ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2022 թվականի սեպտեմբերի 10
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1623 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Արժե հանգստանալ ու շեղվել հոգսերից: Օրվա համար հաճելի ու հետաքրքիր գործ ծրագրեք. այդպես անմիջապես ձեզ ավելի լավ կզգաք: Վատ չեն անցնի ուղևորությունները, հատկապես եթե ձեզ ընկերակցեն նոր ծանոթները: Զգույշ եղեք գումարի հետ, աշխատեք դատարկ բաների վրա շատ չծախսել:

Կարող եք վերադառնալ հին գործերին, ավարտել վաղուց սկսածը: Դրանում հաճույքով կօգնեն մտերիմները: Նրանց շնորհիվ դուք արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքի: Երեկոն կուրախացնի լավ նորությամբ և մի մարդուց ստացված լուրով, որին կարոտել էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը հարմար կլինի օգտակար ու բարդ գործերի համար: Եթե օգնության կարիք ունենաք, ծանոթներից մեկը ուրախ կլինի այն ցուցաբերել: Հնարավոր է հուսալի համախոհներ ձեռք բերեք, որոնց վրա կարող եք դժվար պահին հենվել: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից, ինչպես նաև թանկարժեք նվերներ:

Սիրելիի հետ շփումները դրական հույզեր կպարգևեն: Անսովոր ու հիշարժան կլինի ռոմանտիկ ժամադրությունը: Կարող եք նախաձեռնող լինել, քայլ անել դեպի այն մարդը, որին վաղուց եք համակրում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկիզբը ձեզ կուրախացնի: Այդ հատվածը հարմար կլինի նոր բան ստանձնելու համար: Նույնիսկ եթե գործը բարդ լինի, դուք դրանում հաջողության կհասնեք: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, հաճելի իրադարձություններ, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան: Դուք կհասկանաք՝ ինչպես լուծել նախկինում շատերին հանգիստ չտվող խնդիրները:

Օրվա երկրորդ կեսը վատ չի դասավորվի: Այն հարմար կլինի հանգստի համար: Ձեզ համար օգտակար կլինի գործերը թեկուզ կարճ ժամանակով հետաձգելը, առօրյա հոգսերի մասին մոռանալն ու ուժերը վերականգնելը: Ցանկալի չէ հեռավոր ուղևորությունների մեկնելը. դրանք մեծ ուժեր կխլեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Չանհանգստանաք, եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա: Ամենայն հավանականությամբ, այսօր պիտի իմպրովիզներ անեք, նոր բան մտածեք, նպատակին տանող սեփական ուղին փնտրեք: Հավանական է՝ ստիպված լինեք հուզվել, բայց դրված նպատակներին անպայման կհասնեք: Հնարավորություն կունենաք օգնել բարդ իրավիճակում հայտնված մարդկանց, օգտակար բաներ անել ուրիշների համար:

Արդյունավետ կլինի օրվա երկրորդ կեսը: Այդ հատվածում կարող եք հաջողության հասնել մի գործում, որը նախկինում չէիք համարձակվում ստանձնել: Հնարավոր են հաճելի հանդիպումներ, ինչպես նաև մտերիմներին վերաբերող լավ նորություններ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը վառ ու ոգեշնչող կլինի: Այն լավ նորություններ, ինչպես նաև հետաքրքիր գաղափարներ կբերի, որոնց իրագործման վրա էլ կկենտրոնանաք մոտ ժամանակներս: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, հաճելի հանդիպումներ հին ընկերների հետ:

Օրվա առաջին կեսը հարմար կլինի օգտակար գործերի համար, իսկ երկրորդին կուզենաք հանգստանալ ու շեղվել հոգսերից: Լավ է չշտապեք գնումների հարցում, եթե դրանք նախապես չէիք ծրագրել: Հազիվ թե կարողանաք արագ ճիշտ ընտրություն անել, վտանգ կա՝ գումարը դատարկ բաների վրա վատնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ամենահասարակ օրը չի լինի, բայց այն հետաքրքիր ու արդյունավետ կանցնի: Կուզենաք կենտրոնանալ բարդ առաջադրանքների լուծման վրա. դուք դրանցից անպայման գլուխ կհանեք: Հաճույքով կօգնեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Նոր համախոհներ գտնելու շանս կլինի: Ժամանակի ընթացքում նրանք ձեր ընկերները կդառնան:

Աշխատանքի և բիզնեսի հետ կապված հրաշալի գաղափարներ կունենաք: Հազիվ թե կարողանաք միանգամից իրագործել դրանք. ամեն ինչ ինչպես հարկն է մտածելու համար որոշ ժամանակ է պետք գալու: Օրվա երկրորդ կեսը դրամական մուտքեր ու նվերներ է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը հոգսաշատ կլինի, բայց այն ձեզ դուր կգա: Հոգսերը հաճելի կլինեն, դուք կկարողանաք օգնել բարդ իրավիճակում հայտնված մտերիմներին, լուծել բոլորին անհանգստացնող խնդիրները: Հնարավոր են փոքրիկ տարաձայնություններ ու թյուրիմացություններ, բայց դրանց պատճառով չեք անհանգստանա: Ինտուիցիան կհուշի, որ բոլոր խնդիրները շուտով կլուծվեն, և այն չի սխալվի:

Հավանական են հետաքրքիր ուղևորություններ, նոր ծանոթություններ: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք նույնիսկ նրանց հետ, ովքեր սովորաբար քննադատորեն են տրամադրված և մյուսների մեջ միայն թերություններ են նկատում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա առաջին կեսը հազիվ թե առանց տարաձայնությունների ու վեճերի անցնի: Այդ հատվածում դուք տհաճությամբ կգնաք զիջումների, բռնկուն ու համառ կլինեք: Բարեբախտաբար, շրջապատողները կփորձեն հարթել սուր անկյունները, ամեն հնարավոր բան կանեն կոնֆլիկտներից խուսափելու համար:

Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Այն հարմար կլինի ավելի վաղ սկսած գործերն ավարտելու, կազմակերպչական հարցերը լուծելու համար: Կարող եք մտերիմների հետ քննարկել ծրագրերը. ձեզ անպայման կհուշեն, թե ինչպես է լավ գործել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը շատ արդյունավետ կանցնի: Դուք ժամանակը զուր չեք վատնի, հաջողության կհասնեք շատ գործերում, կլուծեք այն հարցերը, որոնք նախկինում վեճեր են հարուցել: Շրջապատողները հաճույքով կլսեն ձեր խորհուրդներն ու շնորհակալ կլինեն դրանց համար:

Անսովոր գաղափարներ կունենաք: Դրանք միանգամից կյանքի կոչել չեք կարողանա, բայց դրա պատճառով չեք անհանգստանա: Ինտուիցիան կհուշի, որ շուտով կգա մտածածն իրագործելու համար հարմար ժամանակը, և այն չի սխալվի: Հավանական են դրամական մուտքեր, նվերներ, որոնք ձեզ կուրախացնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը թեթև ու ոգեշնչող կլինի: Այն ուրախության առիթներ, հաճելի իրադարձություններ ու անակնկալներ կբերի: Կարող եք ստանձնել նոր գործերը. դուք հրաշալի գլուխ կհանեք դրանցից: Լավ կանցնեն հին ծանոթների հետ հանդիպումները: Զրույցի համար թեմաներ կգտնվեն, դուք հետաքրքիր բաներ կիմանաք:

Աշխատեք չհոգնել, քանի որ հոգնածությունը վատ կանդրադառնա ձեր տրամադրության ու ինքնազգացողության վրա: Օրվա երկրորդ կեսին կուզենաք շեղվել հոգսերից, վերադառնալ հին նախասիրությանը: Այդ հատվածում դժվար կլինի մտերիմների հետ լեզու գտնելը, բայց կոնֆլիկտներ ամեն դեպքում չեն առաջանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Դուք շատ գործերում հաջողությունների կհասնեք, եթե ինքնուրույն գործեք ու ժամանակը զուր չվատնեք: Կհաջողվի հաղթել հին մրցակիցներին ու զինաթափ անել թշնամիներին: Մարդիկ, որոնք նախկինում թերագնահատել են ձեզ, կփոխեն իրենց կարծիքը:

Հնարավոր են հաճելի ծանոթություններ, հետաքրքիր հանդիպումներ: Դուք հեշտությամբ լավ տպավորություն կթողնեք. բավական է միայն ձեզ բնական ու անբռնազբոս պահեք: Շատերը կուզենան ձեզ ավելի լավ ճանաչել, ընկերանալ ձեզ հետ: Չի բացառվում ռոմանտիկ պատմության սկիզբը: Նոր հարաբերություններն արագ կզարգանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա սկիզբը հազիվ թե առանց ապրումների անցնի: Այդ հատվածում ինչ-որ բան կարող է ծրագրի համաձայն չընթանալ, շրջապատողների հետ լեզու գտնելը սովորականից բարդ կլինի: Հնարավոր են ոչ մեծ տարաձայնություններ ու վեճեր: Սակայն բոլոր սուր անկյունները կհաջողվի հարթել, և հարաբերությունները շուտով կկարգավորվեն:

Օրվա երկրորդ կեսը հաջող և արդյունավետ կլինի: Այն հարմար կլինի կարևոր գործերի, լուրջ հարցերը լուծելու համար: Ծրագրերում որոշակիություն կհայտնվի, դուք կհասկանաք՝ դեպի ուր եք ուզում շարժվել հետո: Հնարավոր են լավ նորություններ, հաճելի լուրեր մարդկանցից, որոնց վաղուց չեք տեսել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1623 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0