ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի հունիսի 20
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 6563 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Չարժե շրջապատողներից անվերապահ աջակցություն ակնկալել: Այսօր բոլորը չէ, որ տրամադրված կլինեն համագործակցելու: Ավելի հավանական է, որ դուք բախվեք մարդկանց, որոնք ոչ մի պայմանով չեն ցանկանա ձեզ ընդառաջ գալ: Բայց դա ձեր օրը չի փչացնի, քանի որ ինքներդ կարող եք հասնել դրված բոլոր նպատակներին: Սկսեք գործել հենց առավոտվանից, և դուք շուտով հաջողության կհասնեք:

Օրը հարմար չի լինի գումարը ծախսելու, սպոնտան գնումներ անելու համար: Գործարքների հարցում մի շտապեք. այն գործարքները, որոնք առաջին հայացքից շահեկան են թվում, կարող են միայն հոգսեր բերել: Պարզապես մի փոքր սպասեք: Ֆինանսական հարցերի լուծման համար բարենպաստ պահը շատ շուտով կգա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Այսօր ստանձնած գործերից աշխատեք հնարավորինս լավ գլուխ հանել: Արժե լուրջ վերաբերվել նույնիսկ մանր-մունր գործերին, առօրյա առաջադրանքների լուծմանը: Ձեր մոտեցումը շատերին դուր կգա: Մարդիկ, որոնք առաջ կասկածում էին, որ ձեզ վրա կարելի է հույս դնել, կփոխեն իրենց կարծիքը: Հավանական է, դուք շուտով հետաքրքիր առաջարկներ ստանաք:

Առավոտյան պիտի արագ ու վճռական գործեք, ժամանակը զուր չվատնեք: Հետո իրադարձությունները ավելի դանդաղ են զարգանալու, դուք մի փոքր կթուլանաք: Հին ծանոթների հետ շփվելու հնարավորություն կունենաք: Դա նույնիսկ սպասվածից հաճելի կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ամպերում սավառնել չեք ուզենա: Դուք միանգամից կկենտրոնանաք կոնկրետ գործերի վրա և արագ հաջողության կհասնեք դրանցում: Օրը շատ բարենպաստ կլինի աշխատանքի համար: Դուք հասարակ եղանակ գտնեք լուծելու այն մասնագիտական առաջադրանքները, որոնք մյուսներին փակուղու առաջ են կանգնեցրել: Լավ կանցնեն գործնական բանակցությունները, չեն բացառվում համագործակցության առաջարկները:

Հավանական են անսպասելի իրադարձություններ, զարմանալի պատահարներ: Դրանք կօգնեն ձեզ նորովի նայել սովորական դարձած բաներին: Որոշ Երկվորյակներ կհասկանան, որ եկել է ծրագրերը վերամշակելու պահը: Երեկոն հարմար կլինի նոր գաղափարները մտերիմների հետ քննարկելու համար: Դուք հրաշալի խորհուրդներ կստանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Լավ է ոչ մի բան երկար ժամանակով չհետաձգեք: Օրվա առաջին կեսը բարենպաստ կլինի: Ստանձնած ամեն ինչ ձեզ մոտ լավ կստացվի: Այս հատվածը հարմար կլինի նաև ձեզ համար թանկ մարդկանց հետ շփվելու համար: Կարող եք հանգիստ քննարկել այն, ինչի պատճառով նախկինում վեճեր շատ են եղել: 

Ինչքան երեկոն մոտենա, այնքան կենտրոնանալը կդժվարանա, այնքան հաճախ կսկսեք շեղվել: Օրվա երկրորդ կեսի համար չարժե կարևոր հանդիպումներ ու լուրջ գործեր ծրագրել: Փոխարենը շատ Խեցգետիններ կկարողանան հանգստանալ, հետաքրքիր միջոցառումների այցելել, ծանոթանալ մարդկանց հետ, որոնց մասին առաջ շատ են լսել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը անակնկալներ կբերի: Դրանց մեծ մասը հաճելի կլինեն: Չի բացառվում պետք լինի արմատապես փոխել ծրագրերը, հետաձգել այն գործերը, որոնց վրա մտադիր էիք կենտրոնանալ: Անհանգստանալու կարիք չկա, քանի որ ամենակարևորը ամեն դեպքում կհասցնեք:

Հավանական են անսովոր ծանոթություններ: Վերջին ժամանակներս հին ընկերների հետ լեզու չգտնող Առյուծները կզարմանան, թե ինչ քիչ ջանքեր էին դրա համար պահանջվում: Այսօր դուք շատ հմայիչ կլինեք, շատերը կուզենան ձեզ հետ շփվել: Չի բացառվում ռոմանտիկ տարվածությունը, հարաբերությունների սկիզբը, որոնք արագ կզարգանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Գործեր սպասվածից շատ կունենաք: Դուք դրանցից անկասկած գլուխ կհանեք: Ընդ որում՝ կօգնի վաղուց ձեռք բերած փորձը: Դրա շնորհիվ դուք տեղում չեք դոփի, նպատակին էլ մեծ քայլերով կշարժվեք: Բայց շտապելու կարիք չկա: Շտապողականության պատճառով ինչ-որ բան աչքաթող կանեք, չեք նկատի մի բան, ինչը հետո կարևոր դեր է խաղալու:

Հավանական են հաճելի իրադարձություններ տանը, ձեզ ու ձեր մտերիմներին վերաբերող նորություններ: Չի բացառվում հյուր գա հենց այն մարդը, որին ամենաշատը կուզենայիք տեսնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Աշխատանքի վրա կենտրոնանալը սովորականից բարդ է լինելու, ցանկացած սխալի սուր կարձագանքեք: Մարդիկ, որոնց հետ առաջ հեշտությամբ լեզու էիք գտնում, այսօր կարող են զարմանալիորեն անհասկացող լինել: Ստիպված եք լինելու նորից ու նորից բացատրել ամենապարզ բաները: Շատ Կշեռքների դա կնյարդայնացնի:

Փոխարենը օրը կուրախացնի նրանց, ովքեր կորոշեն այն հանգստին կամ հաճելի զբաղմունքներին նվիրել: Նրանց զարմանալի անակնկալներ են սպասվելու: Երեկոն հրաշալի կլինի հին ընկերների հետ հանդիպելու համար: Նրանք կգտնեն ձեր տրամադրությունը բարձրացնելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Դուք լավ գաղափարներ կունենաք: Բայց լավ է չշտապեք դրանք կյանքի կոչելու հարցում: Պայմանները հիմա հարմար չեն լինի նոր բան ստանձնելու համար: Իսկ ահա սկսածն ավարտելու հարցում խնդիրներ չեն առաջանա: Հենց դրա վրա էլ արժե կենտրոնանալ, հատկապես օրվա առաջին կեսին:

Հավանական են դրամական մուտքեր, հաջող գործարքներ, շահավետ գնումներ: Ֆինանսների հետ կապված հարցերում դուք ռիսկի չեք դիմի, բայց եկամուտները մեծացնելու հնարավորությունն էլ բաց չեք թողնի: Օրը հարմար կլինի պոտենցիալ գործընկերների հետ հանդիպելու, հարցազրույցների, համագործակցության պայմանները քննարկելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը հարմար կլինի կարևոր հանդիպումների, հասարակական ելույթների համար: Ձեր ոչ մի խոսք ունկնդիրների ականջից չի վրիպի, ոչ մի առաջարկ առանց ուշադրության չի մնա: Եթե վաղուց էիք ուզում ինչ-որ մեկի հետ կարևոր գործի մասին խոսել, նրան ձեր մասին հիշեցրեք այսօր. այդ մարդը ձեզ համար ժամանակ կգտնի:

Դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի նաև անձնական հարաբերություններում: Մտերիմների հետ հեշտությամբ լեզու կգտնեք, տարաձայնությունների ու վեճերի առիթներ չեն լինի: Նոր ծանոթները հաճույքով կշփվեն, ուրախ կլինեն ձեզ հետ ժամանակ անցկացնելու հնարավորության համար: Չի հիասթափեցնի նաև ռոմանտիկ ժամադրությունը, հատկապես եթե այն ձեզ համար անսովոր վայրում անցնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա սկիզբը հարմար չի լինի կարևոր հարցերը քննարկելու համար: Նույնիսկ ձեզ միշտ աջակցող մարդիկ հազիվ թե ընդառաջ գան ձեզ, ավելի հավանական է, որ դուք նրանցից բավական տհաճ նկատողություններ լսեք: Հավանական են վեճեր աշխատավայրում: Դրանք օգուտ կտան, եթե չտաքանաք, այլ ուշադիր լսեք ու հաշվի առնեք ընդդիմախոսների կարծիքը:

Օրվա երկրորդ կեսը հրաշալի ժամանակ է լինելու ձեզ համար թանկ մարդկանց հետ շփվելու համար: Նույնիսկ, եթե վերջին ժամանակներս հարաբերությունները հարթ չէին, հիմա արագ կհասկանաք իրար: Բացի այդ, կարող եք հանդիպել մեկին, ում կուզենայիք դուր գալ: Նա անտարբեր չի մնա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա սկզբին աշխատեք ստվերում մնալ: Ինչքան քիչ ուշադրություն գրավեք ձեզ վրա, այնքան լավ արդյունքների կհասնեք: Կհաջողվի հանգիստ ու առանց շտապելու ավարտել վաղուց սկսածը, ուղղել ավելի վաղ գործած սխալները: Օգնության խնդրանքով դիմածներին չեք մերժի, և շուտով այդ մարդիկ ձեր հուսալի համախոհները կդառնան:

Ավելի ուշ կարելի է իսկապես կարևոր բան ստանձնել: Դա վերաբերում է ոչ միայն աշխատանքային առաջադրանքներին, այլև անձնական գործերին: Եթե փոփոխությունների մասին էիք երազում, մտածեք, թե ձեր որ գործողությունները դրանք հնարավոր կդարձնեն: Հնարավոր է ամեն ինչ սպասվածից հեշտ լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հեշտ թվացող ոչ բոլոր գործերը կկարողանաք արագ անել: Ծրագրեր կառուցելիս նկատի ունեցեք դա ու հոգ տարեք, որ ցանկացած առաջադրանք լուծելու համար բավարար ժամանակ ունենաք: Շրջապատողներն այսօր հաճախ կխառնվեն ձեր գործերին՝ երբեմն նյարդայնացնելով ձեզ: Բացասական հույզերին մի տրվեք: Կոնֆլիկտներ հիմա ձեզ պետք չեն:

Օրվա սկզբին ոչ այնքան նկատելի դրական միտումներն աստիճանաբար ուժեղանալու են: Դա հատկապես նկատելի կլինի անձնական հարաբերություններում: Երեկոն կուրախացնի հաճելի անակնկալներով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 6563 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0