ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի ապրիլի 15
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2121 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Պետք չէ հետաձգել կարևոր զրույցները: Օրը հարմար կլինի այն հարցերը քննարկելու համար, որոնց պատճառով վեճեր շատ են եղել: Դուք կկարողանաք պայմանավորվել նրանց հետ, ում հետ առաջ հաշտ չէիք: Ձեր մասին հիշեցրեք այն մարդկանց, որոնց հետ շատ վաղուց եք շփվել. նրանք ուրախ կլինեն հարաբերությունները վերականգնելու համար:

Օրը հարմար կլինի ֆինանսական հարցերը լուծելու համար: Գումարի հետ կապված ամեն ինչում կարող եք ինտուիցիային ապավինել, որը կհուշի՝ ինչպես տնօրինեք այն: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի գնումների համար: Դուք կընտրեք իրեր, որոնք երկար կուրախացնեն ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Առավոտյան հոգեկան հավասարակշռությունը պահպանելը հեշտ չի լինի: Հուզական դաշտը կլարվի, ուստի կարող եք սուր արձագանքել աննշան իրադարձություններին ու դատարկ բաների պատճառով ապրումներ ունենալ: Սակայն ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, դուք ձեզ ավելի հանգիստ ու ինքնավստահ կզգաք:

Օրվա երկրորդ կեսին կկարողանաք գլուխ հանել վաղուց ուշադրություն պահանջող գործերից ու ավարտել ավելի վաղ սկսածը: Դուք մանրուքներն աչքաթող չեք անի, սխալներ չեք գործի: Մտերիմները չեն մերժի ձեր օգնության խնդրանքը, եթե դրա կարիքը զգաք: Լավ կանցնեն ուղևորությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հրաշալի օր է շփումների համար: Այսօր շատերը ձեզ ուշադիր կլսեն: Նախկինում ձեր գաղափարներին կասկածող մարդիկ այսօր դրանք ըստ արժանվույն կգնահատեն ու կաջակցեն: Կարող եք անմիջապես անցնել նոր ծրագրերի իրագործմանը: Պայմանները լավ կդասավորվեն, առաջին հաջողություններն էլ չեն ուշանա:

Որոշ դժվարություններ կարող են առաջանալ կենտրոնացվածություն, մանրուքներին ուշադրություն պահանջող գործերում: Վտանգ կա, որ ինչ-որ բան չեք նկատի, աչքաթող կանեք մի բան, ինչն ավելի ուշ կարևոր է լինելու: Բայց ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք ժամանակին մատնացույց կանեն ձեր թերացումները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ուշադրություն դարձրեք այսօր առաջ եկած գաղափարներին: Դրանք կարող են անհավանական, իրականությունից հեռու թվալ, բայց ավելի ուշ դուք անպայման կգտնեք մտածածն իրագործելու ձևը: Կհաջողվի գլուխ հանել մանր-մունր գործերից, որոնց համար ժամանակ չէիք գտնում: Դուք արագ ամեն ինչում կարգուկանոն կհաստատեք:

Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, հարազատներից մեկին վերաբերող լավ նորություններ: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի և՛ ընկերական հանդիպումների, և՛ ռոմանտիկ ժամադրությունների համար: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք ձեզ համար թանկ մարդկանց հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ժամանակը դատարկ բաների վրա մի վատնեք: Այսօր շատ բան պիտի անեք: Պայմանները հաջող կդասավորվեն, դուք կհասցնեք ծրագրածից ավելին անել: Հաճույքով կօգնեն ընկերներն ու մյուս մտերիմները: Նրանք կարող եք դիմել խորհուրդների խնդրանքով:

Օրը կուրախացնի հաճելի հանդիպումներով: Բաց մի թողեք այն մարդկանց հետ հանդիպելու հնարավորությունը, որոնց կարոտել էիք, նրանց հետ զրուցեք այն բանի մասին, ինչը ձեզ հուզում ու անհանգստացնում է: Հավանական են դրական փոփոխություններ ամենամտերիմների հետ հարաբերություններում: Վեճերի առիթներ չեն լինի, դուք կսկսեք ավելի լավ հասկանալ իրար: Նոր ընտանեկան ծրագրեր կհայտնվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը հաջող կդասավորվի, շատ բան սպասվածից լավ կստացվի: Շատ տեղին կլինեն վաղուց ձեռք բերած գիտելիքներն ու փորձը: Դրանց շնորհիվ դուք արագ կհասկանաք, թե ինչպես արժե գործել, ցանկացած հարցի պատասխան կգտնեք:

Կարող եք կենտրոնանալ ֆինանսական հարցերի լուծման վրա: Օրը հարմար կլինի գնումների և գործարքներ կնքելու համար: Այստեղ դուք սխալներ չեք անի: Անձնական հարաբերություններում կգերակշռեն դրական միտումները: Մտերիմների հետ ընդհանուր լեզու գտնելը կհեշտանա, նոր ծանոթների վրա էլ լավ տպավորություն կթողնեք: Հաճելի անակնկալներ են սպասվում ռոմանտիկ ժամադրության գնացող Կույսերին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Առավոտյան կարող է թվալ, որ շրջապատողները նույնիսկ չեն էլ փորձում ձեզ հասկանալ կամ էլ հատուկ փորձում են հանել ձեզ հավասարակշռությունից: Բայց շուտով պարզ կդառնա, որ այդպես չէ, բոլորի հետ շփվելն էլ կհեշտանա: Օրվա կեսը հարմար կլինի կարևոր զրույցների համար. դուք կգտնեք անհրաժեշտ բառերը, կկարողանաք բոլորին ապացուցել ձեր ճշմարտացիությունը՝ ոչ ոքի չվիրավորելով:

Օրվա երկրորդ կեսը հրաշալի ժամանակ կլինի վաղուց ուշադրություն պահանջող հարցերը լուծելու համար: Դուք գործերում կարգուկանոն կհաստատեք, գլուխ կհանեք նրանից, ինչը երկար ժամանակ չի ստացվել: Ժամանակ կմնա նաև հաճելի զբաղմունքների համար: Հին նախասիրությունը կրկին դրական հույզեր կպարգևի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հարմար օր է պիտանի զբաղմունքների համար: Դուք օգտակար բաներ կանեք և՛ ձեր, և՛ ուրիշների համար: Մարդիկ, որոնց կդիմեք օգնության խնդրանքով, չեն մերժի ձեզ: Չի բացառվում ոչ վաղ անցյալի մրցակիցները ձեր կողմն անցնեն: Շատ Կարիճներ իրենց հմայքի շնորհիվ նոր ընկերներ կգտնեն, հաճելի ծանոթություններ կհաստատեն:

Տրամադրությունը ողջ օրվա ընթացքում լավը կլինի: Այն չի փչանա, նույնիսկ եթե դժվարությունների բախվեք: Ինտուիցիան անպայման կհուշի՝ ինչպես հասնեք նպատակին: Մտերիմները հաճույքով կարձագանքեն ձեր առաջարկներին, կաջակցեն ձեր ամենահամարձակ գաղափարները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը հագեցած կլինի. գործեր սպասվածից շատ կլինեն, հազիվ թե կարելի լինի ինչ-որ բան հետաձգել: Բայց դուք ամեն ինչից գլուխ կհանեք, եթե առաջնահերթությունները ճիշտ դնեք, հիմար բաների վրա էլ շատ ժամանակ չծախսեք: Նոր բան ստանձնելուց առաջ խորհրդակցեք այն մարդկանց հետ, որոնց վստահում եք: Դա թույլ կտա խուսափել տհաճ պահերից:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի գնումների համար: Դուք անսխալ կընտրեք իրեր, որոնք կուրախացնեն և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին: Բացի այդ, հավանական են նվերներ: Դրանք ձեզ կուրախացնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը հազիվ թե առանց վեճերի անցնի: Նույնիսկ նախկինում ձեզ ամեն հարցում աջակցող և ձեր ցանկացած առաջարկի համաձայնվող մարդիկ այսօր կկասկածեն ձեր գաղափարներին: Որոշ ժամանակ է պետք գալու, որպեսզի նրանք փոխեն իրենց կարծիքը:

Արժե զգույշ լինել գումարի հետ: Այսօր դուք հակված կլինեք որոշակի թեթևամտության, ուստի անհաջող գնումներ անելու, դատարկ բաների վրա նշանակալի գումար ծախսելու վտանգ կա: Ցանկալի չէ վարկեր վերցնելը: Երեկոն հարմար կլինի ընկերների հետ հանդիպելու համար, որոնց շնորհիվ ձեր տրամադրությունը կլավանա: Այն բարենպաստ կլինի նաև ռոմանտիկ ժամադրության համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հարմար օր է կարևոր հանդիպումների ու լուրջ որոշումների համար: Ձեր ինտուիցիան այսօր շատ ուժեղ կլինի, իսկ նրա հուշումներին կարող եք ամեն հարցում ապավինել: Աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված լավ գաղափարներ կունենաք: Որոշ Ջրհոսներ եկամուտները մեծացնելու անսովոր, բայց շատ արդյունավետ եղանակ կգտնեն:

Բայց լավ հանգստանալու, մտերիմների հետ միասին հրաշալի ժամանակ անցկացնելու հնարավորություն էլ կունենաք: Չի բացառվում ձեզ հրավիրեն անսովոր միջոցառումների: Այնտեղ դուք ոչ միայն կզվարճանաք, այլև կծանոթանաք մարդկանց հետ, որոնք շուտով ձեր ընկերները կդառնան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Համարձակ ստանձնեք նոր գործերը. դուք արագ կհասնեք առաջին հաջողություններին ու միանգամից կհասկանաք՝ դեպի ուր շարժվել, և արդյունքն էլ չի ուշանա: Որոշ Ձկներ կյանքում մեծ փոփոխություններ կուզենան: Այստեղ լավ է չշտապեք: Վճռական գործողությունների անցնելուց առաջ ամեն ինչ ինչպես հարկն է մտածեք: Այդպես կարողանաք խուսափել սխալներից և ուժեր խնայել:

Օրը հարմար կլինի գնումների համար: Կարող եք գործիքներ ու կենցաղային տեխնիկա, ինչպես նաև տրանսպորտային միջոցներ գնել: Հաջող ընտրություն անելու համար ձեզ շատ ժամանակ պետք չի գա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2121 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0