Աստղագուշակ․ 2023 թվականի ապրիլի 18
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1981 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրվա առաջին կեսին հանգստություն պահպանելը հեշտ չի լինի: Ինչ-որ բան կարող է ծրագրի համաձայն չընթանալ, դուք պիտի իմպրովիզներ անեք, ոտքի վրա կարևոր որոշումներ ընդունեք: Աշխատեք ամեն ինչի մասին միանգամից չմտածել, կենտրոնանալ նրա վրա, ինչը ձեր ուժերի սահմաններում է: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, օրվա երկրորդ կեսն էլ առաջինից հաճելի ու հետաքրքիր կանցնի: Շատ Խոյերի այն լավ նորություններ է խոստանում, որոնք կհուշեն՝ ինչի վրա կենտրոնանալ և ուր շարժվել: Կարող եք մտերիմներին դիմել աջակցության հարցով: Նրանց փորձն այսօր ձեզ շատ օգտակար կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրը բավական հոգնեցնող կլինի: Ամենայն հավանականությամբ պիտի միաժամանակ մի քանի գործով զբաղվեք, ոչ ամեն ինչում կկարողանաք հաջողության հասնել: Մի փորձեք բոլոր խնդիրներն ինքնուրույն լուծել. ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնց կարող եք ամեն պահի դիմել օգնության կամ խորհրդի խնդրանքով: Առավոտը լարված կանցնի, իսկ օրվա երկրորդ կեսին հոգսերից շեղվելու, նոր ու հետաքրքիր բանի անցնելու հնարավորություն կունենաք: Կուրախացնեն ընկերների հետ շփումները: Նրանք անսովոր մի բան կառաջարկեն, դուք միանգամից համաձայնությամբ կպատասխանեք ու չեք զղջա դրա համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրը շատ բարենպաստ կլինի շփումների համար: Դուք շատերի վրա ամենալավ տպավորությունը կթողնեք, դուր կգաք նույնիսկ այն մարդկանց, որոնք սովորաբար մյուսների միայն թերություններն են նկատում: Հավանական են անսովոր իրադարձություններ, տարօրինակ զուգադիպություններ: Դրանք ձեզ հետաքրքիր մտքեր կտան, կօգնեն նորովի նայել նրան, ինչն առաջ ակնհայտ է թվացել: Հին խնդիրներից գլուխ հանելու, ձեզ ու ձեր մտերիմներին մեծ անհանգստություն պատճառած հարցերը լուծելու հնարավորություն կունենաք: Օրվա երկրորդ կեսին մի փոքր հանգստանալու հնարավորություն կլինի, և դա շատ տեղին կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Համարձակ նոր բան ստանձնեք: Դուք միանգամից կհասկանաք, թե ինչպես է պետք գործել ու արագ կհասնեք առաջին հաջողություններին: Օգնության կարիք հազիվ թե լինի: Բայց չարժե հրաժարվել, եթե այն նոր ծանոթներն առաջարկեն. ընդհանուր գործերը կօգնեն ձեզ ընկերանալ: Օրվա երկրորդ կեսին արժե ամեն հարցում զգույշ լինել: Այդ հատվածում սովորականից շատ եք հակված լինելու թեթևամտության: Լավ է չշտապեք որոշումների հարցում. վտանգ կա, որ ինչ-որ կարևոր բան աչքաթող կանեք: Եվ մի վստահեք նրանց, ովքեր ոսկե սարեր են խոստանում. ձեր կողքին այսօր շատ կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն սեփական օգտի համար խաբել շրջապատողներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Տանը հոգսեր սովորականից շատ կլինեն: Կենցաղային դժվարություններ կառաջանան և դրանցից գլուխ հանելու համար պիտի հետաձգեք ծրագրած գործերը: Որոշ Առյուծներ դժվարությամբ կհավաքեն մտքերը, դժվարությամբ կկենտրոնանան աշխատանքի վրա: Բայց դրա պատճառով լուրջ խնդիրներ չեն առաջանա: Դուք ճիշտ որոշումներ կընդունեք, արագ գլուխ կհանեք ոչ միանշանակ իրավիճակներից, սխալներ չեք անի: Օրը հարմար կլինի ծրագրեր կառուցելու, մտածելու համար, թե ինչով կուզենայիք զբաղվել ապագայում: Դուք ձեր ուժերը ճիշտ կգնահատեք, դրանք անհույս նախագծերի վրա չեք վատնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Առօրյա գործերն այսօր սովորականից ժամանակատար են լինելու: Համբերությամբ պիտի զինվեն այլ մարդկանց հետ ակտիվ փոխգործակցություն պահանջող բանակցություններ վարող կամ բարդ առաջադրանքներ լուծող Կույսերը: Հեշտ չի լինի նույնիսկ այն մարդկանց հետ ընդհանուր լեզու գտնելը, որոնց հետ առաջ հաշտ էիք: Նոր ծանոթները ընդհանրապես ձեզ սխալ կհասկանան, քանի դեռ ամեն ինչ առավելագույնս մանրամասն չեք բացատրել: Տանը հավանական են հաճելի իրադարձություններ: Չեն բացառվում ձեզ համար թանկ մարդկանց հետ կապված լավ նորությունները: Երեկոն կուրախացնի ռոմանտիկ անակնկալներով: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրն անհանգիստ կանցնի: Ուրիշների գործերով ավելի շատ եք զբաղվելու, քան ձեր սեփական գործերով: Բայց դուք դրա պատճառով չեք բարկանա, հանգստություն կպահպանեք ու նոր հնարավորություններ կտեսնեք, որոնց մասին նախկինում չեք էլ կռահել: Մասնագիտական հաջողության ձգտող Կշեռքներն այսօր իրենց լավագույն կողմերով դրսևորելու շանս կունենան: Կարևոր կլինի ոչ միայն ժամանակին նախաձեռնող լինելը, այլև ձեր մասին բարձրաձայնելն ու համեստությունը մի կողմ դնելը: Ձեր գիտելիքներն ու փորձը շատերին օգտակար կլինեն: Եթե այսօր ձեզ ճիշտ պահեք, ապա ոչ միայն նոր համախոհներ, այլև իսկական ընկերներ կգտնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Գործեր անսպասելի շատ կլինեն, բայց դուք բավարար էներգիա կունենաք ամեն ինչից գլուխ հանելու համար: Անհաղթահարելի դժվարություններ չեն առաջանա: Ինչ-ինչ խոչընդոտներ ճանապարհին կհայտնվեն, բայց կասկած չկա, որ դուք կգտնեք դրանք հաղթահարելու ձևը: Օրը հարմար կլինի հին համախոհների հետ շփվելու համար: Նրանք հրաշալի գաղափարներով կկիսվեն, կհուշեն՝ ինչպես գործել: Շրջապատողներն ամեն անգամ չեն հասկանա ձեր վարքի դրդապատճառները: Բայց կոնֆլիկտներից կհաջողվի խուսափել, և այստեղ վերջին դերը չի խաղա բարյացակամությունը, որը կդրսևորեք շրջապատողների հանդեպ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրվա սկզբին աշխատեք խուսափել մտերիմների հետ տարաձայնություններից: Այս հատվածում ընդհանուր լեզու գտնելը սովորականից բարդ է լինելու, ուստի բարդ ու կարևոր հարցերի քննարկումը լավ է հետաձգեք: Իսկ ահա աշխատանքի կամ ուսման համար այս շրջանը բարենպաստ կլինի, այստեղ դժվարություններ չեն առաջանա: Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Ձեզ կհաջողվի ավարտել հին գործերը, գլուխ հանել կուտակված խնդիրներից: Չեն բացառվում դրամական մուտքերը, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Շահավետ գնումներ անելու շանս կա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրը հազիվ թե առանց վեճերի անցնի: Դրանք հատկապես շատ կլինեն աշխատավայրում: Իրենց տեսակետը պաշտպանելով՝ կոլեգաները երբեմն կարող են բավական տհաճ ու վիրավորական նկատողություններ անել: Աշխատեք դրանց հանգիստ արձագանքել: Չարժե վշտանալ կամ բարկանալ այն բանից, որ ինչ-որ մեկը ձեզ սխալ է հասկացել: Դրական միտումների ազդեցությունը ժամանակի ընթացքում կուժեղանա, և օրվա երկրորդ կեսը առաջինից հաճելի կանցնի: Շատ Այծեղջյուրների այն կուրախացնի հաջող զուգադիպություններով ու հեռվից ստացված երկար սպասված նորություններով: Հավանական են հաճելի անակնկալներ, ուշադրության նշաններ ու նվերներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրվա սկզբին աշխատանքի վրա կենտրոնանալը դժվար կլինի: Կարող են շեղել տնային հոգսերը, շրջապատողներն էլ սովորականից հաճախ կդիմեն խնդրանքներով՝ չանհանգստանալով նրա համար, թե արդյոք ձեզ համար հեշտ է լինելու օգնելը: Բայց դուք ամեն դեպքում կհասցնեք անել ամենը, ինչ ծրագրել էիք, քանի որ առաջնահերթությունները ճիշտ կդնեք ու ժամանակը զուր չեք վատնի: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Մտերիմների հետ շփումները դրական հույզեր կպարգևեն, զրույցի համար բազում հետաքրքիր թեմաներ կլինեն: Նոր գաղափարներ կհայտնվեն, որոնց իրագործման հարցում հաճույքով կօգնեն հարազատներն ու ընկերները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրվա սկզբին աշխատեք չհոգնել: Այդ հատվածը հազիվ թե հարմար լինի բարդ գործերի կամ կարևոր հարցերը լուծելու համար: Ցանկալի չէ նոր բան ստանձնելը, լավ է կենտրոնանաք ավելի վաղ սկսածն ավարտելու վրա: Շրջապատողներն ամեն անգամ ձեզ ճիշտ չեն հասկանա, սակայն լուրջ տարաձայնություններից կհաջողվի խուսափել: Այստեղ կարևոր դեր կխաղա ձեզանից տարբերվողների հետ պայմանավորվելու ունակությունը: Օրվա երկրորդ կեսը արդյունավետ կանցկացնեք: Այս հատվածում շատ բան լավ կստացվի: Մարդիկ, որոնց կդիմեք օգնության խնդրանքով, չեն մերժի ձեզ; Կուրախացնեն սիրելիի հետ շփումները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|