ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2022 թվականի փետրվարի 26
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2059 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Դուք վստահ կլինեք ձեր նախաձեռնությունների հաջողությանը, երբեմն՝ նույնիսկ չափից ավելի: Իհարկե, աստղերը շատ հարցերում պատրաստ կլինեն աջակցել ձեզ, բայց ինչ-որ ջանքեր այնուամենայնիվ պիտի գործադրեք: Այնպես որ՝ լավ է հույս դնեք սեփական ուժերի վրա, այլ ոչ թե հաջողության և իրադարձությունների բարենպաստ ընթացքի: Դուք հաջողության կհասնեք այն գործերում, որոնց լուրջ կվերաբերվեք:

Մտերիմների հետ փոքրիկ տարաձայնություններ կառաջանան: Սակայն շուտով բոլորի համար պարզ կդառնա, որ դուք ճիշտ եք եղել: Դա կխոստովանեն նույնիսկ ամենահամառները: Երեկոն հարմար կլինի ընտանեկան տոնի կամ ընկերական երեկույթի համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Եթե գործեր շատ են կուտակվել, ապա դրանց անցնելու ճիշտ ժամանակն է: Այսօր դուք շատ բան կհասցնեք, եթե սկսեք ամենակարևորից: Ժամանակը դատարկ բաների վրա մի ծախսեք, մի շեղվեք նրանից, ինչն իսկապես հետաքրքրում է ձեզ:

Լավ կանցնեն և՛ ծրագրված ուղևորությունները, և՛ նրանք, որոնց մասին որոշումը վերջին պահին է ընդունվել: Օգտակար կլինի միջավայրի փոփոխությունը, դուք բազում վառ տպավորություններ կստանաք: Ճանապարհին չեն բացառվում հաճելի ծանոթությունները: Իսկ ահա գումարի հետ զգույշ պետք է լինել. այսօր դուք հակված կլինեք որոշակի թեթևամտության, և դա կարող է զուր ծախսերի հանգեցնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը հրաշալի կլինի այն մարդու հետ հանդիպելու համար, որի հետ կուզենայիք ընկերանալ: Նրա հետ ընդհանուր լեզու գտնելը, նրա վրա լավ տպավորություն թողնելը դժվար չի լինի: Պարզապես եղեք այնպիսին, ինչպիսին կաք. հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա անտարբեր մնալ ձեր հմայքին:

Լավ է հյուրեր ընդունեք, ամենամտերիմների համար ընտանեկան տոներ կազմակերպեք: Դուք կբարձրացնեք այն մարդկանց տրամադրությունը, որոնք վերջերս տխուր էին, կվերադարձնեք կասկածող մարդկանց ինքնավստահությունը: Անցյալում կմնան ընտանեկան տարաձայնությունները, որոնք ձեզ շատ էին վշտացնում: Մտերիմների հետ հարաբերությունները ջերմ ու ներդաշնակ կդառնան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հաջող օր է: Դուք շատ հարցերում հաջողակ կլինեք: Հնարավորություն կունենաք գլուխ հանել մի գործից, որն ուրիշների ուժերի սահմաններում չի եղել, կլուծեք բոլորին անհանգստացնող հարցը: Հետաքրքիր գաղափարներ կհայտնվեն: Դրանք իրագործել միանգամից չի ստացվի, բայց դուք համբերատար կլինեք ու անպայման կսպասեք նպաստավոր պահին:

Օրը հրաշալի կլինի ուսման համար: Դուք արագ գլուխ կհանեք բարդ հարցերից, կմտապահեք այն ամենն, ինչ կարող է պետք գալ, հավաքված ինֆորմացիայից ճիշտ եզրահանգումներ կանեք: Հավանական են հաճելի ծանոթություններ: Չի բացառվում ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը, որոնք շուտով կարևոր կդառնան ձեզ համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հրաշալի օր է բոլոր նրանց համար, ովքեր վերջերս ձանձրանում էին ու երազում էին վառ տպավորությունների մասին: Այսօր դուք ձեր կյանք նոր բան մտցնելու, հետաքրքիր գործով զբաղվելու կամ անսովոր մարդկանց հետ ծանոթանալու հնարավորություն կունենաք: Բնատուր հետաքրքրասիրության շնորհիվ դուք մյուսներից վաղ կարևոր տեղեկատվություն կստանաք, իսկ առողջ բանականությունը կհուշի՝ ինչպես օգտվել դրանից:

Չնայած ամեն ինչ հաջող կդասավորվի և դրական միտումների ազդեցությունը ուժեղ կլինի, տրամադրությունը երբեմն կփչանա: Ամենը մանրուքների պատճառով, որոնք սրտին շատ մոտ կընդունեք: Աշխատեք մտածել կարևորի մասին. այդպես կկարողանաք խուսափել զուր ապրումներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ոչ մի տեղ մի շտապեք: Օրը հաջող կլինի, եթե այն հանգիստ անցկացնեք, շուրջը տիրող խառնաշփոթին չտրվեք: Լավ է բարդ հարցերը չքննարկեք, հատկապես եթե դրանց պատճառով նախկինում տարաձայնություններ են եղել: Զրույցի համար ավելի անմեղ թեմաներ փնտրեք, և բոլորը գոհ մնան:

Չարժե կյանքում ինչ-որ բան կտրուկ փոխել, նույնիսկ եթե նման գայթակղությունը շատ մեծ լինի: Սկզբում գլուխ հանեք ձեր զգացմունքներից ու ցանկություններից, որոշեք, թե ինչն է ձեզ համար իսկապես կարևոր: Օգտակար կլինի որոշ ժամանակ մենակ մնալը, որպեսզի ոչ ոք չխանգարի ձեզ մտածել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Արժե շտապել: Օրվա առաջին կեսը երկրորդից հաջող կդասավորվի, և արժե այն հնարավորինս արդյունավետ անցկացնել: Ինտուիցիան կհուշի, թե ինչ է պետք ստանձնել առաջին հերթին: Հնարավորություն կունենաք հաջողությամբ ավարտել այն գործը, որին մեծ ուժեր եք նվիրել: Դրանից հետո ձեզ ավելի ազատ ու ինքնավստահ կզգաք:

Ինչքան երեկոն մոտենա, այնքան շատ կուզենաք հանգստանալ, շեղվել առօրյա զբաղմունքներից: Մտածեք, թե ինչը կօգնի ձեզ վերականգնել ուժերը: Ինքներդ ձեզ ուրախացնելը շատ օգտակար կլինի, քանի որ դուք դա վաստակել եք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը հարմար կլինի օգտակար գործերի համար: Եթե պետք է լուծեք ձեր խնդիրը կամ օգնեք բարդ իրավիճակում հայտնված մարդուն, ապա երկուսից էլ հրաշալի գլուխ կհանեք: Պետք կգա այն, ինչ շատ վաղուց եք սովորել: Փորձը թույլ կտա խուսափել ցավալի սխալներից, նպատակին տանող ամենակարճ ճամփան գտնել:

Շրջապատողների հետ լեզու գտնելը դժվար չի լինի: Բավական կլինի մի քանի րոպե խոսեք նոր ծանոթների հետ ու անմիջապես կկռահեք, թե ինչ կա նրանց հոգում, իսկ մտերիմներին ընդհանրապես կես խոսից կհասկանաք: Կհաջողվի հանգիստ ու կառուցողական քննարկել այն հարցերը, որոնց պատճառով նախկինում տարաձայնություններ են եղել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Դատարկ բաների պատճառով մի անհանգստացեք, պահպանեք լավատեսությունն ու ուրախության առիթներ փնտրեք: Այսօր շատ բան կախված կլինի ձեր տրամադրությունից, լավը նկատելու, նոր հնարավորություններ տեսնելու ունակությունից: Աշխատեք հեռու մնալ նրանցից, ովքեր ամեն ինչ մռայլ լույսի ներքո են տեսնում. նման մարդկանց հետ շփումները կարող են հուսահատության գիրկը նետել:

Լավ է չշտապեք խոշոր գնումների հարցում: Իսկ ահա հաճելի մանրուքներ ձեռք բերելը կարելի է ու պետք է, ընդ որում՝ ոչ միայն ձեր, այլև ձեր մտերիմների համար: Նվերները, որոնք ուրիշների համար կընտրեք, անկեղծ շնորհակալությամբ կընդունվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը շատ արդյունավետ կանցնի: Դուք բազմաթիվ գործերից գլուխ կհանեք, կլուծեք կուտակված խնդիրները, պատասխաններ կգտնեք այն հարցերին, որոնց շուրջ վերջերս շատ էիք մտածում: Օգտակար կլինեն հին ծանոթների խորհուրդները:

Օգտակար կլինի և՛ գործերում, և՛ անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելը: Այն ամենը, ինչ կառաջարկեք, շատերի սրտով կլինի: Մտերիմների օգնությամբ կարող եք իրագործել նախկինում չափազանց համարձակ, համարյա անիրագործելի թվացող ծրագրերը: Առավոտյան ոչ մեծ ընտանեկան տարաձայնություններ կլինեն, բայց երեկոյան դրանցից հետք անգամ չի մնա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը պարզապես հրաշալի կդասավորվի, եթե դատարկ բաների համար չանհանգստանաք: Հաջողության հանդեպ վստահությունը կօգնի և՛ արագ հասնել դրված նպատակներին, և՛ լավ տպավորություն թողնել շրջապատողների վրա: Մարդիկ, որոնք նախկինում թերագնահատել են ձեզ, կհասկանան, թե որքան են սխալվել, կուզենան ձեզ հետ ավելի մոտիկից ծանոթանալ: Չի բացառվում ընկերության կամ սիրային պատմության սկիզբը:

Դուք շատ լավ գլուխ կհանեք ստեղծագործ մոտեցում պահանջող գործերից: Եթե պիտի զարկ տաք երևակայությանը, օգտվեք հարմար պահից ու զարմացրեք բոլորին ձեր հանճարեղ գաղափարներով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Եթե ուզում եք ինչ-որ մեկին դուր գալ, գնացեք այդ մարդու հետ հանդիպման: Լավ տպավորություն թողնելն այսօր հեշտ կլինի, ջանքեր գործադրելու կարիք չի լինի: Հնարավոր են հաճելի ծանոթություններ, որոնք երկարատև ընկերության կամ գեղեցիկ սիրո պատմության սկիզբ կդնեն: Ձեր հմայքը հազիվ թե ինչ-որ մեկին անտարբեր թողնի:

Ողջ օրվա ընթացքում կգերակշռեն դրական միտումները: Միակ ոլորտը, որտեղ զգուշության կարիք կլինի, ֆինանսներն են: Գումարը ոչ այնքան անհրաժեշտ իրերի վրա ծախսելուց առաջ երկար մտածեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2059 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0