Աստղագուշակ․ 2022 թվականի նոյեմբերի 13
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Օրը հազիվ թե հարմար լինի ծրագրերն արմատապես փոխելու կամ լրիվ նոր բան ստանձնելու համար: Դուք հակված կլինեք գերագնահատել ձեր հնարավորություններն ու վտանգ կա, որ անհույս ու ռիսկային գործ ձեռնարկեք: Գումարին վերաբերող հարցերում զգույշ է պետք լինել: Սպոնտան գնումներ անելուց կամ չծրագրված գործարքներ կնքելուց առաջ երկար մտածեք:
Կարող եք գլուխ հանել վերջին շրջանում կուտակված մանր-մունր գործերից, լուծել կազմակերպչական հարցերը: Մտերիմ մարդուն աջակցելու, դժվարությունների բախված անձանց օգնելու հնարավորություն կունենաք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Օրը կուրախացնի: Այն հարմար կլինի ընկերների և մյուս մտերիմների հետ շփվելու, ընտանեկան միջոցառումների ու ռոմանտիկ ժամադրությունների համար: Ձեզ համար թանկ մարդկանց հետ հանդիպումները վառ հույզեր կպարգևեն, շատ Ցուլերի համար ոգեշնչվածության աղբյուր կդառնան: Հավանական են նվերներ, հաճելի անակնկալներ ու հետաքրքիր առաջարկներ:
Լավ է զբաղվեք անսովոր, հետաքրքիր ու նոր բանով: Ձեզ կհաջողվի գլուխ հանել նրանից, ինչը նախկինում բարդ է թվացել, պատասխաններ ստանալ շատ հարցերի: Չի բացառվում՝ այսօր առաջ եկած գաղափարների իրագործմամբ զբաղվեք առաջիկա շաբաթների ընթացքում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Օրը հաճելի անակնկալներ կբերի, կուրախացնի նույնիսկ նշանի այն ներկայացուցիչներին, որոնք վերջին ժամանակներս հուսահատված էին, շատ էին անհանգստանում դատարկ բաների պատճառով: Հավանական են հաջող զուգադիպություններ ու լավ նորություններ, ինչպես նաև առաջարկներ, որոնք մերժել չեք ուզենա:
Ցավոք, օրը առանց փոքրիկ տհաճությունների էլ չի անցնի, օրինակ՝ կենցաղային խնդիրների, որոնք անհապաղ լուծում կպահանջեն: Բայց դուք չեք անհանգստանա, կպահպանեք լավատեսությունն ու բարյացակամությունը: Երեկոն հարմար կլինի մի մարդու հետ հանդիպելու համար, որին կուզենայիք դուր գալ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Լսեք ինտուիցիային, որի հուշումներն այսօր ճշգրիտ ու օգտակար կլինեն: Դուք կտեսնեք այն, ինչը նախկինում չեք նկատել ու ճիշտ եզրահանգումներ կանեք: Լրիվ անսպասելի և նույնքան անսպասելի աղբյուրից ստացած ինֆորմացիան շատ օգտակար կլինի: Դրա շնորհիվ դուք կկարողանաք հաղթել հին մրցակիցներին:
Օրվա երկրորդ կեսն առանց ապրումների ու հուզումների չի անցնի: Բայց այս հատվածում էլ կգերակշռեն դրական միտումները, և ամեն ինչ ձեզ համար հաջող կդասավորվի: Երեկոն ոչ մեծ դրամական մուտքեր ու անսպասելի նվերներ է խոստանում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Օրը հրաշալի կլինի օգտակար գործերի համար: Դուք ժամանակը զուր չեք վատնի և ծրագրածից ավելին կհասցնեք: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից ու շահավետ գործարքներ: Որոշ Առյուծներ կհասկանան, թե ինչպես կարող են հին նախասիրությունը եկամուտների աղբյուրի վերածել:
Հավանական են դրական փոփոխություններ այն մարդկանց հետ հարաբերություններում, որոնց հետ վերջին ժամանակներս ընդհանուր լեզու չէիք գտնում: Տարաձայնությունների առիթներ չեն լինի, դուք արագ կպայմանավորվեք նրա մասին, ինչի մասին նախկինում վիճում էիք: Երեկոն հաճելի ծանոթություններ է խոստանում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Օրը հազիվ թե առանց փոքրիկ դժվարությունների անցնի, բայց ընդհանուր առմամբ հաջող ու արդյունավետ կլինի: Չի բացառվում՝ ուզենաք վերադառնալ հին ծրագրերին, և ճիշտ էլ կվարվեք. մտածածը կյանքի կոչելու հնարավորություն կունենաք: Չեն բացառվում դրական փոփոխությունները գործնական ոլորտում կամ աշխատանքի հետ կապված լավ նորությունները:
Անձնական հարաբերությունները ներդաշնակ կլինեն, կոնֆլիկտների ու վեճերի առիթներ չեն ստեղծվի: Մտերիմները նոր բան կառաջարկեն, և դուք ուրախությամբ կհամաձայնեք; Հետաքրքիր ուղևորությունների մեկնելու, անսովոր միջոցառումների մասնակցելու հնարավորություն կունենաք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Ծրագրի համաձայն գործել չի ստացվի, քանի որ օրը անակնկալներ կբերի: Խառնաշփոթից խուսափելը դժվար կլինի, որոշ Կշեռքներ սխալ որոշումներ կընդունեն: Բայց նշանի ներկայացուցիչները լուրջ սխալներ չեն գործի, իսկ փոքրիկ թերացումները ժամանակին կուղղեն: Բացի այդ, կողքին կլինեն մարդիկ, որոնք կհուշեն՝ ինչպես է լավ գործել:
Դրական միտումների ազդեցությունը ժամանակի ընթացքում կուժեղանա. օրվա երկրորդ կեսն էլ ձեզ կուրախացնի: Այն հարմար կլինի ընտանեկան միջոցառումների, հարազատների հետ շփվելու, համատեղ ուղևորությունների համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Ձեզ բավական հոգնեցնող օր է սպասվում: Ամենայն հավանականությամբ պիտի միաժամանակ մի քանի գործով զբաղվեք ու լուծեք այն հարցերը, որոնց մասին դեռ միայն վերջերս մոտավոր պատկերացում ունեիք: Արժե ուշադիր լինել փաստաթղթերի ձևակերպման ու ֆինանսների հետ կապված ամեն հարցում:
Օրվա երկրորդ կեսը լավ նորություններ կբերի, դուք շատ ուրախ կլինեք դրանց համար: Հավանական են հետաքրքիր առաջարկներ, որոնք առանց երկար մտածելու կընդունեք: Երեկոն հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության համար: Շատ Կարիճների հաճելի անակնկալներ են սպասվում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Օրը կառանձնանա բավական լարված հուզական դաշտով, և նույնիսկ աննշան իրադարձությունները կստիպեն ձեզ հուզվել: Շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը սովորականից բարդ կլինի: Նույնիսկ ամենամտերիմ մարդիկ ձեզ ամեն անգամ ճիշտ չեն հասկանա: Սակայն լուրջ վեճերից կհաջողվի խուսափել, դուք բոլորի հետ կպահպանեք լավ հարաբերությունները:
Աշխատեք չհոգնել: Դա հատկապես կարևոր կլինի օրվա երկրորդ կեսին. այդ հատվածում ձեզ համար օգտակար կլինի հանգստանալը, առօրյա գործերից շեղվելը: Ոչ մեծ ուղևորությունը կամ զբոսանքը շատ տեղին կլինեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Օրը բարենպաստ կլինի շփումների համար: Դուք հեշտությամբ մոտեցում կգտնեք ամենատարբեր մարդկանց, նույնիսկ նրանց, ովքեր առաջ ձեզ չեն համակրել: Նախկինում լարված հարաբերությունները ավելի հարթ ու ներդաշնակ կդառնան: Հնարավորություն կունենաք հանգիստ քննարկել այն հարցերը, որոնց պատճառով վեճեր շատ են եղել:
Հին գաղափարներին վերադառնալու հնարավորություն կունենաք: Կգտնվեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն օգնել ձեզ մտածածն իրագործելու հարցում: Չեն բացառվում նվերները, անսպասելի դրամական մուտքերը: Երեկոն կուրախացնի ձեզ համար թանկ մարդուց ստացված նորությամբ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Անկախ նրանից, թե ինչպես կդասավորվի օրը, ինչ իրադարձություններ այն կբերի, կասկած չկա, որ դուք կպահպանեք ինքնավստահությունն ու լավատեսությունը: Հենց այդ հատկանիշներն էլ կօգնեն ձեզ արագ հաղթահարել խոչընդոտները, հասնել նրան, ինչին վաղուց էիք ձգտում: Կարող եք կենտրոնանալ ֆինանսական հարցերի լուծման վրա. այստեղ դուք սխալներ չեք անի:
Շրջապատողների հետ լեզու գտնելը հեշտ չի լինի: Սակայն դուք համբերատար կլինեք և ուշադիր ուրիշների հետաքրքրությունների հանդեպ, պրովոկացիաներին չեք տրվի ու կփորձեք հարթել սուր անկյունները: Այդ ամենը կօգնի արագ վերականգնել հարաբերությունների ներդաշնակությունը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Հրաշալի օր է նոր, անսովոր ու հետաքրքիր բան ստանձնելու համար: Դուք արագ կհասկանաք՝ ինչպես հաջողության հասնել. ոչ ոք չի կարողանա շեղել կամ խճճել ձեզ: Հավանական են լավ նորություններ կապված ամենամտերիմ մարդկանց հետ: Չի բացառվում նոր ծրագրեր հայտնվեն, որոնց իրագործման վրա էլ կկենտրոնանաք մոտ ժամանակներս:
Հաջող կանցնեն ուղևորությունները: Դրանք ավելի հաճելի կլինեն, եթե ճամփա գնաք ընկերների կամ սիրելիի հետ: Երեկոն հարմար կլինի ուսման համար. ձեզ համար հեշտ կլինի կենտրոնանալը, պետք եղած բաները մտապահելը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: