ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի հուլիսի 7
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2927 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Դուք օգտակար բաներ կհասցնեք անել, ընդ որում՝ ոչ միայն ձեզ համար: Շրջապատողները շնորհակալ կլինեն ձեզ օգնության ու աջակցության համար: Շատերին դուր կգա ձեր լավատեսությունը, բարեհամբույր լինելը, նոր ծանոթներն անմիջապես կուզենան ընկերանալ: Ե՛վ անձնական, և՛ գործնական հարաբերությունները ներդաշնակ կլինեն, վեճերի առիթներ չեն ստեղծվի:

Օրը հարմար կլինի ֆինանսական հարցերը լուծելու, գործարքներ կնքելու համար: Կարող եք դիմել պետկազմակերպություններին, պաշտոնական հարցումներ կազմել, զբաղվել փաստաթղթերի ձևակերպմամբ: Ամեն ինչ կհաջողվի արագ անել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Մի շտապեք: Առավոտյան կարող է թվալ, որ նախկինում սխալ եք վարվել ու պետք է անհապաղ նոր ձևով գործել: Բայց ավելի օգտակար կլինի մի փոքր սպասելը, ստեղծված իրավիճակի մասին մտածելը և վստահելի մարդու հետ խորհրդակցելը: Օրվա երկրորդ կեսին հասկանալի կդառնա՝ ուր և ինչու շարժվել: Լավ մտածված գործողությունները կօգնեն հասնել նպատակին:

Արժե զգույշ լինել գումարի հետ: Սա ամենաբարենպաստ օրը չի լինելու գործարքների և գնումների համար, եթե դրանք նախապես չեք ծրագրել: Հավանական են անսպասելի ծախսեր:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հարմար օր է կարևոր հանդիպումների և լուրջ զրույցների համար: Կարող եք հանգիստ քննարկել այն հարցերը, որոնց պատճառով նախկինում տարաձայնություններ ու թեժ վեճեր շատ են եղել: Կհաջողվի մի լուծում գտնել, որից բոլորը գոհ կմնան: Վերջին դերը չի խաղա ձեր հմայքը: Դուք դուր կգաք նույնիսկ սովորաբար քննադատորեն տրամադրված և ուրիշների միայն թերությունները նկատող մարդկանց:

Առօրյա գործերը հեշտությամբ կտրվեն: Իսկ ահա նոր բաներում դժվարություններ կառաջանան, բայց միայն սկզբում: Շատ շուտ մի հանձնվեք. ամեն ինչ կստացվի, բայց ոչ միանգամից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Այսօր ձեր ասած ամեն ինչին շրջապատողները շատ լուրջ կվերաբերվեն: Ուստի ուշադիր եղեք: Չարժե կիսվել չստուգված տեղեկատվությամբ, գուշակություններով, որոնց ճիշտ լինելու վրա ինքներդ էլ վստահ չեք, կամ էլ խոստումներ տալ, եթե թեկուզ մի փոքր կասկածում եք, որ կարողանալու եք դրանք կատարել:

Հավանական է հաջողությամբ ավարտվեն վերջին ժամանակներս մեծ ուժեր խլած գործերը: Ձեր ձեռքբերումները աննկատ չեն մնա, չի բացառվում շուտով շատ հետաքրքիր առաջարկներ ստանաք: Որոշ Խեցգետինների անձնական հմայքը կօգնի հասնել կարևոր մասնագիտական նպատակներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը հանգիստ կանցնի: Հնարավոր է այն նույնիսկ ձանձրալի թվա, քանի  որ ո՛չ լուրջ առաջադրանքներ կբերի, ո՛չ գլխապտույտ հաղթանակներ: Բայց դուք կուտակված գործերը կանեք, որոշակիություն կմտցնեք ծրագրերում, կքննարկեք ուշադրություն պահանջող հարցերը:

Մտերիմների համար այսօր շատ կարևոր կլինեն ձեր ուշադրությունն ու հոգատարությունը: Աշխատեք ավելի շատ ժամանակ անցկացնել ձեզ համար թանկ մարդկանց հետ: Խոսելու բաներ կունենաք: Երեկոն կարևոր ընտանեկան գործի հետ կապված լավ նորություններ է խոստանում: Հնարավոր են հաճելի հանդիպումներ, որոնք երկար կհիշվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ձեզ հագեցած ու արդյունավետ օր է սպասվում: Շտապ գործերը սպասվածից շատ կլինեն, միանգամից չեք կարողանա հասկանալ, թե ինչն է պետք ստանձնել առաջին հերթին: Կողքից խորհուրդները լրիվ անօգուտ կլինեն, իսկ ահա սեփական ինտուիցիայի հուշումներն արժե լսել. հենց դրանց շնորհիվ կհասնեք նպատակին:

Չնայած այսօր ազատ ժամանակ շատ չեք ունենա, աշխատեք հանդիպել ընկերներին, ուշադրություն հատկացնել մտերիմներին: Տրամադրությունն անմիջապես կլավանա, դուք կհասկանաք, որ կրկին շատ բանի եք պատրաստ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Այսօր դուք պատասխաններ կստանաք այն հարցերին, որոնց շուրջ շատ եք մտորել: Պարզ կդառնա, թե ինչպես է պետք գործել անհրաժեշտ արդյունքն ավելի արագ ստանալու համար: Չի բացառվում պետք լինի հրաժարվել հին ծրագրերից նոր նպատակներին հասնելու համար: Դուք դա ծանր սրտով կանեք, բայց շուտով կհասկանաք, որ ամեն ինչ լավ է դասավորվել:

Մտերիմների հետ շփումները կուրախացնեն: Օրը հարմար կլինի ծրագրերը քննարկելու, վերջին ժամանակներս առաջ եկած գաղափարներով կիսվելու համար: Չեն բացառվում անսպասելի այցերը, որոնց համար շատ ուրախ կլինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ձեզ հաճելի օր է սպասվում: Այն անսովոր իրադարձություններ կամ նորություններ կբերի, որոնք ձեզ կոգեշնչեն, կհուշեն՝ դեպի ուր շարժվել հետո: Անսովոր մարդկանց հետ շփվելու հնարավորություն կունենաք: Չի բացառվում ընկերության կամ ռոմանտիկ պատմության սկիզբը:

Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Դուք ստացածը միանգամից չեք ծախսի և ճիշտ էլ կվարվեք. շուտով պարզ կդառնա, թե ինչպես է լավ տնօրինել գումարը: Չեն բացառվում ոչ այնքան թանկարժեք, բայց շատ հաճելի ու հիշարժան նվերները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը մեծ հաջողություններ է խոստանում: Չի կարելի ասել, որ դրանց հասնելը հեշտ է լինելու. ճանապարհին կարող են խոչընդոտներ առաջանալ, համախոհներն ամեն անգամ չեն կարողանա աջակցել ձեզ, հնարավոր են փոքրիկ թյուրիմացություններ: Բայց դուք դժվարությունների առաջ չեք նահանջի, ամեն ինչից գլուխ կհանեք: Ձեր հաղթանակներին շատերն ուշադրություն կդարձնեն:

Օրը հրաշալի կլինի պայմանները փոխելու, նոր վայրերում լինելու համար: Լավ կանցնեն և՛ գործնական, և՛ ժամանցային ուղևորությունները: Երկու դեպքում էլ ճանապարհին հավանական են հաճելի ծանոթություններ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը բավական անհանգիստ կանցնի, բայց դուք գոհ կմնաք նրանից: Կհաջողվի գործերում կարգուկանոն հաստատել, լուծել մանր-մունր հարցերը, որոնք վաղուց էին ուշադրություն պահանջում: Հնարավորություն կունենաք օգնել նախկինում ձեզ կարևոր ծառայություններ մատուցած մարդկանց: Որոշ Այծեղջյուրներ հին գործնական կապերը վերականգնելու հնարավորություն կունենան:

Օրվա առաջին կեսին պիտի արագ գործեք, մտորումների համար ժամանակ քիչ կունենաք: Հետո կգա ծրագրեր կառուցելու, դրանք համախոհների հետ քննարկելու համար հարմար ժամանակը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը հարմար կլինի կարևոր հանդիպումների և այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց աջակցությունը կուզենայիք ստանալ: Դուք լավ տպավորություն թողնելու համար մեծ ջանքեր գործադրելու կարիք չեք ունենա, պարզապես եղեք այնպիսին, ինչպիսին կաք: Չեն բացառվում անսովոր, բայց շատ գրավիչ առաջարկները: Եթե դրանց համաձայնությամբ պատասխանեք, ապա փորձ ձեռք կբերեք, որը ավելի ուշ անպայման պետք կգա:

Հնարավոր են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Որոշ Ջրհոսների կվերադարձնեն հին պարտքերը կամ կվճարեն շատ վաղուց կատարած աշխատանքի դիմաց: Հաջող գնումներ անելու շանս կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Արժե կենտրոնանալ բարդ ու կարևոր աշխատանքի վրա: Հազիվ թե ինչ-որ մեկը դրանից ձեզանից լավ գլուխ հանի: Մի հրաժարվեք շրջապատողների առաջարկած օգնությունից: Համախոհների թիմ հավաքելու շանս կլինի: Նրանց հետ միասին կարևոր հաղթանակներ կտոնեք:

Նախկինում բացառապես գործնական բնույթ ունեցող հարաբերությունները կարող են ոչ ֆորմալ դառնալ: Չի բացառվում ռոմանտիկ տարվածությունն աշխատավայրում: Ինտուիցիային ապավինեք: Այն ձեզ կհուշի՝ ինչպես ձեզ պահեք ձեզ դուր եկող մարդու հետ և երբ է լավ նախաձեռնող լինել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2927 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0