Աստղագուշակ․ 2022 թվականի փետրվարի 28
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2507 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Հրաշալի օր է լրիվ նոր գործ ստանձնելու համար: Այն կարող է բարդ լինել, բայց ոչ մի դժվարություն ձեզ չի ստիպի կիսատ թողնել սկսածը կամ հրաժարվել ձեր նպատակներից: Դուք նախանձելի հնարամտություն կցուցաբերեք ու անպայման կգտնեք անհրաժեշտ արդյունքին հասնելու ձևը: Գործերում կարող են օգնել հին համախոհները, նրանց խնդրելու կարիք էլ չի լինի: Հավանական են հաջող գնումներ: Չեն բացառվում նաև դրամական մուտքերը, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Ֆինանսներին և ունեցվածքին վերաբերող ամեն հարցում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա: Այն կհուշի՝ ինչպես վարվել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Գործերում զգուշությունը, սեփական արարքների հնարավոր հետևանքները կանխատեսելու ունակությունն այսօր ձեզ շատ պետք կգան: Դուք ռիսկի չեք դիմի այնտեղ, որտեղ դրա կարիքը չի լինի և կկարողանաք խուսափել լարված ու տհաճ պահերից: Վաղուց ձեռք բերած գիտելիքների ու փորձի շնորհիվ դուք արագ գլուխ կհանեք աշխատանքային խնդիրներից: Տանը հոգսեր սովորականից շատ կլինեն. հարազատները ձեր ուշադրության ու աջակցության կարիքը կունենան: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ընտանեկան միջոցառումների համար: Ձեր ջանքերի շնորհիվ դրանք լավ կանցնեն ու բոլորին դուր կգան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրվա սկիզբը հաջող կլինի ու հարմար կլինի նոր գործի անցնելու կամ այն գործով զբաղվելու համար, որը նախկինում չափազանց բարդ է թվացել: Դուք արագ կկողմնորոշվեք՝ ինչպես գործել, համախոհների էլ առանց դժվարության կգտնեք: Չեն բացառվում հաճելի ծանոթությունները: Դուք շատերին դուր կգաք, ուստի զարմանալի չէ, որ մարդիկ կուզենան ձեզ ավելի լավ ճանաչել: Օրվա երկրորդ կեսը հագեցած կլինի: Դուք շատ բան պիտի անեք, ընդ որում՝ միանգամից պարզ չի լինի, թե ինչ է պետք ստանձնել առաջին հերթին: Խորհրդակցեք այն մարդկանց հետ, որոնց վստահում եք. ձեզ կհուշեն՝ ինչպես է լավ գործել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրվա առաջին կեսն անհանգիստ կանցնի: Դուք շատ բան պիտի անեք, ընդ որում լուծումներ կպահանջեն և՛ արդեն ծանոթ խնդիրները, և՛ լրիվ նորերը: Ինտուիցիան կօգնի կողմնորոշվել նոր իրավիճակում, իսկ ահա շրջապատողների խորհուրդները հազիվ թե օգտակար լինեն: Ցանկացած շփում համբերատարություն է պահանջելու, քանի որ նույնիսկ հին համախոհներն ամեն անգամ ձեզ ճիշտ չեն հասկանա: Ավելի ուշ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, թեթև ու բարենպաստ շրջան կգա: Հավանական են հեռվից լավ նորություններ, երկար սպասված լուրեր այն մարդկանցից, որոնց համար անհանգստանում էիք: Երեկոն հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրվա սկզբին հնարավոր են մանր-մունր թյուրիմացություններ, բայց դրանց պատճառով շատ անհանգստանալ չարժե: Դրական միտումների ազդեցությունը ժամ առ ժամ կուժեղանա, շուտով կզգաք, որ կյանքը հարթվում է: Լավ գաղափարներ կհայտնվեն: Դրանք կյանքի կոչելուն հաճույքով կօգնեն նոր ծանոթները: Օրվա երկրորդ կեսը հրաշալի կլինի կարևոր հարցերի շուրջ մտածելու, ապագայի ծրագրերում որոշակիություն մտցնելու համար: Դուք ուշադրություն կդարձնեք նրան, ինչն առաջ չեք նկատել, կհասկանաք՝ որտեղ եք սխալներ արել: Պարզ կդառնա՝ ինչպես հարթել վերջին շրջանում լարված հարաբերությունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրվա առաջին կեսին հնարավոր են ցավալի թյուրիմացություններ, բայց դրանց պատճառով շատ անհանգստանալ չարժե: Իրավիճակը շուտով դեպի լավը կփոխվի, և դուք դրա համար ջանքեր գործադրելու կարիք էլ չեք ունենա: Կարևոր գործն ավարտելու համար բարենպաստ պայմաններ կստեղծվեն: Օրվա երկրորդ կեսին ձեր բոլոր նախաձեռնություններին հաջողությունը կուղեկցի: Փորձը կհուշի, թե ինչի վրա է լավ կենտրոնանալ: Մտերիմները հաճույքով կաջակցեն ձեր գաղափարները, չեն քննադատի, նույնիսկ եթե ինչ-որ բան նրանց տարօրինակ թվա: Կարող եք ոչ մեծ գնումներ անել, որոնք հաջող կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Հազիվ թե օրվա առաջին կեսը նշանակալի իրադարձություններ բերի, բայց այդ ժամանակահատվածը շատ հաճելի կանցնի: Հնարավորություն կունենաք շփվել մարդկանց հետ, որոնց կարիքը շատ էիք զգում: Դուք նրանց հետ հրաշալի լեզու կգտնեք, շատ բաների մասին կպայմանավորվեք: Չի բացառվում՝ լրիվ նոր ծրագրեր հայտնվեն, և դուք միասին մեծ ոգևորությամբ կանցնեք դրանց իրագործմանը: Օրվա երկրորդ կեսը շատ արդյունավետ կանցնի: Դա հարմար ժամանակահատված կլինի օգտակար գործերի համար ու կարևոր չէ՝ դրանք հասարակ, թե բարդ կլինեն: Դուք ամեն ինչից հրաշալի գլուխ կհանեք, սպասվածից լավ արդյունքների կհասնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Լավ է արագ հաջողությունների ու թեթև հաղթանակների վրա հույս չդնեք: Ինչ էլ որ ստանձնեք այսօր, պատրաստ եղեք, որ նպատակին հասնելու համար պիտի ջանքեր գործադրեք: Չի բացառվում՝ ստիպված լինեք օգնության դիմել մի մարդու, որի հետ վերջին ժամանակներս հաշտ չէիք: Որքան էլ տարօրինակ է, դա օգուտ կտա ձեր հարաբերություններին. շատ տհաճ պահեր պարզապես կմոռացվեն: Դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք մտերիմների հետ, նրանց հետ շփումները ձեզ բազում դրական հույզեր կպարգևեն: Օրվա երկրորդ կեսը հաճելի ծանոթություններ է խոստանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Հարմար օր է հին գործերին վերադառնալու համար: Այսօր կարող եք ավարտել այն, ինչից երկար ժամանակ գլուխ հանել չի ստացվել: Կլուծվեն այն հարցերը, որոնց պատճառով վերջին ժամանակներս շատ եք անհանգստացել, և դրանից հետո դուք ձեզ ավելի ինքնավստահ կզգաք: Չեն բացառվում հաջող գործնական բանակցությունները, համագործակցության առաջարկները: Օրը ոգեշնչող նորություններ կբերի: Պարզ կդառնա, որ ձեր ամենահամարձակ ծրագրերը կարող են իրագործվել ու պետք է հենց հիմա սկսեք գործելը: Ձեզ կաջակցեն և՛ մտերիմ մարդիկ, և՛ նոր ծանոթները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրն այնքան էլ հասարակ չի լինի, բայց շատ արդյունավետ կանցնի: Անհրաժեշտ արդյունքին հասնելու համար շատ պիտի ջանաք: Սակայն դժվարությունները ձեզ երբեք չեն վախեցրել ու այսօր էլ չեն ստիպի հրաժարվել մտածածից: Դուք կհասկանաք, որ պետք է ոչ թե տրորված ճանապարհով գնալ, այլ նպատակին տանող սեփական ուղին փնտրել: Իմպրովիզներն ու համարձակ փորձարկումները հաջող կլինեն: Ձեզանից շատ բան մի պահանջեք: Լրիվ հավանական է, որ օրվա երկրորդ կեսին ուզենաք գործերում դադար վերցնել, շեղվել հոգսերից ու հանգստանալ: Հենց այդպես էլ արժե վարվել. դուք միանգամից ձեզ ավելի լավ կզգաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրը կուրախացնի հաջող զուգադիպություններով, անսովոր հաճելի իրադարձություններով: Հնարավոր են անսպասելի նվերներ, անակնկալներ, որոնք անմիջապես կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Դուք կհասկանաք, որ եկել է դեռ վերջերս շատ բարդ թվացող գործը ստանձնելու ժամանակը: Առաջին հաջողություններին զարմանալիորեն արագ կհասնեք ու կուզենաք առաջ շարժվել: Հեշտությամբ լեզու կգտնեք շրջապատողների հետ և կարևոր չէ՝ վաղուց եք ծանոթ նրանց հետ, թե միայն օրերս եք առաջին անգամ հանդիպել: Որոշ Ջրհոսներ նոր ընկերներ կգտնեն, մյուսները կհաշտվեն այն մարդկանց հետ, որոնց հետ վիճել էին: Չի բացառվում՝ ընտանեկան տոնի համար առիթ ստեղծվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Ձեզ հրաշալի, ոգեշնչող ու հետաքրքիր օր է սպասվում: Արագ կլուծվեն այն խնդիրները, որոնց շուրջ վերջերս շատ էիք մտածում: Պարզ կդառնա, թե ինչ սխալներ եք նախկինում գործել և որոնք կարելի է հիմա ուղղել: Դուք ոչ մի րոպեն անօգուտ ծախսել չեք ուզենա, կհասցնեք օգտակար բաներ անել և՛ ձեր, և՛ ուրիշների համար: Գումարի, գնումների ու գործարքների հետ կապված ամեն հարցում հաջողությունը ձեզ կուղեկցի: Մի քանի առաջարկներից դուք ամենալավը կընտրեք, և դրա համար մեծ ժամանակ չի պահանջվի: Հաջողակ կլինեք սիրո մեջ, ընդ որում՝ խոսքը նաև նրանց մասին է, ովքեր այդ հաջողությանը չեն հավատում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|