Աստղագուշակ․ 2022 թվականի մայիսի 9
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2040 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրվա սկզբին շատ թեթևամիտ չլինեք: Այդ հատվածում արժե ցանկացած գործի լուրջ վերաբերվել. հույս մի ունեցեք, որ ամեն ինչ ինքն իրեն հաջող է դասավորվելու: Դուք անպայման կհասնեք հաջողությունների, բայց որոշակի համառության գնով: Օրը հարմար կլինի ոչ ֆորմալ հանդիպումների համար: Հնարավորություն կունենաք շփվել այն մարդկանց հետ, որոնց կարոտել էիք: Կհաջողվի վերականգնել հին կապերը, հաշտվել այն մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք: Լավ կանցնեն ուղևորությունները և կարևոր չէ՝ դրանք նախապես ծրագրել էիք, թե ճամփա ընկնելու որոշումը վերջին պահին եք կայացրել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրը հարմար կլինի հին ընկերների ու նոր ծանոթների հետ հանդիպելու համար: Առանց դժվարության ընդհանուր լեզու կգտնեք, զրույցի համար բազում հետաքրքիր թեմաներ կգտնվեն: Չի բացառվում՝ ուզենաք քննարկել աշխատանքի ու բիզնեսի հետ կապված ծրագրերը: Դա օգտակար կլինի, դուք հրաշալի խորհուրդներ կստանաք: Արժե զգույշ լինել գումարի հետ. այսօր դուք հակված կլինեք ծախսել այն՝ առանց դրա անհրաժեշտության մասին մտածելու: Սպոնտան գնումները հազիվ թե հաջող լինեն: Մնացած հարցերում օրը բարենպաստ է: Օգտակար կլինի անձնական հարաբերություններին վերաբերող ամեն հարցում ինտուիցիայի վրա հույս դնելը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրվա սկզբին խաղաղասիրաբար տրամադրվեք: Դա հատկապես կարևոր կլինի այն Երկվորյակների համար, որոնք ընտանեկան միջոցառումներ ու հարազատների հետ հանդիպումներ են նախատեսել: Փոքրիկ թյուրիմացություններ կառաջանան, և կարևոր կլինի սուր անկյունները հարթելն ու վեճեր թույլ չտալը: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը լավ նորություններ ու հաճելի անակնկալներ է խոստանում: Կարող է հաջողությամբ լուծվել վերջին շրջանում ձեզ անհանգստացնող հարցը: Ապագայի ծրագրերում որոշակիություն կհայտնվի, իսկ տրամադրությունը կլավանա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Եթե օրվա համար կարևոր բան եք ծրագրել, լավ է հենց առավոտվանից լուրջ տրամադրվեք ու գործերը երկար ժամանակով չհետաձգեք: Չարժե թեթևամտորեն վերաբերվել նույնիսկ առօրյա խնդիրների լուծմանը, հակառակ դեպքում դա սովորականից շատ ժամանակ կխլի: Օրը հարմար կլինի հին ծանոթների հետ հանդիպելու համար: Կարող եք քննարկել ընդհանուր ծրագրերը, պայմանավորվել համատեղ գործողությունների մասին: Լավ է չշտապեք գնումների ու գործարքների հարցում: Այսօր դուք հակված կլինեք պատրանքներ կառուցել և շահի վրա հույս կդնեք այնտեղ, որտեղ, ցավոք, միայն կորուստներ են հնարավոր: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Մի հետաձգեք նոր գաղափարների իրագործումը: Այսօր աստղերը ձեր կողմից կլինեն ու մտածածն իրագործելը դժվար չի լինի: Օգնել ցանկացողներ կգտնվեն: Հնարավորություն կունենաք համախոհներ գտնել ոչ վաղ անցյալի թշնամիների շարքում. նրանք կփոխեն ձեր մասին իրենց կարծիքն ու կուզենան հարթել հարաբերությունները: Օրվա առաջին կեսը հանգիստ կանցնի, իսկ երկրորդը ավելի լարված կլինի: Հնարավոր են մանր-մունր թյուրիմացություններ, անհաջող զուգադիպություններ: Բայց լուրջ խնդիրներ չեն առաջանա, այնպես որ՝ շատ անհանգստանալու կարիք չկա: Երեկոն կուրախացնի մտերիմներից մեկի հետ կապված լավ նորություններով: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրը հազիվ թե շատ արդյունավետ անցնի, փոխարենը հարմար կլինի հանգստի համար: Զբաղվեք նրանով, ինչը հոգեհարազատ է ձեզ. հենց նման գործերը կօգնեն դրական տրամադրվել, կոգեշնչեն ու կուրախացնեն: Մտերիմների հետ շփումները նույնպես դրական հույզեր կպարգևեն, դուք միասին հրաշալի ժամանակ կանցկացնեք: Արժե ուշադիր լինել ուղևորությունների ժամանակ: Ճամփա գնալիս մի ծուլացեք ավելորդ անգամ համոզվել, որ ձեզ հետ ամեն անհրաժեշտ բան վերցրել եք: Հնարավոր են անսովոր հանդիպումներ, ինչպես նաև ծանոթություններ, որոնք ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ կդնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Շտապելու կարիք չկա: Օրվա սկիզբը հազիվ թե հարմար լինի կարևոր գործերի, պատասխանատու հանդիպումների, լուրջ հարցերը լուծելու համար: Փոխարենը այդ հատվածում հեշտությամբ կավարտեք ավելի վաղ սկսածը, գլուխ կհանեք կուտակված մանր-մունր խնդիրներից: Կուրախացնեն մտերիմների հետ շփումները: Նրանք ձեզ կաջակցեն ու հրաշալի խորհուրդներ կտան: Օրվա երկրորդ կեսին ձեր շատ նախաձեռնությունների հաջողությունը կուղեկցի: Աստղերի աջակցությամբ դուք կհասնեք նրան, ինչը նախկինում համարյա անհնար էր թվում: Ներդաշնակ կդասավորվեն ռոմանտիկ հարաբերությունները: Սիրահարված Կշեռքներին հաճելի անակնկալներ են սպասվում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրվա առաջին կեսը հազիվ թե հարմար լինի կյանքում ինչ-որ բան արմատապես փոխելու, կարևոր որոշումներ ընդունելու համար: Զգուշությունը հատկապես կարևոր կլինի ֆինանսական հարցերը լուծելիս: Լավ է չշտապեք գնումների հարցում: Ցանկացած գործարք կնքելիս արժե խորհրդակցել այն մարդկանց հետ, որոնց փորձին վստահում եք: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի: Իրադարձությունների հաջող ընթացքը թույլ կտա արագ գլուխ հանել նախկինում չափազանց բարդ թվացող գործերից: Հնարավորություն կունենաք շփվել հին ծանոթների ու հեռու հարազատների հետ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրվա սկզբին աշխատեք պահպանել ինքնատիրապետումն ու պրովոկացիաներին չտրվել: Դա ամենահասարակ ժամանակահատվածը չի լինի շփումների համար: Շրջապատողներին ամեն անգամ ճիշտ չեք հասկանա, նրանք էլ իրենց կարող են տարօրինակ պահել: Սակայն շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, և ամեն ինչ կհարթվի: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի կարևոր գործերի համար: Դուք հրաշալի գլուխ կհանեք դրանցից, և դա շատ ժամանակ չի պահանջի: Օգտակար կլինի աշխատանքային ծրագրերը ձեզ լավ ճանաչող մարդկանց հետ քննարկելը: Հնարավոր է՝ ձեզ հուշեն, թե ինչի վրա արժե կենտրոնանալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Համբերությամբ զինվեք. դա ձեզ պետք կգա օրվա առաջին կեսին: Իրադարձությունները կարող են ուզածից դանդաղ զարգանալ ու հազիվ թե կարողանաք արագ նկատելի հաջողությունների հասնել: Բայց եթե չշտապեք, ապա շուտով կհասկանաք, թե ինչպես է լավ գործել նպատակին հասնելու համար: Չի բացառվում՝ ամենաբարդ գործերում ձեզ օգնեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի հանդիպումների համար: Դուք կկարողանաք լեզու գտնել նույնիսկ նրանց հետ, ում հետ առաջ հաշտ չէիք: Հեշտությամբ կընկերանաք նոր ծանոթների հետ: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Գործերին լուրջ մոտեցումը ձեզ թույլ կտա խուսափել նույնիսկ աննշան սխալներից, հրաշալի արդյունքների հասնել այնտեղ, որտեղ մյուսները անհաջողության են հանդիպել: Բայց կարևոր կլինի սեփական ուժերը ճիշտ գնահատելը, հիշելը, որ նույնիսկ ձեզ համար ամեն ինչ հնարավոր չէ: Այդպես դուք ուժերը զուր չեք վատնի, կկենտրոնանաք իրական առաջադրանքները լուծելու վրա: Օրվա երկրորդ կեսը հանգստանալու, հոգսերից շեղվելու ժամանակ կլինի: Մտերիմները հաճույքով կընկերակցեն ձեզ ոչ մեծ ուղևորությունների ու զբոսանքների ժամանակ: Բոլորը հրաշալի ժամանակ կանցկացնեն, դրական հույզեր կստանան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Այս հանգիստ օրը հազիվ թե նկատելի դրական փոփոխություններ բերի, բայց ընդհանուր առմամբ լավ կդասավորվի: Հնարավորություն կունենաք գլուխ հանել մանր-մունր գործերից, ավարտել այն, ինչ ավելի վաղ էիք սկսել: Հին ծանոթները հաճույքով կօգնեն ձեզ, և դա օգուտ կտա ձեր հարաբերություններին: Որոշ Ձկներ կընկերանան նրանց հետ, ում մասին նախկինում լավ բաներ շատ են լսել: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Մի շտապեք ծախսել ստացածը: Սա ամենաբարենպաստ օրը չի լինելու սպոնտան գնումների ու ավելի վաղ չծրագրված գործարքներ կնքելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|