Աստղագուշակ․ 2023 թվականի ապրիլի 8
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1920 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Մի հետաձգեք այսօր առաջ եկած անսովոր գաղափարների իրագործումը: Ինչքան շուտ մտորումներից վճռական գործողությունների անցնեք, այնքան արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքին: Ձեզ հաճույքով կօգնեն հին ծանոթները և մարդիկ, որոնց հետ միայն վերջերս եք առաջին անգամ հանդիպել: Հավանական է ընկերական հարաբերությունների սկիզբ, ռոմանտիկ տարվածությունն էլ չի բացառվում: Օրը հարմար կլինի կազմակերպչական հարցերը լուծելու համար: Կենցաղային խնդիրներն արագ կլուծեք, լուրջ ջանքերի կարիք էլ չի լինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրվա սկիզբը կարող է հեշտ չլինել: Ամեն ինչ միանգամից ուզածի նման չի դասավորվի, հնարավոր են փոքրիկ դժվարություններ ու թյուրիմացություններ: Բայց դուք շատ չեք վշտանա: Շուտով իրավիճակը դեպի լավը կփոխվի: Մտերիմների աջակցությունը շատ տեղին կլինի, նրա շնորհիվ դուք ձեզ ավելի ինքնավստահ կզգաք: Օրվա երկրորդ կեսը շատ տեսանկյուններից հաջող կդասավորվի: Միակ ոլորտը, որտեղ զգուշություն է պետք, ֆինանսներն են: Խուսափեք չարդարացված ծախսերից, գնումների հարցում էլ մի շտապեք: Մնացած հարցերում աստղերը ձեր կողմից կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրվա սկիզբը բարդ կլինի: Շրջապատողների հետ լեզու գտնել միանգամից չի ստացվի, նույնիսկ ամենամտերիմ մարդիկ ձեզ երբեմն սխալ կհասկանան: Նախկինում հարթ հարաբերությունները կարող են լարվել: Աշխատեք իրավիճակը էլ ավելի չվատացնել: Լավ է հետաձգեք կարևոր հարցերի քննարկումը, հատկապես եթե դրանց պատճառով նախկինում էլ վեճեր շատ են եղել: Օրվա երկրորդ կեսը ավելի հաջող կդասավորվի: Վեճերն անցյալում կմնան: Շատ Երկվորյակներ նոր գաղափարներ կունենան, որոնց իրագործման հարցում նրանց հաճույքով կօգնեն մտերիմները: Երեկոն հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Շտապելու կարիք չկա: Օրն այնքան էլ վատը չի լինի, բայց եթե շտապեք, ապա վտանգ կա սխալներ անեք, ասեք կամ անեք մի բան, ինչի համար ավելի ուշ կզղջաք: Առավոտյան շատ բան կախված կլինի մյուսների հետ պայմանավորվելու ձեր ունակությունից: Լսեք ինտուիցիային, որը կհուշի, թե որտեղ կարելի է զիջումների գնալ, իսկ որտեղ է պետք կոշտ դիրք բռնել: Օրվա երկրորդ կեսը վառ ու հիշարժան կլինի: Հավանական է ձեզ հրավիրեն հետաքրքիր միջոցառումների կամ ուղևորությունների: Բաց մի թողեք համակրելի մարդկանց հետ ժամանակ անցկացնելու, նրանց ավելի լավ ճանաչելու հնարավորությունը: Որոշ Խեցգետիններ նոր ընկերներ կգտնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրն առանց անակնկալների չի անցնի: Չեն բացառվում լուրերը, որոնք կազդեն ձեր ծրագրերի վրա, կստիպեն հրաժարվել ավելի վաղ մտածածից ու մեկ այլ բանի վրա կենտրոնանալ: Ինչպես էլ դասավորվեն պայմանները, դուք կպահպանեք ինքնատիրապետումն ու լավատեսությունը: Փորձն ու ինտուիցիան կօգնեն ելք գտնել ոչ միանշանակ իրավիճակից, լուծում գտնել, որը բոլորին դուր կգա: Օրվա երկրորդ կեսին աշխատեք չհոգնել: Դուք էլ եք հանգստի կարիք ունենալու, և այդ հատվածը հարմար կլինի հանգստանալու համար: Չի բացառվում ուզենաք փոխել միջավայրը: Նման հնարավորություն անպայման կունենաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Առավոտվա համար լավ է ոչ մի կարևոր ու լուրջ գործ չծրագրեք: Ամենայն հավանականությամբ այդ հատվածում ձեզ համար դժվար կլինի մտքերը հավաքելը, իրավիճակի մեջ կողմնորոշվելն ու հասկանալը, թե ինչպես է լավ գործել: Մի փոքր սպասեք. շուտով իրավիճակը դեպի լավը կփոխվի: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, դուք ձեզ ավելի լավ կզգաք: Օրվա երկրորդ կեսին հրաշալի գաղափարներ կունենաք. ամենայն հավանականությամբ մտերիմները կուզենան օգնել դրանց իրագործման հարցում: Այս շրջանը հարմար կլինի ընտանեկան միջոցառումների, ընկերների հետ հանդիպելու, ռոմանտիկ ժամադրությունների համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրը բավական հոգնեցնող կլինի: Ամենայն հավանականությամբ ստիպված եք լինելու մի քանի գործով միաժամանակ զբաղվել, և դուք հազիվ թե կարողանաք ինչ-որ մեկին դիմել օգնության խնդրանքով: Հնարավոր են անհաջող զուգադիպություններ, թյուրիմացություններ, որոնց հետևանքները պիտի մենակ հաղթահարեք: Մի հուսահատվեք, քանի որ ամեն ինչ կստացվի, եթե համառ լինեք: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի այն Կշեռքներին, որոնք վերջին ժամանակներս անհանգստանում էին ընտանեկան խնդիրների պատճառով, մտածում էին՝ ինչպես օգնել հարազատներին: Հավանական են լավ նորություններ, ինչպես նաև առաջարկներ, որոնք մերժել չեք ուզենա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրը հարմար կլինի շփումների համար: Դուք կստանաք ամենատարբեր մարդկանց աջակցությունը, այդ թվում՝ նրանց, ում հետ նախկինում հաշտ չէիք: Անցյալում կմնան մտերիմների հետ վեճերը, որոնք վերջին ժամանակներս ձեզ շատ էին վշտացնում: Լավ կանցնեն ընտանեկան միջոցառումներն ու ընկերների հետ հանդիպումները, չեն հիասթափեցնի ռոմանտիկ ուղևորությունները: Տանը հնարավոր են թյուրիմացություններ ու կենցաղային դժվարություններ: Չի բացառվում պետք լինի զբաղվել փոքրիկ վերանորոգմամբ, անսպասելի ծախսերի կարիք կլինի: Բայց այդ ամենը ձեր տրամադրությունը չի փչացնի: Երեկոն հաճելի անակնկալներ է խոստանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրն առանց անակնկալների չի անցնի: Ծրագրերը պիտի վերամշակեք, ստիպված եք լինելու արագ որոշել, թե ինչի վրա եք կենտրոնանալու առաջին հերթին, իսկ ինչն եք հետաձգելու: Լսեք ինտուիցիային, որի հուշումները կօգնեն ձեզ խուճապի չմատնվել, առանց երկար մտորումների ճիշտ ընտրություն անել: Կուրախացնի օրվա երկրորդ կեսը: Այդ հատվածը հաճելի իրադարձություններ է խոստանում ընտանիքում ու փոփոխություններ, որոնք կոգեշնչեն ձեզ ու ձեր մտերիմներին: Երեկոն հարմար կլինի երկարաժամկետ ծրագրեր կառուցելու և քննարկելու համար: Դուք ձեր ուժերը ճիշտ կգնահատեք ու շուտով կգտնեք մտածածը կյանքի կոչելու եղանակը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրն սկսեք այն գործերից, որոնցից կարող եք ինքնուրույն գլուխ հանել: Առավոտյան ինչ-որ մեկի հետ համատեղ գործողությունների մասին պայմանավորվելը դժվար կլինի, նույնիսկ մտերիմները միանգամից չեն հասկանա, թե ինչ եք ուզում: Այս հատվածը հարմար կլինի ստեղծագործ առաջադրանքները լուծելու համար: Դուք բազում հրաշալի գաղափարներ կունենաք: Օրվա երկրորդ կեսը հրաշալի կլինի շփումների համար: Կարևոր չէ, թե ինչի մասին կզրուցեք շրջապատողների հետ՝ առօրյա հոգսերի, թե ապագա ծրագրերի, ձեր երազանքների, թե ուրիշների ճակատագրի: Ցանկացած դեպքում ձեզ կլսեն ու կաջակցեն, և դա ձեզ կուրախացնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրվա առաջին կեսին աշխատեք խուսափել վեճերից: Այս հատվածը հարմար չի լինի լուրջ զրույցների և այն հարցերը քննարկելու համար, որոնց պատճառով նախկինում տարաձայնություններ շատ են եղել: Լավ է հաճելի ու չեզոք թեմաներ ընտրեք, այդժամ շփումներն էլ հաճելի կլինեն: Հավանական են հաջող զուգադիպություններ: Դրանց շնորհիվ դուք որոշակիություն կմտցնեք ապագայի ծրագրերում: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ընտանեկան գործերի համար: Հարազատների հետ լեզու գտնելը սովորականից հեշտ է լինելու: Դուք արագ կպայմանավորվեք ընդհանուր ծրագրերի մասին: Լավ կանցնեն ուղևորությունները, այդ թվում՝ այնպիսիք, որոնց չեք պատրաստվել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Բարենպաստ ու հանգիստ օր է սպասվում: Հնարավորություն կունենաք վերադառնալ հետաքրքիր գործերին, որոնց համար ժամանակ չէիք գտնում: Կուրախացնեն համախոհների և ընկերների հետ շփումները, դուք նրանցից պիտանի ինֆորմացիա կստանաք: Չեն բացառվում առաջարկները, որոնք անմիջապես մեծ ոգևորությամբ կընդունեք: Արժե զգույշ լինել ֆինանսական գործերում, լավ է չշտապեք գնումների հարցում: Գումարի հետ կապված ամեն ինչում այսօր թեթևամիտ կլինեք: Բայց հիմնականում ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք կօգնեն խուսափել զուր ծախսերից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|