ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2022 թվականի նոյեմբերի 3
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1700 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա սկզբին պատրաստ եղեք անակնկալների: Այդ հատվածում շատ բան ծրագրի համաձայն չի ընթանա: Չի բացառվում պետք լինի լրիվ նոր գործ ստանձնել՝ հետաձգելով մնացած ամեն ինչ: Շատ բան պիտի սովորեք ոտքի վրա: Շատ Խոյերի պետք կգա հին ծանոթների փորձը: Օգտակար կլինի խորհուրդները լսելը:

Օրվա երկրորդ կեսն ավելի հանգիստ կանցնի: Որոշումների հարցում շտապելու կարիք չի լինի, դուք բավարար ժամանակ կունենաք ավելի շատ ինֆորմացիա հավաքելու, իրավիճակից գլուխ հանելու համար: Հեշտությամբ կտրվի ուսումը, դուք կսովորեք այն, ինչն առաջ շատ բարդ է թվացել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկիզբը վառ ու ոգեշնչող կլինի: Այդ հատվածը հարմար կլինի աշխատանքի համար. դուք արագ գլուխ կհանեք առօրյա գործերից ու կհասկանաք՝ ինչպես հաջողության հասնել լրիվ նոր առաջադրանքները լուծելիս: Կարող եք ինքնուրույն գործել՝ չսպասելով շրջապատողների օգնությանը. դուք մենակ էլ շատ բանի ունակ կլինեք:

Օրվա երկրորդ կեսը նոր հոգսեր կբերի: Հնարավոր են կենցաղային դժվարություններ, տնային խնդիրներ, որոնց լուծման համար պիտի հետաձգեք ծրագրված հանդիպումներն ու գործերը, որոնցով հույս ունեիք զբաղվել: Երեկոն հարմար կլինի գնումների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկիզբն անհանգիստ կանցնի: Աշխատեք չանհանգստանալ այդ հատվածում հնարավոր թյուրիմացությունների պատճառով: Լուրջ խնդիրներ չեն առաջանա, իսկ մնացած ամեն ինչից հրաշալի գլուխ կհանեք: Առավոտն առանց վեճերի չի անցնի, չի բացառվում նույնիսկ մտերիմների հետ դժվարությամբ լեզու գտնեք: Բայց լուրջ կոնֆլիկտներ չեն լինի, դուք կգտնեք բոլոր սուր անկյունները հարթելու ձևը:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների համար ու հարմար կլինի ընկերական հանդիպումների և ռոմանտիկ ժամադրությունների համար: Լավ կանցնեն ուղևորությունները և կարևոր չէ՝ արդյոք դրանք նախապես ծրագրել էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը հարմար կլինի օգտակար գործերի համար, որոնցից հեշտությամբ գլուխ կհանեք, հրաշալի արդյունքների կհասնեք, եթե ուշադիր ու համառ լինեք: Կարող եք ստանձնել կարևոր նախագծերը: Շրջապատողները հաճույքով կօգնեն մտածածն իրագործելու հարցում: Հավանական է երկարաժամկետ համագործակցության սկիզբ, որը ձեր առաջ նոր մասնագիտական հեռանկարներ կբացի:

Ցանկացած լուրջ հարց արժե քննարկել օրվա երկրորդ կեսին: Դուք կարող եք պայմանավորվել նույնիսկ նրանց հետ, ում հետ առաջ ընդհանուր լեզու չէիք գտնում: Նշված հատվածը հարմար կլինի նաև ֆինանսական հարցերը լուծելու համար. այստեղ ոչ ոք ձեզ չի շեղի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Գործնական շփումների տեսանկյունից հեշտ օր չի լինելու: Հավանական են տարաձայնություններ կոլեգաների և ղեկավարության հետ: Վեճերը կարող են շատ ժամանակ խլել, խանգարել արդյունավետ աշխատանքին: Ամենալուրջ գործերով լավ է ինքնուրույն զբաղվեք, քանի որ այդպես ավելի հեշտ կհասնեք անհրաժեշտ արդյունքին:

Անձնական հարաբերությունները ներդաշնակ կլինեն: Մտերիմները կուրախացնեն ձեզ, կաջակցեն, եթե դրա կարիքը լինի: Օրվա երկրորդ կեսը հարմար լինի հարազատներին հանդիպելու կամ ամենամտերիմների համար ընտանեկան տոն կազմակերպելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Համբերությամբ զինվեք. այսօր դա ձեզ պետք է գալու: Օրվա առաջին կեսին հնարավոր են ձգձգումներ գործերում, անհաջող զուգադիպություններ, ցավալի սխալներ: Աշխատեք ուշադիր լինել մանրուքների հարցում, հատկապես եթե լրիվ նոր բանով եք զբաղվում: Սկզբում աննշան թվացող մասերն ավելի ուշ կարող են կարևոր դեր խաղալ:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ձեր նախասիրություններն ու հետաքրքրությունները կիսող մարդկանց հետ շփվելու համար: Դուք հետաքրքիր բաներ կիմանաք, պիտանի հուշումներ կստանաք: Երեկոն բարենպաստ կլինի ռոմանտիկ ժամադրության համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հրաշալի օր է նոր գործեր ստանձնելու, մասշտաբային նախագծերի վրա աշխատանք սկսելու համար: Դուք լուրջ կմոտենաք ցանկացած առաջադրանքի լուծման, այդ իսկ պատճառով սխալներ չեք անի, արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքին: Օրվա կեսը հարմար կլինի գործնական բանակցությունների համար: Դուք կկարողանաք ստանալ ազդեցիկ անձանց աջակցությունը, նոր համախոհներ կգտնեք:

Երեկոյան կուզենաք հանգստանալ, շեղվել հոգսերից: Շատ Կշեռքներ կզգան, որ պետք է մենակ մնան ոչ վաղ անցյալի իրադարձությունների մասին մտորելու, ծրագրերում որոշակիություն մտցնելու համար: Ծանոթների խորհուրդները օգտակար չեն լինի, իսկ ահա ինտուիցիայի հուշումներն արժե լսել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Լավ է չհետաձգեք ոչ կարևոր գործերը, ոչ էլ լուրջ զրույցները: Հենց օրվա առաջին կեսն է դրանց համար հարմար լինելու: Աստղերի աջակցությամբ դուք կկարողանաք իրագործել ավելի վաղ մտածածը, հասնել վաղուց դրված նպատակին: Չեն բացառվում պիտանի ծանոթությունները, հանդիպումները մարդկանց հետ, որոնք շուտով ձեր ամենահուսալի համախոհները կդառնան:

Օրվա երկրորդ կեսին հազիվ թե կարողանաք խուսափել շտապողականությունից ու խառնաշփոթից: Պատրաստ եղեք միաժամանակ մի քանի գործով զբաղվելուն, ոչ միայն ձեր, այլև ուրիշների խնդիրները լուծելուն: Դուք դա կկարողանաք անել, բայց պիտի մեծ ջանքեր գործադրեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը հասարակ չի լինի ու կհոգնեցնի: Դուք շատ բան պիտի անեք: Միանգամից չի հաջողվի ճիշտ դնել առաջնահերթությունները, օրվա սկզբին վտանգ կա, որ մեծ ուժեր ու ժամանակ վատնեք հիմարությունների վրա: Մթնոլորտը կարող է լարված լինել, բայց դուք կկարողանաք վերահսկել հույզերն ու կշռադատված որոշումներ ընդունել:

Ցանկալի չէ գումարին և ունեցվածքին վերաբերող կարևոր որոշումներ ընդունելը: Դուք կարող եք ինչ-որ բան չնկատել, սխալ անել, որը ծախսերի կհանգեցնի: Ռոմանտիկ հարաբերություններում կգերակշռեն դրական միտումները, սիրելիի հետ շփումները վառ հույզեր կպարգևեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հրաշալի օր է աշխատանքի, ուսման և այլ օգտակար գործերի համար: Անսովոր գաղափարներ կունենաք, շուտով կկարողանաք կյանքի կոչել դրանք: Ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն աջակցել ձեր ամենահամարձակ նախաձեռնությունները: Դուք ոչ միայն համախոհներ, այլև իսկական ընկերներ կգտնեք: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը:

Աշխատեք չծանրաբեռնվել: Այսօր սովորականից շուտ կհոգնեք, դրա պատճառով նյարդային ու բռնկուն կդառնաք: Օրվա երկրորդ կեսին օգտակար կլինի առօրյա գործերից շեղվելն ու մի փոքր զբոսնելը, մի որոշ ժամանակ նախասիրությանը նվիրելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ժամանակը դատարկ բաների վրա մի վատնեք: Օրվա սկիզբը հարմար կլինի կարևոր գործերի, բարդ հարցերը լուծելու համար: Հավանական են հաջող զուգադիպություններ, անսպասելի իրադարձություններ, որոնք ձեր առաջ նոր հնարավորություններ կբացեն: Հին գործնական կապերը վերականգնելու հնարավորություն կունենաք, ձեր մասին կհիշեցնեք այն մարդկանց, որոնց հետ համագործակցությունը ժամանակին մեծ օգուտ է տվել ձեզ:

Օրվա երկրորդ կեսը քիչ արդյունավետ կլինի: Այն հարմար կլինի հանգստի համար: Հնարավորություն կունենաք շփվել հին ընկերների հետ, այցելել հարազատներին: Մտերիմները լավ նորություններ կհայտնեն ու ինչ-որ հետաքրքիր բան կառաջարկեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրն անհանգիստ, հագեցած ու շատ հետաքրքիր կլինի: Այն հարմար կլինի գործնական շփումների և այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց կուզենայիք ձեր համախոհների շարքում տեսնել: Վատ մի զգացեք պատմել ձեր հաջողությունների մասին. դա իսկապես շատերին կհետաքրքրի: Օրը բարենպաստ կլինի նաև գաղափարներով ու ծրագրերով կիսվելու համար:

Հնարավոր են փոքրիկ թյուրիմացություններ, զուգադիպություններ, որոնք ձեզ կստիպեն փոխել ծրագրերը: Աշխատեք դատարկ բաների պատճառով չհուզվել: Խելամտությունն ու լավատեսությունը պահպանելով՝ դուք անպայման կգտնեք իրավիճակը դեպի լավը փոխելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1700 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0