսք գնա այնպիսի իրերի մասին, որոնց կարիքն առանձնապես չունեք: Այսօր ճիշտ ընտրություն կատարելը բարդ կլինի, հնարավոր են զուր ծախսեր:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հետաքրքիր զբաղմունքներ գտեք, հակառակ դեպքում դժվար կլինի մռայլ մտքերը հաղթահարելը, որոնք կարող են ձեզ այցելել ողջ օրվա ընթացքում: Օրինակ՝ օգտակար կլինի ուղևորությունների մեկնելը կամ գեղատեսիլ վայրերով զբոսնելը. դա կօգնի դրական տրամադրվել, ուրախության առիթներ գտնել: Ընկերները և մյուս մտերիմները հաճույքով կընկերակցեն ձեզ:

Օրը հարմար կլինի նաև նոր բան իմանալու կամ սովորելու համար: Որոշ Աղեղնավորներ իրենց մեջ տաղանդներ կհայտնաբերեն, որոնց մասին նախկինում չէին էլ կռահում: Ավագ հարազատների հետ շփումները կօգնեն նորովի նայել նրան, ինչն առաջ ակնհայտ է թվացել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը հազիվ թե շատ արդյունավետ լինի, բայց դուք անպայման լավ ժամանակ կանցկացնեք: Հնարավոր են հաճելի անակնկալներ, անսպասելի լուրեր, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Այծեղջյուրները, որոնք այսօր տանը չեն մնալ, այլ կնախընտրեն նոր վայրերում լինել, կարող են հետաքրքիր ծանոթություններ հաստատել: Հավանական է ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ:

Սա հարմար օր է լինելու ապագայի մասին մտածելու, մոտակա ամիսների ծրագրերը որոշելու համար: Դուք պատրանքներ չեք կառուցի, կաշխատեք իրատես լինել, ուստի սխալներ էլ չեք անի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը շատ բարենպաստ կլինի շփումների համար: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, կկարողանաք պայմանավորվել նրանց հետ, ում հետ առաջ լեզու չէիք գտնում: Որոշ Ջրհոսներ կվերականգնեն հին կապերը, կհաշտվեն այն մարդկանց հետ, որոնց հետ վիճել էին, և դա ամենևին դժվար չի լինի:

Իսկ ահա կենտրոնացվածություն և մանրուքներին ուշադրություն պահանջող բարդ գործերի համար օրը հազիվ թե հարմար լինի: Թող դրանք մի փոքր սպասեն. բարենպաստ պահը հետո կգա: Իսկ դուք մինչ այդ կզբաղվեք նրանով, ինչը երևակայություն, հնարամտություն ու ստեղծագործ մոտեցում է պահանջում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հրաշալի, հետաքրքիր ու հաճելի օր է, որը դրական հույզերով լի կլինի: Բազում վառ տպավորություններ կստանան այն Ձկները, որոնք կորոշեն այցելել հարազատներին կամ հին ընկերներին, ժամանակ անցկացնել հոգեհարազատ մարդկանց հետ: Կարող եք ոչ մեծ գնումներ անել, որոնք հաջող կլինեն: Զվարճանքների և ուղևորությունների համար ծախսած գումարի համար զղջալու կարիք չի լինի:

Երեկոն նոր գաղափարների ժամանակ է լինելու: Մտածած ոչ ամեն բան կհաջողվի մոտ ժամանակներս իրագործել, բայց այդ մտահղացումներին դուք ավելի ուշ կվերադառնաք: Ինտուիցիան կհուշի, թե ինչպես կարող են զարգանալ իրադարձություններն ու ինչ է պետք անել դրանից օգուտ քաղելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1994 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0