Աստղագուշակ․ 2023 թվականի հոկտեմբերի 4
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Օրը հաջող կդասավորվի ու անհանգստության լուրջ առիթներ չի բերի: Աստղերը ձեզ շատ նախաձեռնություններում կաջակցեն, կօգնեն գլուխ հանել բարդ գործերից, հասնել վաղուց դրված նպատակներին: Լավ կանցնեն աշխատանքային հանդիպումները, դուք կարող եք ամրապնդել հին կապերն ու նոր համախոհներ գտնել:
Օրվա առաջին կեսին դուք նոր բան կսովորեք կամ էլ ինֆորմացիա կստանաք, որը օգտակար կլինի աշխատանքի մեջ: Ավելի ուշ կգա շփումների, ոչ ֆորմալ միջավայրում հանդիպումների համար հարմար ժամանակը: Կուրախացնեն մարդիկ, որոնցից ոչ մի լավ բան չէիք սպասում: Հնարավորություն կունենաք հաշտվել նրանց հետ, ում հետ վիճել էիք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Ձեզ հետաքրքիր ու հաճելի օր է սպասվում, չնայած՝ այն շատ արդյունավետ չի լինի: Ոչ բոլոր գործերը կկարողանաք ժամանակին ավարտել: Սակայն լուրջ տհաճություններից կարող եք չվախենալ: Ե՛վ տանը, և՛ աշխատավայրում կարող են տարաձայնություններ առաջանալ: Բայց խոսքը մանրուքների մասին կլինի, կկարողանաք արագ բոլորին գոհացնող լուծում գտնել:
Արժե մտածել ապագայի մասին. հրաշալի մտքերին փոխարինելու կգան կոնկրետ ծրագրերը: Բացի այդ, պարզ կդառնա, թե ով կարող է ձեզ օգնել մտածածն իրագործելու հարցում: Ձեր գաղափարով կիսվեք մտերիմների հետ. նրանք հրաշալի խորհուրդներ կտան:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Օրվա սկիզբը հաջող կլինի: Դա հրաշալի ժամանակ է լինելու նոր գործեր սկսելու համար. դուք արագ կհասկանաք՝ ինչպես հաջողության հասնել դրանցում, ստանալ անհրաժեշտ արդյունքը առանց ուժասպառ լինելու: Հնարամտությունն ու դիտող լինելը կօգնեն ձեզ լուծել նախկինում ձեզ ու շրջապատողներին փակուղու առաջ կանգնեցրած հարցերը:
Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի հանգստի, ձեզ հոգեհարազատ մարդկանց հետ շփվելու համար: Կուրախացնեն ռոմանտիկ ժամադրությունները, սիրելիի հետ պարզապես զրուցելն էլ հաճելի կլինի: Չի բացառվում ընդհանուր ծրագրեր հայտնվեն, որոնց իրագործման վրա կուզենաք կենտրոնանալ մոտ ժամանակներս:
ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Աշխատեք ոչ մի բան երկար ժամանակով չհետաձգել: Օրվա առաջին կեսը շատ բարենպաստ կլինի. այդ հատվածում կկարողանաք հրաշալի արդյունքների հասնել շատ գործերում: Համարձակ նախաձեռնություններին հաջողությունը կուղեկցի, դուք արագ օգնականներ կգտնեք, եթե նրանց կարիքը լինի: Նույնիսկ այն բանից, ինչը մյուսները կես ճամփին են թողել՝ հրաժարվելով հաջողության հասնել, դուք հրաշալի գլուխ կհանեք:
Ավելի ուշ կարող են դժվարություններ առաջանալ: Բարեբախտաբար, դրանք ժամանակավոր բնույթ կկրեն, և դուք ամեն ինչ կհաղթահարեք, եթե համառ լինեք: Կարևոր կլինի եզրահանգումների և որոշումների հարցում չշտապելը: Իրավիճակից գլուխ հանելու համար սովորականից շատ ժամանակ է պահանջվելու:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Չարժե կարևոր որոշումները ոտքի վրա ընդունել, արմատապես փոխել ծրագրերը առանց ամեն ինչ ինչպես հարկն է մտածելու: Եթե պատրաստվում եք զբաղվել կենտրոնացվածություն, կարգապահություն ու մանրուքներին ուշադրություն պահանջող գործերով, նկատի ունեցեք, որ դրանց համար շատ ժամանակ է պահանջվելու:
Բայց դրական միտումների ազդեցությունը, միևնույն է, բավական ուժեղ կլինի: Դա հատկապես նկատելի կլինի ֆինանսների ոլորտում: Հավանական են հաջող գործարքներ, անսպասելի ու բավական նշանակալի դրամական մուտքեր: Երեկոն հարմար կլինի ընտանեկան միջոցառումների, մտերիմների հետ շփվելու համար: Տարաձայնությունների և վեճերի առիթներ չեն լինի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Օրը կարող է այնքան էլ հաջող չսկսվել. հավանական են տարաձայնություններ, փոքրիկ թյուրիմացություններ, պատահարներ, որոնք կփչացնեն ձեր տրամադրությունը: Բայց բոլոր խնդիրները ժամանակավոր բնույթ կկրեն: Շատ շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, դուք դրական փոփոխություններ կնկատեք կյանքի բոլոր ոլորտներում:
Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հետաքրքիր առաջարկներով: Ինտուիցիան կհուշի, որ դրանց արժե համաձայնությամբ պատասխանել, և այն չի սխալվի: Կարող են նկատելիորեն դեպի լավը փոխվել այն մարդու հետ հարաբերություները, որը վերջերս հաճախ էր հանում ձեզ հավասարակշռությունից:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Շատ վստահող մի եղեք: Աշխատեք մանրամասն ստուգել ստացված ինֆորմացիան ու զգոն լինել այն մարդկանց հետ, որոնք փորձում են ամեն գնով շահել ձեր համակրանքը: Մի շտապեք համաձայնել ստացվող առաջարկներին, նույնիսկ եթե դրանք խոստումնալից են թվում. նախ պիտի ավելի շատ ինֆորմացիա հավաքեք:
Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, դրական փոփոխություններ մտերիմների հետ հարաբերություններում: Դուք արագ ընդհանուր լեզու կգտնեք ձեզ համար թանկ մարդկանց հետ: Օրվա վերջին նոր ծրագրեր կհայտնվեն: Դրանք իրագործելուն կօգնեն հին համախոհները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Բարենպաստ օր է սպասվում: Դուք հրաշալի գլուխ կհանեք բոլոր այն գործերից, որոնք կստանձնեք, եթե դրանց լուրջ վերաբերվեք: Վաղուց ստացած փորձը կօգնի խուսափել սխալներից, արագ հասնել անհրաժեշտ արդյունքին: Բացի այդ, դուք հնարավորություն կունենաք լուծել այն խնդիրը, որը անհարմարություններ է բերել և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին:
Գումարի հետ կապված հարցերում հաջողությունը կուղեկցի ձեզ: Կլուծվեն ֆինանսական հարցերը, չի բացառվում ձեզ վերադարձնեն հին պարտքերը կամ վարձատրեն ավելի վաղ կատարած աշխատանքի դիմաց: Չեն բացառվում անսպասելի արժեքավոր նվերները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Օրվա սկիզբը հաճելի, բայց բավական անօգուտ կանցնի: Հազիվ թե ուզենաք մտածել նրա մասին, թե ինչպես եք հասնելու կոնկրետ նպատակներին, կամ ինչ պիտի նախաձեռնեք: Ավելի հետաքրքիր կլինի երազանքներին տրվելը: Բայց շուտով դուք գործնական կտրամադրվեք ու կսկսեք գործել: Շատ տեղին ձեր կողքին կհայտնվեն մարդիկ, որոնց կարող եք դիմել օգնության խնդրանքով:
Օրվա երկրորդ կեսին կհաջողվի լուծել բարդ կազմակերպչական հարցերը, գլուխ հանել շատ վաղուց առաջացած խնդիրներից: Արժե լսել խորհուրդները, որոնք կտան հին ծանոթները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Օրը հագեցած կլինի և նոր առաջադրանքներ կբերի: Դուք կաշխատեք դրանցից հնարավորինս լավ գլուխ հանել, և դա ձեզ մոտ կստացվի: Բոլոր գործերին դուք լուրջ կվերաբերվեք, ուստի ոչինչ աչքաթող չեք անի: Լավ կանցնեն գործնական հանդիպումները, նոր աշխատանքի կամ հնարավոր համագործակցության մասին բանակցությունները:
Հնարավոր են դրամական մուտքեր: Ամենայն հավանականությամբ դրանք մեծ չեն լինի, բայց թույլ կտան հաճելի գնումներ անել: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ուղևորության կամ նոր երթուղով զբոսանքի համար: Պայմանների փոփոխությունը շատ օգտակար կլինի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Ամենահասարակ օրը չի լինելու, այն կհոգնեցնի: Գործեր սպասվածից շատ կունենաք, ձեր ուշադրությունը պահանջող ամեն ինչից գլուխ հանելու համար պիտի փոխեք ծրագրերը: Հին ընկերները կարող են ինչ-որ բանում օգնել, բայց ամենակարևոր հարցերը պիտի ինքնուրույն լուծեք: Պետք է ջանքեր գործադրեք, բայց դրանք զուր չեն անցնի, դուք հրաշալի արդյունքների կհասնեք:
Օրը հարմար կլինի ուսման և տեղեկատվություն հավաքելու համար: Այսօր ստացած գիտելիքները պետք կգան մոտ ժամանակներս: Որոշ Ջրհոսների համար օգտակար կլինի հին նախասիրության մասին հիշելը: Հնարավոր է դուք մտածեք, թե ինչպես կարող եք այն եկամուտների աղբյուրի վերածել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Օրվա առաջին կեսին դժվարությամբ կհավաքեք մտքերը, համառություն դրսևորել էլ չեք ուզենա: Ուստի այն գործերը, որոնք այդ հատվածում կսկսեք, կարող են անավարտ մնալ: Լավ է այդ հատվածը նվիրեք ոչ մեծ առաջադրանքների լուծմանը, կենտրոնանաք նրա վրա, ինչը թույլ է տալիս արագ ստանալ անհրաժեշտ արդյունքը:
Օրվա երկրորդ կեսը լրիվ այլ՝ հագեցած և արդյունավետ կլինի: Այն հարմար կլինի ուսման համար, քանի որ շատ բան ոտքի վրա կյուրացնեք: Բացի այդ, շատ օգտակար կլինի հին ընկերներին հանդիպելը նրանք ինչ-որ հետաքրքիր ու օգտակար բան կպատմեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: