ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի հոկտեմբերի 28
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3724 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Չեք ձանձրանալու, ձեզ վառ ու հետաքրքիր օր է սպասվում: Հավանական են անսպասելի իրադարձություններ ու հաճելի անակնկալներ: Որոշ Խոյեր հեռվից ոգեշնչող լուրեր կամ առաջարկներ կստանան, որոնք մերժել չեն ուզենա: Դուք շատ գործերում հաջողությունների կհասնեք լավ խորհուրդները լսելու և ոտքի վրա արժեքավոր գաղափարները յուրացնելու ունակության շնորհիվ:

Ձեր երևակայությունն ու ցանկացած հարցի ստեղծագործաբար մոտենալը այսօր շատերին կզարմացնեն: Նախկինում ձեր տաղանդները թերագնահատող մարդիկ կհասկանան, թե որքան են սխալվել: Իսկ նրանք, ովքեր իրենց սառը և հեռու էին պահում ձեզանից, կփորձեն ընկերանալ ձեզ հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը դժվարություններ չի բերի, շատ բան լավ կդասավորվի: Առավոտյան գործեր սպասվածից շատ կունենաք, սակայն դրանցից արագ գլուխ կհանեք: Դուք ժամանակը զուր չեք վատնի, կաշխատեք ոչ մի հետաքրքիր հնարավորություն բաց չթողնել, ժամանակին նախաձեռնող կլինեք ու հաջողության կհասնեք:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի ընտանեկան միջոցառումների, հարազատների հետ հանդիպելու, ինչպես նաև տնային գործերը քննարկելու համար: Չեն բացառվում դրամական մուտքերն ու պիտանի նվերները: Ծախսերն էլ հնարավոր են, սակայն դրանք հազիվ թե նշանակալի լինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Համարձակ ստանձնեք նոր գործերը. դուք այսօր դրանցից հրաշալի գլուխ կհանեք: Օգտակար բան սովորելու համար շատ ժամանակ ծախսելու կարիք չի լինի: Ամենը, ինչ պետք է, առաջին անգամից կմտապահեք: Դժվար չի լինի օգնականներ գտնելը, եթե նրանց կարիքն ունենաք: Ձեր նոր ծանոթների շրջանում կլինեն մարդիկ, որոնք ունակ կլինեն ցանկացած դժվարություն հաղթահարել:

Չի բացառվում պետք լինի ոչ մեծ ուղևորության մեկնել, ընդ որում՝ դրա մասին վերջին պահին կիմանաք, այնպես որ արագ պիտի ճամփա ընկնեք: Ուղևորությունը բոլոր դեպքերում հաճելի կլինի, վառ տպավորություններ կպարգևի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Աշխատեք հանգստություն պահպանել: Օրը առանձնանալու է բավական լարված հուզական դաշտով: Դուք կարող եք սուր արձագանքել մանրուքներին, սրտին մոտ ընդունել ցանկացած աննշան իրադարձություն: Աշխատեք դրական տրամադրվել, քանի որ հենց դրանից լավ փոփոխությունները կսկսվեն:

Հարմար օր է լինելու պիտանի գործերի համար, որոնցում ոչ ոքի օգնության կարիքը չեք ունենա: Դուք շատ բանի կհասնեք, եթե ժամանակը երկար քննարկումների, մանրուքների պատճառով վեճերի վրա չվատնեք: Երեկոն կուրախացնի մտերիմներից մեկի հետ կապված լավ նորություններով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Դուք ծրագրածից շատ բան կհասցնեք անել, և դրա համար շտապելու կարիք էլ չի լինի: Պայմանները հաջող կլինեն, իսկ դուք բաց չեք թողնի վաղուց դրված նպատակին հասնելու շանսը: Օրը հարմար կլինի գնումների համար. կարող եք մտերիմների համար նվերներ գնել:

Հավանական են չծրագրված հանդիպումներ, չի բացառվում ծանոթությունը մի մարդու հետ, որը միանգամից դուր կգա ձեզ: Կարող են և՛ ընկերական, և՛ ռոմանտիկ հարաբերություններ սկսվել: Այստեղ ամեն ինչ կախված կլինի ձեր վարքից: Երեկոն հարմար կլինի սիրելիի հետ շփվելու, անսովոր վայրում ժամադրվելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Եթե օրվա համար կարևոր բան եք ծրագրել, աշխատեք զգույշ գործել ու տաք գլխով լուրջ որոշումներ չընդունել: Եթե չշտապեք, ապա կտեսնեք հնարավորություններ, որոնք նախկինում ոչ ոք չի նկատել: Հնարավորություն կունենաք ուղղել ավելի վաղ գործած սխալները, և դուք այն բաց չեք թողնի:

Նախկինում լարված հարաբերություններում հավանական են դրական փոփոխություններ: Դա մեծ մասամբ ձեր արժանիքը կլինի, դուք կլսեք ինտուիցիային ու մոտեցում կգտնեք մեկին, ում հետ առաջ լեզու գտնելը դժվար էր:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը կարող է այնքան էլ հաջող չսկսվել: Հնարավոր են փոքրիկ թյուրիմացություններ, պատահարներ, որոնց պատճառով պիտի փոխեք ծրագրերը: Աշխատեք գոնե մինչև կեսօր կարևոր որոշումներ չընդունել. ձեզ համար դժվար կլինի իրավիճակը ճիշտ գնահատելը, կռահելը, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ ձեր գործողությունները: Մի փոքր սպասեք. շատ շուտով ամեն ինչ կպարզվի:

Օրվա երկրորդ կեսին դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, և դա նկատելի կլինի կյանքի բոլոր ոլորտներում: Որոշ Կշեռքներ հաճելի լուրեր կստանան հին ընկերներից: Չեն բացառվում առաջարկները, որոնք մերժել չեք ուզենա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը բավական անհանգիստ, բայց հաջող կլինի: Այն լավ է սկսեք ծանոթ առաջադրանքները լուծելուց: Նոր բան ստանձնելու համար հարմար պահն ավելի ուշ կգա: Չեն բացառվում հաճելի ծանոթությունները, հանդիպումները մարդկանց հետ, որոնց մասին նախկինում շատ եք լսել:

Օրվա երկրորդ կեսին գործեր շատ կունենաք, պիտի միաժամանակ մի քանի բանի մասին մտածեք: Դուք ուշադիր կլինեք, ոչինչ չեք խառնի և աչքաթող չեք անի: Երեկոյան հոգնածությունը կկուտակվի, կուզենաք շեղվել հոգսերից: Եվ նման հնարավորություն կընձեռվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Այսօր դուք սովորականից ավելի վճռական եք լինելու և նույնքան բռնկուն: Աշխատեք չմտածված արարքներ չգործել: Իրավիճակը և ձեր արարքների ու խոսքերի հնարավոր հետևանքները գնահատելու համար ձեզ ժամանակ է պետք գալու: Արժե լսել հին ծանոթների խորհուրդները. չի բացառվում, որ նրանք կարևոր ինֆորմացիայի են տիրապետում:

Դուք հրաշալի գլուխ կհանեք ստեղծագործ մոտեցում պահանջող գործերից: Եթե պետք է նոր բան մտածեք, դրանից ձեզանից լավ ոչ ոք գլուխ չի հանի: Դուք այնպիսի գաղափարներ կունենաք, որոնք մեկ ուրիշի մոտ չէին ծնվի: Շուտով կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան օգնել ձեզ մտածածն իրագործելու հարցում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Եթե ուզում եք արագ գլուխ հանել կարևոր գործից, ապա պատրանքներ մի կառուցեք, իրատես եղեք: Եթե ճիշտ գնահատեք ձեր հնարավորությունները, ապա այնպիսի սխալներ չեք գործի, որոնք կարող էին թանկ արժենալ: Աշխատեք խուսափել քաոսից: Եթե գործողությունների լավ մտածված ծրագիր ունենաք, շատ բան կհեշտանա:

Հրաշալի կանցնեն ընտանեկան միջոցառումները, հարազատների հետ տարաձայնությունների և վեճերի առիթներ չեն լինի: Անսպասելի հյուր կգան մարդիկ, որոնց վերջին ժամանակներս շատ էիք կարոտում: Նրանց հետ շփումները շատ հաճելի կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Այսօր շատ օգտակար կլինի ապագայի մասին մտածելն ու ծրագրեր կառուցելը: Դուք շրջահայաց կլինեք, արագ կկռահեք, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները և ինչ են ձեռնարկելու շրջապատողները: Գաղափարները, որոնցով կկիսվեք, շատերին կզարմացնեն: Բայց հազիվ թե ինչ-որ մեկը խանգարի ձեզ կյանքի կոչել մտածածը:

Աշխատեք ավելի շատ ժամանակ անցկացնել ձեզ հասկացող ու աջակցող մարդկանց հետ: Շուրջը ամեն ինչ քննադատելու և նկատողություններ անելու սիրահար մարդկանց հետ շփումները կարող են երկար ժամանակով փչացնել ձեր տրամադրությունը: Այդպիսի անձանցից հեռու մնացեք, և օրը շատ հաճելի կանցնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ժամանակը զուր վատնել չեք ուզենա, կհաջողվի օգտակար բաներ անել և՛ ձեզ, և՛ ուրիշների համար: Ինտուիցիան կհուշի՝ ինչից սկսել և ուր շարժվել, և դուք անպայման կլսեք նրան: Չի բացառվում հին գաղափարներն իրագործելու, վաղուց մտածածը կյանքի կոչելու հնարավորություն ունենաք: Որոշ ջանքերի կարիք կլինի, բայց ամեն ինչ պարզապես հրաշալի կստացվի:

Օրվա առաջին կեսին դուք հակված չեք լինի շփումների: Իսկ ահա երկրորդը հարմար կլինի հանդիպումների և ամենատարբեր մարդկանց հետ զրուցելու համար: Հնարավոր է նոր ընկերներ գտնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3724 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0