ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2022 թվականի նոյեմբերի 11
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1765 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Կարևոր կլինի սեփական ուժերը ճիշտ գնահատելը, պատրանքներից ու զուր հույսերից խուսափելը: Չեն բացառվում դժվարությունները նոր ծանոթների հետ շփման մեջ. նրանք ամեն անգամ ձեզ ճիշտ չեն հասկանա: Բայց կոնֆլիկտներից խուսափել կկարողանաք: Դուք կգտնեք անհրաժեշտ բառերը, համագործակցության մասին կպայմանավորվեք նրանց հետ, ովքեր նախկինում ձեզ չեն աջակցել:

Օրը հարմար կլինի ստեղծագործ մոտեցում, հնարամտություն պահանջող ցանկացած գործի համար: Հավանական են հաջողություններ ուսման մեջ: Որոշ Խոյեր գլուխ կհանեն նրանից, ինչը նախկինում անհասկանալի ու շատ բարդ է թվացել, փակուղու առաջ է կանգնեցրել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը վառ ու հագեցած կլինի, դրական հույզեր կպարգևի: Հավանական են լավ նորություններ հեռվից, առաջարկներ, որոնց կուզենաք անհապաղ համաձայնությամբ պատասխանել: Եթե ինչ-որ մեկի օգնության կարիքն ունենաք, ապա առանց դժվարության կստանաք այն: Ձեր կողմը հաճույքով կանցնեն նույնիսկ այն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում:

Հավանական են դրական փոփոխություններ մտերիմների հետ հարաբերություններում: Դուք կսկսեք ավելի լավ լեզու գտնել նրանց հետ, ում հետ դա անելը նախկինում չէր ստացվում: Հավանական են հաճելի անակնկալներ, այդ թվում՝ ռոմանտիկ բնույթի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ստանձնեք նոր գործերը. դրանցում արագ հաջողության կհասնեք: Ինտուիցիան կօգնի գլուխ հանել բարդ իրավիճակներից, հասկանալ, թե ինչ է պետք ստանձնել առաջին հերթին և ինչպես է լավ գործել հետագայում: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Նշանի որոշ ներկայացուցիչներ շահավետ գործարքներ կկնքեն:

Չեն բացառվում հաջող զուգադիպությունները, իրադարձությունները, որոնց շնորհիվ ձեր առաջ նոր հնարավորություններ կբացվեն: Օրը հարմար կլինի մտերիմների հետ շփվելու, ընկերների հետ հանդիպելու կամ ռոմանտիկ ժամադրության համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Մտքերը հավաքելն ու լուրջ տրամադրվելը հեշտ չի լինի: Այսօր դուք սովորականից ավելի զգայուն ու խոցելի կլինեք, շատ բան սրտին մոտ կընդունեք: Շրջապատողներին ամեն անգամ հասկանալի չի լինի, թե ինչու եք վարվում այս և ոչ թե այլ կերպ: Հավանական են լարված պահեր շփման մեջ, բայց կոնֆլիկտներ դուք թույլ չեք տա:

Օրը հարմար կլինի ստեղծագործ մոտեցում պահանջող զբաղմունքների համար: Դուք այնպիսի գաղափարներ կունենաք, որոնք հազիվ թե մեկ ուրիշի մտքում ծնվեին: Հնարավոր են հեռվից լավ նորություններ: Շատ Խեցգետինների կուրախացնեն հին ծանոթների, մանկության ու պատանեկության տարիների ընկերների հետ հանդիպումները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հանգստություն պահպանելը հեշտ չի լինի: Այսօր շրջապատողները սովորականից հաճախ կխառնվեն ձեր գործերին՝ դրանով իսկ հանելով ձեզ հավասարակշռությունից, ստիպելով նյարդայնանալ: Բացի այդ, որոշ Առյուծների կքննադատեն, երբեմն՝ առանց ծանրակշիռ հիմքերի, և դա նույնպես դուրեկան չի լինի:

Չնայած բոլոր դժվարություններին՝ օրը շատ արդյունավետ կանցնի: Այն հարմար կլինի հին գործերն ավարտելու համար: Ստացված արդյունքը սպասվածից լավը կլինի: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկզբին հնարավոր են փոքրիկ թյուրիմացություններ, դժվարություններ շրջապատողների հետ շփումներում: Կարող են խախտվել հին պայմանավորվածությունները, ինչի պատճառով պիտի զբաղվեք ոչ այն ամենով, ինչով ծրագրել էիք: Բայց դժվարությունները ձեզ չեն վշտացնի ու չեն ստիպի հրաժարվել մտածածից: Անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն պայմանները, դուք կկարողանաք հասնել դրված նպատակներին:

Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ ու արդյունավետ կանցնի: Այդ հատվածը հարմար կլինի ավելի վաղ մտածածն իրագործելու համար: Լավ կանցնեն և՛ գործնական, և՛ անձնական հանդիպումները: Շրջապատողների հետ լեզու գտնելը սպասվածից հեշտ կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա սկիզբը բարդ կլինի: Չի բացառվում, որ ինչ-որ մեկը կփորձի ձեզ մոլորության մեջ գցել կամ խճճել: Այն մարդկանց հետ հարաբերությունները, որոնց հետ առաջ հաշտ էիք, հիմա անհարթ կլինեն: Հնարավոր են լարված պահեր, տարաձայնություններ ու վեճեր:

Սակայն ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Դուք ձեզ ավելի հանգիստ ու ինքնավստահ կզգաք, կտեսնեք, որ ձեր շատ նախաձեռնությունների հաջողությունն է ուղեկցում: Հավանական են դրական փոփոխություններ ամենամտերիմ մարդկանց հետ հարաբերություններում: Շատ Կշեռքներ համատեղ գործողությունների մասին կկարողանան պայմանավորվել նրանց հետ, ովքեր նախկինում ոչ մի հարցում իրենց չեն աջակցել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հետաքրքիր ու արդյունավետ օր է սպասվում: Այն հարմար կլինի ավելի վաղ սկսածն ավարտելու համար: Նույնիսկ եթե ինչ-ինչ դժվարություններ առաջանան, դուք ձեր ծրագրերից չեք հրաժարվի, կհասնեք անհրաժետ արդյունքին: Հավանական են պիտանի ծանոթություններ, չի բացառվում երկարաժամկետ համագործակցության սկիզբը, որը ձեզ համար շատ շահեկան կլինի:

Հավանական են հաջողություններ ուսման մեջ: Դուք շատ բան ոտքի վրա կյուրացնեք, գլուխ կհանեք նրանից, ինչն առաջ չափազանց բարդ է թվացել: Նոր գիտելիքները պետք կգան մոտ ժամանակներս, պիտանի կլինեն ոչ միայն ձեր, այլև ձեր մտերիմների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը բարենպաստ կլինի գործնական շփումների համար: Այն հարմար կլինի լուրջ բանակցությունների և այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց վրա կուզենայիք լավ տպավորություն թողնել: Հնարավորություն կունենաք կյանքի կոչել հին գաղափարները, իրագործել ավելի վաղ մտածածը: Դրանում կօգնեն նոր համախոհները:

Հավանական են դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում: Դուք կսկսեք ավելի լավ հասկանալ նրանց, ում հետ նախկինում հաշտ չէիք: Օրվա երկրորդ կեսին աստղերը բարյացակամ կլինեն սիրահարված Աղեղնավորների հանդեպ: Դա լավ ժամանակ կլինի ձեզ համար յուրահատուկ թանկ մարդու հետ հանդիպելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը շատ առատաձեռն կլինի զարմանալի իրադարձությունների ու տարօրինակ զուգադիպությունների մասով: Շատ բան ծրագրի համաձայն չի ընթանա, բայց դա ձեզ կուրախացնի, քանի որ նոր հնարավորություններ կբացվեն, որոնք բաց թողնել չեք ուզենա: Հնարավոր են հաջող գործարքներ: Որոշ Այծեղջյուրներ եկամուտների նոր աղբյուր կգտնեն:

Դուք գլուխ կհանեք սեփական զգացմունքներից, կհասկանաք, թե ինչն է իրականում ձեզ ստիպում տագնապել: Պարզ կդառնա, թե ինչպես կարելի է վերջ տալ մտերիմների հետ հարաբերություններում առկա խնդիրներին, անցյալում թողնել ձեզ վշտացնող տարաձայնությունները: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի ստեղծագործելու և ուսման համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հարմար օր է նոր բան ստանձնելու համար: Դուք ոտքի վրա կյուրացնեք ուրիշների լավ գաղափարները, արագ կհասկանաք, թե ում հետ արժե կիսվել սեփական ծրագրերով: Որոշ Ջրհոսներ համախոհներ կգտնեն, որոնց աջակցությամբ կհասնեն մեծ հաջողությունների: Հավանական են դրամական մուտքեր, շահավետ գործարքներ ու գնումներ:

Հաջող կանցնեն ուղևորությունները: Դրանց շնորհիվ ձեր տրամադրությունը կլավանա. պայմանների փոփոխությունը կոգեշնչի, վառ հույզեր կպարգևի: Երեկոն հարմար կլինի մտերիմների հետ շփվելու համար: Դուք արագ ընդհանուր լեզու կգտնեք, շատ բաների մասին կպայմանավորվեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Գործերի վրա կենտրոնանալը բարդ կլինի. այսօր ձեզ սովորականից հաճախ կշեղեն: Հավանական են չծրագրված ուղևորություններ: Որոշ Ձկներ պիտի ուղղեն ուրիշների սխալները, ավարտեն ուրիշների սկսածը: Այդ ամենը բավական հոգնեցնող ու բարդ կլինի, սակայն նշանի ներկայացուցիչները հրաշալի արդյունքների կհասնեն:

Օրվա երկրորդ կեսին ընտանեկան գործերն ուշադրության կարիք կզգան: Կենցաղային խնդիրներ կառաջանան, որոնք այնքան էլ լուրջ չեն լինի, բայց անհապաղ լուծում կպահանջեն: Հավանական են անսպասելի ծախսեր:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1765 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0