Աստղագուշակ․ 2023 թվականի հուլիսի 15
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2040 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրը հրաշալի կլինի կարևոր գործերի համար: Դուք ուշադիր կլինեք, ոչինչ աչքաթող չեք անի, որոշումների հարցում չեք շտապի: Եթե պետք է նոր բան սովորեք, խնդիրներ չեն առաջանա: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Որոշ Խոյեր շատ հաջող գնումներ կանեն: Նոր գաղափարներ կհայտնվեն, բայց դրանցից ոչ բոլորը դուր կգան շրջապատողներին: Ցավոք, այսօր դուք հակված կլինեք ցանկալին իրականության տեղ ընդունել, ուստի իրավիճակը սխալ գնահատելու վտանգ կա: Արժե լսել ձեզ լավ ճանաչող մարդկանց խորհուրդները: Նրանք կհուշեն՝ ինչպես է պետք գործել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրը ավելի հարմար կլինի հանգստի, քան կարևոր գործերի և լուրջ հարցերը լուծելու համար: Այսօր ձեզ համար դժվար կլինի մտքերը հավաքելը, կենտրոնանալը: Շրջապատողներն էլ սովորականից հաճախ կշեղեն ձեզ զրույցներով: Չարժե միանգամից հավատալ նրան, ինչ կլսեք ուրիշներից, քանի որ վտանգ կա՝ ձեզ մոլորության մեջ գցեն: Օրը բարենպաստ կլինի ստեղծագործ զբաղմունքների համար: Այնտեղ, որտեղ պետք է զարկ տալ երևակայությանը, նոր բան մտածել, ձեզ հավասարը չի լինի: Լավ կանցնի ռոմանտիկ ժամադրությունը, և դա բացառապես ձեր արժանիքը կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Ձեզ հետաքրքիր զրույցներ են սպասվելու: Հնարավորություն կունենաք շփվել մարդկանց հետ, որոնց մասին նախկինում լավ բաներ շատ եք լսել: Ամենայն հավանականությամբ միայն զրույցով չեք սահմանափակվի, հավանական է ընկերական հարաբերությունների սկիզբ: Որոշ Երկվորյակներ կշփվեն հին ծանոթների հետ, նրանցից օգտակար բան կիմանան կամ առաջարկներ կստանան, որոնք մերժել չեն ուզենա: Լավ կանցնեն ուղևորությունները: Դրանք շատ ավելի հաճելի կանցնեն, եթե մտերիմների հետ ճամփա գնաք: Հաջող գնումներ անելու շանս կա: Հավանական է ձեռք բերեք իրեր, որոնք վաղուց էիք փնտրում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Եթե ծրագրել եք կարևոր բանով զբաղվել, հույս մի ունեցեք, որ ինչ-որ մեկն օգնելու է ձեզ կամ իր վրա է վերցնելու ձեր հոգսերի մի մասը: Պատրաստ եղեք ամեն ինչ ինքնուրույն անելուն, աջակցություն ու խորհուրդներ մի ակնկալեք: Դուք մենակ էլ կարող եք անհրաժեշտ արդյունքին հասնել, եթե ժամանակը զուր չվատնեք: Ե՛վ լավ նորություններ, և՛ ուրախության առիթներ կլինեն: Դրական միտումների ազդեցությունը հատկապես զգալի կլինի սիրահարված Խեցգետինների կյանքում: Ռոմանտիկ հարաբերություններում հավանական են դրական փոփոխություններ: Լսեք ինտուիցիային, որի հուշումները կօգնեն ավելի լավ հասկանալ ձեզ համար թանկ մարդկանց: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Այսօր դուք շատ ուշադիր կլինեք, ուստի կնկատեք մի բան, ինչը վրիպել է ուրիշների աչքից: Կհաջողվի լուծել վերջին ժամանակներս ոչ միայն ձեզ, այլև ձեր մտերիմներին անհանգստացնող հարցերը: Որոշ Առյուծներ մենակ էլ գլուխ կհանեն բարդ ընտանեկան խնդիրներից: Արժե ընտրողաբար մոտենալ շփումներին, այսօր դուք սովորականից շատ կընկնեք ուրիշների ազդեցության տակ, և դա բարենպաստ չի լինի: Շրջապատողների տված ոչ բոլոր խորհուրդները իսկապես լավը կլինեն: Այնպես որ լավ է ղեկավարվեք առողջ բանականությամբ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Ինչ-որ մեկի հետ համատեղ գործողությունների մասին պայմանավորվելը սովորականից հեշտ է լինելու: Նույնիսկ այն մարդիկ, որոնց հետ նախկինում ընդհանուր լեզու գտնել չէր հաջողվում, այսօր հաճույքով ընդառաջ կգան ձեզ: Ամենակարևոր գործերով պիտի ինքնուրույն զբաղվեք, բայց մնացած գործերում օգնությունն ավելորդ չի լինի: Օրը հարմար կլինի անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելու համար: Եթե ինչ-որ մեկը ձեզ դուր է գալիս, հիմա առաջին քայլն անելու ճիշտ ժամանակն է: Ինտուիցիան անպայման կհուշի, թե ինչպես է պետք գործել: Օրը բարենպաստ կլինի նաև մտերիմների հետ անսովոր գաղափարներով ու ծրագրերով կիսվելու համար: Կասկած չկա, որ ձեզ աջակցելու են: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Պետք է միաժամանակ մի քանի գործով զբաղվեք, բայց դուք դժվարություններ չեք ունենա: Դուք հրաշալի գլուխ կհանեք նրանից, ինչ կստանձնեք, սխալներ չեք անի: Օրը հարմար կլինի կարևոր որոշումներ ընդունելու, ապագայի ծրագրերով կիսվելու համար: Դուք չեք շտապի ու չեք շեղվի, ամեն ինչ կկշռադատեք: Ամեն անգամ հեշտ չի լինի մտերիմների հետ լեզու գտնելը: Որոշ Կշեռքների համար այսօր բարդ կլինի նույնիսկ այն մարդկանց հետ պայմանավորվելը, որոնց առաջ կես խոսքից հասկանում էին: Բայց լուրջ տարաձայնություններ չեն առաջանա: Դուք յուրաքանչյուրին մոտեցում կգտնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Կարևոր որոշումներ ընդունելուց առաջ համոզվեք, որ իրավիճակը ճիշտ եք գնահատել: Որոշ ժամանակ է պետք գալու ավելի վաղ ստացած ինֆորմացիան ստուգելու համար: Դուք կաշխատեք խուսափել չարդարացված ռիսկից, զգույշ կգործեք, ուստի փոքրիկ սխալներ էլ չեք անի: Կուրախացնեն հին ընկերների հետ հանդիպումները: Չի բացառվում որոշեք նրանց հետ միասին ճամփորդության մեկնել, և այն բացառապես հաջող կլինի: Ռոմանտիկ անակնկալներ են սպասվում սիրահարվածներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Եթե օրվա համար մեծ ծրագրեր ունեք, արժե շտապել դրանց իրագործման հարցում: Հենց օրվա առաջին կեսն է բարենպաստ լինելու և հարմար կարևոր գործերի համար: Ավելի ուշ կենտրոնանալը կդժվարանա, բացի այդ շտապ առաջադրանքներ կհայտնվեն, որոնց լուծման համար մնացած ամեն ինչ պիտի հետաձգեք: Որքան էլ վստահեք սեփական ինտուիցիային, լսեք հին ծանոթների խորհուրդները: Շրջապատողները կարող են նկատել այն, ինչը վրիպել է ձեր աչքից, և ձեզ հետ կպահեն հակասական արարքներից: Մտերիմների աջակցությունն այսօր շատ կարևոր կլինի, և դուք անպայման կստանաք այն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Խառնաշփոթից խուսափել չի հաջողվելու: Գործերին, որոնցով այսօր ծրագրել էիք զբաղվել, կավելանան նոր առաջադրանքները, որոնք նույնպես ուշադրություն կպահանջեն, և դուք միանգամից գլուխ չեք հանի, թե որն է պետք ստանձնել առաջին հերթին: Բացի այդ, որոշ Այծեղջյուրների կշեղեն շրջապատողների նկատողություններն ու խորհուրդները, հաճախ՝ լրիվ անօգուտ: Բայց դուք չեք բարկանա, կպահպանեք լավ տրամադրությունն ու բարեհամբույր կլինեք: Շփումների համար հատկապես բարենպաստ կլինի օրվա երկրորդ կեսը: Այդ հատվածում կկարողանաք պայմանավորվել նույնիսկ նրանց հետ, ում հետ առաջ հաշտ չէիք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Դժվար կլինի մեկ կոնկրետ բանի վրա կենտրոնանալը, կուզենաք միաժամանակ մի քանի գործով զբաղվել: Ցավոք, նման մոտեցման դեպքում կարևոր մի բան աչքաթող անելու վտանգ կլինի, եթե ձեր կողքին չլինի մեկը, ով ժամանակին պատրաստ կլինի պատասխան տալ ու օգնել: Աշխատեք հնարավորինս շուտ որոշակիություն մտցնել առաջնահերթությունների մեջ, որոշել, թե ինչի վրա եք կենտրոնանալու հիմա, իսկ ինչի վրա՝ հետո: Օրը բարենպաստ կլինի շփումների համար, դուք հեշտությամբ մոտեցում կգտնեք շատ կարևոր մարդկանց: Հավանական են ծանոթություններ, որոնցից երկարատև ընկերություն կսկսվի: Չի բացառվում ռոմանտիկ տարվածությունը: Նոր հարաբերություններն արագ կզարգանան: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրը հազիվ թե թեթև ու անամպ լինի: Բայց ընդհանուր առմամբ բավական հաջող կդասավորվի, եթե ուշադրություն դարձնեք ուրիշների խորհուրդներին, աշխատեք հաշվի առնել նրանց փորձը: Կպարզվի, որ ձեր որոշ պատկերացումներ սխալ են եղել, և ինչքան շուտ դա խոստովանեք, այնքան լավ: Մտերիմների հետ լեզու գտնելը դժվար չի լինի, նրանք ձեզ ճիշտ կհասկանան ու կաշխատեն աջակցել: Իսկ ահա նոր ծանոթների հետ միանգամից ընդհանուր լեզու գտնել չի հաջողվի: Հիշեք, որ առաջին տպավորությունը կարող է խաբուսիկ լինել: Մարդիկ, որոնք այսօր ձեզ դուր չեն գա, ավելի ուշ կարող են ձեր լավագույն ընկերները դառնալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|