Աստղագուշակ․ 2023 թվականի հուլիսի 3
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3208 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Ամենահասարակ օրը չի լինելու: Բայց ձեր ճանապարհին անհաղթահարելի արգելքներ չեն առաջանա, դուք անպայման կգտնեք հաջողության հասնելու ձևը: Փորձված մեթոդները հազիվ թե արդյունավետ լինեն: Ամենայն հավանականությամբ պիտի լրիվ նոր բան մտածեք: Եվ դա ձեզ մոտ անպայման կստացվի: Հավանական են նվերներ, հաճելի անակնկալներ: Դրամական մուտքերն էլ շատ հնարավոր են: Բայց այս ամեն ինչից ավելի ձեզ կուրախացնի հետաքրքիր գործի վրա կենտրոնանալու կամ նոր բան սովորելու հնարավորությունը: Երեկոն անսովոր հանդիպումներ է խոստանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Առավոտը կուրախացնի լավ նորություններով: Այդ հատվածում դրական փոփոխություններ կարող են տեղի ունենալ այնտեղ, որտեղ դրանք ամենաքիչն էիք սպասում: Դա կոգեշնչի, և դուք ոգևորությամբ կանցնեք նախկինում բարդ թվացող գործերը: Անհրաժեշտ արդյունքին արագ կհասնեք շրջապատողների հետ լեզու գտնելու ունակության շնորհիվ: Մարդիկ, որոնցից շատ բան է կախված, հաճույքով կօգնեն: Օրվա երկրորդ կեսին դրական միտումների ազդեցությունը զգալի կլինի անձնական հարաբերությունների ոլորտում: Այս հատվածը հարմար կլինի ընտանեկան միջոցառումների համար. հարազատների հետ շփումները կուրախացնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Գործեր սովորականից շատ կունենաք, և դուք միանգամից չեք հասկանա, թե ինչն է պետք ստանձնել առաջին հերթին: Ինչ-որ մեկի հետ խորհրդակցելն անօգուտ կլինի, լավ է լսեք սեփական ինտուիցիայի հուշումները: Ձեր ոչ բոլոր որոշումները հասկանալի կլինեն շրջապատողներին, այնպես որ պատրաստ եղեք երկար ու մանրամասն բացատրել բավական հասարակ բաները: Հավանական են հաջող գնումներ: Դուք միանգամից կհասկանաք, թե ինչի վրա արժե գումար ծախսել, իսկ ինչի վրա կարելի է խնայել: Երեկոյան պիտի կենտրոնանաք տնային գործերի վրա, որոնք երկար ժամանակ հետաձգել էիք: Դրանցից գլուխ հանել կկարողանաք, ճիշտ է ոչ միանգամից, և դրանից հետո դուք ձեզ ավելի ազատ կզգաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրն առանց տարաձայնությունների չի անցնի: Դրանք հատկապես շատ կլինեն աշխատավայրում: Նույնիսկ նրանց հետ, ովքեր նախկինում ձեզ կես խոսքից հասկանում էին, դժվարությամբ լեզու կգտնեք: Աշխատեք դրա պատճառով չհուզվել: Բանը լուրջ կոնֆլիկտներին չի հասնի, բավական արագ կհաջողվի ամեն ինչի մասին պայմանավորվել, եթե հանգստություն պահպանեք: Անսովոր գաղափարներ կունենաք: Դրանց իրագործումը միանգամից հնարավոր չի դառնա, դեռ լավ է քննարկեք ձեր մտածածը: Նման զրույցների համար հարմար ժամանակն ավելի ուշ է գալու: Երեկոն հարմար կլինի ժամանցային ուղևորության կամ զբոսանքի համար: Ընկերները հաճույքով կմիանան ձեզ, դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Հավանական են պիտանի ծանոթություններ: Բաց մի թողեք այն մարդկանց հետ շփվելու հնարավորությունը, որոնց մասին նախկինում շատ եք լսել: Նրանց փորձն օգտակար կլինի: Հաջող կանցնեն ձեր աշխատանքի հետ կապված հանդիպումները: Որոշ Առյուծներ եկամուտների շուտափույթ աճ խոստացող առաջարկներ կստանան: Օրը հարմար կլինի երկարաժամկետ ծրագրեր կառուցելու համար: Ինտուիցիան կհուշի, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները: Դուք ձեր ուժերը ճիշտ կգնահատեք, դրանք ի սկզբանե անհույս նախագծերի վրա չեք վատնի: Ձեր խորաթափանցությունը շատերի վրա տպավորություն կթողնի: Մարդիկ, որոնք նախկինում ձեզ թերագնահատել են, կհասկանան, թե որքան են սխալվել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրն սկսեք կարևոր աշխատանքային հարցերը քննարկելուց: Դուք կզարմանաք, թե ինչ հեշտ է այն մարդկանց հետ պայմանավորվելը, որոնց տեսակետը մինչև վերջերս արմատապես տարբերվում էր ձերինից: Հնարավոր է նոր համախոհներ գտնեք: Նրանց աջակցությամբ դուք հաջողությամբ կավարտեք այն գործը, որին մեծ ուժեր եք նվիրել: Ավելի ուշ պիտի կենտրոնանաք ընթացիկ գործերի վրա: Դրանք կարող են մեծ ժամանակ խլել, բայց անհրաժեշտ արդյունքին անպայման կհասնեք: Հավանական են հաճելի իրադարձություններ տանը, լավ նորություններ այլ քաղաքներում և երկրներում ապրող հարազատներից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրվա սկզբին համառություն դրսևորեք, քանի որ հենց դրա շնորհիվ դուք հաջողության կհասնեք: Հավանական է հաջողությամբ լուծվեն բարդ ֆինանսական հարցերը: Չեն բացառվում դրամական մուտքերը: Որոշ Կշեռքների կվերադարձնեն հին պարտքերը կամ կվարձատրեն ավելի վաղ կատարած աշխատանքի դիմաց: Ողջ օրը բարենպաստ կլինի գործնական շփումների համար: Իսկ ահա անձնական հարաբերությունների վրա դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի երեկոյան: Այս հատվածը հարմար կլինի ամենամտերիմների հետ զրուցելու համար: Նրանց աջակցությունը ձեզ կոգեշնչի: Չեն բացառվում ռոմանտիկ անակնկալները, որոնք երկար կհիշվեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրը լավ է սկսեք ծանոթ գործերից: Նոր բան ստանձնելուց առաջ ավարտեք ավելի վաղ սկսածը, հակառակ դեպքում խառնաշփոթ կառաջանա, որում սխալվելը, ինչ-որ մասեր բաց թողնելը հեշտ կլինի: Հիշեք, որ պարտադիր չէ ամեն ինչով ինքնուրույն զբաղվեք, քանի որ ձեր կողքին կլինեն օգնելու պատրաստ մարդիկ: Սա լավագույն օրը չի լինելու այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց հետ միշտ էլ դժվարությամբ եք լեզու գտել: Նույնիսկ նման մարդկանց հետ փոքրիկ տարաձայնությունները կարող են լուրջ կոնֆլիկտի հանգեցնել: Իսկ ահա ձեզ նախկինում բազմիցս աջակցած մարդկանց հետ զրույցները բազում դրական հույզեր կպարգևեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Ձեր ոչ բոլոր որոշումները հասկանալի կլինեն շրջապատողներին: Ինչ-որ մեկը կփորձի ձեզ տարահամոզել մտածածն անելուց, ինչ-որ մեկն էլ բացատրություններ կպահանջի: Զրույցներ ուզածից շատ կլինեն: Բայց դուք կարող եք համոզել կասկածողներին: Ձեր կարծիքը կլսեն մարդիկ, որոնք նախկինում դրանով չէին հետաքրքրվում: Կարող են նոր հեռանկարներ բացվել գործնական ոլորտում: Օրը մասնագիտական հաջողություններ է խոստանում այն Աղեղնավորներին, որոնք այսօր փորձված մեթոդներով չեն գործի, այլ կաշխատեն նոր բան մտածել: Անձնական հարաբերություններում լուրջ փոփոխությունները քիչ հավանական են: Բայց դուք գոհ կմնաք, թե ինչպես են դրանք դասավորվել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրվա սկիզբն անհանգիստ կլինի: Լավ է այդ հատվածի համար կարգապահություն ու ճշգրտություն պահանջող գործեր չծրագրեք, քանի որ կենտրոնանալը դժվար է լինելու: Չեն բացառվում սխալները: Բայդ դրանք տհաճ հետևանքներ չեն ունենա, քանի որ արագ կնկատեք ձեր սխալներն ու ժամանակին ամեն ինչ կուղղեք: Օրվա երկրորդ կեսը հաջող կդասավորվի: Այն բարենպաստ կլինի աշխատանքի համար, հարմար կլինի այն մարդկանց հետ լուրջ զրույցների և հանդիպումների համար, որոնց կուզենայիք դուր գալ: Հնարավոր են լավ նորություններ կապված ձեզ համար շատ կարևոր գործի հետ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Առավոտյան դրական տրամադրվելը հեշտ չի լինի: Դուք շատ բան սրտին մոտ կընդունեք, կհուզվեք ու կանհանգստանաք դատարկ բաների պատճառով: Բայց ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն աջակցել ձեզ, հանգստացնել ու օգնության հասնել, եթե դրա կարիքն ունենաք: Դրական միտումների ազդեցությունն աստիճանաբար կուժեղանա: Շուտով՝ կեսօրից հետո, դուք կնկատեք, որ շատ բան հեշտացել է: Հետո հրաշալի գաղափարներ կունենաք, որոնց իրագործման հարցում հաճույքով կօգնեն և՛ հին, և՛ նոր ծանոթները: Երեկոն արժե անցկացնել մտերիմների հետ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Մի հուզվեք, ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: Ամենայն հավանականությամբ այսօր պիտի լրիվ նոր բանով զբաղվեք, և դուք կարող եք միայն սեփական խելամտությանն ապավինել: Հազիվ թե ձեր կողքին լինեն մարդիկ, որոնք ունակ են լավ խորհուրդներ տալ կամ օգնել: Բայց հոգ չէ, քանի որ ինքներդ էլ ամեն ինչ կանեք: Դուք հետաքրքիր բաներ կիմանաք, ընդ որում՝ կարևոր ինֆորմացիան մյուսներից վաղ կստանաք; Հիշեք, որ ամեն ինչ պետք է ստուգել: Արժե նաև շփումներին ընտրողաբար մոտենաք: Զգուշացեք, եթե ինչ-որ մեկը համառորեն փորձի շահել ձեր համակրանքը կամ ոսկե սարեր խոստանա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|