Աստղագուշակ․ 2022 թվականի օգոստոսի 5
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1626 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Չվշտանաք, եթե օրվա սկզբին ինչ-որ բան ուզածի նման չընթանա: Այդ հատվածն իսկապես կարող է բարդ լինել, սակայն ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, և դուք ձեզ ավելի լավ կզգաք: Մի շտապեք ֆինանսական հարցերը լուծելիս. ամենն, ինչ վերաբերում է գումարին, լավ է հետաձգել օրվա երկրորդ կեսի համար: Լսեք ինտուիցիային. նրա հուշումները շատ օգտակար կլինեն օրվա երկրորդ կեսին: Դրանց շնորհիվ դուք մյուսներից վաղ կկռահեք ինչ-որ կարևոր բանի մասին կամ տեղեկատվություն կստանաք, որը շուտով պետք կգա: Երեկոն հարմար կլինի ընտանեկան միջոցառման, ընկերների հետ հանդիպելու կամ ռոմանտիկ ժամադրության համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրվա սկզբին վեճերից խուսափելը դժվար կլինի: Սեփական ճշմարտացիությունն ապացուցելու ցանկությունն այնքան ուժեղ կլինի, որ կարող է խլացնել առողջ բանականության ձայնը: Աշխատեք տաք գլխով ավելորդ բաներ չխոսել և անձերին չանցնել: Դա էլ բավարար կլինի լուրջ խնդիրներից խուսափելու համար: Դրական միտումների ազդեցությունը ժամ առ ժամ կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի. այդ հատվածում հնարավոր են և՛ զարմանալի բացահայտումներ, և՛ հաջող զուգադիպություններ, և՛ երկար սպասված իրադարձություններ: Այդ հատվածը հատկապես լավը կլինի ստեղծագործ զբաղմունքների համար, որոնք բազում դրական հույզեր կպարգևեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրը հագեցած և արդյունավետ կանցնի: Շատ բան կուզենաք հասցնել, հետաքրքիր ու հեռանկարային գործ ստանձնելու հնարավորություն կլինի: Սակայն կարևոր կլինի ավելի վաղ ձեռք բերած պայմանավորվածությունների մասին հիշելը: Եթե դրանք այսօր խախտեք, ապա խնդիրների առաջ կկանգնեք: Օրվա առաջին կեսին ավելի հեշտ կլինի ինքնուրույն գործելը, իսկ ահա երկրորդին առանց դժվարության համախոհներ ու օգնականներ կգտնեք, շատերին կվարակեք ձեր գաղափարներով: Հնարավոր են անսպասելի այցեր, հանդիպումներ, որոնց համար շատ ուրախ կլինեք: Օրը հարմար կլինի ուղևորությունների համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Սա ամենահասարակ օրը չի լինելու հատկապես նրանց համար, ովքեր սովոր են արագ հասնել իրենց ուզածին ու կարևոր նպատակին գնալ՝ առանց մանրուքներին ուշադրություն դարձնելու: Իրադարձությունները կարող են սպասվածից արագ զարգանալ, այդ իսկ պատճառով պիտի վերամշակեք ծրագրերը, արագ գլուխ հանեք նոր իրավիճակից: Ամեն ինչ կստացվի, եթե ուշադիր լինեք ու առաջին տպավորությանը չվստահեք: Շատ Խեցգետինների այսօր պետք կգա իրատես լինելու և ուրիշների պատրանքների զոհը չդառնալու ունակությունը: Ճիշտ է, ձեր դատողությունները սկզբում կարող են դուր չգալ շրջապատողներին: Բայց շուտով բոլորի համար պարզ կդառնա, որ դուք ճիշտ եք եղել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրը բավական անհանգիստ կանցնի և ամենահասարակը չի լինի շփումների տեսանկյունից: Նույնիսկ լավ ծանոթների հետ լեզու գտնելը սովորականից բարդ կլինի. նրանք ձեզ միանգամից ճիշտ չեն հասկանա, ստիպված եք լինելու ոչ մեկ անգամ բացատրել այն, ինչն ակնհայտ է թվում: Կարևոր հարցերը լավ է ինքնուրույն լուծել, քանի որ ուրիշի խորհուրդները միայն կխանգարեն ձեզ: Հաջող կանցնեն ուղևորությունները, հատկապես եթե դրանք կապված լինեն աշխատանքի, ֆինանսական կամ ունեցվածքի հետ կապված հարցերը լուծելու հետ: Օրվա երկրորդ կեսը հաջող գործարքներ ու անսպասելի դրամական մուտքեր է խոստանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Ջանքեր գործադրեք ու մեծ հաջողությունների կհասնեք: Այսօր հազիվ թե կարողանաք թեթև հաղթանակներ տոնել կամ պարզապես ստանալ այն, ինչ վաղուց էիք ուզում: Գործնական ոլորտում նոր հնարավորություններ կբացվեն: Եթե այսօր ձեզ ճիշտ պահեք, ապա կկարողանաք բարձրանալ մասնագիտական սանդուղքով կամ մեծացնել եկամուտները: Հազիվ թե ամեն ինչ ծրագրի համաձայն ընթանա, այնպես որ պատրաստվեք իմպրովիզներ անելուն և ոտքի վրա նոր բան մտածելուն: Դրա հետ կապված խնդիրներ չեն լինի, գաղափարներն էլ հրաշալի կթվան: Երեկոն նոր ծանոթություններ ու հանդիպումներ է խոստանում մարդկանց հետ, որոնց վերջին ժամանակներս կարոտում էիք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրվա համար արժե կարևոր հանդիպումներ ծրագրել. դրանք կանցնեն հենց այնպես, ինչպես կուզենայիք: Նոր հնարավորություններ կբացվեն այնտեղ, որտեղ դրանք ոչ ոք չէր սպասում, և դուք անպայման կօգտվեք դրանցից: Հավանական է շահավետ գործարքներ կնքեք, չի բացառվում շատ շահեկան համագործակցության սկիզբը: Օրը հազիվ թե առանց դժվարությունների ու թյուրիմացությունների անցնի, բայց լուրջ խնդիրներ չեն առաջանա: Ոչ մեծ տարաձայնությունները չեն փչացնի մտերիմների հետ հարաբերությունները, իսկ երեկոյան ներդաշնակությունը կվերականգնվի, և դուք կրկին իրար կես խոսքից կհասկանաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Մի շտապեք կարևոր բան ստանձնել, նախ համոզվեք, որ ամեն ինչ մտածել եք ու հստակ գիտեք՝ ինչի և ինչպես եք պատրաստվում հասնել: Սա լավագույն օրը չի լինի համագործակցություն սկսելու համար. նոր համախոհներից կարող է ավելի շատ վնաս լինել, քան օգուտ: Բայց ինքնուրույն աշխատանքն արդյունավետ կլինի, հատկապես եթե կենտրոնանաք դրա վրա ու աշխատեք չշեղվել: Ցանկալի չէ հեռավոր ուղևորությունների մեկնելը, իսկ ահա տանը կարելի է հրաշալի ժամանակ անցկացնել: Մտերիմները հաճույքով կօգնեն ձեզ գլուխ հանել այն գործերից, որոնց համար անընդհատ ժամանակ չէիք գտնում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրը հարմար կլինի ցանկացած տեսակի հանդիպման համար: Եթե ուզում եք ինչ-որ մեկին դուր գալ, կարող եք ջանքեր չգործադրել, քանի որ անկախ ամեն ինչից ամենալավ տպավորությունը կթողնեք: Դժվար չի լինի նաև նոր օգնականներ գտնելը, համատեղ գործողությունների մասին կպայմանավորվեք այն մարդկանց հետ, որոնց հետ առաջ հաշտ չէիք: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր, գործնական առաջարկներ, որոնք արագ եկամուտ կխոստանան: Օրը բարենպաստ կլինի ուսման համար: Դուք արագ գլուխ կհանեք նրանից, ինչը բարդ է թվացել, կմտապահեք ամենն, ինչ կարող է պետք գալ: Հիմա ստացած գիտելիքները անպայման պետք կգան մոտ ժամանակներս: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Փորձեք հասնել նրան, ինչը երկար ժամանակ անհնարին է թվացել. այսօր աստղերը ձեր կողմից կլինեն, պայմանները հաջող կդասավորվեն, շատ բան կստացվի: Ինչ-ինչ դժվարություններ կարող են առաջանալ, բայց դրանք հաստատ ձեզ չեն վախեցնի: Այնտեղ, որտեղ մյուսները խուճապի կմատնվեին, դուք կպահպանեք ինքնավստահությունն ու համառություն կդրսևորեք, և դա թույլ կտա հաջողության հասնել: Օրը հագեցած կլինի, և ոչ բոլոր Այծեղջյուրները կկարողանան խուսափել դատարկ խառնաշփոթից: Բայց նշանի ներկայացուցիչները չեն հուզվի, նրանց ինքնատիրապետումն ու համառությունը շատերի վրա անջնջելի տպավորություն կթողնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Պահպանեք բարյացակամությունն ու հանգստությունը անկախ նրանից, թե ինչպես իրենց կպահեն շրջապատողները: Սա ամենահասարակ օրը չի լինելու շփումների համար. հեշտ չի լինի նույնիսկ հին ծանոթների հետ լեզու գտնելը: Բայց ձեր ուժերի սահմաններում կլինի լուրջ կոնֆլիկտներից խուսափելն ու բոլորի հետ լավ հարաբերություններ պահպանելը: Այստեղ պետք կգա կենսափորձը: Դրա շնորհիվ դուք պրովոկացիաներին չեք տրվի և ավելորդ բաներ չեք խոսի: Օրը հարմար կլինի կենտրոնացվածություն, մանրուքներին ուշադրություն պահանջող զբաղմունքների համար: Այստեղ դուք ձեզ հրաշալի կդրսևորեք, փոքրիկ սխալներ էլ չեք անի: Առավել բարդ կլինի ստեղծագործ մոտեցում պահանջող գործերից գլուխ հանելը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրը հագեցած ու հոգսաշատ կլինի: Չի բացառվում՝ ստիպված լինեք հետաձգել ծրագրած գործերը նոր առաջադրանքների վրա կենտրոնանալու համար: Դուք արագ կհասկանաք, թե ինչն է իսկապես կարևոր ու շտապ, իսկ ինչը կարող է սպասել: Ղեկավարվեք առողջ բանականությամբ: Շրջապատողների խորհուրդները հազիվ թե օգտակար լինեն: Անձնական հաևաբերություններն այսօր ներդաշնակ կլինեն, այդ իսկ պատճառով մտերիմների հետ շփումները վառ հույզեր կպարգևեն: Երեկոն հրաշալի կլինի ռոմանտիկ ժամադրության համար. դուք կգտնեք այն անմոռանալի դարձնելու եղանակը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|