ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի հուլիսի 31
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 7078 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հաջող օր է կարևոր գործեր սկսելու, խոշոր նախագծերի վրա աշխատելու համար: Եթե աջակցության կարիք ունենաք, այն կհաջողվի առանց դժվարության ստանալ: Մարդիկ, որոնցից շատ բան է կախված, կտարվեն ձեր գաղափարներով և իրենք օգնություն կառաջարկեն դրանց իրագործման հարցում: Հավանական են դրական փոփոխություններ կոլեգաների և ղեկավարության հետ հարաբերություններում: Այստեղ վերջին դերը չեն խաղա ձեր անձնական որակները:

Ֆինանսների տեսանկյունից ամենահաջող օրը չի լինելու: Գումարի հետ կապված որոշումները չարժե շտապելով ընդունել: Խոշոր գնումներ անելուց առաջ խորհրդակցեք այն մարդկանց հետ, որոնց կարծիքին ու փորձին վստահում եք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հրաշալի օր է գործնական շփումների և այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնք կարող էին ձեզ օգնել մասնագիտական առաջադրանքները լուծելիս: Պոտենցիալ գործատուների և գործընկերների վրա դուք հեշտությամբ բարենպաստ տպավորություն կթողնեք, եթե դրա կարիքը լինի. շատ հավանական են աշխատանքի հետ կապված հետաքրքիր առաջարկները:

Հնարավոր են ոչ մեծ տարաձայնություններ մտերիմների հետ, բայց կհաջողվի արագ փոխզիջման հասնել: Ձեզ համար թանկ մարդկանցից մեկը լավ նորություն կհայտնի: Չի բացառվում դրա պատճառով ստիպված լինեք փոխել ծրագրերը, բայց դուք չեք հուզվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ծրագրված գործերին կարող են ավելանալ նոր առաջադրանքները, այնպես որ ձեզ բավական հագեցած օր է սպասվում: Բայց ամեն ինչից կկարողանաք արագ գլուխ հանել, ընդ որում՝ մենակ գործելու կարիք չի լինի. ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն օգնել, իրենց վրա վերցնել ձեր հոգսերի մի մասը: Հավանական են հաճելի ծանոթություններ: Այսօր սկսվող մասնագիտական հարաբերությունները ժամանակի ընթացքում կջերմանան, ընկերական կամ նույնիսկ ռոմանտիկ բնույթ կստանան:

Նույնիսկ ծանոթ երթուղով ուղևորությունների համար այսօր սովորականից շատ ժամանակ է պահանջվելու. ծրագրեր կառուցելիս նկատի առեք դա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Գործերում նախաձեռնող եղեք, ցույց տվեք, թե ինչի եք ունակ: Ցանկացած իրավիճակում ինքնավստահ Խեցգետինների առաջ այսօր գլխապտույտ հնարավորություններ կբացվեն: Ամենանշանակալի հաջողություններին կհասնեն նրանք, ովքեր բոլորի համար կարևոր գործերի վրա կկենտրոնանան, հոգ կտանեն ոչ միայն սեփական հետաքրքրությունների, այլև շրջապատողների բարեկեցության մասին:

Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք նոր ծանոթների հետ: Ինտուիցիան ուժեղ կլինի, և դուք անմիջապես ճիշտ տպավորություն կկազմեք այն մարդու մասին, որին առաջին անգամ կհանդիպեք: Մտերիմների հետ ոչ մեծ տարաձայնությունները չեն բացառվում, բայց ոչ ոք վիճել չի ուզենա, և հարաբերությունները արագ կհարթվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը նոր առաջադրանքներ կբերի, և դուք ոգևորությամբ կանցնեք դրանց լուծմանը: Թեկուզ բարդ, բայց շատ հետաքրքիր ու կարևոր գործով զբաղվելու հնարավորությունը կոգեշնչի այն Առյուծներին, որոնք վերջին ժամանակներս չէին կարողանում որոշել՝ ինչի վրա կենտրոնանալ:

Հավանական են անսովոր ծանոթություններ: Չի բացառվում հանդիպեք մի մարդու, որի մասին նախկինում շատ եք լսել ու զարմանաք, թե որքան է ձեր տպավորությունը տարբերվում շրջապատողների կարծիքից: Շփումներին և անձնական հարաբերություններին վերաբերող ամեն ինչում հույս դրեք սեփական ինտուիցիայի, այլ ոչ թե ուրիշների խորհուրդների վրա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շրջապատողների հանդեպ ներողամիտ եղեք: Այո, այսօր նրանք ձեր ուզածի նման արագ չեն գործելու, չեն կարողանալու ձեր բոլոր գաղափարները ըստ արժանվույն գնահատել: Որոշ ակնհայտ բաներ պիտի մի քանի անգամ բացատրեք, բայց եթե դուք հանգստություն պահպանեք, ապա հասկացված կլինեք ու աջակցություն կստանաք:

Աշխատանքի տեսանկյունից օրը հաջող կլինի շինարարության և անշարժ գույքի ոլորտում, ինչպես նաև բարդ տեխնիկայի արտադրության կամ վերանորոգման ոլորտում աշխատող Կույսերի համար: Բայց մյուսների մոտ էլ գործերը վատ չեն ընթանա, հաստատ բողոքել չեն ուզենա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա սկիզբը հարմար չի լինի կարևոր զրույցների համար, հատկապես՝ լուրջ հարցերը քննարկելու համար: Տարաձայնություններ շատ կլինեն, հազիվ թե կարողանաք արագ փոխհամաձայնության հասնել: Բացի այդ, ձեր ընդդիմախոսները այնքան էլ բարյացակամ տրամադրված չեն լինի, նրանց հետ շփումները կարող են փչացնել ձեր տրամադրությունը:

Օրվա երկրորդ կեսին պայմանավորվելը կհեշտանա, այս ժամանակահատվածն ընդհանուր առմամբ ավելի բարենպաստ կլինի: Հավանական են լավ նորություններ: Հին ընկերները առաջարկներ կանեն, որոնք ձեզ շատ կհետաքրքրեն: Ռոմանտիկ անակնկալներն էլ չեն բացառվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Այսօր դուք օգտակար բաներ կանեք, ընդ որում՝ ոչ միայն ձեր, այլև ուրիշների համար: Ձեզ մոտ առաջ եկած գաղափարները դուր կգան և՛ հին, և՛ նոր ծանոթներին, բոլորը կուզենան օգնել: Հավանական են փոփոխություններ գործնական շփումներում, դուք կզգաք, որ համատեղ գործողությունների մասին պայմանավորվելը հեշտացել է:

Օրը վատը չի լինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Այստեղ կարող եք նախաձեռնող լինել, բայց կարևոր կլինի դա ճիշտ պահին անելը: Մի շտապեք, նախ գնահատեք իրավիճակը, և հետո միայն գործեք: Օրվա երկրորդ կեսը հրաշալի ժամանակ կլինի գնումների համար: Կարող եք մտերիմների հետ միասին խանութներով շրջել. ուրախ կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Առավոտն առանց վեճերի չի անցնի: Ամենատպավորվող Աղեղնավորները նույնիսկ իրենք իրենց հետ հաշտ չեն լինի: Բայց բավական արագ իրավիճակը կփոխվի, տրամադրությունը կլավանա, շրջապատողների հետ շփվելն էլ կհեշտանա: Օրվա երկրորդ կեսը նոր հնարավորություններ կբացի գործնական ոլորտում: Մասնագիտական գործունեության մեջ հաջողության ձգտող Աղեղնավորները պիտի խուճապի չմատնվեն ու իրենց լավագույն կողմերով դրսևորեն:

Ցանկալի չէ լուրջ ֆինանսական հարցերը լուծելը, խոշոր գնումներ անելը: Գումարի հետ կապված հարցերում այսօր չարժե հաջողակ լինելու կամ բարենպաստ պայմանների վրա հույս դնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Դուք պիտի լուծեք բարդ առաջադրանքները, բայց դրանից հրաշալի գլուխ կհանեք. կօգնեն ավելի վաղ ստացած փորձն ու գիտելիքները: Հավանական է ստիպված լինեք միաժամանակ մի քանի բանի մասին մտածել, և ինչքան քիչ շրջապատողները ձեզ շեղեն, այնքան լավ: Աշխատանքի մեջ կարևոր կլինի ավելորդ խառնաշփոթից խուսափելը: Ավելի հեշտ կլինի, եթե փորձված համախոհներին դիմեք:

Սովորականից հաճախ պիտի աչքի առաջ լինեք: Որոշ Այծեղջյուրներ պիտի ելույթ ունենան անծանոթ մարդկանց առջև, ընդ որում՝ լրիվ անսպասելի և առանց նախապատրաստվելու: Մի հուզվեք, ամեն ինչ հրաշալի կանցնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը վառ ու ոգեշնչող կլինի: Կարող եք ստանձնել նոր գործերը, դուք զարմանալիորեն արագ գլուխ կհանեք՝ ինչպես դրանցում հաջողության հասնել: Դուք ստեղծագործաբար կմոտենաք շատ առաջադրանքների լուծմանը, և հենց դա թույլ կտա հրաշալի գլուխ հանել նրանից, ինչը մյուսների մոտ չի ստացվել: Հավանական են հաջող գնումներ ու գործարքներ, չեն բացառվում դրամական մուտքերը անսպասելի աղբյուրներից:

Աշխատեք ուշադիր լինել մտերիմների հանդեպ, այսօր նրանք ձեր աջակցության կարիքը կունենան: Հավանական են անսպասելի իրադարձություններ ընտանիքում, նորություններ, որոնք բոլորին կստիպեն հուզվել: Ամեն ինչ հաջող կդասավորվի, բայց որոշ լարված պահեր պիտի ապրեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Այսօր առաջացած խնդիրները սրտին մոտ մի ընդունեք: Օրը թեթև ու անամպ չի լինի, բայց կհաջողվի հաղթահարել բոլոր դժվարությունները: Աշխատեք զգույշ գործել, ռիսկի մի դիմեք այնտեղ, որտեղ դրանից կարելի է խուսափել: Մի շտապեք կիսվել ձեր գաղափարներով կամ բացել գաղտնիքները, նախ համոզվեք, որ գործ ունեք վստահության արժանի մարդկանց հետ:

Օրը բարենպաստ կլինի երևակայություն ու հնարամտություն պահանջող ստեղծագործ զբաղմունքների, ինչպես նաև ուսման համար: Ժամանակ գտեք ձեզ ոգեշնչող և ուրախացնող բաների համար: Եթե կարճ ժամանակով շեղվեք առօրյա հոգսերից, ապա ձեզ ավելի լավ կզգաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 7078 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0