Աստղագուշակ․ 2023 թվականի հունիսի 1
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1882 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Հարմար օր է բանակցությունների, գործնական հանդիպումների և այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց աջակցությունը կուզենայիք ստանալ: Ձեզ կհաջողվի սեփական գաղափարների ու ծրագրերի մասին այնպես պատմել, որ շատերը կուզենան մասնակցել դրանց իրագործմանը: Ինտուիցիան կհուշի, թե ում վրա իսկապես կարելի է հույս դնել: Ուշադիր եղեք ֆինանսական հարցերը քննարկելիս: Հիշեք ձեր հետաքրքրությունների մասին, անկախ նրանից, թե ինչ պայմաններ կդնեն ձեր առաջ: Մտերիմների հետ վիճելու բան չեք ունենա, նրանց հետ շփումները կուրախացնեն: Ընկերները հետաքրքիր մի բան կառաջարկեն: Դուք առանց երկար մտածելու կհամաձայնեք ու չեք զղջա դրա համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրը հազիվ թե առանց թյուրիմացությունների անցնի, բայց դրանց պատճառով հուզվել չարժե: Դուք արագ կհասկանաք՝ ինչպես գլուխ հանել իրավիճակից ու հաղթահարել դժվարությունները: Շատ Ցուլերի կօգնի ուժեղ ինտուիցիան. դրա շնորհիվ նշանի ներկայացուցիչները մյուսներից շուտ կհասկանան, թե ինչ է պետք անել: Հավանական են փոփոխություններ գործնական հարաբերություններում: Ձեր կարծիքը կլսեն նույնիսկ նրանք, ովքեր դրանով նախկինում չեն հետաքրքրվել, իսկ թշնամիները հանկարծ կդադարեն վնասել ձեզ: Բայց թուլանալը դեռ վաղ է: Ինչ-որ մեկը կփորձի շահել ձեր վստահությունը, բայց լավ է զգոն լինեք: Իսկ ահա մտերիմների հետ շփումներում տհաճ անակնկալներ չեն լինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Պատրաստ եղեք միաժամանակ մի քանի գործով զբաղվելու և հազար ու մի բանի մասին մտածելու: Ձեզ անհանգիստ, բայց հետաքրքիր օր է սպասվում: Հենց արագ մի առաջադրանքից մյուսին անցնելու ունակության շնորհիվ դուք ամեն ինչից լավ գլուխ կհանեք, մրցակիցներին էլ հետևում կթողնեք: Հավանական են հաճելի անակնկալներ, ուշադրության անսպասելի նշաններ: Մարդիկ, որոնց հետ նախկինում ընդհանուր լեզու գտնելը դժվար է եղել, կփորձեն հարթել հարաբերությունները, շփումներում նախաձեռնող կլինեն: Ինտուիցիան կհուշի՝ արդյոք արժե վստահել նրանց: Ամեն դեպքում կարևոր գաղտնիքներով կիսվելը դեռ վաղ է: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Արժե ստանձնել բարդ ու կարևոր գործերը: Նույնիսկ եթե ճանապարհին դժվարություններ առաջանան, դրանք ձեզ չեն վախեցնի ու չեն ստիպի հրաժարվել մտածածից: Նպատակին հասնելուն կօգնեն հնարամտությունն ու համառությունը: Դուք բոլորի նման չեք վարվի, ձեր սեփական ուղին կգտնեք: Այսօր ձեռք բերած փորձը ավելի ուշ ձեզ բազմիցս պետք կգա: Աշխատեք օրվա երկրորդ կեսին չհոգնել: Այդ հատվածում ձեզ համար շատ կարևոր կլինի հոգսերից շեղվելը: Օգտակար կլինի ընկերներին հանդիպելը, հարազատներին այցելելը, սիրելիի հետ ինչ-որ տեղ մեկնելը: Ձեր տրամադրությունն անմիջապես կլավանա, էներգիան էլ կշատանա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Հրաշալի օր է աշխատանքի համար: Դուք չեք ուզենա քչով բավարարվել, և ճիշտ էլ կվարվեք. հնարավոր է իրական բեկում գործերում: Արժե օգտվել աստղերի աջակցությունից իսկապես կարևոր առաջադրանքները լուծելու համար: Խնդիրներ չեն առաջանա ղեկավարության հետ շփումներում: Եթե կիսվեք ձեր գաղափարներով, դրանք աջակցություն կստանան: Կհաջողվի գլուխ հանել բարդ հարցերից, հաջողությամբ ավարտել նախկինում մեծ ուժեր խլած գործերը: Մտերիմները կարող են դիմել աջակցության խնդրանքով, դուք արագ կհասկանաք՝ ինչպես օգնել նրանց: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Համբերությամբ զինվեք. այսօր այն ձեզ պետք է գալու շրջապատողների հետ շփվելիս: Նույնիսկ նախկինում ձեզ կես խոսքից հասկացող մարդկանց ամենահասարակ բաները պիտի բացատրեք: Ինչ-որ մեկը ձեր փոխարեն կբարկանար, բայց դուք կպահպանեք հանգստությունը և բարեհամբույր վերաբերմունքը: Հավանական են լավ նորություններ ու հաճելի հանդիպումներ: Որոշ Կույսեր հնարավորություն կունենան վերականգնել հարաբերությունները, որոնց ավարտի համար շատ էին զղջում: Արագ կհաջողվի հաշտվել մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք. պարզապես նախաձեռնող եղեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Սովորականից հաճախ ստիպված եք լինելու շեղվել սեփական գործերից ինչ-որ մեկին օգնելու համար: Երբեմն դա կնյարդայնացնի, բայց դուք բացասական հույզերը կհաղթահարեք: Շրջապատողները շնորհակալ կլինեն ձեզ աջակցության համար, այսօր դուք նոր համախոհներ ու ընկերներ կգտնեք: Մարդիկ, որոնք նախկինում մտածում էին, որ ձեզ հետ լեզու գտնելը դժվար է, կփոխեն իրենց կարծիքը: Որոշ Կշեռքների համար դժվար կլինի բարդ առաջադրանքների լուծման վրա կենտրոնանալը; Ցանկացած ուշացում ձեզ լրջորեն կվշտացնի, իսկ ճանապարհին առաջ եկած դժվարությունների պատճառով կուզենաք ամեն ինչ կիսատ թողնել: Շատ վաղ մի հանձնվեք. աստղերը ձեր կողմից կլինեն, և դուք անպայման կհասնեք նպատակին: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Հետաքրքիր զրույցներ, անսովոր հանդիպումներ շատ կլինեն, հնարավորություն կունենաք շփվել ձեր ծանոթներից տարբերվող մարդկանց հետ: Այդ ամենը կօգնի այլ կերպ նայել սովորական բաներին, մտածել մի բանի մասին, ինչն առաջ մտքներովդ չի անցել: Աշխատանքի և բիզնեսի հետ կապված նոր գաղափարներ կհայտնվեն: Ավելի ուշ դուք անպայման կիրագործեք դրանք: Կուզենաք ձեր կյանք նոր բան մտցնել, սակայն առօրյա գործերին էլ պիտի ուշադրություն հատկացնեք: Մի մոռացեք ավելի վաղ տված խոստումների մասին: Շատ կարևոր կլինի դրանք ժամանակին կատարելը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Մարդիկ իրենց ամեն անգամ ձեր ուզածի պես չեն պահելու: Աշխատեք դրան փիլիսոփայորեն մոտենալ, դա կօգնի խուսափել ավելորդ վեճերից ու վիրավորանքներից, արագ պայմանավորվել կարևոր մի բանի մասին: Այսօր չարժե քննադատել կոլեգաներին ու գործընկերներին. դա կարող է խնդիրներ ստեղծել հետագա աշխատանքի համար: Մնացած հարցերում պարզապես փորձի և առողջ բականության վրա հենվեք. դրանք ձեզ հուսախաբ չեն անի: Հավանական են ընտանեկան գործերի հետ կապված լավ նորություններ: Որոշ Աղեղնավորների համար կհեշտանա հարազատների հետ լեզու գտնելը, նույնիսկ եթե առաջ ամեն առիթով վիճում էին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Ոչ մի տեղ մի շտապեք ու մի վշտացեք, եթե ինչ-որ բան միանգամից չստացվի: Այսօր նպատակին արագ հասնել հազիվ թե հաջողվի: Բայց դուք, իհարկե, սկսածը կիսատ չեք թողնի, համառ կլինեք ու կստանաք անհրաժեշտ արդյունքը: Լավ է սեփական ուժերին ապավինեք, այլ ոչ թե շրջապատողներից օգնություն սպասեք: Նույնիսկ ձեր հին համախոհները կարող են չհասկանալ, թե ինչ եք իրենցից ուզում: Ցանկացած կարևոր հարց արժե քննարկել օրվա երկրորդ կեսին: Այդ հատվածում կհեշտանա բոլորին դուրեկան լուծում գտնելը: Բացի այդ, հավանական են հաճելի անակնկալներ, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունն ու երկար կհիշվեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Ուշադիր եղեք. այսօր շատ կարևոր մի բան իմանալու, մյուսներից վաղ արժեքավոր տեղեկատվություն ստանալու հնարավորություն կունենաք: Օրը հարմար կլինի սովորելու, ինչպես նաև այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց փորձը կարող է օգտակար լինել ձեզ: Օրվա կեսը բարենպաստ կլինի գործնական հանդիպումների, պոտենցիալ գործընկերների հետ շփվելու համար: Կուրախացնեն հին ընկերների հետ հանդիպումները: Դուք միասին հրաշալի ժամանակ կանցկացնեք, շատ բաների մասին կզրուցեք: Ռոմանտիկ ժամադրությունը նույնպես լավ կանցնի: Դուք կաշխատեք այն յուրահատուկ դարձնել, և դա կստացվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Եթե ծրագրել եք կարևոր բանով զբաղվել, ժամանակը զուր մի վատնեք. հենց առավոտը բարենպաստ կլինի լուրջ գործերի համար: Այն հարմար կլինի նաև գործնական բանակցությունների և այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց կուզենայիք ձեր համախոհների շարքում տեսնել: Ձեզ կհաջողվի լավ տպավորություն թողնել: Ավելի ուշ կարող եք հաճելի զբաղմունքներին անցնել, հանդիպել ընկերների հետ կամ պարզապես լավ հանգստանալ: Հաջող կանցնեն օրվա երկրորդ կեսի համար ծրագրած ուղևորությունները: Դրանցից մեկը կարող է իսկական ռոմանտիկ ժամփորդության վերածվել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|