ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի ապրիլի 6
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1973 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հանգստություն պահպանելն այսօր սովորականից բարդ է լինելու: Բայց աշխատեք ամեն դեպքում բացասական հույզերին ու պրովոկացիաներին չտրվել: Այսօր շատ բան կախված կլինի նրանից, թե արդյոք ձեզ կհաջողվի վեճերը կառուցողական վարել՝ չանցնելով անձերին ու լավ հարաբերություններ պահպանել նույնիսկ նրանց հետ, ովքեր ձեզ հետ ինչ-որ բանում համաձայն չեն:

Աշխատանքից հրաշալի գլուխ կհանեն այն Խոյերը, որոնք օգնություն ու խորհուրդներ չեն սպասի, կնախընտրեն ինքնուրույն գործել՝ չվախենալով իրենց վրա պատասխանատվություն վերցնելուց: Իսկ անձնական հարաբերությունները ներդաշնակ կլինեն նրանց մոտ, ովքեր մտերիմների փոքրիկ թուլություններին ներողամտորեն կվերաբերվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Լավ է հենց առավոտվանից ստանձնեք կարևոր գործերը, քանի որ հենց օրվա առաջին կեսն է արդյունավետ լինելու ու հարմար լուրջ հարցերը լուծելու համար: Այս շրջանը բարենպաստ կլինի նաև աշխատանքային հանդիպումների, գործնական բանակցությունների, մասնագիտական ծրագրերը քննարկելու համար:

Այլ կերպ կդասավորվի օրվա երկրորդ կեսը. հանգստանալու, հոգսերից շեղվելու, ինչ-որ հաճելի բանով զբաղվելու հնարավորություն կունենաք: Հավանական են անսպասելի հանդիպումներ մարդկանց հետ, որոնց կարոտել էիք: Որոշ Ցուլերի կայցելեն հին ընկերները, և նշանի ներկայացուցիչները շատ ուրախ կլինեն դրա համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ձեզ անհանգիստ օր է սպասվում: Հատկապես շատ գործեր կլինեն նրա առաջին կեսին, երբ պիտի միաժամանակ մի քանի հարց լուծեք: Հեշտ չի լինի շրջապատողների հետ լեզու գտնելը. նրանք կարող են փորձել ճնշումներ բանեցնել ձեզ վրա, պարտադրել իրենց տեսակետը: Կարևոր կլինի նման պահերին հույզերին չտրվելը: Եթե հանգստություն պահպանեք, ապա շուտով կհասկանաք, թե ինչպես պիտի ձեզ պահեք:

Օրվա երկրորդ կեսն ավելի հաջող կդասավորվի: Այդ հատվածը հաճելի անակնկալներ, լավ նորություններ է խոստանում: Չեն բացառվում անսպասելի նվերները, այդ թվում՝ մարդկանցից, որոնք նախկինում նույնիսկ չեն էլ փորձել ձեզ ինչ-որ բանով ուրախացնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հարմար օր է կարևոր հարցերը լուծելու համար: Դրանք սպասվածից շատ կլինեն, չի բացառվում նոր ու շտապ գործեր հայտնվեն: Բայց դուք ամեն ինչ կհասցնեք, հրաշալի գլուխ կհանեք նույնիսկ նրանից, ինչն առաջ չի ստացվել: Օրը բարենպաստ կլինի նաև նոր բան սովորելու, տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու համար: Դուք մասերին ուշադիր կլինեք, ոչինչ բաց չեք թողնի:

Շրջապատողները ձեզ շատ ուշադիր կլսեն, կհետաքրքրվեն ձեր գաղափարներով, հաճույքով կարձագանքեն ձեր անսովոր առաջարկներին: Օրը հարմար կլինի անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Մի շտապեք: Օրվա սկզբին առօրյա գործերը սովորականից մեծ ջանքեր են պահանջելու: Չեն բացառվում տարաձայնությունները մարդկանց հետ, որոնց հետ առաջ հեշտությամբ էիք ընդհանուր լեզու գտնում: Եթե պայմանները թույլ են տալիս մի քանի ժամով հետաձգել լուրջ հարցերի լուծումը, ապա հենց այդպես էլ արժե վարվել:

Երեկոյան մոտ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Նոր հնարավորություններ կբացվեն, դուք բաց չեք թողնի վաղուց մտածածն իրագործելու հնարավորությունը: Մտերիմները ձեզ կես խոսքից կհասկանան, հաճույքով կաջակցեն ձեր ամենաանսովոր գաղափարները: Ռոմանտիկ ժամադրությունը անսովոր ու հիշարժան կանցնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Դուք պիտի զբաղվեք ոչ միայն ձեր, այլև ուրիշների գործերով, ուղղեք նրանց գործած սխալները, լուծեք ոչ ձեր մեղքով առաջացած խնդիրները: Այդ ամենը դուք զարմանալիորեն հանգիստ կանցեք, իսկ շրջապատողներին դա դուր կգա: Մարդիկ, որոնք նախկինում թերագնահատել են ձեզ, կհասկանան, թե որքան են սխալվել, և հնարավոր է՝ ուզենան ընկերանալ:

Ամենամեծ հաջողություններին կհասնեք իրերի հանդեպ ոչ ստանդարտ հայացք ու ստեղծագործական մոտեցում պահանջող գործերում: Աշխատեք ուրիշի օրինակին չհետևել, այլ նպատակին տանող սեփական ուղին փնտրել. այդպես ձեզ մոտ ամեն ինչ կստացվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Կուզենաք նոր բան ստանձնել, և նման հնարավորություն այսօր դուք կունենաք: Օրը հարմար կլինի լուրջ առաջադրանքները լուծելու, ինչպես նաև այն գործերի համար, որոնց բարեհաջող ավարտը կարևոր է ոչ միայն ձեզ, այլև շրջապատողների համար: Ձեր գիտելիքներն ու փորձը շատերի համար օգտակար կլինեն: Չի բացառվում հենց ուրիշների հանդեպ անշահախնդիր հոգատարությունը օգնի ձեզ գլուխ հանել սեփական զգացմունքներից, որոշել մոտ ապագայի ծրագրերը:

Անձնական հարաբերությունների հետ կապված ամեն հարցում ապավինեք ինտուիցիային: Հենց նրա հուշումների շնորհիվ դուք հրաշալի լեզու կգտնեք նոր ծանոթների հետ, մտերիմներին էլ կես խոսքից կհասկանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը հարմար կլինի կարևոր հանդիպումների և այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց վրա կուզենայիք լավ տպավորություն թողնել: Կարևոր չէ՝ խոսքը աշխատանքի, թե անձնական կյանքի մասին կլինի. բոլոր դեպքերում դուք անհրաժեշտ բառերը կգտնեք, իսկ զրուցակիցները ուրախ կլինեն ձեզ հետ համաձայնելու համար: Այսօր սկսվող գործնական հարաբերությունները ժամանակի ընթացքում ոչ ֆորմալ բնույթ կստանան:

Օրվա երկրորդ կեսին անսովոր գաղափարներ կունենաք: Սկզբում ինքներդ էլ դրանց քննադատորեն կմոտենաք: Բայց ավելի ուշ պարզ կդառնա, որ ձեր մտահղացումները ամենևին էլ ֆանտաստիկ չեն, ամեն ինչ կարելի է իրագործել, թեկուզ՝ ոչ միանգամից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա սկիզբը բավական լարված կանցնի: Օգնության խնդրանքով կդիմեն մարդիկ, որոնց չեք ուզենա մերժել, ուստի ստիպված կլինեք փոխել ծրագրերը: Բայց դուք որոշ գործեր պարզապես չեք կարողանա հետաձգել, այնպես որ պատրաստ եղեք մի քանի հարց միաժամանակ լուծելուն: Ամեն ինչ կստացվի, եթե շատ չհուզվեք ու միայն սեփական ուժերին ապավինեք:

Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Ժամանակ կմնա հանգստի, հաճելի հանդիպումների և մի մարդու հետ շփվելու համար, որի հետ զրույցների կարիքը վերջերս շատ էիք զգում: Երեկոյան լավ է չհոգնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Մի շտապեք ստանձնել գործերը: Օրվա սկզբին դուք ժամանակ կունենաք գործողությունների ծրագիր կազմելու, հասկանալու համար, թե ինչ եք առաջին հերթին նախաձեռնելու, իսկ ինչն եք հետոյին թողնելու: Կարող եք խորհրդակցել հին ծանոթների հետ, եթե վստահ եք, որ նրանք հասկանում են, թե ինչի եք ուզում հասնել:

Օրվա երկրորդ կեսին պիտի արագ ու վճռական գործեք: Դուք ոգևորությամբ կստանձնեք նոր ու բարդ առաջադրանքը և շուտով գլուխ կհանեք դրանից: Այս շրջանը հարմար կլինի նաև հին ծրագրերին վերադառնալու համար: Դրանք կհաջողվի իրագործել մտերիմների աջակցության շնորհիվ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը բարդ, բայց շատ արդյունավետ կլինի: Դուք կկարողանաք հասնել նրան, ինչին վաղուց եք ձգտում: Չի բացառվում հաջողությամբ լուծվեն բարդ աշխատանքային հարցերը: Որոշ Ջրհոսների առաջ նոր մասնագիտական հեռանկարներ կբացվեն: Պատրաստ եղեք սովորելու, վատ մի զգացեք օգտվել ուրիշի փորձից, խորհրդակցել մարդկանց հետ, որոնք ավելին գիտեն:

Մտերիմները կաշխատեն աջակցել և ուրախացնել ձեզ, բայց միանգամից չեն հասկանա, թե ինչպես կարելի է դա անել: Ուստի հնարավոր են թյուրիմացություններ, անհարմար պահեր: Բայց երեկոյան ամեն ինչ կհարթվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Եթե նոր ընկերների, օգնականների կամ համախոհների կարիք զգաք, ապա այսօր անպայման կգտնեք նրանց: Ձեր արարքներն ու խոսքերը կգրավեն շրջապատողների ուշադրությունը: Գաղափարները, որոնցով կկիսվեք, դուր կգան նույնիսկ նրանց, ովքեր սովորաբար քննադատորեն են տրամադրված: Բայց մի շտապեք անցնել նոր ծրագրերի իրագործմանը: Նախ ամեն ինչ ինչպես հարկն է մտածեք:

Օրվա երկրորդ կեսը հաճելի անակնկալներով ու հաջող զուգադիպություններով լի կլինի: Աստղերը ձեր կողմից կլինեն, և շատ բան ձեզ համար ամենաբարենպաստ ձևով կդասավորվի: 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1973 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0