Աստղագուշակ․ 2022 թվականի սեպտեմբերի 11
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1577 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրվա սկիզբը կուրախացնի: Հավանական են լավ նորություններ ու հաճելի հանդիպումներ: Այդ հատվածը հարմար կլինի ծրագրերը քննարկելու և ձեր հետաքրքրություններն ու նախասիրությունները կիսող մարդկանց հետ շփվելու համար: Հնարավորություն կունենաք լուծել նախկինում հանգիստ չտվող հարցերը, ավարտել ավելի վաղ սկսածը: Նույնիսկ ամենաբարդ գործերը անկեղծ հետաքրքրությամբ կստանձնեք, այդ իսկ պատճառով արագ հաջողության կհասնեք: Օրվա երկրորդ կեսն ավելի բարդ կլինի: Կարող են անհապաղ լուծում պահանջող խնդիրներ առաջանալ: Չեն բացառվում տանը փոքրիկ տարաձայնությունները, մտերիմների հետ վեճերը: Ընդհանուր լեզու գտնելու համար որոշ ժամանակ է պետք գալու: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրվա սկզբին կարող են որոշ դժվարություններ առաջանալ, բայց դրանք սրտին մոտ ընդունել պետք չէ: Չարժե անհանգստանալ այդ հատվածում հավանական տարաձայնությունների պատճառով, քանի որ շուտով ամեն ինչ կհարթվի, վեճերը կմնան անցյալում: Օրվա երկրորդ կեսը հաճելի լուրեր ու նոր հնարավորություններ կբերի, կուրախացնի հաջող զուգադիպություններով: Հավանական են հաջողություններ ուսման մեջ: Դուք շատ բան ոտքի վրա կյուրացնեք, անմիջապես կմտապահեք այն ամենն, ինչ կարող է պետք գալ: Հնարավոր են հաճելի ծանոթություններ: Որոշ Ցուլերի կհաջողվի վերականգնել հին գործնական կապերը, և դա շատ տեղին կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրվա սկիզբը լավ նորություններով լի կլինի: Դրանք կարևոր կլինեն և՛ ձեր, և՛ ձեր մտերիմների համար: Այդ հատվածում հավանական են նաև հաճելի հանդիպումներ: Չի բացառվում ծանոթությունը մի մարդու հետ, որի մասին նախկինում շատ եք լսել: Հեշտությամբ նրա հետ և՛ ընդհանուր լեզու կգտնեք, և՛ կընկերանաք: Օրվա երկրորդ կեսը հանգիստ ու արդյունավետ կանցնի: Այն հարմար կլինի ավելի վաղ սկսած գործերն ավարտելու, կազմակերպչական հարցերը լուծելու համար: Հավանական են դրական փոփոխություններ ընտանիքում: Ընտանեկան տոնի համար առիթ կստեղծվի, որն էլ կբարձրացնի ձեր տրամադրությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրվա սկզբին հազիվ թե կարողանաք խուսափել ապրումներից: Այդ հատվածում հնարավոր են անհաջող զուգադիպություններ, ցավալի պատահարներ: Բայց դրական միտումների ազդեցությունը շուտով կուժեղանա: Օրվա կեսը լավ նորություններ կբերի, իսկ սիրահարված Խեցգետիններին կուրախացնի հաճելի անակնկալներով: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Ձեզ համար հեշտ կլինի մտերիմների հետ լեզու գտնելը, կհաջողվի արագ պայմանավորվել նրանց հետ համատեղ գործերի և ընդհանուր ծրագրերի մասին: Երեկոյան անսպասելի հյուրեր կգան, որոնց համար շատ ուրախ կլինեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրվա սկիզբը հազիվ թե առանց ապրումների անցնի, բայց դրանց պատճառը լուրջ չի լինի: Հնարավոր են փոքրիկ թյուրիմացություններ: Սակայն դուք լուրջ սխալներ չեք անի, վարքի ճիշտ ձև կընտրեք, այնպես որ՝ շուտով ամեն ինչ կհարթվի: Կարևոր զրույցները արժե սկսել կեսօրից առաջ: Այդ հատվածում շրջապատողների հետ լեզու գտնելը, նրանց ձեր ճշմարտացիության մեջ համոզելը ավելի հեշտ կլինի: Օրվա երկրորդ կեսը հրաշալի կլինի օգտակար գործերի համար: Դուք շատ բան կհասցնեք անել, կկարողանաք միաժամանակ մի քանի հարց լուծել: Հնարավորություն կունենաք օգնել մտերիմներին, ձեռք մեկնել բարդ իրավիճակում հայտնված մարդուն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրվա սկզբին կարևոր որոշումների հարցում մի շտապեք, հատկապես եթե դրանք վերաբերում են աշխատանքին ու ֆինանսներին: Ինչով էլ զբաղվեք, ուշադիր եղեք մանրուքներին. այն, ինչ հիմա աննշան է թվում, ավելի ուշ կարող է կարևոր դեր խաղալ: Խորհուրդները, որոնք հաճույքով կտան շրջապատողները, հազիվ թե օգտակար լինեն: Իսկ ահա ինտուիցիայի հուշումներն արժե լսել: Օրվա երկրորդ կեսը լավ կդասավորվի: Այն հաջողություններ է խոստանում շատ գործերում և առաջին հերթին ստեղծագործ մոտեցում ու երևակայություն պահանջող գործերում: Անձնական հարաբերություններում հնարավոր են դրական փոփոխություններ: Մտերիմների հետ տարաձայնությունները կմնան անցյալում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրը վատը չի լինի, բայց անհանգիստ կանցնի: Նրա առաջին կեսին իրադարձությունները ուզածից դանդաղ կզարգանան: Չի բացառվում, որ ծրագրված գործերը ստիպված լինեք հետաձգել: Բայց իրավիճակը շուտով դեպի լավը կփոխվի, դուք կզգաք, որ եկել է վճռական գործողություններին անցնելու ժամանակը: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի հին ծանոթների հետ շփվելու համար: Դուք նրանցից հետաքրքիր բաներ կիմանաք: Այդ հատվածը բարենպաստ կլինի նաև հին նախասիրության մասին հիշելու համար: Այն կրկին բազում վառ հույզեր կպարգևի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրը թեթև հաջողություններ ու մեծ հաղթանակներ չի խոստանում: Սակայն այն բավական հաճելի կանցնի: Լավ ժամանակ կանցկացնեն այն Կարիճները, որոնք հենց առավոտվանից դրական կտրամադրվեն, մանրուքների պատճառով չեն անհանգստանա, կաշխատեն ոգևորել շրջապատողներին: Շատ օգտակար կլինեն համախոհների հետ շփումները: Նրանց աջակցությամբ ձեզ ավելի վստահ կզգաք: Աշխատեք շատ չհոգնել: Լավ է օրվա համար բարդ գործեր չծրագրեք: Ծանր ֆիզիկական աշխատանքով զբաղվելն էլ ցանկալի չէ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Չի բացառվում՝ ուզենաք ինչ-որ բան փոխել ձեր կյանքում: Պայմանները բարենպաստ կլինեն, ինտուիցիան էլ կհուշի, թե ինչպես է լավ գործել, այնպես որ՝ ժամանակը զուր մի վատնեք: Կուրախացնի մտերիմների աջակցությունը. նրանք ձեր կողմից կլինեն, կօգնեն, եթե ինչ-որ բան այնպես չընթանա: Աշխատեք ամենակարևոր գործերից գլուխ հանել օրվա առաջին կեսին: Ավելի ուշ կենտրոնանալը կդժվարանա, դրա պատճառով ցավալի սխալներ կանեք: Երեկոն հարմար կլինի ուղևորությունների ու զբոսանքների համար, պայմանների փոփոխությունը կբարձրացնի ձեր տրամադրությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրն անհանգիստ, հագեցած ու շատ հետաքրքիր կանցնի: Այն անսովոր գաղափարներ ու իրադարձություններ կբերի, որոնք կօգնեն սովորական բաներին նորովի նայել: Չի բացառվում՝ ուզենաք լրիվ նոր գործ ստանձնել: Պայմանները դրա համար բարենպաստ կլինեն, դուք արագ կհասնեք առաջին հաջողություններին: Դիտողունակությունն ու հնարամտությունը կօգնեն ձեզ ելք գտնել բարդ իրավիճակից, հասկանալ՝ ինչպես է պետք լուծել մտերիմներին անհանգստացնող խնդիրը: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Համառ եղեք, քանի որ այսօր առանց դրա չեք կարողանա նկատելի հաջողությունների և գործերում առաջընթացի հասնել: Հնարավոր են փոքրիկ տհաճություններ, թյուրիմացություններ, խոչընդոտներ ճանապարհին: Բայց դրանց պատճառով սկսածը կիսատ թողնել պետք չէ: Շրջապատողները սովորականից հաճախ խորհուրդներ կտան, բայց դրանք հազիվ թե օգտակար լինեն: Իսկ ահա ինտուիցիայի հուշումներն արժե լսել: Օրը հաճելի հանդիպումներ է խոստանում: Շատ Ջրհոսներ նախկինում թանկ հարաբերությունները վերականգնելու շանս կունենան: Հավանական են դրական փոփոխություններ ամենամտերիմների հետ հարաբերություններում: Ընդհանուր լեզու գտնելը ձեզ համար հեշտ կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Ճիշտ որոշումների, լավ գաղափարների և կարևոր հարցերին պատասխաններ գտնելու օր է: Դուք շատ բան կիմանաք, մյուսներից վաղ կարևոր տեղեկատվություն կստանաք ու ճիշտ կօգտագործեք այն: Չեն բացառվում անսպասելի հանդիպումները, զարմանալի ծանոթությունները: Լրիվ հավանական է ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը, որոնք կարևոր դեր կխաղան ձեր կյանքում: Օրվա առաջին կեսին հեշտությամբ լեզու կգտնեք շրջապատողների հետ, իսկ երկրորդին տարաձայնություններ կարող են առաջանալ դատարկ բաների պատճառով, կդժվարանա վեճերից խուսափելը: Շատ Ձկներ կուզենան մենակ մնալ, և դա թույլ կտա վերականգնել ուժերը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|