Աստղագուշակ․ 2022 թվականի օգոստոսի 20
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1844 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրը հաջող կդասավորվի: Արժե վաղ արթնանալ, քանի որ առավոտը բարենպաստ կլինի ու շատ հարմար կլինի օգտակար գործերի համար: Կարևոր չէ՝ կորոշեք նոր բան ստանձնել, թե կվերադառնաք նրան, ինչ շատ վաղուց եք սկսել: Ձեր ջանքերը բոլոր դեպքերում զուր չեն անցնի, դուք հրաշալի արդյունքի կհասնեք: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաճելի հանդիպումներով: Չի բացառվում՝ իրենց մասին հիշեցնեն մարդիկ, որոնց վերջին ժամանակներս կարոտում էիք: Դա հարմար ժամանակ է լինելու ուղևորության կամ գեղատեսիլ վայրերով զբոսանքի համար: Պայմանների փոփոխությունը ձեզ կոգեշնչի, կբարձրացնի ձեր տրամադրությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրն ավելի հարմար կլինի հանգստի, քան լուրջ գործերի համար: Այսօր կենտրոնանալը, սկսածն ավարտին հասցնելը ձեզ համար բարդ կլինի: Նոր գաղափարներ շատ կունենաք, բայց առողջ բանականությունը կհուշի, որ հիմա դրանց իրագործման համար լավագույն պահը չէ: Դուք մտածածին ավելի ուշ կվերադառնաք: Կուրախացնեն մտերիմների հետ շփումները. զրույցի համար բազում հետաքրքիր թեմաներ կգտնվեն, ծրագրեր կունենաք, որոնք կուզենաք միասին իրագործել: Երեկոն հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության համար, սիրահարված Ցուլերին էլ հաճելի անակնկալներ են սպասվում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Հարմար օր է ընկերների կամ մյուս մտերիմների հետ միասին կարևոր գործ ստանձնելու համար: Դուք հրաշալի գլուխ կհանեք նրանից, ինչն առաջ չի ստացվել, կլուծեք նախկինում շատերին փակուղու առաջ կանգնեցրած հարցերը: Հավանական են հաջող գնումներ ու գործարքներ: Գումարին վերաբերող ամեն ինչում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա: Չեն բացառվում անսպասելի հանդիպումներն ու տարօրինակ ծանոթությունները: Որոշ Երկվորյակներ այսօր կհանդիպեն մարդկանց, որոնց մասին վերջին ժամանակներս շատ են լսել: Օրվա իրադարձությունները կօգնեն ձեզ նորովի նայել ակնհայտ թվացող բաներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Հանգստություն պահպանելը հեշտ չի լինի: Խառնաշփոթն ու իրարանցումն այսօր սովորականից շատ կլինեն: Որոշ Խեցգետինների հավասարակշռությունից կհանեն շրջապատողների նկատողություններն ու անտեղի խորհուրդները: Բայց եթե դուք չհուզվեք ու դատարկ բաների պատճառով չանհանգստանաք, ապա իրավիճակը շուտով դեպի լավը կփոխվի: Կարող եք նախաձեռնող լինել անձնական հարաբերություններում: Օրը հարմար կլինի դեպի համակրելի մարդը քայլ անելու համար: Հրաշալի կանցնի ռոմանտիկ ուղևորությունը: Հավանական են հաճելի անակնկալներ ու նվերներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Այսօր գործեր ու հոգսեր սպասվածից շատ կունենաք: Այնքան էլ հեշտ չի լինի որոշելը, թե ինչ եք ստանձնելու առաջին հերթին: Աշխատեք ձեզ վրա չափազանց շատ բան չվերցնել. կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն կիսել ձեր հոգսերի բեռը: Օրվա կեսը բարենպաստ կլինի շփումների համար, հարմար կլինի կարևոր հարցերը քննարկելու համար: Աշխատեք շատ չհոգնել: Պասիվ հանգիստը, ոչ բարդ ու հաճելի զբաղմունքները այսօր շատ տեղին կլինեն. կլավանա և՛ տրամադրությունը, և՛ ինքնազգացողությունը: Կարող եք հիշել հին նախասիրության մասին, որը կրկին դրական հույզեր կպարգևի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրը հրաշալի կլինի օգտակար գործերի համար: Դուք ժամանակը զուր չեք վատնի, կհասցնեք ծրագրածից ավելին անել: Հավանական են լավ նորություններ ու կարևոր բացահայտումներ, ինչպես նաև զարմանալի իրադարձություններ, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան: Որոշ Կույսեր կհասկանան, թե ինչպես կարելի է ավարտել վաղուց սկսածը: Կարող եք գնումներ անել. դուք ընտրության հարցում չեք սխալվի, գումարն էլ դատարկ բաների վրա չեք վատնի: Օրվա երկրորդ կեսին ձեր օգնության կարիքը կունենա մտերիմներից մեկը: Աշխատեք չմերժել ձեզ համար թանկ մարդկանց աջակցության խնդրանքը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրը հարմար կլինի ավելի վաղ սկսած գործերն ավարտելու և ապագայի ծրագրերը քննարկելու համար: Չի բացառվում՝ ձեր գաղափարներն աջակցեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Որոշ Կշեռքներ կկարողանան հին մրցակիցներին համախոհների վերածել: Նոր ծանոթների վրա հեշտությամբ լավ տպավորություն կթողնեք, այդ իսկ պատճառով ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը շատ հավանական է: Օրը հարմար կլինի ուղևորությունների համար: Կարևոր չէ՝ դրանք նախապես եք ծրագրել, թե ճամփա ընկնելու որոշումը վերջին պահին եք ընդունել: Բոլոր դեպքերում ամեն ինչ լավ կդասավորվի, դուք բազում դրական հույզեր կստանաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Վեճերից խուսափել այսօր հազիվ թե հաջողվի: Բայց ամեն ինչ արագ կհարթվի, եթե հանգստություն պահպանեք ու շատ սուր չարձագանքեք ուրիշի չմտածված խոսքերին: Աշխատեք նրբանկատ լինել մտերիմների հետ: Դա և՛ ձեզ, և՛ նրանց կօգնի խուսափել շատ ու շատ տհաճ պահերից: Չարժե ողջ օրը նվիրել տնային գործերին, կենցաղային խնդիրների լուծմանը: Ավելի հետաքրքիր զբաղմունք փնտրեք՝ ստեղծագործ ու ոգեշնչող: Կարող եք կենտրոնանալ ուսման վրա, որն այսօր հեշտությամբ կտրվի, դուք արագ գլուխ կհանեք նույնիսկ բարդ հարցերից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Հրաշալի օր է օգտակար գործերի համար: Դուք ոչ մի րոպեն չեք ուզենա զուր ծախսել և անպայման շատ բան կհասցնեք: Հնարավորություն կունենաք աջակցել հին ծանոթներին, օգնել բարդ իրավիճակում հայտնվածներին: Մտերիմների հետ հարաբերությունները դեպի լավը կփոխվեն: Ձեր ջանքերի շնորհիվ շատ տարաձայնություններ կմնան անցյալում: Երեկոն հրաշալի կլինի ապագայի ծրագրեր կառուցելու համար: Դուք արագ կկռահեք, թե ինչպես կարող են զարգանալ իրադարձությունները և անպայման դրանից օգուտ քաղելու ձևը կգտնեք: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր, հնարավոր է վերադարձնեն հին պարտքերը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Կարող եք վերադառնալ նրան, ինչն առաջ չի ստացվել. այսօր դուք կկարողանաք նման գործերում հաջողության հասնել: Անսպասելի կօգնեն մարդիկ, որոնց հետ նախկինում ընդհանրապես լեզու չեք գտել ու չեք կարողացել պայմանավորվել համատեղ գործողությունների մասին: Հնարավորություն կունենաք հաշտվել մի մարդու հետ, որի հետ վիճելու համար զղջում էիք: Օրը լավ նորություններ կբերի: Շատ Այծեղջյուրների դրանք կօգնեն որոշակիություն մտցնել ապագայի ծրագրերում, որոշել՝ դեպի ուր շարժվել: Հաջող զուգադիպությունը կօգնի գլուխ հանել երկար ժամանակ ձեր հարազատներին հանգիստ չտվող խնդրից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրվա համար լավ է ոչ մի լուրջ բան չծրագրեք: Այն ո՛չ թեթև հաղթանակներ է խոստանում, ո՛չ գործերում մեծ հաջողություններ, փոխարենը հանգստանալու և ձեզ համար թանկ մարդկանց հետ հաճելի ժամանակ անցկացնելու հնարավորություն կլինի: Ստեղծագործող Ջրհոսները ոգեշնչվածության նոր աղբյուր կգտնեն: Նշանի որոշ ներկայացուցիչներ իրենց մեջ տաղանդներ կհայտնաբերեն, որոնց մասին նախկինում չեն էլ կռահել: Մտերիմների հետ լեզու գտնելն ամեն անգամ հեշտ չի լինի: Ձեր որոշ գաղափարներ կարող են նրանց չափազանց բարդ կամ իրականությունից հեռու թվալ: Բայց շուտով լրիվ պարզ կդառնա, որ դուք ամեն ինչում ճիշտ եք եղել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Հրաշալի օր է նախաձեռնող լինելու և բոլորին ցույց տալու համար, թե ինչի եք ունակ: Դուք էներգիայով լի ու համառ կլինեք, կհասնեք ձեր ուզածին անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն պայմանները: Հետաքրքիր, բայց ոչ այնքան հեշտ գործ ստանձնելու հնարավորություն կլինի: Սակայն դուք արագ հաջողության կհասնեք նրանում: Օրը հարմար կլինի հին կապերը վերականգնելու և այն մարդկանց հետ հաշտվելու համար, որոնց հետ վիճել էիք: Դուք կկարգավորեք բարդ հարաբերությունները: Ինտուիցիան կօգնի ձեզ արագ մոտեցում գտնել ամենատարբեր մարդկանց: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|