Աստղագուշակ․ 2023 թվականի հուլիսի 22
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 7766 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Ամենատարբեր մարդկանց հետ շփվելու և հետաքրքիր բաներ իմանալու հնարավորություն կունենաք: Որոշ Խոյերի ստացած ինֆորմացիան կօգնի ճիշտ որոշումներ ընդունել, խուսափել սխալներից: Իսկ ահա ծրագրված որոշ գործերի համար ժամանակը կարող է չհերիքել: Մի հուզվեք. դուք դրանցից ավելի ուշ գլուխ կհանեք: Հավանական են հաճելի անակնկալներ, անսպասելի նվերներ: Չեն բացառվում դրամական մուտքերը, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Գնումների հարցում լավ է չշտապեք, քանի որ վտանգ կա՝ նշանակալի գումար ծախսեք այնպիսի իրերի վրա, որոնց կարիքն առանձնապես չունեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրվա սկիզբն արդյունավետ ու հետաքրքիր կլինի: Այդ հատվածը հարմար կլինի և՛ավելի վաղ սկսած գործերն ավարտելու, և՛ լրիվ նոր բան ստանձնելու համար: Հնարավոր է ծրագրի համաձայն գործել չստացվի կամ չուզենաք: Բայց հոգ չէ, քանի որ ձեր իմպրովիզները հաջող կլինեն: Չարժե երկար ժամանակով հետաձգել կարևոր հարցերի քննարկումը, լավ է մինչև ճաշ դրանցից գլուխ հանեք: Հետո ուզենալու եք հանգստանալ ու շեղվել հոգսերից, և դուք դա անելու շանսը կունենաք: Չի բացառվում ձեզ հրավիրեն անսովոր միջոցառման կամ անծանոթ երթուղով ուղևորության: Մի հրաժարվեք, քանի որ ձեզ վառ տպավորություններ են սպասվելու: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Եթե կարևոր բան եք ծրագրել, մտածածն իրագործելուն հնարավորինս վաղ անցեք: Հենց օրվա առաջին կեսն է բարենպաստ լինելու և հարմար բարդ գործերի ու պատասխանատու հանդիպումների համար: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, ընդհանուր լեզու կգտնեք նույնիսկ նրանց հետ, ում առաջ ընդհանրապես չէիք հասկանում: Օրվա երկրորդ կեսին պիտի ուշադրություն հատկացնեք ընտանեկան գործերին, ձեր օգնության կարիքը կունենա հարազատներից մեկը: Հավանական են չծրագրված ծախսեր, որոնք հաճախ կապված կլինեն պիտանի իրեր կամ մտերիմների համար նվերներ գնելու հետ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Հանգստություն պահպանելը սովորականից բարդ է լինելու, այսօր դուք չափազանց տպավորվող, զգայուն ու խոցելի կլինեք: Սակայն օրը ոչ միայն հուզումներ, այլև ուրախության առիթներ կբերի: Դրանք շատ կլինեն ընտանիքում: Լավ կանցնեն հարազատների հետ հանդիպումներն ու ընտանեկան տոները: Ցանկալի չէ ֆինանսական հարցերը լուծելն ու խոշոր գնումներ անելը: Գումարի հետ կապված հարցերում այնքան էլ ուշադիր չեք լինի, ուստի զուր ծախսերը չեն բացառվում: Իսկ ահա սիրո մեջ հաջողակ կլինեք: Չի բացառվում ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը, որոնք կարևոր դեր կխաղան ձեր կյանքում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Նոր գաղափարներ շատ կունենաք: Ամենայն հավանականությամբ չեք ուզենա հետաձգել դրանց իրագործումը, բացի այդ, միանգամից կգտնվեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն օգնել դրանում: Շատ բան նույնիսկ սպասվածից լավ կստացվի, սակայն պատրաստ եղեք, որ նախնական ծրագրից մի փոքր շեղվելու եք: Օրվա առաջին կեսը լարված, հետաքրքիր գործերով ու անսովոր իրադարձություններով լի կլինի: Երկրորդն ավելի հանգիստ կանցնի: Դուք կարող եք կենտրոնանալ ուսման կամ կարգապահություն, մանրուքներին ուշադրություն պահանջող գործերի վրա: Երեկոն հաճելի անակնկալներ է խոստանում սիրահարված Առյուծներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Համարձակ ստանձնեք նոր, այդ թվում՝ բարդ գործերը: Ճանապարհին անհաղթահարելի արգելքներ չեն առաջանա, դուք արագ գլուխ կհանեք բարդ առաջադրանքներից: Պետք կգա ավելի վաղ ձեռք բերած փորձը: Դրա շնորհիվ դուք նույնիսկ աննշան սխալներ չեք անի, նպատակին տանող ամենակարճ ճամփան կգտնեք: Օրը հարմար կլինի շփումների համար: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք ձեզանից տարբերվող մարդկանց հետ: Չի բացառվում անսովոր ընկերության կամ ռոմանտիկ պատմության սկիզբը, որը երկար կհիշվի: Իրենց մասին կարող են հիշեցնել հին ծանոթները, մանկության ընկերները: Դուք ուրախ կլինեք նրանց հետ նորից շփվելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրվանից մեծ հաղթանակներ կամ գործերում խոշոր բեկում մի ակնկալեք: Մեծ փոփոխությունները քիչ հավանական են, բայց ուրախության առիթներ կունենաք: Հավանական են ձեզ համար թանկ մարդու հետ կապված լավ նորություններ: Հնարավոր են հաճելի իրադարձություններ ընտանիքում, նվերներ հարազատներից: Հարմար օր է առանց շտապելու կարգուկանոն հաստատելու, անպիտան բաներից ազատվելու համար: Դա վերաբերում է ոչ միայն իրերին, որոնցից վաղուց եք օգտվում, այլև կարծրատիպերին, մոլորություններին, սխալ համոզմունքներին, որոնք խանգարում էին առաջ շարժվել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Կարևոր հանդիպումներն ու լուրջ զրույցները մի հետաձգեք, քանի որ դրանց համար հարմար կլինի օրվա առաջին կեսը: Այդ հատվածում հեշտությամբ կհասկանաք, թե ինչ ի նկատի ունեն շրջապատողները: Ինտուիցիան կհուշի՝ արդյոք չեն փորձում ձեզանից ինչ-որ բան թաքցնել, մոլորության մեջ գցել կամ կիսատ ինֆորմացիա տալ ձեզ: Նույնիսկ ամենախորամանկ մարդիկ չեն կարողանա ձեզ խաբել: Օրվա երկրորդ կեսին լավ է կենտրոնանաք այն գործերի վրա, որոնք կարող եք ինքնուրույն անել: Ամենայն հավանականությամբ չեք ուզենա ինչ-որ մեկին խնդրանքներով դիմել, ժամանակ վատնել բացատրությունների վրա: Դուք ինքներդ էլ արագ հաջողության կհասնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Այսօր դուք սովորականից հաճախ եք ուշադրության կենտրոնում հայտնվելու և դրանից մեծ հաճույք կստանաք: Հնարավորություն կունենաք շփվել մարդկանց հետ, որոնց մասին լավ բաներ շատ են խոսում: Դուք կնախընտրեք ուրիշի կարծիքի վրա չհենվել, այլ սեփական տպավորությունը կազմել: Շուտով պարզ կդառնա, որ այդ որոշումն իմաստուն է եղել: Աշխատեք խուսափել ծանրաբեռնվածությունից: Հոգնածության պատճառով նյարդային ու անհամբեր կդառնաք, շրջապատողներին համար դժվար կլինի ձեզ հետ շփվելը: Դա հատկապես նկատելի կլինի օրվա երկրորդ կեսին: Թեկուզ կարճ ժամանակով մենակ մնացեք ու միանգամից ձեզ ավելի լավ կզգաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Գործերում հաջողության հասնելն այսօր սովորականից բարդ է լինելու: Բայց դուք հաստատակամ կլինեք, ինչի շնորհիվ էլ կհասնեք ձեր նպատակներին: Ձեր կողքին կհայտնվեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն օգնել, սակայն ամենալուրջ հարցերը պիտի ինքնուրույն լուծեք, պատրաստ եղեք դրան: Օրվա առաջին կեսին գործեր շատ կունենաք ու պիտի շտապեք ծրագրածը հասցնելու համար: Երկրորդը ավելի հանգիստ ու հաճելի կանցնի: Այն հարմար կլինի շփումների համար, ընդ որում՝ ոչ միայն մտերիմների, այլև նոր ծանոթների հետ, որոնց համակրում եք: Եթե ռոմանտիկ ժամադրության գնաք, ապա վառ հույզեր կստանաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Հանգստացեք, քանի որ այսօր դա ավելորդ չի լինի: Լավ է լուրջ գործեր, երկարատև ուղևորություններ ու պատասխանատու հանդիպումներ չծրագրեք: Նույնիսկ դրանց պատրաստվելը մեծ էներգիա կխլի, բացի այդ, լրջորեն կհուզվեք, ինչի պատճառով իրավիճակի մեջ արագ կողմնորոշվելն ու ճիշտ վարք դրսևորելը դժվար կլինի: Լուրջ խնդիրներ չեն առաջանա, բայց որոշ տհաճ պահեր պիտի ապրեք: Դրական միտումների ազդեցությունն աստիճանաբար կուժեղանա, և օրվա երկրորդ կեսը առաջինից հաճելի կլինի: Այն հարմար կլինի մտերիմների հետ շփվելու, ընտանեկան միջոցառումների համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Հարմար օր է նոր ու բարդ գործ ստանձնելու համար: Դուք արագ գլուխ կհանեք՝ ինչպես է պետք գործել, կգտնեք նպատակին տանող ամենակարճ ճամփան: Ճիշտ է, սեփական փորձը բավարար չի լինի, բայց հոգ չէ: Ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնց հետ կարող եք խորհրդակցել: Օրը բարենպաստ կլինի գնումներ անելու, գումարի հետ կապված հարցերը լուծելու համար: Այստեղ ինտուիցիան կօգնի խուսափել սխալներից: Չեն բացառվում տարաձայնությունները մտերիմների հետ: Ամենայն հավանականությամբ խոսքը մանրուքների մասին է լինելու, և ամեն ինչ արագ կհարթվի, եթե հանգստություն պահպանեք ու բարյացակամորեն տրամադրված լինեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|