Աստղագուշակ․ 2022 թվականի սեպտեմբերի 23
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1923 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրը հաջող կդասավորվի, եթե զգույշ և ուշադիր լինեք: Չարժե հույս դնել հեշտ հաղթանակների վրա, հատկապես այնտեղ, որտեղ նախկինում դժվարությունների եք բախվել: Լավ է խուսափեք վտանգավոր փորձարկումներից, չմասնակցեք կասկածելի արկածախնդրություններին: Ղեկավարվեք առողջ բանականությամբ, քանի որ հենց այն կհուշի, թե ինչպես կարող եք նպատակին հասնել: Կարևոր գործերը լավ է ստանձնեք կեսօրից հետո: Այդ ժամանակահատվածում դրական միտումների ազդեցությունը բավական ուժեղ կլինի, աստղերը կաջակցեն ձեր համարձակ նախաձեռնությունները: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, մտերիմներին վերաբերող լավ նորություններ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Ձեզանից անհնարինը մի պահանջեք: Այսօր ձեզ համար դժվար կլինի գործերի վրա կենտրոնանալը, սկսածն ավարտելու համար մեծ ջանքեր պիտի գործադրեք: Հոգ չէ, եթե որոշ հարցերի լուծում ստիպված լինեք հետաձգել: Դուք դրանց ավելի ուշ կվերադառնաք: Հիշեք, որ այսօր պարտադիր չէ ամեն ինչ ինքնուրույն անեք: Ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնց կարող եք դիմել օգնության խնդրանքով: Կարևորն այն է, որ դա ժամանակին անեք: Մտերիմների հետ շփումները կուրախացնեն: Նրանք հաճախ ձեզ կես խոսքից կհասկանան, և երկար բացատրությունների կարիք չի լինի: Երեկոն հարմար կլինի ընտանեկան ծրագրեր կառուցելու և դրանք քննարկելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Ստանձնած ամեն բանի լուրջ վերաբերվեք: Նույնիսկ եթե այսօր չեք պատրաստվում բարդ ու կարևոր գործերով զբաղվել, դժվարություններն ու ձգձգումները չեն բացառվում, պայմանները կարող են անհաջող դասավորվել: Սակայն ձեր ուժերի սահմաններում կլինի բոլոր խոչընդոտները հաղթահարելը: Ուշադիր ու համառ եղեք, մի հրաժարվեք մտածածից ու մի շեղվեք դատարկ բաների վրա: Ամեն անգամ հարթ չեն լինի շրջապատողների հետ հարաբերությունները, հնարավոր են լարված պահեր շփման մեջ: Աշխատեք հարթել սուր անկյունները, խուսափել բաց կոնֆլիկտից: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Ինչ-որ մեկի հետ ձեր գաղտնիքներով կիսվելուց կամ կարևոր ծրագրերի մասին պատմելուց առաջ երկար մտածեք: Ավելորդ անկեղծությունը կարող է թանկ արժենալ: Մնացած հարցերում օրը հաջող կդասավորվի: Դուք հնարավորություն կունենաք հաջողությամբ ավարտել բարդ գործը, որին արդեն մեծ ուժեր եք նվիրել: Ձեր ջանքերի արդյունքները հաճելիորեն կզարմացնեն շրջապատողներին: Չի բացառվում՝ շուտով հետաքրքիր առաջարկներ ստանաք: Հնարավոր են անսովոր դրամական մուտքեր, ինչպես նաև արժեքավոր նվերներ: Գնումների հարցում լավ է չշտապեք, քանի որ հազիվ թե կարողանաք արագ ընտրել անհրաժեշտ իրը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Մի բարկացեք ու մի վշտացեք, եթե օրվա սկզբին ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա: Դա իսկապես ամենահասարակ ժամանակահատվածը չի լինելու, սակայն այն անհույս վատն անվանել էլ չի կարելի: Կարևոր կլինի աշխատանքի և բիզնեսի հետ կապված որոշումների հարցում չշտապելը, ինտուիցիային լսելը, որի հուշումները կօգնեն ճիշտ ընտրություն կատարել: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի: Դա հարմար ժամանակ է լինելու կուտակված գործերից գլուխ հանելու, կարգուկանոն հաստատելու համար: Հնարավոր են հաճելի հանդիպումներ, հետաքրքիր ծանոթություններ: Դուք շատերին դուր կգաք, ինչ-որ մեկը կուզենա ընկերանալ ձեզ հետ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրը հարմար կլինի գործնական շփումների համար: Դուք արագ լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, բարենպաստ տպավորություն կթողնեք նույնիսկ նրանց վրա, ովքեր սովորաբար միայն ուրիշի թերություններն են նկատում: Կհաջողվի արագ գտնել անհրաժեշտ բառերը, բոլորին համոզել ձեր ճշմարտացիությունը: Հավանական են առաջարկներ, որոնք եկամուտների արագ աճ կխոստանան: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Մի շտապեք ծախսել ստացածը. օրն ավելի լավը կլինի գումարը կուտակելու համար՝ այն կարևոր նպատակին ծառայեցնելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրը վառ ու ոգեշնչող կլինի: Դուք կզգաք, որ պատրաստ եք ստանձնել այն գործերը, որոնք երկար ժամանակ հետաձգել եք: Կհաջողվի արագ լուծել կազմակերպչական հարցերը, որոշակիություն մտցնել աշխատանքային ծրագրերում, պայմանավորվել համագործակցության մասին: Փաստաթղթերի ձևակերպման հետ կապված խնդիրներ չեն լինի, հաջող կլինեն պետկազմակերպություններ այցերը: Այսօր սովորականից հաճախ ուշադրության կենտրոնում կհայտնվեք: Խուճապի մի մատնվեք: Ձեզ բնական ու անբռնազբոս պահեք. դա բոլորին դուր կգա: Չի բացառվում գրավիչ սիրային պատմության սկիզբը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Հնարավորություն կունենաք տպավորություն թողնել այն մարդկանց վրա, որոնք նախկինում կասկածում էին ձեր տաղանդներին: Այսօր նրանք կհասկանան, թե որքան են սխալվել ու անպայման կփորձեն հարթել հարաբերությունները: Ինտուիցիան կհուշի, թե ով կարող է հուսալի համախոհ դառնալ, իսկ ում դեռ չարժե վստահել: Օրը հարմար կլինի ընկերների հետ հանդիպելու, համատեղ հանգստի, ժամանցային ուղևորության համար: Չի բացառվում՝ ձեզ անսովոր տեղ հրավիրեն: Կարող եք առանց մտածելու համաձայնել, քանի որ անպայման վառ հույզեր կստանաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Կենտրոնացեք աշխատանքի և ուրիշ գործերի վրա. օրը հրաշալի կլինի դրանց համար: Դուք կարող եք հասնել լավ արդյունքների առանց դրա համար մեծ ջանքեր գործադրելու, իսկ եթե ջանքեր գործադրեք, շատ ավելիին կհասնեք: Շատ Աղեղնավորների այսօր կօգնեն հին ծանոթները, փորձված համախոհները: Նման մարդկանց աջակցության շնորհիվ կհաղթեք ուժեղ մրցակցին: Կենցաղային խնդիրների՝ փոքրիկ վերանորոգման կամ նոր տեխնիկա գնելու հետ կապված ոչ մեծ ծախսերի կարիք կլինի: Նման ծախսերը զուր չեն անցնի: Երեկոն նորություններ կբերի, որոնք կուրախացնեն և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրը կուրախացնի լավ նորություններով ու հետաքրքիր առաջարկներով: Դուք խուճապի չեք մատնվի, բաց չեք թողնի վաղուց դրված նպատակին հասնելու շանսը: Պետք է արագ գործեք, և դուք միշտ չէ, որ հստակ ծրագիր կազմելու համար բավարար ժամանակ կունենաք: Բայց կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա, որը հուսախաբ չի անի: Օրվա առաջին կեսը բարենպաստ կլինի շփումների և այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց հետ վաղուց եք ընկերություն անում: Ավելի ուշ կուզենաք մենակ մնա, որպեսզի հանգիստ մտածեք վերջին շրջանի իրադարձությունների շուրջ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Հասարակ օր չի սպասվում: Հազիվ թե հաջողվի կենտրոնանալ մեկ կոնկրետ բանի վրա, պիտի միաժամանակ մի քանի հարց լուծեք: Իհարկե, դուք դրանից գլուխ կհանեք, բայց ամեն ինչ չէ, որ միանգամից ձեր ուզածի նման կստացվի: Հավանական են տարաձայնություններ մտերիմների հետ, լարված պահեր շփումներում: Եթե պայմանները թույլ են տալիս ժամանակավորապես հետաձգել լուրջ զրույցները, ապա հենց այդպես էլ արժե վարվել: Լավ է չշտապեք գնումների և գործարքների հարցում: Գումարի հետ կապված հարցերում դուք այսօր հակված կլինեք որոշակի թեթևամտության, այնպես որ՝ վտանգ կա շատ ծախսեք դատարկ բաների վրա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Ձեզ հագեցած օր է սպասվում: Հազիվ թե կարողանաք հետևել նախապես կազմած ծրագրին: Ամենայն հավանականությամբ պիտի զբաղվեք ուրիշի գործերով, ուղղեք նրանց գործած սխալները: Դրա շնորհիվ դուք փորձ ձեռք կբերեք, որը շուտով անպայման պետք կգա: Որոշ Ձկներ շատ պիտանի ծանոթություններ կհաստատեն: Օրը հարմար կլինի և՛ գործերում, և՛ անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելու համար: Համարձակ կիսվեք նոր գաղափարներով, դրանք անպայման աջակցություն կստանան: Երեկոն հաճելի անակնկալներ է խոստանում սիրահարված Ձկներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|