Աստղագուշակ․ 2022 թվականի նոյեմբերի 14
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1822 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրը հագեցած կլինի: Դուք պիտի ուղղեք ուրիշների գործած սխալները, օգնեք բարդ իրավիճակում հայտնված մարդկանց: Դա երբեմն կնյարդայնացնի, բայց այն միտքը, որ օգտակար բան եք անում, կոգեշնչի ձեզ: Զգուշություն պահանջող ոլորտը ֆինանսներն են լինելու: Այսօր դուք հակված կլինեք թեթևամտության, այնպես որ սպոնտան գնումներն ու անմիտ ծախսերը շատ հավանական են: Իսկ ահա սիրո մեջ հաջողակ կլինեք: Եվ դա վերաբերում է նույնիսկ այն Խոյերին, որոնք վաղուց դրան չեն հավատում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Դուք անսպասելիորեն արագ գլուխ կհանեք նախկինում ոչ միայն ձեզ, այլև ձեր ծանոթներին փակուղու առաջ կանգնեցրած խնդիրներից: Հաջող զուգադիպությունները ձեզ հետաքրքիր մտքեր կտան, կօգնեն նորովի նայել նրան, ինչը սովորական է թվացել: Չի բացառվում ուզենաք վերամշակել ծրագրերը, և դա ճիշտ որոշում կլինի: Ձեր օգնության կարիքը կունենա մտերիմներից մեկը, տանն էլ հոգսեր սովորականից շատ կունենաք: Այստեղ դժվարություններ չեն առաջանա, դուք ամեն ինչից հրաշալի գլուխ կհանեք: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի աշխատանքի և բիզնեսի մասին զրուցելու համար. օգտակար մի բան իմանալու շանս կա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Հավանական են փոփոխություններ շրջապատողների հետ հարաբերություններում: Դուք կնկատեք, որ ձեր բոլոր խոսքերը սովորականից ավելի ուշադիր են լսում: Հեշտությամբ կպայմանավորվեք նույնիսկ նրանց հետ, ովքեր նախկինում տհաճությամբ են զիջումների գնացել: Դժվարություններ չեն առաջանա նաև այն Երկվորյակների մոտ, որոնք ուզում են վեճից հետո հաշտվել: Հնարավոր են անսպասելի ուղևորություններ կամ հրավերներ անսովոր միջոցառումների: Հետաքրքիր է լինելու: Չեն բացառվում հաճելի ծանոթությունները, զարմանալի հանդիպումները, որոնցից մեկից ռոմանտիկ պատմություն կսկսվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Լավ է հետաձգեք կարևոր զրույցները: Այսօր նույնիսկ աննշան տարաձայնությունները կարող են երկարատև վեճերի, կոնֆլիկտների պատճառ դառնալ, որոնք երկար ժամանակով կփչացնեն հարաբերությունները: Նույնիսկ ամենամտերիմները ձեզ ամեն անգամ ճիշտ չեն հասկանա: Աշխատեք չբարկանալ: Եթե պահպանեք լավ տրամադրությունն ու դրական տրամադրվածությունը, ապա իրավիճակը շուտով դեպի լավը կփոխվի: Անսպասելի նոր գործեր ու ծրագրեր, անսովոր գաղափարներ կհայտնվեն, որոնք կուզենաք անհապաղ իրագործել: Օրը հարմար կլինի անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելու համար: Կարող եք առաջին քայլն անել դեպի ձեզ դուր եկող մարդը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Հարմար օր է նոր գործեր սկսելու համար: Դուք հրաշալի գլուխ կհանեք այն խնդիրներից, որոնք մյուսների ուժերի սահմաններում չեն եղել ու տպավորիչ հաջողությունների կհասնեք: Ձեր հաղթանակները աննկատ չեն մնա: Դրանց ուշադրություն կդարձնեն ամենատարբեր մարդիկ, և շատերը կուզենան ձեզ հետ ավելի մոտիկից ծանոթանալ ու ընկերանալ: Լսեք ինտուիցիային, որի հուշումներն այսօր ճշգրիտ ու օգտակար կլինեն: Հավանական են նկատելի դրական փոփոխություններ այն մարդկանց հետ հարաբերություններում, որոնց առաջ համարյա չէիք հասկանում: Երեկոն հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության, սիրելիի հետ կարևոր զրույցի համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Ծրագրերը, որոնք այսօր մեծ ոգևորությամբ կկառուցեք, կարող են անիրատեսական լինել: Դրանց իրագործմանն անցնելուց առաջ ամեն ինչ ինչպես հարկն է մտածեք: Կարևոր կլինի շրջապատողներից շատ բան չսպասելը, սեփական ուժերին ապավինելը: Պետք կգա ավելի վաղ ձեռք բերած փորձը: Օրը բարենպաստ կլինի այն մարդկանց հետ զրուցելու համար, որոնք նախկինում ձեզ շատ են աջակցել: Դուք պիտանի խորհուրդներ կստանաք: Մտերիմների հետ լեզու գտնելը հեշտ կլինի. դուք կես խոսքից նրանց կհասկանաք, նրանք էլ՝ ձեզ: Երեկոն ռոմանտիկ անակնկալներ է խոստանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Հրաշալի, արդյունավետ օր է: Համառ ու վճռական եղեք. դուք հնարավորություն կունենաք հասնել նրան, ինչն առաջ համարյա անհնարին է թվացել և՛ ձեզ, և՛ շրջապատողներին: Սկզբում արժե հույս դնել սեփական ուժերի վրա. համախոհներն ու օգնականներն ավելի ուշ ձեռք կմեկնեն: Հավանական են չծրագրված ուղևորություններ: Պայմանների փոփոխությունը ձեզ օգտակար կլինի. այն կօգնի իսկապես հանգստանալ, նորովի նայել սովորական դարձած բաներին: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի հին ընկերների և ձեզ լավ ճանաչող ու հասկացող մարդկանց հետ շփվելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Եթե օրվա համար լուրջ բան եք ծրագրել, սկսեք հնարավորինս շուտ գործել: Առավոտյան դրական միտումների ազդեցությունն ուժեղ կլինի, դուք կկարողանաք իրագործել նույնիսկ ամենահամարձակ գաղափարները: Կուզենաք շեղվել հոգսերից, լավ ժամանակ անցկացնել: Եվ դուք նման հնարավորություն կունենաք: Չի բացառվում՝ մտերիմները հետաքրքիր մի բան առաջարկեն կամ ընկերները հրավիրեն մի տեղ, որտեղ վաղուց էիք ուզում լինել: Երեկոյան հնարավորություն կունենաք հաճելիորեն զարմացնել ձեզ համար թանկ մարդկանց, անսպասելի նվերներ անել մտերիմներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Հրաշալի օր է գաղափարներով կիսվելու, գործերում նախաձեռնող լինելու, նոր բան սկսելու համար: Աստղերը ձեր կողմից կլինեն, նրանց աջակցությամբ սպասվածից լավ արդյունքների կհասնեք: Չեն բացառվում պիտանի ծանոթությունները և հանդիպումները, որոնց շնորհիվ ձեր առաջ նոր հնարավորություններ կբացվեն: Հին ծրագիրն իրագործելու շանս կունենաք, կանեք այն, ինչն առաջ չէիք համարձակվում սկսել: Կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան աջակցել ու ամեն հարցում օգնել ձեզ: Դուք արագ կընկերանաք նրանց հետ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրվա սկիզբը հազիվ թե բարենպաստ լինի լուրջ գործերի համար, փոխարենը հարմար կլինի զրույցների, հին ու նոր գործերը և նախկինում տարաձայնությունների առիթ դարձած հարցերը քննարկելու համար: Մարդկանց հետ լեզու գտնելը հեշտ կլինի, ինտուիցիան էլ կհուշի, թե ինչ կա շրջապատողների մտքին: Օրվա երկրորդ կեսին ավելի վաղ սկսածն ավարտելու, ոչ ձեր մեղքով առաջ եկած խնդիրները լուծելու հնարավորություն կունենաք: Չեն բացառվում դրամական մուտքերը, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Որոշ Այծեղջյուրներ հաջող գնումներ կանեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրն առանց թյուրիմացությունների չի անցնի: Դժվարությամբ լեզու կգտնեք նրանց հետ, ում հետ առաջ հաշտ էիք: Սակայն դուք կաշխատեք հարթել սուր անկյուններն ու խուսափել լուրջ կոնֆլիկտներից: Պետք կգա փոքրիկ դժվարություններին փիլիսոփայորեն մոտենալու ունակությունը: Օրվա երկրորդ կեսը դրամական մուտքեր է խոստանում, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Դա հարմար ժամանակ է լինելու գնումների համար: Դուք անսխալ կընտրեք իրեր, որոնք երկար ժամանակ կուրախացնեն ձեզ ու ձեր մտերիմներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Աշխատեք չհոգնել, խուսափել սթրեսային իրավիճակներից: Օրը հարմար կլինի հանգստանալու և ուժերը վերականգնելու, պայմանները փոխելու համար: Ուղևորությունների ժամանակ ձեզ կմիանան հին ընկերները և մյուս մտերիմները: Ճանապարհին հնարավոր են զվարճալի պատահարներ, զարմանալի իրադարձություններ, որոնք բոլորի համար հիշարժան կդառնան: Բաց լինելն ու ազնվությունը կօգնեն ձեզ մտերիմների հետ շփումներում: Կհաջողվի խուսափել թյուրըմբռնումից, հանգիստ քննարկել այն հարցերը, որոնց պատճառով նախկինում վեճեր շատ են եղել: Եթե աջակցության կարիք ունենաք, ապա անպայման կստանաք այն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|