ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի հունիսի 12
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1587 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը ձեզ կզարմացնի: Սակայն անսպասելի իրադարձությունները ձեզ փաստի առաջ չեն կանգնեցնի, դուք արագ կկողմնորոշվեք նոր իրավիճակում, կհասկանաք՝ ինչպես է պետք գործել: Ամենայն հավանականությամբ օրվա սկզբին պիտի հետաձգեք սեփական գործերը ձեզ համար թանկ մարդկանց օգնելու վրա կենտրոնանալու համար: Բացի այդ, հետաքրքիր ու բարդ խնդիրներ կհայտնվեն, որոնք անհապաղ լուծում կպահանջեն:

Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի, բայց կարևոր կլինի չհոգնելը, հատկապես՝ օրվա երկրորդ կեսին: Լավ է այդ հատվածի համար բարդ գործեր չծրագրեք, լուրջ զրույցներն էլ արժե հետաձգել: Մի փոքր հանգստացեք, և դուք ձեզ միանգամից ավելի լավ կզգաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Լավ է ակտիվ գործողություններ չնախաձեռնեք, եթե թեկուզ մի փոքր կասկածում եք, որ դրանք անհրաժեշտ ու տեղին են: Ձեզ չի խանգարի փոքրիկ դադարը, և օրը այդպիսի դադար վերցնելու համար հրաշալի կլինի: Մտածեք, թե ինչի վրա կուզենայիք կենտրոնանալ, գլուխ հանեք ձեր ցանկություններից ու առաջնահերթություններից: Դու նոր գաղափարներ ու ծրագրեր կունենաք:

Դժվար կլինի կոնկրետ մեկ բանի վրա կենտրոնանալը: Ամենայն հավանականությամբ մանր-մունր և լուծում պահանջող խնդիրներ են լինելու, և պիտի միաժամանակ ամեն ինչի մասին մտածեք: Բայց միայնակ ամեն ինչ անելու կարիք չկա: Ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք կուզենան ու պատրաստ կլինեն օգնել ձեզ, պարզապես մի խանգարեք նրանց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Այսօր ծրագրեր կառուցելը հեշտ է լինելու, իսկ ահա դրանք կյանքի կոչելու հարցում կարող են դժվարություններ առաջանալ: Ժամանակին պիտանի ինֆորմացիա ստանալու կամ ձեզ աջակցելու ունակ մարդկանց հետ պայմանավորվելու համար պիտի ջանքեր գործադրեք: Մի փոքր սպասեք: Շուտով իրավիճակը դեպի լավը կփոխվի, և այդժամ դուք կսկսեք գործել:

Օրը հարմար կլինի այն ընկերներին հանդիպելու համար, որոնց վաղուց չեք տեսել: Բացի այդ, օգտակար կլինի ձեր նախասիրությունների հետ կապված միջոցառումներին այցելելը: Հավանական են ծանոթություններ, որոնցից երկարատև ընկերություն կսկսվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հնարավորություն կունենաք անել այն, ինչը նախկինում համարյա անհնար է թվացել: Հիմա կարևոր կլինի ժամանակը զուր չվատնելը: Օրն սկսեք ամենակարևոր գործերից, ամենալուրջ զրույցներից: Զարմանալիորեն հեշտ կլինի նախկինում ձեզ չհասկացող ու չաջակցող, ձեզ քննադատող մարդկանց հետ լեզու գտնելը: Կպարզվի, որ շփման մեջ խնդիրների պատճառը պարզ թյուրըմբռնումն է եղել:

Օրը հարմար կլինի նոր բան սովորելու, տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու, ինչպես նաև անցյալի մասին մտորելու, եզրահանգումներ անելու համար: Դա կօգնի որոշակիություն մտցնել նպատակների մեջ, որոշել՝ դեպի ուր շարժվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հնարավորություն կունենաք պատասխաններ ստանալ նախկինում շատերին փակուղու առաջ կանգնեցրած հարցերին: Որոշ Առյուծների կօգնի այլ մարդկանց փորձը, մյուսներին բավարար կլինի սեփական դիտողունակությունը: Շրջապատողները շատ ուրախ կլինեն, եթե նրանց հետ կիսվեք ձեր գաղափարներով: Ինչ-որ մեկն անպայման կուզենա օգնել ձեզ մտածածն իրագործելու հարցում, և դա շատ տեղին կլինի:

Հեշտությամբ լեզու կգտնեք նոր ծանոթների հետ: Կպարզվի, որ դուք ավելի շատ ընդհանուր բան ունեք, քան մտածում էիք, միանգամից զրույցի համար բազում հետաքրքիր թեմաներ կգտնվեն: Երեկոյան կարող եք ընկերներին հյուր կանչել դուք միասին հրաշալի ժամանակ կանցկացնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Անկախ նրանից, թե ինչպես կդասավորվի օրը, դուք չեք հուզվի: Դա կօգնի ճիշտ որոշումներ ընդունել, արագ կողմնորոշվել նոր իրավիճակում: Ձեր ինքնատիրապետումը շատերի վրա տպավորություն կթողնի: Մարդիկ, որոնք նախկինում կասկածում էին, որ ձեզ վրա կարելի է հույս դնել, կփոխեն իրենց կարծիքը: Չի բացառվում շուտով նրանցից հետաքրքիր առաջարկներ ստանաք:

Արժե զգույշ լինել գումարի հետ: Այսօր դուք ֆինանսական հարցերում հակված կլինեք որոշակի թեթևամտության, և դա կարող է ցավալի կորուստների հանգեցնել: Մի շտապեք գնել այն, ինչի կարիքն առանձնապես չունեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Տարաձայնություններից խուսափել հազիվ թե կարողանաք: Դրանք հատկապես հավանական են օրվա առաջին կեսին: Այդ հատվածում մտերիմների հետ պայմանավորվելը սովորականից բարդ է լինելու: Բայց դուք չեք տաքանա, պրովոկացիաներին չեք տրվի և ամեն ինչում խելամտությանը կապավինեք: Դա կօգնի արագ վերջ տալ վեճերին, բոլորին դուրեկան որոշում ընդունել:

Գործերում ձգձգումների պատճառով մի հուզվեք: Դրանք կարող են անսպասելի ու տհաճ լինել, բայց չեն խանգարի ձեզ հասնել անհրաժեշտ արդյունքին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Միանգամից մի քանի հրաշալի գաղափար կունենաք: Աշխատեք դրանցից ոչ մեկը չմոռանալ: Բանն այն է, որ մտածածը միանգամից կյանքի կոչել չի ստացվի, և ինչ-որ բանի պիտի ավելի ուշ վերադառնաք: Այնպես որ ավելորդ չի լինի ապագայի համար նշումներ անելը:

Օրը հարմար կլինի կարևոր հանդիպումների համար, և նշանակություն չունի՝ դրանք կապված կլինեն աշխատանքի հետ, թե բացառապես անձնական բնույթ կկրեն: Նոր ծանոթներին դուր գալու կամ հների հետ լեզու գտնելու համար մեծ ջանքեր գործադրելու կարիք չի լինի: Նույնիսկ ոչ վաղ անցյալի մրցակիցների հետ կհաջողվի ընկերանալ, եթե նախաձեռնող լինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը հազիվ թե հանգիստ անցնի: Ավելի հավանական է, որ պիտի միաժամանակ մի քանի գործով զբաղվեք ու լուծեք անսպասելի առաջացած հարցերը: Բայց դա ձեզ չի խանգարի հրաշալի տրամադրություն և սեփական ուժերի հանդեպ վստահություն պահպանել: Ամեն ինչ միանգամից չի ստացվի, բայց դուք սկսածը կիսատ չեք թողնի, քանի դեռ ձեր ուզածին չեք հասել:

Կարող եք մտերիմների հետ քննարկել բարդ հարցերը, զրուցել մի բանի մասին, ինչը, հնարավոր է, բոլորին վշտացնի: Ոչ մեծ տարաձայնություններ հնարավոր են, բայց դուք չեք վիճի: Օրվա երկրորդ կեսը ընտանեկան գործերի հետ կապված հրաշալի նորություններ է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա սկզբին աշխատեք դատարկ բաների պատճառով չհուզվել: Այդ հատվածում շփման մեջ լարված պահերից ու դժվարություններից խուսափել չի ստացվի: Շատերը ձեզ սխալ կհասկանան, անտեղի կխառնվեն ձեր գործերին կամ անպիտան խորհուրդներ կտան: Դրան փիլիսոփայորեն մոտեցեք: Եթե բացասական հույզերին չտրվեք, ապա իրավիճակը շուտով դեպի լավը կփոխվի:

Օրվա երկրորդ կեսը հրաշալի ժամանակ է լինելու նախաձեռնող լինելու համար: Դա վերաբերում է կյանքի բոլոր ոլորտներին: Ամենատարբեր մարդիկ կաջակցեն ձեր գաղափարները, եթե չվախենաք պատմել դրանց մասին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա սկզբին մեծ փոփոխություններ կուզենաք: Բայց վճռական գործողությունների հարցում լավ է չշտապեք: Ձեզ որոշ ժամանակ է պետք գալու ամեն ինչ մտածելու, ստեղծված իրավիճակից գլուխ հանելու, հասկանալու համար, թե ինչն է ձեզ համար իսկապես կարևոր: Լսեք ձեր ներքին ձայնին: Խորհուրդները հազիվ թե օգտակար լինեն, նույնիսկ եթե դրանք ձեզ լավ ճանաչող մարդիկ տան:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի նոր բան փորձելու, կյանքում հաճելի բազմազանություն մտցնելու համար: Եթե ձեզ անսովոր միջոցառման հրավիրեն, մի մերժեք. հետաքրքիր է լինելու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բավական ձանձրալի բանով պիտի զբաղվեք: Բայց դուք կաշխատեք ամեն ինչին առավելագույնս լուրջ մոտենալ, և դա թույլ կտա խուսափել սխալներից, արագ հասնել անհրաժեշտ արդյունքի: Հազիվ թե ինչ-որ մեկն օգնություն առաջարկի, բայց դա ձեզ ավելի շատ կուրախացնի, քան կվշտացնի: Դուք չեք ուզենա ժամանակ ծախսել բացատրությունների վրա, թե ինչ և ինչպես պիտի արվի:

Չնայած հոգսեր քիչ չեք ունենա, ժամանակ կմնա նաև ընկերների հետ հանդիպելու, ընտանեկան միջոցառման, մտերիմներին տոն կազմակերպելու համար: Դուք ձեզ համար թանկ մարդկանց հետ հրաշալի ժամանակ կանցկացնեք: Ռոմանտիկ ժամադրությունն անսովոր ու հիշարժան կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1587 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0