Աստղագուշակ․ 2023 թվականի հուլիսի 29
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 5618 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Ձեր տրամադրությունը սովորականից հաճախ է փոխվելու: Հենց այդ պատճառով էլ օրը շատ անհանգիստ կթվա, լարված պահերից խուսափել էլ չի ստացվի: Լուրջ ու բարդ գործ ստանձնելուց առաջ գլուխ հանեք մանրուքներից. այդպես սկսածն ավարտին հասցնելու ավելի շատ շանսեր կունենաք: Օրը հարմար կլինի ֆինանսական հարցերը լուծելու համար: Կարող եք ինտուիցիային ապավինել. այն հուսախաբ չի անի: Հավանական են հաջող գնումներ ու գործարքներ: Լավ կանցնեն ուղևորությունները, հատկապես եթե որոշակի նպատակով ճամփա գնաք, իսկ մտերիմներից մեկը ընկերակցի ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Գումարի հետ զգույշ եղեք: Լավ է գնումների հարցում չշտապեք ու գործարքներ չկնքեք՝ առանց ամեն ինչ ինչպես հարկն է մտածելու: Այսօր դուք ֆինանսների հարցում հակված կլինեք որոշակի թեթևամտության, ուստի զուր ծախսերը չեն բացառվում: Արժե ուշադիր լինել իրավաբանական հարցերը լուծելիս, փաստաթղթերը ձևակերպելիս: Այստեղ շատ բան կախված կլինի ժամանակին ամենափոքր մասերը նկատելու ձեր ունակությունից: Մնացած հարցերում օրը հաջող կլինի: Այն դուր կգա սիրահարված Ցուլերին, ռոմանտիկ ժամադրությունն էլ բացառապես հաճելի կանցնի: Հավանական են դրական փոփոխություններ հարազատների հետ հարաբերություններում: Տարաձայնություններն ու վեճերը կմնան անցյալում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրը հազիվ թե նշանակալի իրադարձություններ ու մեծ փոփոխություններ բերի, բայց բավական հաջող կանցնի: Նորությունները, որոնք կհայտնեն ընկերները կամ հարազատները, ոչ միայն կուրախացնեն, այլև կոգեշնչեն ձեզ: Հրաշալի գաղափարներ կունենաք, որոնց իրագործմանը անկեղծ ոգևորությամբ կանցնեք մոտ ժամանակներս: Հնարավորություն կունենաք շփվել հետաքրքիր մարդկանց հետ ու կարևոր բան իմանալ: Հաճելի ծանոթությունից կարող է ռոմանտիկ պատմություն սկսվել, բայց ամեն ինչ կախված կլինի ձեր նախաձեռնող լինելուց: Լավ կանցնեն ուղևորությունները, հատկապես եթե ճամփա գնաք ընկերների հետ միասին: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրը բավական հոգնեցնող կլինի: Առաջին հերթին՝ ստիպված եք լինելու միաժամանակ մի քանի գործով զբաղվել, հակառակ դեպքում ծրագրած ամեն ինչ չեք հասցնի: Երկրորդ՝ հազիվ թե կարողանաք խուսափել տհաճ զրույցներից, ինչպես նաև ձեզ հաճախ հավասարակշռությունից հանող մարդկանց հետ հանդիպումներից: Երրորդ՝ ստիպված եք լինելու ուղղել ուրիշների սխալները, և դա միշտ չէ, որ հեշտ կլինի: Բայց դուք բոլոր դժվարությունները կհաղթահարեք: Փորձն ու առողջ բանականությունը կօգնեն նպատակին տանող ամենակարճ ճամփան գտնել, իսկ ինտուիցիան կհուշի՝ ինչպես խուսափեք սխալներից: Դրական միտումների ազդեցությունը աստիճանաբար կուժեղանա, երեկոյան ձեզ հաճելի անակնկալներ են սպասվելու: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Թեթև ու ոգեշնչող օր է սպասվում: Եթե նոր գործ ստանձնեք, թեկուզ՝ ոչ այնքան հասարակ, ապա արագ կհասկանաք՝ ինչպես գլուխ հանել դրանից: Հաճույքով կօգնեն մարդիկ, որոնց հետ վերջերս եք ծանոթացել: Դրանից կարող է երկարատև ընկերություն սկսվել, ընդհանուր հոգսերն էլ կմտերմացնեն ձեզ: Օրվա երկրորդ կեսի համար լավ է ոչ մի կարևոր ու բարդ բան չծրագրեք, քանի որ կենտրոնանալը դժվարանալու է: Փոխարենը այդ հատվածը պարզապես հրաշալի կլինի հանգստի և զվարճանքների համար: Կարևոր չէ՝ կորոշեք ընկերների համար երեկույթ կազմակերպել, թե անսովոր ռոմանտիկ ժամադրության գնալ. ամեն ինչ հրաշալի կանցնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Մի հետաձգեք այն մարդու հետ հանդիպումը, որին կուզենայիք դուր գալ: Օրվա առաջին կեսը դրա համար հարմար կլինի: Դուք կկարողանաք լավ տպավորություն թողնել նույնիսկ այն մարդու վրա, որը սովորաբար ուրիշներին բարձրից է նայում և միայն վատն է նկատում: Կարող եք քննարկել և՛ անձնական գործերը, և՛ աշխատանքի ու բիզնեսի հետ կապված հարցերը: Բոլոր դեպքերում զրույցը ամենաբարենպաստ ձևով կավարտվի: Օրվա երկրորդ կեսը շատ հագեցած կլինի, բազմաթիվ գործեր կունենաք: Դուք ինքներդ էլ կարող էիք ամեն ինչից գլուխ հանել, բայց ընկերների կամ մյուս մտերիմների օգնությունից հրաժարվելու ոչ մի պատճառ չկա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Վեճերից խուսափելը դժվար կլինի: Նույնիսկ այն մարդիկ, որոնց հետ առաջ շատ հաշտ էիք, այսօր կարող են սխալ հասկանալ ձեր խոսքերը, վիրավորվել դատարկ բաների պատճառով կամ տհաճ նկատողություններ անել: Աշխատեք բանը կոնֆլիկտին չհասցնել, հարթել սուր անկյունները: Այստեղ օգնության կհասնեն ձեր դիվանագիտական ունակությունները: Օրը հարմար կլինի պրակտիկ հարցերը լուծելու համար, օրինակ՝ գումարի հետ կապված: Եթե վաղուց էիք խոշոր գնում ծրագրել, բայց չէիք կարողանում ընտրություն կատարել, ապա այսօր դա կհաջողվի անել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Պնդեք ձերը, և ձեզ կլսեն, թեկուզ՝ ոչ միանգամից: Համոզելու և ծանրակշիռ փաստարկներ գտնելու ունակությունը ձեզ օգնության կհասնի նույնիսկ այն մարդկանց հետ վեճերում, որոնք սովորաբար արհամարհում են ուրիշի կարծիքը: Բայց կարևոր կլինի ոչ միայն հաղթանակ տոնելը, այլև ինքնատիրապետումը պահպանելը. հույզերի ազդեցության տակ կարող եք ավելորդ բաներ խոսել: Գործեր քիչ չեք ունենա, բացի այդ, ավելի վաղ ծրագրած գործերին կավելանան նորերը: Սակայն դուք կկարողանաք ամեն ինչից գլուխ հանել, ընդ որում՝ բավական արագ: Ժամանակ կգտնվի նաև հին ընկերոջը հանդիպելու համար, որին շատ կարոտել էիք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Անկախ նրանից, թե ինչպես կդասավորվի օրը, դուք հանգստություն կպահպանեք, չեք հուզվի: Հավանական է ամեն ինչ ծրագրի համաձայն չընթանա: Բայց իմպրովիզներ անելու և արագ որոշումներ ընդունելու ունակության շնորհիվ դուք ցանակացած ոչ միանշանակ իրավիճակից օգուտ կքաղեք: Հավանական է ծանոթություն մի մարդու հետ, որը ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնի: Հիշեք որ այն կարող է խաբուսիկ լինել, քանի որ ինտուիցիան սովորականի նման ուժեղ չի լինելու: Ուստի մի շտապեք վստահել մեկին, ում հետ այսօր առաջին անգամ եք հանդիպել: Իսկ ահա մտերիմների վրա ամեն հարցում կարող եք հույս դնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Հարմար օր է նոր գործ սկսելու համար: Հատկապես լավ գլուխ կհանեք ստեղծագործ մոտեցում, երևակայություն, ինքնատիպություն պահանջող գործերից: Շրջապատողներին ձեր գաղափարները դուր կգան: Մարդիկ, որոնք նախկինում ձեզ համարյա չէին նկատում, կհասկանան, որ շատ բան են կորցրել ու նախաձեռնող կլինեն շփումներում: Օրը բարենպաստ կլինի նաև գնումների համար. դուք շատ չեք ծախսի, կընտրեք այնպիսի իրեր, որոնք դուր կգան և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին: Օրվա երկրորդ կեսը լավ նորություններ կբերի: Ամենայն հավանականությամբ դրանք կարևոր ընտանեկան գործին են վերաբերելու: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Մտածեք, թե ինչով կարող եք ձեզ ուրախացնել: Եթե օրվա համար հաճելի մի բան եք ծրագրել, ապա պահպանեք լավ տրամադրությունը, չնայած՝ հուզական դաշտը բավական լարված է լինելու: Կարևոր կլինի ձեզ հետ ուղղակի առնչություն չունեցող գործերում վեճերից խուսափելը: Ավելի օգտակար կլինի այն բանի վրա կենտրոնանալը, ինչը իսկապես ձեզանից է կախված: Հավանական են պիտանի ծանոթություններ: Մարդը, որին այսօր կհանդիպեք, կարող է ձեր ղեկավարը կամ հուսալի գործընկերը դառնալ: Բաց մի թողեք մասնագիտական հարցերը անկաշկանդ մթնոլորտում քննարկելու հնարավորությունը, քանի որ կարևոր բան իմանալու շանս կա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրը հարմար կլինի կարևոր զրույցների և այն հարցերը քննարկելու համար, որոնց պատճառով առաջ վեճեր շատ են եղել: Դուք և՛ ճիշտ տոն կընտրեք, և՛ անհրաժեշտ բառեր. ձեզ կլսեն ու կաջակցեն: Մարդիկ, որոնց հետ դժվարությամբ եք լեզու գտել, զարմանալիորեն բարեհամբույր կլինեն: Չի բացառվում նրանք ինչ-որ հետաքրքիր բան առաջարկեն ձեզ: Ցանկալի չէ ֆինանսական հարցերը լուծելը. ինչ-որ բան բաց թողնելու վտանգ կա: Բայց կարգապահություն, մանրուքներին ուշադրություն պահանջող այլ գործերում էլ սխալներ չեք անի: Օրը բարենպաստ կլինի ուսման համար. դուք արագ կմտապահեք նոր ինֆորմացիան, ճիշտ եզրահանգումներ կանեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|