ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2022 թվականի սեպտեմբերի 7
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1730 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա սկզբին պետք է պահպանեք ինքնատիրապետումը, տրամադրությունը ամեն դատարկ բանից կարող է փչանալ: Կարևոր գործերի վրա կենտրոնանալու, դրանցում սխալներ չանելու համար պիտի ինքներդ ձեզ վրա ջանքեր գործադրեք: Արժե լսել հին ծանոթների տված խորհուրդները: Նման մարդիկ կարող են ուշադրություն դարձնել նախկինում աննկատ մնացած մասերին:

Ավելի ուշ կգա շփումների համար բարենպաստ ժամանակը: Ձեզ համար ավելի հեշտ կլինի այն մարդկանց հետ լեզու գտնելը, որոնց նախկինում ընդհանրապես չեք հասկացել: Դժվար չի լինի նաև հաշտվելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը բազում նոր գործեր կբերի, և միանգամից հասկանալի չի լինի, թե ինչի վրա է պետք կենտրոնանալ առաջին հերթին: Հնարավոր են թյուրիմացություններ աշխատավայրում, վեճեր դատարկ բաների պատճառով: Ձեզ կհաջողվի պահպանել սառնասրտությունը, չտրվել պրովոկացիաներին և հանգիստ ամեն ինչ հարթել: Սակայն դա բավական հոգնեցնող կլինի, և օրվա երկրորդ կեսին կուզենաք հանգստանալ:

Ինչքան երեկոն մոտենա, այնքան հեշտ կլինի շրջապատողների հետ լեզու գտնելը, այնքան քիչ կլինեն տարաձայնությունների առիթները: Ամենամտերիմ մարդիկ հաճույքով կաջակցեն ձեր նախաձեռնությունները, կօգնեն մտածածն իրագործելու հարցում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Վատ մի զգացեք դժվարությունների դեպքում դիմել օգնության խնդրանքով: Այսօր ձեզ շատերը կաջակցեն, նոր համախոհներ գտնելու, ազդեցիկ անձանց աջակցությունը ստանալու հնարավորություն կլինի: Օրը առաջընթաց է խոստանում գործերում, արագ հաջողություն նրանում, ինչը անկեղծ ոգևորությամբ կստանձնեք: Կարող եք փոխել աշխատանքը. դուք արագ կհարմարվեք նոր վայրում:

Հավանական են չծրագրված հաճելի հանդիպումներ, հետաքրքիր ծանոթություններ: Որոշ Երկվորյակներ այսօր կկարողանան շփվել մարդկանց հետ, որոնց մասին նախկինում շատ են լսել: Հավանական են ռոմանտիկ անակնկալներ, նվերներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հարմար օր է կարևոր զրույցների և ծրագրերը քննարկելու համար: Չի բացառվում՝ ձեզ օգնության հարցով դիմի մտերիմներից մեկը և պետք լինի հետաձգել սեփական գործերը նրան օգնության հասնելու համար: Հավանական են անսպասելի ուղևորություններ, ինչպես նաև հանդիպումներ, որոնք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն:

Օրվա երկրորդ կեսին անսովոր գաղափարներ կունենաք: Կուզենաք անհապաղ կյանքի կոչել դրանք: Սակայն շտապելու կարիք չկա: Կարևոր կլինի պատրանքներ չկառուցելը, իրավիճակը օբյեկտիվորեն գնահատելը: Դա կօգնի ձեզ խուսափել սխալներից, կազատի ապագայի հիասթափություններից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հաջող օր է գնումների և գործարքների համար: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Դուք հաջողության կհասնեք գործերում, եթե առավոտվանից լուրջ տրամադրվեք ու համառ լինեք: Հազիվ թե ինչ-որ բան հեշտությամբ տրվի, բայց անհաղթահարելի դժվարություններ չեն առաջանա:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների համար: Այն հարմար կլինի և՛ գործնական բանակցությունների, և՛ ընկերների հետ հանդիպելու, և՛ ռոմանտիկ ժամադրությունների համար: Շատ Առյուծների այդ հատվածում հաճելի անակնկալներ են սպասելու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկզբին աշխատանքի վրա կենտրոնանալը բարդ կլինի: Շրջապատողները հաճախ կխառնվեն ձեր գործերին, բացի այդ, շատերը ձեր օգնության կարիքը կունենան: Այդ հատվածը բավական լարված է լինելու, սակայն իրավիճակը շուտով դեպի լավը կփոխվի: Օրվա կեսին ձեզ հաճելի լուրեր ու ոգեշնչող առաջարկներ են սպասվում:

Երեկոն հարմար կլինի ֆինանսական հարցերը լուծելու, գործարքներ կնքելու համար: Դուք ռիսկի չեք դիմի այնտեղ, որտեղ դրանից կարելի է խուսափել և հետո ինքներդ ձեզ դեռ շատ շնորհակալ կլինեք, որ զգույշ եք եղել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա սկզբին աշխատեք վճռական ու արագ գործել: Դա բարենպաստ ժամանակ է լինելու և հնարավորություն կտա հաջողության հասնել ամենատարբեր գործերում՝ սկսած հասարակներից, վերջացրած ամենաբարդերով: Շատերն ուրախ կլինեն օգնել ձեզ: Հին ծանոթները հրաշալի խորհուրդներ կտան, փորձված համախոհները հաճույքով իրենց վրա կվերցնեն ձեր հոգսերի մի մասը:

Ավելի ուշ դրական միտումների ազդեցությունը կնվազի: Տրամադրությունը կարող է փչանալ, բայց բարեբախտաբար՝ կարճ ժամանակով: Երեկոն հաճելի իրադարձություններ է խոստանում ընտանիքում, ինչպես նաև ձեր մտերիմների համար կարևոր նորություններ: Այն հարմար կլինի ինչպես գործնական, այնպես էլ ժամանցային ուղևորությունների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը շատ արդյունավետ կանցնի: Կարող եք ստանձնել նոր գործերը. դուք արագ կհասկանաք՝ ինչպես դրանցում հաջողության հասնել: Հավանական են անսպասելի հանդիպումներ, անսովոր պատահարներ, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան, կհուշեն՝ ինչպես է լավ գործել: Հաջող կանցնեն բանակցությունները: Այսօր դուք շատերին կկարողանաք հետաքրքրել ձեր գաղափարներով:

Դժվար չի լինի մտերիմների հետ ընդհանուր լեզու գտնելը: Նրանք կաշխատեն ուրախացնել ձեզ, հետաքրքիր մի բան առաջարկել: Երեկոն հարմար կլինի ընտանեկան միջոցառումների համար: Կարող եք այցելել հարազատներին կամ նրանց հյուր կանչել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Աշխատեք թեթևամտորեն չվերաբերվել այն ամենին, ինչով այսօր կզբաղվեք: Դա վերաբերում է նույնիսկ ամենահասարակ գործերին, որոնք նույնպես լուրջ մոտեցում կպահանջեն: Լավ է չշտապեք ֆինանսական հարցերը լուծելիս, գործարքներ կնքելիս: Սպոնտան գնումները հազիվ թե հաջող լինեն:

Հավանական են նկատելի դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում: Շրջապատողների հետ լեզու գտնելը կհեշտանա: Ե՛վ մտերիմներին, և՛ նոր ծանոթներին կես խոսքից կհասկանաք: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության և մի մարդու հետ հանդիպելու համար, որին կուզենայիք դուր գալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Աշխատեք չբարկանալ այն մարդկանց վրա, որոնք միանգամից չեն գնահատի և չեն աջակցի ձեր հրաշալի գաղափարները: Որոշ ժամանակ է պետք գալու, որպեսզի շրջապատողները հասկանան, թե ինչ եք դուք մտածել: Իսկ մինչ այդ ժամանակը մի վատնեք զրույցների և բացատրությունների վրա, սկսեք ինքնուրույն գործել: Առաջին հաջողություններին դուք շատ շուտով կհասնեք:

Օրվա առաջին կեսը նվիրված կլինի օգտակար գործերին, իսկ երկրորդին կկարողանաք հանգստանալ, շեղվել հոգսերից ու հաճելի ժամանակ անցկացնել: Ընկերները հաճույքով կմիանան ձեզ: Լավ կանցնի ռոմանտիկ ժամադրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Լսեք ինտուիցիային, որի հուշումներն այսօր ճշգրիտ և օգտակար կլինեն: Դրանց շնորհիվ դուք նշանակալի առաջընթացի կհասնեք աշխատանքի մեջ, ինչպես նաև կկարողանաք կոլեգաների հետ պայմանավորվել համատեղ գործողությունների մասին: Օրվա կեսը հարմար կլինի ֆինանսական հարցերը լուծելու համար. շահավետ գործարքներ կնքելու շանս կլինի:

Երեկոն հարմար կլինի ուղևորությունների, ինչպես նաև ուսման ու ստեղծագործ զբաղմունքների համար: Հնարավոր է՝ ձեր մեջ տաղանդներ հայտնաբերեք, որոնց մասին նախկինում չէիք էլ կռահում: Այս շրջանը նաև հաճելի անակնկալներ է խոստանում սիրահարված Ջրհոսներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բարենպաստ օր է շփումների համար: Այսօր ձեզ համար հեշտ կլինի ամենատարբեր մարդկանց հետ լեզու գտնելը, շատերին դուք կես խոսքից կհասկանաք: Առավոտյան հնարավոր են հաջող զուգադիպություններ ու անսպասելի հանդիպումներ: Դրանք ձեզ կհուշեն՝ ինչպես լուծել նախկինում հանգիստ չտվող խնդիրը:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի բարդ աշխատանքի համար, որից հրաշալի գլուխ կհանեք: Օգնության կարիք հազիվ թե ունենաք, բայց եթե նոր ծանոթներից մեկը առաջարկի այն, մի հրաժարվեք: Ընդհանուր գործերը ձեզ շատ կմտերմացնեն, կօգնեն ընկերանալ: Երեկոն արժե անցկացնել մտերիմների հետ, որոնք կգտնեն ձեր տրամադրությունը բարձրացնելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1730 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0