Աստղագուշակ․ 2022 թվականի նոյեմբերի 10
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Օրը նոր հնարավորություններ կբացի, կուրախացնի ու կոգեշնչի: Առաջատարի ձեր հատկանիշները այսօր շատ վառ կարտահայտվեն: Հեշտությամբ մյուսներին կհետաքրքրեք ձեր գաղափարներով, ձեր կարծիքը կլսեն ամենատարբեր մարդիկ: Որոշ Խոյեր այսօր համոզիչ կերպով կապացուցեն բոլորին, որ ունակ են ոչ միայն ինքնուրույն աշխատել, այլև ղեկավարել ուրիշներին:
Մի շտապեք: Շրջապատողները ձեզ կշտապեցնեն՝ ղեկավարվելով սեփական հետաքրքրություններով. նրանց համար շահեկան կլինի, որ դուք արագ գործեք ու որոշումներ ընդունեք: Բայց դուք բավարար ժամանակ կունենաք և՛ մտորումների, և՛ իրավիճակը մանրամասն ուսումնասիրելու համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Լսեք, թե ինչ են ասում շրջապատողները. պիտանի տեղեկատվություն կամ խորհուրդ ստանալու շանս կա, ինչն էլ կօգնի ձեզ խուսափել սխալներից: Ուրիշի փորձը հատկապես օգտակար կլինի ֆինանսական հարցերը լուծելիս: Այն պետք կգա Ցուլերին, որոնք վերջերս են նոր ոլորտում աշխատանքի անցել: Նշանի նման ներկայացուցիչներն այսօր նաև պիտանի ծանոթություններ հաստատելու շանս կունենան:
Չեն բացառվում տարաձայնությունները մտերիմների հետ, նույնիսկ թեժ վեճերը հասարակ ու ոչ այնքան կարևոր բաների շուրջ: Բարեբախտաբար, ամեն ինչ արագ կհարթվի և բոլորին դուրեկան լուծում կգտնվի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Օրը հարմար կլինի նոր գործեր սկսելու համար: Դուք արագ կհասնեք առաջին հաջողություններին ու միանգամից կհասկանաք, թե ուր է պետք շարժվել հետո: Միանգամից չի հաջողվի օգնականներ գտնել, բայց ձեր նախաձեռնությունները աջակցելու պատրաստ մարդիկ հետո անպայման կգտնվեն: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից:
Կուրախացնի հին ընկերոջ կամ մի մարդու հետ հանդիպումը, որը լավ գիտի ու լավ է հասկանում ձեզ: Չի հիասթափեցնի նաև ռոմանտիկ ժամադրությունը. այն անպայման անսովոր ու հիշարժան կլինի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Օրը հարմար կլինի այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց հետ նախկինում լեզու գտնել չի հաջողվել: Այս անգամ դա անելն անսպասելի հեշտ կլինի: Կպարզվի, որ ձեր հետաքրքրություններն ու հայացքները շատ բաներում նման են, և նախկին տարաձայնություններն առաջացել են միայն թյուրըմբռնման պատճառով: Որոշ Խեցգետիններ նույնիսկ կընկերանան ոչ վաղ անցյալի մրցակիցների հետ:
Առօրյա գործերն այսօր հեշտությամբ կտրվեն, դուք շատ բան կհասցնեք: Նոր առաջադրանքները լուծելիս պետք է ուշադիր լինեք. այստեղ հարցերին ճիշտ պատասխանները մակերեսին դրված չեն լինի, և իրավիճակից գլուխ հանելու համար ձեզ ժամանակ է պետք գալու:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Շրջապատողների հետ հարաբերություններն ամեն անգամ հարթ չեն լինի, հավանական են կոնֆլիկտներ ու տարաձայնություններ, վեճեր դատարկ բաների պատճառով: Շատ համառ մի եղեք, մտածեք՝ արդյոք չարժե փոքրիկ զիջումների գնալ պարզապես նրա համար, որպեսզի ժամանակ չծախսեք քննարկումների վրա և ավելի արագ հասնեք նպատակին:
Դուք նշանակալի առաջընթացի կհասնեք գործերում, եթե ինքնուրույն գործեք, ոչ մեկից աջակցություն չսպասեք: Պետք կգան վաղուց ձեռք բերած ու լրիվ անօգուտ թվացած գիտելիքները: Չի բացառվում, որ ձեր այսօրվա հաջողությունները գրավեն այն մարդկանց ուշադրությունը, որոնցից շատ բան է կախված, և դուք շուտով հետաքրքիր առաջարկներ կստանաք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Օրն անհանգիստ կանցնի: Ամենայն հավանականությամբ պիտի միաժամանակ մի քանի գործով զբաղվեք, լուծեք ոչ միայն սեփական, այլև ուրիշների մոտ առաջ եկած խնդիրները: Որոշ ծրագրված հանդիպումներ պիտի հետաձգեք, բայց շուտով դրանք անպայման կկայանան ու նույնիսկ սպասվածից լավ կանցնեն:
Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Չեն բացառվում նվերները. որոշ Կույսեր կստանան այն, ինչի մասին վաղուց էին երազում: Երեկոն կուրախացնի հրաշալի նորությամբ, որը կարևոր կլինի ձեր ու ձեր մտերիմների համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Շատ բան պիտի անեք: Տարաբնույթ առաջադրանքներ պիտի լուծեք, բայց դուք դրանից հրաշալի գլուխ կհանեք: Այստեղ պետք կգան ոչ միայն ձեր գիտելիքները, այլև մարդկանց հետ լեզու գտնելու ունակությունը: Որոշ Կշեռքներ այսօր կծանոթանան մարդկանց հետ, որոնց հետ երկար ու հաճույքով կհամագործակցեն:
Օրը հարմար կլինի այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց ուզում եք դուր գալ: Ինտուիցիան կօգնի ճիշտ տպավորություն կազմել նոր ծանոթների մասին ու ավելի լավ հասկանալ հներին: Երեկոն ռոմանտիկ անակնկալներ է խոստանում, որոնք նշանի սիրահարված ներկայացուցիչները դեռ երկար կհիշեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Մի շտապեք. այսօր դրա անհրաժեշտությունը չկա: Օրը հարմար կլինի կազմակերպչական հարցերը լուծելու, կարգուկանոն հաստատելու, փաստաթղթերի ձևակերպմամբ զբաղվելու, պետկազմակերպություններին դիմելու համար: Հնարավոր են անսպասելի ծախսեր, բայց դրանք արդարացված կլինեն, ձեր բյուջեին էլ լուրջ հարված չեն հասցնի:
Կարևոր կլինի ծրագրված գործերի ու վաղուց ուշադրություն պահանջող առաջադրանքների մասին չմոռանալը: Այսօր շատ մեծ կլինի ամեն ինչ հետաձգելու և պարզապես մի փոքր հանգստանալու գայթակղությունը: Բայց այդպես վարվել չարժե. վտանգ կա, որ հետաքրքիր հնարավորություններ բաց կթողնեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Անկախ նրանից, թե ինչ այսօր կծրագրեք, աշխատեք բացառապես սեփական ուժերին ապավինել: Հազիվ թե ինչ-որ մեկը ժամանակին օգնության հասնի, աջակցի ձեր նախաձեռնություններն այն ժամանակ, երբ դա պետք լինի: Ավելի հավանական է, որ շրջապատողներն անկախ իրենցից խանգարեն ձեզ ու դժվարություններ ստեղծեն:
Անձնական հարաբերությունները ներդաշնակ կլինեն: Մտերիմների հետ տարաձայնություններ չեն առաջանա, դուք արագ կպայմանավորվեք ձեզ համար թանկ մարդկանց հետ: Հնարավոր են անսպասելի առաջարկներ, որոնց անհապաղ կհամաձայնեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Ինքնատիրապետումը պահպանելն այսօր սովորականից բարդ է լինելու: Շրջապատողները սովորականից հաճախ կխառնվեն ձեր գործերին, ընդ որում՝ ամեն անգամ նրբանկատ չեն լինի: Անտեղի խորհուրդներն ու քննադատությունը ձեզ շատ կնյարդայնացնեն: Բայց դուք բոլոր դեպքերում կպահպանեք բարեհամբույր տրամադրվածությունն ու հետո դեռ շատ շնորհակալ կլինեք ինքներդ ձեզ դրա համար:
Ցանկացած կարևոր հարցի քննարկում լավ է հետաձգեք մինչև երեկո. այդ հատվածը ավելի բարենպաստ կլինի շփումների համար: Այն նաև հարմար կլինի ուսման ու ստեղծագործ մոտեցում, երևակայություն, իրերի հանդեպ ոչ ստանդարտ հայացք պահանջող զբաղմունքների համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Օրը հաջող կլինի աշխատանքի համար: Կարող եք ստանձնել բարդ գործերը, գլուխ հանել նրանից, ինչն առաջ չի ստացվել: Ձեր նույնիսկ ամենահամարձակ ու անսովոր գաղափարներն աջակցություն կստանան: Շուտով դուք անպայման կընկերանաք այսօր գտած համախոհների հետ: Չի բացառվում զարմանալի ռոմանտիկ պատմության սկիզբը:
Ֆինանսների և ունեցվածքի հետ կապված հարցերում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա, որը չի հիասթափեցնի: Հաջող գնումներ անելու շանս կունենաք: Դուք անսխալ կընտրեք իրեր, որոնք երկար ժամանակ կուրախացնեն ձեզ ու դրանց վրա շատ չեք ծախսի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Օրը հարմար կլինի լավ ծանոթ աշխատանքի համար: Այսօր այն շատ հոգնեցնող ու ձանձրալի չի թվա, դուք արագ գլուխ կհանեք նրանից, ինչն առաջ չի ստացվել: Հաջող կանցնեն գործնական հանդիպումները: Դուք բարենպաստ տպավորություն կթողնեք պոտենցիալ գործատուների և գործընկերների վրա, կկարողանաք նրանց հետաքրքրել ձեր գաղափարներով:
Լավ է ռիսկի չդիմեք, եթե դրանից կարելի է խուսափել: Օրը հարմար չի լինի նաև համարձակ փորձարկումների համար: Զգուշություն ու շրջահայացություն դրսևորեք և շուտով անպայման շնորհակալություն կհայտնեք ձեզ, որ հակասական արարքներ չեք գործել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: