ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի հունիսի 28
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 6249 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Գործերում արագ հաջողության հասնել հազիվ թե հաջողվի, այնպես որ համբերատար եղեք: Սա լավագույն օրը չի լինելու լրիվ նոր գործեր ստանձնելու, առանց նախապատրաստվելու կարևոր հարցի լուծմանն անցնելու համար: Որոշ ժամանակ է պետք գալու հասկանալու համար, թե ինչպես է լավ գործել: Ավելորդ չի լինի այն ծանոթների փորձը, որոնք նախկինում ձեզ բազմիցս օգնել են:

Արժե զգույշ լինել ֆինանսական հարցերը լուծելիս, հատկապես եթե գործ ունեք նոր գործընկերների հետ: Չծրագրված գործարքներ կնքելուց կամ ոչ այնքան անհրաժեշտ գնումներ անելուց առաջ լավ մտածեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը կարող է բարդ լինել, բայց տխրել ու հուզվել չարժե: Առաջին հերթին՝ դուք անպայման հաջողության կհասնեք ու կգտնեք բոլոր դժվարությունները հաղթահարելու ձևը: Երկրորդ՝ ձեր առաջ գործնական ոլորտում նոր հնարավորություններ կբացվեն, և դուք անպայման կօգտվեք դրանցից: Ինտուիցիան կհուշի, թե ինչպես է լավ գործել: Դուք ժամանակին կհետևեք այդ հուշումներին:

Հնարավոր են դրամական մուտքեր: Կարող եք գնումներ անել, ընդ որում՝ լավ է ոչ թե ձեր, այլ մտերիմների համար իրեր ընտրեք: Օրվա երկրորդ կեսը ձեզ համար կարևոր ընտանեկան գործի հետ կապված լավ նորություններ կբերի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը լավ է սկսեք լավ ծանոթ առաջադրանքներից: Մի փորձեք շատ բաների մասին միաժամանակ մտածել: Ավելի օգտակար կլինի մեկ կոնկրետ բանի վրա կենտրոնանալը: Հավանական են անհաջող զուգադիպություններ, չի բացառվում խախտվեն հին պայմանավորվածությունները: Բայց այդ ամենը ձեզ չի խանգարի բոլոր գործերը ժամանակին անել:

Օրվա երկրորդ կեսն ավելի հաջող կանցնի: Այն բացառապես բարենպաստ կլինի մտերիմների հետ շփվելու, նոր ծանոթությունների և այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց կուզենայիք դուր գալ: Չեն բացառվում նվերներն ու ռոմանտիկ անակնկալները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը հաջող կդասավորվի: Շատ բան սպասվածից լավ կստացվի: Աստղերի աջակցությամբ դուք արագ գլուխ կհանեք բարդ առաջադրանքներից, կիրագործեք ամենահամարձակ ծրագրերը: Չեն բացառվում հաճելի ծանոթությունները: Հնարավոր է հանդիպեք մարդկանց, որոնց մասին նախկինում լավ բաներ շատ եք լսել, և դուք միանգամից կընկերանաք:

Հավանական են հաջող գնումներ: Լավ իրեր ընտրելու համար ձեզ շատ ժամանակ պետք չի գա: Չափից դուրս շատ էլ չեք ծախսի, դուք մի քանի առաջարկից ամենաշահեկանը կընտրեք: Չեն բացառվում նաև դրամական մուտքերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը հարմար կլինի և՛ նոր գործերի, և՛ հին ծրագրերն իրագործելու համար: Ճանապարհին լուրջ խոչընդոտներ չեն առաջանա, իսկ փոքրիկ դժվարություններն արագ կհաղթահարեք: Ընկերների ու պարզապես լավ ծանոթների աջակցությամբ դուք կհասնեք նրան, ինչն առաջ անհավանական է թվացել:

Նախկինում լարված հարաբերությունները կարող են դեպի լավը փոխվել: Հնարավորություն կունենաք ուղղել ավելի վաղ գործած սխալները, և դուք այն բաց չեք թողնի: Մտերիմների հետ շփումներին և ընտանեկան գործերին վերաբերող ամեն ինչում ինտուիցիային ապավինեք. այն ձեզ հուսախաբ չի անի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Առավոտյան շրջապատողների հետ պայմանավորվելը սովորականից բարդ է լինելու: Չեն բացառվում տարաձայնությունները դատարկ բաների պատճառով ու փոխադարձ դժգոհությունները; Երբեմն կվիճեք նրանց հետ, ում հետ առաջ հաշտ էիք: Բայց ամեն ինչ արագ կկարգավորվի, արդեն օրվա կեսին պարզ կդառնա, որ հարաբերությունները հարթվում են:

Օրվա երկրորդ կեսը հաճելի կլինի: Այդ հատվածում ձեզ մոտ շատ բան լավ կստացվի: Իրադարձությունների հաջող ընթացքը թույլ կտա արագ լուծել բարդ հարցերը: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Չեն բացառվում ռոմանտիկ անակնկալները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ստանձնեք նոր առաջադրանքները, նախաձեռնող եղեք գործերում, ժամանակը դատարկ բաների վրա մի վատնեք: Օրը շատ արդյունավետ կանցնի, եթե վճռական տրամադրվեք: Ամեն ինչ միանգամից ուզածի նման չի դասավորվի, բայց դուք, իհարկե, մտածածից չեք հրաժարվի: Ձեր համառությունը շատերին դուր կգա: Մարդիկ, որոնք նախկինում համարյա չեն նկատել ձեզ, կուզենան ընկերանալ:

Օրը բարենպաստ կլինի ուսման, տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու համար: Եթե ուշադիր լինեք, մյուսներից վաղ ինչ-որ կարևոր բան կիմանաք: Երեկոյան շատ Կշեռքների հեռվից հրաշալի նորություններ են սպասվելու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը բարդ, բայց շատ հետաքրքիր կլինի, ժամանակ առ ժամանակ՝ չափազանց գրավիչ: Այն անսպասելի բացահայտումներ, տարօրինակ զուգադիպություններ, զարմանալի լուրեր կբերի: Հաջողության հասնելուն կօգնեն ձեր այն տաղանդները, որոնց մասին առաջ քչերը գիտեին:

Չի բացառվում պետք լինի արագ գլուխ հանել լրիվ նոր իրավիճակից: Այստեղ արժե ինտուիցիային ապավինել. նրա հուշումների շնորհիվ կհասկանաք՝ ինչպես գործել: Իսկ ահա խորհուրդները հազիվ թե օգտակար լինեն, նույնիսկ եթե դրանք ձեր հին ընկերները տան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Այսօր ձեզ համար դժվար չի լինի շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը; Նույնիսկ այն մարդիկ, որոնց հետ առաջ հաշտ չէիք, ձեզ հետ կկարողանան պայմանավորվել համատեղ գործողությունների մասին: Որոշ Աղեղնավորներ նախանձելի դիվանագիտական ունակություններ կդրսևորեն, կհաշտեցնեն երկար ժամանակ իրար հետ վիճած մարդկանց, վերջ կտան ձգձգվող կոնֆլիկտներին:

Աշխատեք չհոգնել: Դուք շատ բանի եք ունակ, բայց երբեմն հանգստի կարիք զգալու եք: Օրն այնպես ծրագրեք, որ մենակ մնալու, ինչ-որ հաճելի բանի մասին հանգիստ մտածելու ժամանակ ունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը հարմար կլինի աշխատանքի, պիտանի գործերի, կարևոր առաջադրանքները լուծելու համար: Դուք լավ գլուխ կհանեք նրանից, ինչն ուրիշների մոտ չի ստացվել, նախկինում աննկատ մնացած հնարավորություններ կտեսնեք: Կարող են հաջողությամբ լուծվել ֆինանսական հարցերը, որոնց պատճառով վերջերս ապրումներ շատ էիք ունենում:

Ամեն անգամ հարթ չեն լինի մտերիմների հետ հարաբերությունները: Երբեմն դժվար կլինի նույնիսկ այն մարդկանց հետ լեզու գտնելը, որոնց միշտ կես խոսքից հասկացել եք: Բայց լուրջ կոնֆլիկտ դուք թույլ չեք տա: Երեկոյան դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, և ներդաշնակությունը կվերականգնվի, բոլոր տարաձայնությունները կմնան անցյալում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Այսօր ինչ-որ բանի մասին լուրջ անհանգստանալու կարիք չի լինի: Պայմանները հաջող կդասավորվեն, ոչինչ չի խանգարի ձեր ծրագրերի իրագործմանը, անհրաժեշտ արդյունքներին հասնելուն: Ճիշտ է, շրջապատողներին ամեն անգամ հասկանալի չեն լինի ձեր արարքների դրդապատճառները: Բայց ոչ ոք չի համարձակվի կանգնել ձեր ճանապարհին:

Կարող եք զբաղվել փաստաթղթերի ձևակերպմամբ. այստեղ ձեզ տհաճ անակնկալներ չեն սպասվի: Խնդիրներ չեն առաջանա այսօր պետկազմակերպություններին դիմող Ջրհոսների մոտ: Հաջող կլինեն նաև ուղևորությունները, և ոչ միայն գործնական:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հարմար օր է կարևոր բաների մասին խոսելու համար: Ոչ ոք ձեզ հետ չի վիճի, քանի որ միանգամից պարզ կդառնա, որ ճիշտ եք: Նախկինում ստացած փորձը կօգնի ձեզ արագ գլուխ հանել նոր գործերից, խուսափել ցավալի սխալներից: Հավանական են անսպասելի, բայց շատ գրավիչ համագործակցության առաջարկներ: Դրանք կարող եք առանց երկար մտածելու ընդունել:

Չեն բացառվում հաճելի իրադարձություններն ընտանիքում, ձեր ու ձեր մտերիմների համար կարևոր լավ նորությունները: Կուրախացնեն ընկերների հետ հանդիպումները: Ռոմանտիկ ժամադրությունը կարող է սպասվածի նման չանցնել: Բայց այն նույնպես հաճելի տպավորություն կթողնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 6249 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0