Աստղագուշակ․ 2022 թվականի սեպտեմբերի 29
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1805 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Լսեք ինտուիցիայի ձայնը, որի հուշումներն այսօր շատ օգտակար կլինեն: Առօրյա աշխատանքը հեշտությամբ կտրվի, նոր առաջադրանքներից էլ հրաշալի գլուխ կհանեք: Հեռվից ստացված լուրերը ձեզ հետաքրքիր մտքեր կտան, կհուշեն՝ ինչի վրա է պետք կենտրոնանալ մոտ ժամանակներս: Հավանական են հաճելի ծանոթություններ, հանդիպումներ, որոնց համար շատ ուրախ կլինեք: Հնարավորություն կունենաք վերականգնել հարաբերություններն այն մարդկանց հետ, որոնց կարիքը վերջերս շատ էիք զգում: Երեկոն հրաշալի ժամանակ կլինի սիրելիի հետ հանդիպելու, երկուսիդ համար կարևոր բաների մասին զրուցելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրը կուրախացնի: Դուք պատասխաններ կգտնեք այն հարցերին, որոնց շուրջ վերջին ժամանակներս շատ էիք մտածում: Հաջող զուգադիպության շնորհիվ կլուծվեն անհանգստություն պատճառած խնդիրները: Դուք ժամանակը զուր չեք վատնի, կհասցնեք անել ավելին, քան ծրագրել էիք: Ամենաբարդ առաջադրանքների լուծման հարցում հաճույքով կօգնեն հին ծանոթները: Ամեն անգամ հեշտ չի լինի շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը. նրանք կարող են սխալ հասկանալ ձեր արարքների մոտիվները: Դուք չեք բարկանա նրա պատճառով, որ ստիպված եք նորից ու նորից բացատրել ակնհայտը: Ձեր բարյացակամության շնորհիվ հարաբերություններում խնդիրներ չեն առաջանա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրն արժե սկսել արդեն ծանոթ գործերից և առօրյա խնդիրները լուծելուց: Նոր բան ստանձնելը դժվար կլինի. դուք միանգամից չեք հասկանա, թե ինչպես է պետք գործել, հաջողության վրա կկասկածեք, մարդիկ էլ, որոնց աջակցության վրա հույս էիք դրել, կարող են մերժել ձեզ: Արդեն մի քանի ժամ հետո իրավիճակը կփոխվի, դուք կհասկանաք, որ եկել է գործելու ժամանակը: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Գումարը մեծ չի լինի, բայց շատ տեղին կլինի: Դուք կարող եք չծրագրված գնումներ անել, ուրախացնել մտերիմներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրվա սկիզբը հանգիստ կանցնի: Այն հարմար կլինի կենտրոնացվածություն և ուշադրություն պահանջող գործերի համար: Դուք կնկատեք այն, ինչը վրիպել է մյուսների աչքից, աննշան սխալներ էլ չեք անի: Հաջող կանցնեն գործնական բանակցությունները: Դուք լավ տպավորություն կթողնեք այն մարդկանց վրա, որոնք նախկինում ձեր մասին համարյա ոչինչ չգիտեին: Օրվա երկրորդ կեսը հազիվ թե առանց ապրումների անցնի: Հուզական դաշտը լարված կլինի: Մտածեք, թե ինչը կարող է ձեզ ուրախացնել: Կարող եք հանդիպել ընկերներին, զբոսնել, վերադառնալ հին նախասիրությանը: Այդ ամենը կբարձրացնի ձեր տրամադրությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրը վատ չի դասավորվի, բայց առանց ապրումների չի անցնի: Նրա առաջին կեսին հնարավոր են թյուրիմացություններ աշխատավայրում, տարաձայնություններ կոլեգաների հետ: Դուք արագ կհասկանաք, թե ինչպես պիտի ձեզ պահեք, որպեսզի իրավիճակը դեպի լավը փոխեք: Պետք կգա ավելի վաղ ձեռք բերած փորձը: Օրվա երկրորդ կեսին կարևոր կլինի մտերիմների հետ հարաբերություններին ուշադրություն դարձնելը: Աշխատեք նրանց հետ ընդհանուր լեզու գտնել, համբերատար ու նրբանկատ եղեք: Դա թույլ կտա խուսափել շատ ու շատ տհաճ պահերից: Հավանական են հաջող ուղևորություններ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Այսօր ինքնատիրապետումը պահպանելն ավելի բարդ կլինի, քան սովորաբար: Եթե կորցնեք հավասարակշռությունը, ինչ-որ բան կարող է ծրագրի համաձայն չընթանալ: Լավ է չշտապեք որոշումների հարցում, պահի հույզերին էլ չտրվեք: Լուրջ զրույցներն արժե հետաձգել օրվա երկրորդ կեսի համար: Այդ դեպքում դրանք ավելի հաջող կանցնեն: Ֆինանսական գործերում զգույշ է պետք լինել: Խոշոր գնումներ անելուց առաջ երկար մտածեք: Ցանկալի չէ պարտավորություններով կապվելը: Խոստումը պահելն ավելի բարդ է լինելու, քան ձեզ է թվում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրվա առաջին կեսին աշխատեք չտաքանալ ու չհուզվել: Ձեզ պետք կգա ինքնատիրապետումը պահպանելու, պրովոկացիաներին չտրվելու ունակությունը: Կարևոր որոշումներն արժե ինքնուրույն ընդունել: Խորհուրդները հազիվ թե օգտակար լինեն, նույնիսկ եթե դրանք տան մարդիկ, որոնք լավ գիտեն ձեզ: Օրվա երկրորդ կեսը հաջող ու հագեցած կլինի: Հետաքրքիր գործեր կհայտնվեն, դուք ոգևորությամբ կստանձնեք նոր առաջադրանքների լուծումը: Հավանական են անսովոր բացահայտումներ, լավ նորություններ: Սիրահարված Կշեռքներին կուրախացնեն ռոմանտիկ անակնկալները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Աշխատեք չհոգնել: Օրը հազիվ թե հարմար լինի հոգնեցնող ու բարդ գործերի համար: Ցանկալի է խուսափել այն մարդկանց հետ շփումներից, որոնք հաճախ են փորձում ձեր համբերությունը, հանում են ձեզ հավասարակշռությունից: Օգտակար կլինի գոնե որոշ ժամանակով հոգսերից շեղվելը: Հետաքրքիր գործեր փնտրեք, զբաղվեք նրանով, ինչը ձեզ իսկապես ոգեշնչում է: Այդ ամենը կօգնի ձեզ ավելի լավ զգալ: Հավանական են ոչ մեծ ֆինանսական կորուստներ: Լավ է չշտապեք գնումների հարցում, հատկապես եթե խոսքն այնպիսի իրերի մասին է, որոնց կարիքն առանձնապես չունեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրվա սկիզբը կուրախացնի: Դուք հնարավորություն կունենաք լուծել բարդ հարցերը, գլուխ հանել այն խնդիրներից, որոնք նախկինում շատերին փակուղու առաջ են կանգնեցրել: Պետք կգա մարդկանց հետ լեզու գտնելու, նոր ծանոթների վրա լավ տպավորություն թողնելու ունակությունը: Ձեզ վրա ուշադրություն կդարձնեն մարդիկ, որոնք նախկինում ձեզ չեն նկատել: Հավանական է ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը: Օրվա երկրորդ կեսը կարող է ավելի հոգնեցնող լինել: Ստիպված եք լինելու միաժամանակ մի քանի գործով զբաղվել, լուծել ուրիշների խնդիրները: Այդ ամենը բավական հոգնեցնող կլինի, այնպես որ՝ երեկոյան կուզենաք հանգստանալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Հարմար օր է լուրջ գործերի, բարդ աշխատանքային խնդիրները լուծելու համար: Դուք պատասխանատվությամբ կմոտենաք այն ամենին, ինչ կստանձնեք, այնպես որ՝ փոքրիկ սխալներ էլ չեք անի: Լավ կանցնեն գործնական բանակցությունները, դուք կկարողանաք ստանալ ազդեցիկ անձանց աջակցությունը: Հնարավորություն կունենաք գործարքներ կնքել, որոնք շահույթ կբերեն: Անձնական հարաբերություններում էլ կգերակշռեն դրական միտումները: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք և՛ հին ծանոթների, և՛ այն մարդկանց հետ, որոնց միայն վերջերս եք առաջին անգամ հանդիպել: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրը հարմար կլինի գործերում նախաձեռնող լինելու, ձեր գաղափարների մասին պատմելու, նախկինում ձեզ հետ համագործակցած մարդկանց նոր բան առաջարկելու համար: Պայմանները հաջող կլինեն, դուք սպասվածից մեծ հաջողությունների կհասնեք: Հավանական են պիտանի ծանոթություններ: Մտերիմների հետ համբերատար եղեք: Դա թույլ կտա խուսափել տարաձայնություններից ու դատարկ բաների պատճառով վեճերից: Լավ է չքննարկեք երկարաժամկետ ծրագրերը. նման զրույցները կարող են փոխադարձ դժգոհությունների ու վիրավորանքների հանգեցնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրը շատ բարենպաստ կլինի շփումների համար, դուք հեշտությամբ լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ: Իրենց օգնությունը կառաջարկեն ազդեցիկ անձինք: Նկատի ունեցեք, որ ամենայն հավանականությամբ նրանք լրիվ անշահախնդիր չեն լինելու, այնպես որ՝ պիտի պատասխան ծառայություններ մատուցեք: Լավ կանցնեն հասարակական ելույթները, դուք արագ ունկնդիրներին կհետաքրքրեք ձեր գաղափարներով: Լավ կանցնեն ուղևորությունները և կարևոր չէ՝ դրանք նախապես ծրագրել էիք, թե վերջին պահին եք ճամփա ընկնելու որոշումը կայացրել: Տանից հեռու հավանական է հետաքրքիր ծանոթություն: Այն կարող է երկարատև ընկերության կամ ռոմանտիկ պատմության սկիզբ դնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|