Աստղագուշակ․ 2022 թվականի նոյեմբերի 16
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1719 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Եթե օրվա համար մեծ ծրագրեր ունեք, հաջողակ լինելու վրա հույս մի դրեք: Հաջողությունների հասնել կարելի է, բայց դա ջանքեր, կենտրոնացվածություն ու համառություն է պահանջելու: Ամենայն հավանականությամբ պետք է ինքնուրույն գործել, քանի որ հազիվ թե ինչ-որ մեկը ժամանակին օգնության հասնի ձեզ: Փոխարենը շատ օգտակար կլինեն ավելի վաղ ձեռք բերած գիտելիքներն ու փորձը: Հնարավորություն կունենաք օգնել բարդ իրավիճակում հայտնված մարդկանց, գոտեպնդել հուսահատվածներին: Որոշ Խոյեր կգտնեն իրենց մտերիմների խնդիրները լուծելու ձևը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Փոքրիկ թյուրիմացություններ կարող են ծագել օրվա սկզբին: Սակայն շատ անհանգստանալու կարիք չկա, քանի որ դրական միտումների ազդեցությունը շուտով կուժեղանա: Նոր հնարավորություններ կբացվեն, կկարողանաք զբաղվել ձեզ իսկապես հետաքրքրող բանով: Չի բացառվում հաջողությունը մի գործում, որը նախկինում ձեզ շատ բարդ է թվացել: Օրվա երկրորդ կեսն ամբողջությամբ բարենպաստ կլինի աշխատանքի, գործնական բանակցությունների, բիզնեսի հետ կապված հարցերը լուծելու համար: Բայց ժամանակ կգտնեք նաև հանգստի համար: Հին ընկերներին հանդիպելու հնարավորություն կունենաք, հետաքրքիր գործեր կգտնվեն, որոնցով միասին կզբաղվեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրը բազում նոր գաղափարներ ու ծրագրեր կբերի: Դուք միանգամից չեք հասկանա, թե ինչն է պետք ստանձնել առաջին հերթին, և հենց այստեղ օգնության կհասնեն ձեզ լավ ճանաչող մարդկանց խորհուրդները: Հավանական են անսովոր իրադարձություններ, զարմանալի լուրեր: Դրանք ձեզ հետաքրքիր մտքեր կտան, կհուշեն՝ ինչպես գործել հետագայում: Մտերիմների հետ հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք: Չեն բացառվում դրական փոփոխություններն այն մարդկանց հետ հարաբերություններում, որոնց հետ վերջերս հաշտ չէիք: Երեկոն ռոմանտիկ անակնկալներ է խոստանում սիրահարված Երկվորյակներին: Նշանի որոշ ներկայացուցիչներ երկար սպասված բառերը կլսեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Շրջապատողները սովորականից հաճախ կխառնվեն ձեր գործերին, և երբեմն դա կնյարդայնացնի: Տանը և աշխատավայրում հնարավոր են փոքրիկ տարաձայնություններ: Սակայն դուք հույզերը կհաղթահարեք, կհասկանաք՝ ինչպես կարելի է հարթել սուր անկյունները՝ միաժամանակ պաշտպանելով սեփական հետաքրքրությունները: Մեծ զիջումների գնալու կարիք չի լինի, դուք կկարողանաք բոլորին գոհացնող որոշում ընդունել: Արժե զգույշ լինել գումարի հետ կապված հարցերում: Մի շտապեք գործարքների և գնումների հարցում. դրանց մասին որոշումները պետք է լավ մտածված լինեն: Մնացած հարցերում օրը բարենպաստ կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրվա առաջին կեսին չարժե կարևոր հանդիպումներ ծրագրել: Այդ հատվածում ձեզ համար դժվար կլինի շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը, նոր ծանոթների վրա լավ տպավորություն թողնելն կամ հների հետ համատեղ գործողությունների մասին պայմանավորվելը: Գործերում լավ է սեփական ուժերին ապավինեք. այդպես հաջողության հասնելն ավելի հեշտ կլինի: Օրվա երկրորդ կեսն ավելի հաջող կդասավորվի: Այն հարմար կլինի և՛ աշխատանքի մասին զրուցելու, և՛ անձնական գործերը քննարկելու, և՛ պարզապես ձեզ դուր եկող մարդկանց հետ հաճելի զրույցներ վարելու համար: Հավանական են ուղևորություններ: Դրանք լավ կդասավորվեն, եթե մտերիմներից մեկը միանա ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրը հարմար կլինի և՛ աշխատանքի, և՛ ուսման, և՛ այլ օգտակար գործերի համար: Ինտուիցիան կհուշի, թե ինչ է պետք ստանձնել առաջին հերթին, իսկ ինչն է լավ հետաձգել: Ձեր գիտելիքների և փորձի շնորհիվ դուք հրաշալի գլուխ կհանեք նրանից, ինչն ուրիշների ուժերի սահմաններում չի եղել: Շրջապատողները ուշադրություն կդարձնեն ձեր հաջողություններին ու շուտով հետաքրքիր մի բան կառաջարկեն: Անձնական հարաբերություններում էլ կգերակշռեն դրական միտումները: Դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք մտերիմների հետ: Փոքրիկ ընտանեկան տոնի համար առիթ կստեղծվի. այն բոլորի տրամադրությունը կբարձրացնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Եթե օրվա համար կարևոր հանդիպումներ կամ լուրջ բանակցություններ եք ծրագրել, համբերությամբ զինվեք ու պատրաստ եղեք գործի դնել ձեր դիվանագիտական տաղանդները: Շրջապատողների հետ լեզու գտնելը սովորականից բարդ է լինելու, և նույնիսկ լավ ծանոթները կարող են երբեմն սխալ հասկանալ ձեզ: Բայց ամեն ինչի մասին կհաջողվի պայմանավորվել, եթե չտաքանաք: Հարմար օր է պայմանները փոխելու, նոր վայրերում լինելու, հետաքրքիր միջոցառումների այցելելու համար: Ընկերներին առաջարկեք միանալ ձեզ. նրանք շատ ուրախ կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Հանգստություն պահպանելը սովորականից բարդ կլինի: Եվ բանը միայն այսօր շատ հավանական փոքրիկ տհաճությունների մեջ չի լինի, այլև լարված հուզական դաշտի: Կենտրոնացեք օգտակար գործերի վրա, զբաղվեք նրանով, ինչում կարող եք արագ հաջողության հասնել: Դա կօգնի դրական տրամադրվել: Օրը բազում հնարավորություններ կբացի նրանց առջև, ովքեր կփորձեն նոր գործնական կապեր հաստատել: Անձնական կյանքում էլ հնարավոր են դրական փոփոխություններ, բայց այստեղ ձեզանից քիչ բան կախված կլինի. ամեն ինչ հաջող պայմաններից է կախված լինելու: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Դժվարությամբ կհասկանաք, թե ինչ են ձեզանից ուզում շրջապատողները: Նրանց համար էլ հասկանալի չի լինի, թե ինչ նկատի ունեք: Բայց պայմանավորվել կկարողանաք, եթե համբերատար լինեք, փոքրիկ թյուրիմացությունների պատճառով էլ չբարկանաք: Լավ է օրվա երկրորդ կեսին հետաձգեք ֆինանսական հարցերի, ապա գործարքների և աշխատանքային ծրագրերի քննարկումը: Դրական միտումների ազդեցությունը ժամանակի ընթացքում կուժեղանա: Երեկոն շատ հաճելի կանցնի ու լավ նորություններ կբերի: Այդ հատվածում չեն բացառվում նաև դրամական մուտքերը, որոնք շատ տեղին կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրվա սկզբին դուք աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված հրաշալի գաղափարներ կունենաք: Հնարավոր է հասկանաք, թե ինչպես կարող եք լուծել ֆինանսական հարցերը, որոնց պատճառով վեճեր շատ են եղել: Հին ծրագիրը կյանքի կոչելու կամ բարդ ու կարևոր գործը հաջողությամբ ավարտելու շանս կունենաք: Դուք կնախընտրեք ինքնուրույն գործել, և դա ճիշտ որոշում կլինի: Շփումների համար բարենպաստ կլինի օրվա երկրորդ կեսը: Չի բացառվում՝ ոչ վաղ անցյալի մրցակիցներն ուզենան ձեր կողմն անցնել, ընկերանալ, կարգավորել հարաբերությունները: Լսեք ինտուիցիային. այն կհուշի՝ արդյոք արժե նրանց վստահել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Գործնական հանդիպումները մի հետաձգեք. դրանց համար հրաշալի կլինի օրվա առաջին կեսը: Այն բարենպաստ կլինի նոր նախաձեռնությունների համար: Դուք արագ գլուխ կհանեք, թե ինչ է պետք նախաձեռնել հաջողության հասնելու համար: Հավանական են հաճելի ծանոթություններ: Դրանք կապված կլինեն աշխատանքի հետ, բայց շուտով դուք անպայման կընկերանաք այն մարդկանց հետ, որոնց այսօր առաջին անգամ կհանդիպեք: Օրվա երկրորդ կեսին կուզենաք մի փոքր հանգստանալ, այնպես որ՝ այդ հատվածի համար ոչ մի բարդ ու հոգնեցնող բան մի ծրագրեք: Մի գերագնահատեք ձեր ուժերը: Գործերում փոքրիկ դադարը ձեզ հաստատ չի վնասի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Այսօր դուք սովորականից շատ կանհանգստանաք աննշան իրադարձությունների պատճառով: Հիշեք, որ օրն ընդհանուր առմամբ վատ չի դասավորվի, և եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա, դուք արագ կկողմնորոշվեք նոր իրավիճակում, կհասկանաք՝ ինչպես գործել: Հավանական են անսպասելի հանդիպումներ ու հաճելի ծանոթություններ: Արժե զգույշ լինել ֆինանսական հարցերը լուծելիս: Գնումներ անելուց կամ գործարքներ կնքելուց առաջ երկար մտածեք: Օրը հարմար կլինի ոչ մեծ ուղևորությունների ու լավ ընկերախմբով զբոսանքների համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|